Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/29/2024   12:42 Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է 04/29/2024   12:35 Բերքաբերի համայնքապետը՝ Ալիեւի հայտարարության մասին 04/29/2024   12:28 Որևէ իշխանություն չի կարող առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու թշնամուն նվիրել ՀՀ տարածքները․ ՀՅԴ ՀԵՄ 04/29/2024   12:20 Կալանավորումը մնում է որպես պատիժ. Նազարյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ) 04/29/2024   12:10 Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/29/2024   12:05 Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում 04/29/2024   12:03 Պայքարի օջախը Տավուշն է, բայց իրական թատերաբեմը Երևանն է, քաղաքական, ապակուսակցական կոնսոլիդացիա է պետք. Դավիթ Անանյան 04/29/2024   11:48 Բլինքենը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությունը Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու վերաբերյալ 04/29/2024   11:44 Երևանում բեռնատարը՝ «Միացիր կամ հանձնիր» գրություններով, փակել է Մյասնիկյան պողոտան 04/29/2024   11:40 Ի զորակցություն Տավուշի մեր հայրենակիցների Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ 04/29/2024   11:25 Վարդապետյանը հայտնեց, թե ավարտված գործերով որքան գումար է վերադարձվել պետությանը 04/29/2024   11:21 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից 04/29/2024   11:15 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակվել 04/29/2024   11:05 Մեր նախագծերը պտտվում, պտտվում, տեղ չեն հասնում, հասկանանք՝ որտեղ են պտտվում. Ավինյան 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/29/2024   10:54 Դեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալ 04/29/2024   10:51 Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո 04/29/2024   10:43 Գլխավոր դատախազն ԱԺ-ում է. պետաիրավական հանձնաժողովի նիստ. ուղիղ 04/29/2024   10:38 Լեգիտիմության ակնհայտ բացակայության պայմաններում իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, ինչը մեր երկիրը երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից. Աբրահամյան 04/29/2024   10:31 Ապրիլի 21-ին Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են (տեսանյութ) 04/29/2024   10:27 Իրավունքի և օրենքի այնպիսի ժխտողականություն, որին ականատես եղա երեկ` Վահագն Մախսուդյանի կալանքի միջնորդության քննարկմանը, վաղուց չէի տեսել․ Վարազդատ Հարությունյան 04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/29/2024   08:18 Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   21:52 Տավուշի դարպասները բացում են թշնամու առաջ. ցուցարարները Երևան-Դիլիջան մայրուղին մի ժամով փակ են պահել (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:14 Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է 04/28/2024   21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան 04/28/2024   20:43 Երևանցի Արենն այսօր մկրտվեց Կիրանցի Սուրբ Աստվածածին եկեղեցում. լուսանկար 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   20:27 Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին 04/28/2024   20:20 Բլինքենի հետ հեռախոսազրույցում վարչապետ Փաշինյանը դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի վերաբերյալ 04/28/2024   20:04 Հրդեհ Արագած գյուղում 04/28/2024   19:48 Տեղեկություններ են ստացվել, որ Ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում (տեսանյութ) 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/28/2024   19:40 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողների պարգևատրմանը 04/28/2024   19:23 5 միֆ. ինչ է պետք իմանալ իմպլանտի մասին (տեսանյութ) 04/28/2024   18:49 Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու, բանակցությունները չստացվեցին․ փաստաբան 04/28/2024   18:29 Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) 04/28/2024   18:14 «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   18:02 Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով 04/28/2024   17:44 Փոխնախարար Վահան Կոստանյանը Շեյխ Ֆայսալ բին Թանի ալ Թանիին ներկայացրել է ներդրումային հնարավորությունները 04/28/2024   17:33 Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց 04/28/2024   17:16 Մենք թուրքին հանձնելու հայրենիք չունենք․պայքարին միանում է նաև Աբովյանը 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/28/2024   16:50 Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան 04/28/2024   16:44 ՀԱՊԿ-ը վարժանքներ կանցկացնի 04/28/2024   16:35 Փոխմարզպետը իրանական զբոսաշրջային ավտոբուսի վթարից տուժած երեխաներին նվերներ է տարել, կանանց՝ ծաղիկներ 04/28/2024   16:26 Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում

Արցախում ապրողների հետ պարզ ու անկեղծ խոսելու կարիք կա. արցախցի երիտասարդ 12/21/2022   13:08  |  ԼՐԱՀՈՍ

Արցախում երիտասարդությունը տարբեր կերպ է նայում ստեղծված իրավիճակին ու շատ տարբեր են նաև նրանց պատկերացումները՝ իրավիճակից դուրս գալու հնարավորությունների մասին։  «Ես» հիմնադրամի տնօրեն և «Մունք» տեխնոդպոցի համահիմնադիր Աշոտ Ավանեսյանը, ով ծնվել ու ապրում է Արցախի Մարտունու շրջանի Մուշկապատ գյուղում, «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է՝ համայնքից համայնք ահագին տարբերություն կա այդ առումով․ տրամադրությունների ձևավորման հարցում էական դերակատություն ունենում են կարծիք ձևավորող երիտասարդները։

«Եթե կարծիքի առաջնորդները գաղափարապես ամուր են, ունեն վերլուծական միտք ու սթափ դատողություն, ապա նրանց շուրջ համախմբվողները՝ նրանք, ովքեր արժեք են ստեղծում, բավականին վճռական են տրամադրված՝ Արցախը կարող է ու պետք է դիմադրի։  Զիջումը հարցի լուծում չէ։ Որոշակի տրամադրությունների ձևավորման համար համակարգված աշխատանքի զգալի կարիք կա։ Այնպես չի, թե այդ ուղղությամբ չեն փորձում աշխատել կառավարման համակարգում, ուղղակի արդյունավետության խնդիր կա, ու բոլորս մեր հնարավորությունների սահմանում պետք է օգնենք արդյունքի հասնել»,-ասում է Աշոտը։

Արցախում մարդկանց հետ պարզ խոսել է պետք, որպեսզի կուտակված անորոշությունը ցրվի։ Թե ինչու պարզ չի ասվում մարդկանց հնարավոր սցենարների մասին, Աշոտի կարծիքով, մի քանի պատճառներ կան․ նախ՝ չկա հստակ դիրքորոշում, թե որ դեպքում ինչ պետք է արվի։ Բացի այդ, իրավիճակի լրջությունն ու անկանխատեսելիությունը հաշվի առնելով,  ոչ մեկը չի ուզում պատասխանատվություն ստանձնել և ժողովրդի հետ լրիվ անկեղծ ու հստակ խոսել։

«Օրինակ, կարելի է մարդկանց հստակ  ասել, թե ինչ է ուզում Ադրբեջանը, և որ մենք չենք պատրաստվում բավարարել նրանց պահանջները։ Մարդկանց հետ որ անկեղծ ու պարզ խոսվի, ասվի, թե ինչ հետևանքներ է ունենալու մի զիջումը, նույնիսկ շատ սահմանափակ մտածողության տեր մարդը կկարողանա հետևություններ անել։ Առանձնապես բարդ բան չկա այստեղ․ ուղղակի պետք է ասել, թե որ դեպքում ինչ զարգացումներ են հնարավոր ու լսել պատասխանը՝ պատրա՞ստ են մարդիկ սպասվող դժվարություններին, կորուստներին, թե ոչ։ Համոզված եմ, որ ժողովրդի գերակշիռ մասը կընտրի առաջին տարբերակը՝ զրկանքներով, դժվարություններով լի, բայց արժանապատիվ ճանապարհը։ Թեկուզ որոշները միջանցքը բացվելու դեպքում կհեռանան, բայց նրանց մի մասն էլ որոշ ժամանակ անց, այլ վայրում իր տեղը չգտնելով, չհարմարվելով՝ հետ է գալու։ Ես դրանում ավելի քան վստահ եմ »,-ասում է Աշոտը։

Ոչ հստակ զրույցներն ու ակնարկներն Աշոտին 30 տարի շարունակ հնչած անիմաստ ու փուչ կենացներն են հիշեցնում։ Ասում է՝ կառավարման համակարգի նկատմամբ վստահությունը վերականգնելու բացառիկ հնարավորություն կա հիմա Արցախում, ինչը նաև երկու տարի առաջ հասարակության մեջ բույն դրած պարտվողական հոգեբանությունից ազատվելու հնարավորություն կտա։

«Մարդիկ ուզում են, որ իրենց հետ խոսեն պարզ, հստակ ու անկեղծ։  Պետք է անկեղծ ասել, որ եթե, օրինակ, հանքը տանք՝ ճանապարհը բացելու դիմաց, Երևանից լոլիկ կբերեն, բայց հաջորդ ամիս աշխատավարձ չեն ստանալու, որովհետև բյուջեի մուտքերը կրճատվելու են ահագին և ամենակարևորը՝ անվտանգային խնդիրներն էլ ավելի են խորանալու»,-ասում է Աշոտն ու կրկնում՝ ճիշտ աշխատանքի դեպքում եզակի հնարավորություն ունենք հաղթահարելու պարտողի հոգեբանությունն ու արագ ինքնակազմակերպվելու։

Ի դեպ, ադրբեջանցի սադրիչների կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելու հետևանքով կիսվել է նաև  «Ես» հիմնադրամի թիմը։  Կրթական ծրագրի աշխատողների մի մասը՝ այդ թվում ծրագրի ղեկավարը, ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի արգելափակումից հետո մնացել են մյուս կողմում ՝ Շուշիի շրջանի Մեծ Շեն գյուղում։ Խմբակավարների մի մասը ևս մնացել են ճանապարհի մյուս կողմում։

Մի քանի օրում վերադասավորել են ուժերը, վերանայել գրաֆիկն ու կրկին անցել նորմալ աշխատանքային ռեժիմի, բայց արդեն՝ գրեթե կրկնակի ծանրաբեռնվածությամբ։

«Եթե սովորաբար շաբաթական 40 ժամ էր աշխատում մեկը, ապա հիմա 70 ժամ է աշխատում՝ շաբաթական յոթ օր՝ առանց հանգստի։ Դիզվառելիքի որոշակի պաշար ունենք դեռ․ մինչև տարվա վերջ կհերիքի։ Դեկտեմբերի 26-ին արձակուրդ ենք գնում։ Եթե Նոր տարուց հետո էլ ճանապարհը փակ մնա, չենք կարողանալու վերսկսել դասերը»,-ասում է Աշոտն ու ավելացնում՝ «Մունք» տեխնոդպրոցը նորմալ աշխատում է․ վառելիք դեռ կա, ավտոբուսը գյուղերով շրջում, աշակերտներին հավաքում ու Հաղորտի՝ տեխնոդպրոց է հասցնում։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:20 21/12/2022  |  ԼՐԱՀՈՍԱրցախի առողջապահության նախարար է նշանակվել Սամվել Ավետիսյանը
10:39 21/12/2022  |  ՄեկնաբանությունԱհազանգող իրավիճակը ԼՂ-ում մոտ է մարդասիրական աղետ դառնալուն.ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի ելույթը
10:36 21/12/2022  |  ԼՐԱՀՈՍԱրդեն 10 օր է՝ Արցախն ամբողջական շրջափակման մեջ է
08:53 21/12/2022  |  ՄամուլԱրցախում ԺՊ-ներն ու փոխնախարարներն են իրականացնում նախարարների գործառույթները ․«Հրապարակ»
22:58 20/12/2022  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը չի արձագանքում այնպես, ինչպես սպասում էի. Ռուբեն Վարդանյան
22:02 20/12/2022  |  ԼՐԱՀՈՍ«120 հազար մեր հայրենակիցներին պատանդի կարգավիճակում պահելու թիվ մեկ մեղավորը նիկոլն ու քպ-ն են»․ Մելիքյան
21:50 20/12/2022  |  ԼՐԱՀՈՍՇրջափակման ընթացքում Արցախում ծնվել է 26 երեխա
21:34 20/12/2022  |  ԼՐԱՀՈՍԿապիտուլյանտները կարողանում են իրենց նաև հայտնի կենդանու տեղը դնել․ Զաքարյան
21:17 20/12/2022  |  ԼՐԱՀՈՍԲողոքի ակցիա' Արցախի կյանքի ճանապարհը բացելու պահանջով
19:41 20/12/2022  |  ԼՐԱՀՈՍԱԱԾ-ն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության արտաքին սպառնալիքների տիրույթում նոր զարգացումներ, վտանգներ է արձանագրել

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]