ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախն ու Հայաստանն արդեն իրար հետ մաքսակետո՞վ պետք է շփվեն. Եթե հայկական կողմը ունակ չէ ապահովել իր ստորագրած կետերի իրականացումը, ուրեմն տեղը պետք է զիջի ունակներին. Պողոսյան 12/06/2022 18:03 | ԼՐԱՀՈՍ

«Վոլկովն ո՞վ է, որ այստեղ հարց որոշի... Վոլկովը որոշող չէ, այլ ընդամենը բարձրաձայնող, ընդամենը զինվորական է և հրաման կատարող։ Ներկայիս պարագայում անգամ Լավրովը որոշող չէ՝ նա էլ է տեսակետ բարձրաձայնում՝ նա էլ դիվանագիտական ճակատի զինվոր է։ Որովհետև Լավրովին չեն զարմացրել, որ հարցը տեղափոխել են Ալմա-Աթայի հռչակագրի ձևաչափ, Պուտինին են զարմացրել ավելի շատ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում այսպես արձագանքեց քաղաքագետ Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով Ղարաբաղում խաղաղապահ ուժերի հրամանատար Անդրեյ Վոլկովի հայտարարությանը, թե ադրբեջանա-հայկական պայմանական սահմանին մինի մաքսակետ է տեղադրվելու։
Նշենք, որ Վոլկովը նման հայտարարություն է արել ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։
Թևան Պողոսյանը հիշեցնում է՝ ամենաբարձր մակարդակներում ասվում է, որ կողմերը պետք է կատարեն հեռակողմ հայտարարության կետերը, իսկ հայտարարությունն ովքե՞ր են ստորագրել... Ուրեմն ցանկացած փոփոխություն ու դրա կյանքի կոչելու հարցերը նույնպես որոշվում են այդ մակարդակում, ընդգծում է քաղաքագետը։
«Հիմա հասկանալի է, չէ՞, որ Ալիևն ուզում է, որ Լաչինի միջանցք ընդհանրապես գոյություն չունենա, Արցախ գոյություն չունենա, Հայաստան գոյություն չունենա՝ պարզ ու պրիմիտիվ։ Պուտինին հետաքրքրում են Ռուսաստանի շահերը, ռուսական խաղաղապահ զորքերի ներկայությունը և այն, թե ինչպե՞ս ինքը կարող է ռուսական շահերը առաջ մղել։ Երրորդ կողմն էլ պետք է հայկական շահերի մասին մտածեր... »,- ընդգծեց Թևան Պողոսյանը։
Մեր զրուցակիցն ուշադրությունը հրավիրում է այլ հարցի վրա՝ թե ի՞նչ պետք է անեն ՀՀ իշխանությունները, որ հայկական շահերը պաշտպանվեն Ու մեկ անգամ ևս հիշեցնում՝ եռակողմ հայտարարության մեջ մաքսակետ գրված չի եղել...
«Արցախն ու Հայաստանն արդեն իրար հետ մաքսակետո՞վ պետք է շփվեն։ Եթե Հայաստանին պետք է մաքսակետ, ուրեմն առաջին գործողությունը Հայաստանը պետք է ճանաչի, թե ո՞ւր են գնում ՀՀ քաղաքացիները։ Եթե ինքը գրել է Արցախի հանրապետություն, ուրեմն ճանաչում է Արցախի հանրապետությունը։ Ա՛յ եթե այլ բան են նկատի ունենալու, ուրեմն ՀՀ իշխանությունները հենց այսօր պետք է դուրս գան և հայտարարեն, որ գոյություն չունի Արցախի Հանրապետություն՝ ջնջվել-պրծել է, մենք դա ճանաչեցինք Ադրբեջան, ու հետո նոր կանգնի ու ասի՝ ՀՀ քաղաքացիները Ադրբեջան մտնելուց մաքսակետից օգտվե՞ն, թե՞ ոչ»։
Մեր հարցին՝ Հայաստանի Հանրապետությունն ի՞նչ պետք է անի, որ նման կարգի հարցեր չառաջանան, Թևան Պողոսյանը պատասխանեց՝ գործող իշխանությունները պետք է տեր կանգնեն զինադադարի համաձայնագրում իրենց ստորագրածին, քանի որ չկա ուրիշ հայկական կողմ, որ ստորագրել է այդ համաձայնագիրը։ Եթե 1994-ին համեմատում ենք զինադադարի համաձայնագիրը, ապա այնտեղ կար երկու հայկական կողմ, յուրաքանչյուրն իր ստորագրության տերն էր։ Իսկ այս դեպքում միայն մեկ հայկական կողմ է, և պետք է ապահովի իր ստորագրած կետերի կատարումը։
«Իսկ եթե հայկական կողմը ունակ չէ իր իսկ ստորագրած կետերի իրականացումն ապահովել, ուրեմն պետք է տեղը զիջի ունակներին։ Որովհետև մի կողմից գալիս հայտարարում են, որ մենք պետք է եռակողմ զինադադարի հայտարարության բոլոր կետերին հավատարիմ մնանք, իրագործենք և այլն, բայց երբ գալիս է այն ժամանակը, երբ պետք է խոսք ասել, ձայնները չեն լսվում։ ԱԳՆ-ն՝ ի՛ր հերթին, կառավարությունն՝ ի՛ր հերթին, մնացած բոլոր կառույցներն էլ՝ իրենց հերթին պետք է ամեն ինչ բարձրաձայնեն, որ այդ եռակողմ հայտարարության մեջ գրված կետով՝ ՀՀ քաղաքացիները հանգիստ կարող են տեղաշարժվել, հանգիստ գնալ-գալ՝ առանց որևէ մաքսակետային երևույթների, և այդ դրույթները պետք է կյանքի կոչվեն։ Այնտեղ կա այդ ստորագրությունը, եթե չեք կարողանում ապահովել, ուրեմն ձեր տեղը զիջեք նրանց, ովքեր կկարողանան իրենց ստորագրությունն ապահովել․ Այլ պարագայում դուք ինքներդ չեք հարգում ձեր սեփական ստորագրությունն այդ եռակողմ զինադադարի հայտարարության տակ»,- իր խոսքն իշխանություններին հասցեագրելով՝ եզրափակեց Թևան Պողոսյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/31/2023 10:41 Ինչ է սպասվում Բրյուսովի անվան համալսարանին. իշխանության նոր նպատակը. «Ժողովուրդ»
- 01/31/2023 10:39 Տարոն Մարգարյանն ու նախկին թաղապետը խնամիներ կդառնան. «Հրապարակ»
- 01/31/2023 10:16 Կացարանի հրդեհի գործով նոր կալանավորում է սպասվում. «Ժողովուրդ»
- 01/31/2023 10:14 Հայաստանում սպասվում է կապիտալի տոտալ վերաբաշխում. ովքե՞ր են առաջնային հարվածի տակ. «Փաստ»
- 01/31/2023 10:12 Պայմանագիր «ՍԻԼ ինշուրանսի» հետ. «Հրապարակ»
- 01/31/2023 10:11 Իրանի հայ համայնքն ու հայկական եկեղեցին չեն ընդունել Աննա Հակոբյանին. բացառիկ մանրամասներ նրա այցից. «Ժողովուրդ»
- 01/31/2023 10:08 Ռուբեն Վարդանյանի այցը համայնքներ հակասական տրամադրություններ է առաջացրել արցախցիների շրջանում. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/22/2023 19:00 Շատ մեծ հավանականություն կա, որ սա գործադիր իշխանության հետապնդումն է դատավորների նկատմամբ, ինչն անթույլատրելի է. Արա Ղազարյան
- 12/31/2022 17:10 Թշնամին օրեցօր համոզվում է, որ հենց այնպես հնարավոր չէ կուլ տալ Արցախը. Մելքոնյան
- 12/26/2022 16:36 Արցախում նկատվում է ճնշման, ջերմիջեցնող, ցավազրկող, հակաբիոտիկ և շաքարային դիաբետով տառապող անձանց համար անհրաժեշտ դեղորայքի պակաս
- 12/21/2022 16:53 Ռուսներն են սարքում, մեր իշխանություններին էլ ստիպում են, որ փաստաթուղթ ստորագրեն.Սասուն Միքայելյան
Մեկնաբանություն
- 01/31/2023 11:35 Նիկոլի կողմից հրապարակ նետված`հիմնականում կեղծ սենսիացիաներով դեգրադացված բանակը վերածվում է չարիքի իշխանությունը պահելու մանրադրամի. Զաքարյան
- 01/31/2023 11:31 Հայաստանը և Արցախը գտնվում են ֆիզիկական ուղիղ սպառնալիքի տակ և մենք միայն մեկ ճանապարհ ունենք՝ պայքարե՛լ․ Հակոբյան
- 01/31/2023 11:12 Տեխասի հայկական եկեղեցին՝ 2022թ. ԱՄՆ լավագույն շինություն
- 01/31/2023 10:18 Արցախն իր գոյության ամենադժվար ժամանակներն է ապրում, որի պայմաններում առաջին պլան պետք է գա պայքարը, համառությունը, համերաշխությունը․ Տիգրան Աբրահամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/31/2023 13:16 Գազալցակայանում պայթյունի հետևանքով երեք մարդ է տուժել. տուժածներից մեկի վիճակը միջին ծանրության է
- 01/31/2023 10:23 Պայթյուն՝ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին գտնվող գազալցակայանում․ 3 հոգի տուժել է
- 01/30/2023 21:53 43-ամյա վարորդը մահացել է
- 01/30/2023 21:00 56-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 01/29/2023 22:46 Սուրմալուի պայթյունի ու կացարանի հրդեհի միջեւ նմանություն կա. հատուկ զենք է կիրառվել (տեսանյութ)
- 01/29/2023 21:00 Ամուսնացած սիրեկանի կողմից մերժված կինը մարդասպան է վարձել նրան սպանելու համար
- 01/22/2023 19:52 Մերկ երեխաների հարյուրավոր լուսանկարներ արած մանկապիղծին նստեցրել են
- 01/20/2023 23:23 Կինը սիրահարվել է խաբեբային եւ զրկվել ամուսնուց եւ 200 հազար դոլարից
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը