ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Մեր դիրքորոշումը երբևէ չի փոխվել և չի էլ փոխվելու». Աղաջանյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին.«Ազատություն» 11/09/2022 11:36 | ԼՐԱՀՈՍ

Իլհամ Ալիևի վերջին ապակառուցողական հայտարարությունները պետք չէ կապել ո՛չ Վաշինգտոնի, ո՛չ Սոչիի բանակցությունների հետ: Այս մասին հակադարձելով Ադրբեջանի նախագահի հայտարարություններին՝ ասաց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների նախագահ Էդուարդ Աղաջանյանը, հաղորդում է «Ազատությունը»:
«Ադրբեջանի նախագահն առանձնապես աչքի չի ընկել ամբողջ բանակցային գործընթացի համատեքստում, մասնավորապես, հետպատերազմյան ժամանակահատվածում առանձնապես աչքի չի ընկել կոնստրուկտիվիզմով: Դա կապել վաշինգտոնյան գործընթացի հետ, Սոչիի գործընթացի հետ կամ որևէ այլ գործընթացի հետ, կարծում եմ, իմաստ չունի»,-նշել է Աղաջանյանը:
«Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի պարտավորությունն է, որը ստանձնել է», - Շուշիում հայտարարել էր Իլհամ Ալիևը։
Հայաստանը երբեք նման պարտավորություն չի ստանձնել, խոսքը ճանապարհների ապաշրջափակման մասին է, վերահաստատելով պաշտոնական Երևանի նախկինում հնչեցրած հայտարարությունները, թե միջանցքը կարմիր գիծ է Հայաստանի համար՝ ասել է Աղաջանյանը.-«Մեր դիրքորոշումը երբևէ չի փոխվել այդ հարցի վերաբերյալ և չի էլ փոխվելու»:
Ալիևը նաև զուգահեռներ էր անցկացրել Լաչինի միջանցքի ու այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջև, ասելով՝ «երկու տարի է մենք ձեռք չենք տալիս Լաչինի ճանապարհով Հայաստանից Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ երթևեկող մեքենաներին։ Մենք պարտավորություն ենք վերցրել և կատարում ենք այն։ Հայաստանը նույնպես պարտավորություն է ստանձնել, որպեսզի ճանապարհային կապ լինի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Անցել է երկու տարի, չկա տեխնիկա-տնտեսական հիմնավորում, գործողություն, երկաթգիծ, ճանապարհ։ Որքա՞ն պետք է սպասենք»։
Աղաջանյանը հակադարձում է՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում միայն մեկ միջանցքի մասին է խոսվում և դա Լաչինի միջանցքն է. - «Լաչինի միջանցքը որևէ կերպ համեմատելի չի նրա հետ, ինչը իրենք կոչում են «Զանգեզուրի միջանցք»: Խոսքը գնում է տրանսպորտային ուղիների ապաշրջափակման մասին, մեր դիրքորոշումը որևէ կերպ էդ հարցի վերաբերյալ չի փոխվել և չի փոխվելու»:
Ելույթի մեծ հատված Ալիևը հատկացրել է նաև ադրբեջանական բանակի հնարավորությունները ներկայացնելուն, ըստ էության, սպառնալով Հայաստանին նոր հնարավոր պատերազմով։ Ավելին՝ Ադրբեջանի նախագահը պնդել է, որ Ադրբեջանին զսպում է ոչ թե Հայաստանի ինչ-որ հովանավորի հայտարարություն, այլ Բաքվի «սեփական քաղաքականությունը»:
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն արձագանքում է՝ Ադրբեջանի սպառնալից հայտարարությունները չեն կարող ազդել կամ փոխել հայկական կողմի հնչեցրած դիրքորոշումները»,-գրել է կայքը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/26/2023 09:26 Սիսիան և Անի համայնքներում ավագանու արտահերթ ընտրություններ են
- 03/25/2023 09:00 Նոր մանրամասներ ԱԺ-ում տեղի ունեցած հայտնի միջադեպի գործով. «Ժողովուրդ»
- 03/25/2023 08:53 Ավտոկայանատեղին ո՞ւմ է պետք․ «Հրապարակ»
- 03/25/2023 08:48 Ինչո՞ւ են ուզում «Գոյ» թատրոնը մատնել չգոյության․ «Փաստ»
- 03/25/2023 08:43 Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Գերմանիա․ «Հրապարակ»
- 03/25/2023 08:34 Սերժ Սարգսյանն այսօր կլինի պանթեոնում․ «Հրապարակ»
- 03/25/2023 08:29 Փորձագետներն են թիրախավորվում. նոր տեղեկատվական արշավ ․ «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/20/2023 14:04 Փաշինյանը պատրաստվում է Ադրբեջանի կազմում Արցախի «ռեինտեգրացիայի» դրույթներ պարունակող փաստաթղթի ստորագրմանը. Զուրաբյան
- 03/19/2023 17:37 Փաշինյանը ձախողել է բանակցություններն ու ազգին տանում է դեպի նորանոր կորուստների. Զուրաբյան
- 03/16/2023 22:05 Վարչապետ կոչեցյալը հիանալի գիտակցում է խաղապահ ուժերի լիազորությունների շրջանակը, ու գործում է Ադրբեջանի նախագահի հետ համատեղ՝ ռուսական խաղաղապահներին հեռացնելու ուղղությամբ. Իշխանյան
- 02/13/2023 20:02 Գերմանիայի դեմ հատուցման պահանջով հարկ է դատ բացել. Արա Քեթիպյան
Մեկնաբանություն
- 03/26/2023 17:02 Մոնտեվիդեոյի նահանգային օրենսդիր մարմնում մասնակցել եմ Արցախի անկախության ճանաչմանը նվիրված միջոցառմանը. Արցախի ՄԻՊ
- 03/26/2023 16:12 Միայն ՀՀ իշխանության «ջայլամային քաղաքականությունը» չի արդարացնում Արցախի նախագահին միայն իրավիճակային կարգավորումների մասին մտածել․ Աբրահամյան
- 03/26/2023 14:34 Կառուցապատողների հայկական ասոցիացիան 6.5 կմ երկարությամբ գազամատակարարման նոր ցանց է կառուցել, որը հնարավորություն ունի ընդլայնման. Տիգրան Ավինյան
- 03/26/2023 14:24 Թուրքիայի հետ խաղաղ գոյակցությո՞ւն. Թուրքիան արդեն իսկ ձևակերպել է իր «ռազմավարական խորքը», երբեմն փափուկ, երբեմն կոշտ ուժի միջոցով քայլելով դեպի այն. քաղաքագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/26/2023 14:54 Վթար Շահումյան գյուղում
- 03/26/2023 11:42 «Գեղամա աշխարհ» կոչվող հանգստյան գոտու առանձնատներից մեկում հայտնաբերվել է նշված հանգստյան գոտու սեփականատիրոջ դին
- 03/26/2023 10:42 Կապան-Աղվանի ճանապարհին բեռնատարի կողաշրջման հետևանքով 35-ամյա տղամարդ է մահացել
- 03/26/2023 09:33 Կապան-Աղվանի ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 03/25/2023 23:16 Հզոր շարժումներ կլինեն, ճգնաժամը կխորանա.նոր ալյանսները չեն նպաստի խաղաղությանը. աստղաբան (տեսանյութ)
- 03/21/2023 23:04 Բանտի բուժքույրը հարաբերություններ է հաստատել բանտարկյալի հետ եւ դարձել նրա երեխայի մայրը
- 03/21/2023 14:40 Հնդկաստանում փեսացուն հարսանիքը չեղարկել է հարսնացուի դպրոցի վատ գնահատականների պատճառով
- 03/13/2023 23:02 80-ամյա թոշակառուն պարզվել է պոռնոբարոն է
Հետաքրքիր է իմանալ
- 03/18/2023 21:55 Այս ամիս մոլորակների «շքերթ» է սպասվում՝ միանգամից 5 մոլորակներ մեկ գծի վրա կկանգնեն
- 03/18/2023 13:17 10 արտահայտություն, որոնք երբեք չպետք է ասեք ձեր սիրելիին, եթե չեք ցանկանում, որ նա լքի ձեզ
- 03/16/2023 15:07 Պարզվել է՝ զուգարանի թուղթը վտանգավոր է մարդու առողջության համար
- 03/14/2023 18:29 Ռուս գիտնականները պարզել են որտեղից է Երկրի վրա հայտնվել ջուրը