ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախ-Հայաստան ճանապարհը փակած «էկոակտիվիստ» ներկայացողներին ֆինանսավորում է Ադրբեջանի կառավարությունը. Թաթոյան 12/14/2022 20:45 | ԼՐԱՀՈՍ
Արցախ-Հայաստան ճանապարհը փակած ադրբեջանական «բնապահպան ակտիվիստ առաջնորդներն» ուղիղ ֆինանսավորվում են Ադրբեջանի կառավարությունից կամ իշխանությունների հետ առնչություն ունեցող կազմակերպություններից։ Այս մասին գրում է նախկին ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
Այս եզրահանգմանն է եկել Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ/ “Tatoyan” foundation-ում ստեղծված աշխատանքային խումբը՝ մասնագիտական վերլուծության ենթարկելով Արցախ-Հայաստան ճանապարհը փակած ադրբեջանական էկոակտիվիստ առաջնորդների վերաբերյալ փաստական տվյալները։
Ըստ այդմ, էկոակտիվիստ ներկայացող անձանց կազմակերպությունները ֆինանսավորվում են Ադրբեջանի կառավարության կողմից, որոշ դեպքերում՝ Ադրբեջանի առաջին փոխնախագահ և առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի ղեկավարած Հեյդար Ալիևի Ֆոնդի ֆինանսավորմամբ։
Բացի այդ, վերլուծությունները ցույց են տալիս, որ Արցախ-Հայաստան ճանապարհը փակած ադրբեջանական «բնապահպան ակտիվիստ առաջնորդներն» իրենց սոցցանցերի էջերում առանձնակի ջանասիրությամբ են տարածում Ալիևների ընտանիքին վերաբերող տեղեկությունները, լուսանկարները, անում են հակահայկական ու հայատյաց գրառումներ, քարոզ։ Բայց գլխավոր հարցն այն է, որ նրանք ապահովում են ադրբեջանական կառավարական քաղաքականությունը։
Ընդամենը մեկ օրինակ․ Թելման Քասիմովը, ով «ակցիայի» առաջնորդներից է, ճանապարը փակելու վայրում հայերենով կոչեր է հնչեցնում, միասին ապրելու հորդորներ անում, բայց Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում հպարտությամբ տեղադրում է Հայաստանի ու Արցախի դրոշը ոտքի տակ գցած ադրբեջանական զինվորականների լուսանկարները, ուրախանում հայկական կողմի մարդկային կորուստներով։ Փաստերն ապացուցում են, որ նա իրականում հայատյաց զինվորական է, ըստ հավաստի աղբյուրների` ռազմական հատուկ հետախուզական ծառայության սպա, ով նաև ակտիվորեն քարոզում է Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարությունները։
Նա իր սոցիալական ցանցերի նկարներում անթաքույց ցուցադրում է Գորշ գայլեր ահաբեկչական-ազգայնական խմբի հետ առնչությունը, հպարտության լուսանկար է հրապարակում հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնով սպանած և Հունգարիայում ցմահ դատապարտված Ռամիլ Սաֆարովի հետ: Ակցիայի մյուս «առաջնորդների» դեպքում ևս նմանատիպ պատկեր ենք արձանագրել, որոնց մասին իրական տեղեկությունները լուսանկարներում են։
Հետևաբար, բացարձակ ճիշտ է այն պնդումը, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելը և Արցախը շրջափակելը որևէ բնապահպանական նպատակ չունի. այն արցախահայության բնաջնջման, արտաքին աշխարհից մեկուսացնելու ադրբեջանական հանցավոր քաղաքականության մաս է, հերթական փորձը միջազգային կանոնների բացարձակ խախտումով ճնշելու արցախահայության ինքնորոշման բացարձակ լեգիտիմ իրավունքը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել