ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սերժ Սարգսյանի գործով առանցքային վկան միլիոնավոր դոլարների պարտքեր ուներ, որոնք «ջրվել» են. Փաստաբանը դատարանում փաստեր ներկայացրեց 11/24/2022 19:42 | Դատական ռեպորտաժներ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստին առանցքային վկա Սևակ Քոչարյանի հարցաքննության ժամանակ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը հրապարակեց դատական ակտ, համաձայն որի՝ Սևակ Քոչարյանին պատկանող ընկերությունը դեռևս 2011թ խախտել է ՊՆ-ին դիզելային վառելիքի մատակարարման ժամկետները, որից հետո դատական ակտով ընկերությունից՝ հօգուտ պետության գանձվել է 28 մլն ՀՀ դրամ գումար։
Ամրամ Մակինյանը վկային մինչ այդ հարց էր ուղղել՝ գյուղնախարարության կարիքների համար դիզվառելիքի տրամադրման վերաբերյալ մրցույթի ժամանակահատվածում՝ 2012-2013թթ որքա՞ն գումարի պարտք է ունեցել Սևակ Քոչարյանի ընկերությունը, ինչին ի պատասխան վկան հայտարարել էր, թե պարտք չի ունեցել, բիզնեսով է զբաղվել, եղել են ինչպես հաջողություններ, այնպես էլ՝ անհաջողություններ, խնդիրներ եղել են, բայց դրանք միլիոնավոր դոլարների պարտքեր չեն։ Պաշտպանն էլ հայտարարեց, որ իր ունեցած տեղեկություններով դա այդքան էլ այդպես չէ, ապա հրապարակեց դատական ակտը, համաձայն որի՝ վկան իրապես ունեցել են պարտքեր և հետաքրքրվեց՝ արդյոք այդ գումարը վճարվել է և, վկայի պնդումը, թե ինքը դաշտում մեծ խաղացող է, հիմնավորվում է այդ դրվագով։ Հարցի վերաբերյալ, սակայն, մեղադրող դատախազն առարկեց՝ արձանագրելով, որ դա կապ չունի նշված վարույթի հետ, իսկ Մակինյանն իր հերթին հակադարձեց՝ պնդելով, որ հարցը կապ ունի վարույթի հետ, քանի որ անձի նախկին գործունեությամբ են պայմանավորված նաև անձի և նրա հնարավորությունների մասին պատկերացումները, մասնավորապես, պետությունը ինչ վերաբերմունք ունի տվյալ վկայի նկատմամբ։ Ամրամ Մակինյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք կապ կա այն իրողությունների հետ, որ երբ դիզվառելիքի մատակարարման գործով ինքը դիմում է ոստիկանություն, շատ արագ ավարտվում են իր նախկին ընկերությունների վերաբերյալ սնանկության գործով դատավարությունները և ընկերությունները շատ արագ սնանկ են ճանաչվում, իսկ իր միլիոնավոր դոլարներների պարտքերը՝ ջրվում։ Փաստաբանը նաև մասնավորեցրեց, որ խոսքը 10 մլն դոլարի մասին է և փաստաթղթերը ներկայացրեց դատարանին։
Նշենք, որ Սևակ Քոչարյանի ցուցմունքն առանցքային նշանակություն ունի գործի համար, ասել է թե՝ գործի և Սերժ Սարգսյանի մեղադրանքի մեխը հենց Քոչարյանի ցուցմունքն է։
Հիշեցնենք, որ քրեական գործով կա 3 մեղադրյալ։ Սերժ Սարգսյանից բացի մեղադրանքներ են առաջադրվել նաեւ փոխնախարար Սամվել Գալստյանին, գործարար Բարսեղ Բեգլարյանին։ Ըստ մեղադրական եզրակացության՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և Ֆլեշ ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/15/2025 08:18 Առաջարկ արցախցի պատգամավորներին․ «Հրապարակ»
- 02/15/2025 08:14 Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները հերթով հրաժարվում են նրանից․«Հրապարակ»
- 02/15/2025 08:11 Թաղապետարանի աշխատակիցներին հրահանգել են՝ չգալ աշխատանքի նստել ավտոբուս․«Հրապարակ»
- 02/15/2025 08:08 Հովիկ Աղազարյանը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի գործընթաց կսկսի. «Ժողովուրդ»
- 02/15/2025 08:05 Հայաստանի իշխանությունները շարունակում են Ռուսաստանի դեմ քալեր ձեռնարկել․«Հրապարակ»
- 02/15/2025 08:01 Նման դաշինքները կարող են զսպել թուրք-ադրբեջանական տանդեմին. «Փաստ»
- 02/15/2025 07:58 Նիկոլ Փաշինյանը վստահ է՝ Գյումրու ընտրություններում ՔՊ-ն է հաղթելու. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 02/08/2025 20:10 Մարդկությունը մեղքերի գագաթնակետին է. հիմա գնալու է ամեն ինչի ավերումը, և Աստված արագացնում է այդ ընթացքը. Արմեն Զաքարյան
- 01/26/2025 13:15 Նոր տարվա 3 օրը հերիք էր, որ շատերը մարզասրահ վերադառնան 5-7 կգ ավելացած քաշով. մարզչի խորհուրդները
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
Մեկնաբանություն
- 02/15/2025 21:01 44֊օրյա պատերազմից ավելի քան 4 տարի անց գտնվել և ԴՆԹ հետազոտության միջոցով նույնականացվել են հանուն հայրենիքի հերոսաբար ընկած եղբայրներ Գևորգ և Գոռ Հովհաննիսյանների մարմինները
- 02/15/2025 20:51 Ադրբեջանն իր ագրեսիան փաթեթավորում է որպես հակաահաբեկչական գործողություն. մենք դեռ չենք գիտակցում իրականության ողջ սարսափելիությունը. Լիլիթ Գալստյան
- 02/15/2025 20:15 Հայկական շահերը սակարկելի չեն, դրանց թվում է Ցեղասպանության ճանաչումն ու հետևանքների հատուցումը և Արցախի հայկական լինելը. Հովհաննես Ավետիսյան
- 02/15/2025 18:32 Թավշյա փողամոլները փաստորեն վախեցել են՝ թե բա եթե արդեն Անոն խելքի եկավ, այլևս իշխանամետ չէ, ապա էլ ո՞վ մնաց իրենց կողմից. Ասլանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 02/15/2025 22:28 Հայանիստ գյուղում «Opel»-ում լիցքավորելուց հետո պայթյուն է տեղի ունեցել՝ հրդեհի բռնկումով․ 3 վիրավորներից մեկը 1 տարեկան երեխա է
- 02/15/2025 21:42 Բախվել են «MACK» մակնիշի ավտոբաքը և «KamAZ» մակնիշի բեռնատարը. խցանման մեջ հայտնված մոտ 400 տրանսպորտային միջոց շարունակել է ընթացքը
- 02/15/2025 21:36 Այգավան գյուղի գազալցակայանի մոտ բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ
- 02/15/2025 21:26 Մարտունիում պայթյունից տուժած հոգեւորականի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 02/15/2025 19:46 Մահացել է «Ֆանֆան կակաչ»-ը ֆիլմում նկարահանված ֆրանսիացի դերասանուհի Ժենեվևա Պաժը
- 02/15/2025 13:51 Ինչ հոտ է գալիս հին եգիպտական մումիաներից, պարզել են գիտնականները
- 02/14/2025 22:52 Նշվել են փակուղային հարաբերությունների գլխավոր նշանները
- 02/14/2025 22:01 Ուսուցչուհին սեռական հարաբերություն է ունեցել դպրոցականի հետ և ինքը հանձնվել ոստիկանությանը
Հետաքրքիր է իմանալ
- 02/14/2025 13:59 Սապատավոր կետը կուլ է տվել չիլիացուն, ապա՝ դուրս թքել նրան. արտասավոր դեպքի տեսանյութը
- 02/04/2025 18:58 Ինչու են սիրահարները միմյանց նման. հետազոտողները նշել են մի քանի պատճառ
- 02/04/2025 17:22 Արեգակի վրա 2 օրում 40 բռնկում է տեղի ունեցել
- 01/30/2025 18:32 Գիտնականները Թուրքիայի և Իրանի միջև տեկտոնական սալերի խորը ճեղքվածք են հայտնաբերել