ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաստացի հրաժարվել է Արցախի փրկության շանսից. ԱՀ-ն Ադրբեջանին հանձնելու գործընթացը սկսվա՞ծ է․ «Փաստ» 11/03/2022 10:10 | Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Սոչիում տեղի ունեցած հանդիպումների հետ կապված պաշտոնական հաղորդագրություններից զատ, ի հայտ են գալիս նաև նոր մանրամասներ, որոնք ի ցույց են դնում կողմերի իրական դիրքորոշումները: Ի մասնավորի, ռուսական աղբյուրների հետ սերտորեն աշխատող տեղեկատվական մի շարք հարթակներ արդեն իսկ դետալներ են ներկայացնում թե՛ երկկողմ, թե՛ եռակողմ հանդիպումներից: Նշվում է, որ ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հասկացրել է, որ պատրաստ է ընտրել կարգավորման արևմտյան տարբերակը, բայց պատրաստ է ընդունել նաև ռուսական առաջարկները: Նա նշել է, որ այդ տարբերակները համահունչ են:
Այս միտքն, ի դեպ, հրապարակային հատվածում առկա է: Ըստ նշյալ հարթակների, Պուտինը նշել է, որ իրականում տարբերությունները շատ են ու սկզբունքային: Ի դեպ, փորձագիտական շրջանակները ևս նշում են, որ «վաշինգտոնյան փաստաթղթում» Արցախի կարգավիճակի մասին խոսք անգամ չկա, իսկ ռուսական տարբերակում շեշտվում է կարգավիճակի քննարկման անհրաժեշտությունը, թեկուզ և տարիներ հետո։ Կան նաև տեղեկություններ, որ ՌԴ նախագահը պարզ հասկացրել է, թե համաձայնելով արևմտյան տարբերակին կամ ընդունելով Ալիևի պահանջը՝ կնքել խաղաղության համաձայնագիրը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիշատակմամբ, մեկընդմիշտ զրկվում ենք Արցախի կարգավիճակը քննարկելու հնարավորությունից, իսկ խաղաղապահները դուրս են գալիս Արցախից՝ բոլոր հետևանքներով։ Ըստ վերոնշյալ տեղեկատվական հարթակների, Փաշինյանն ասել է, որ իր որոշումը ամբողջովին գիտակցված է, և այլ տարբերակ չկա։
Ըստ տեղեկությունների, եռակողմ բանակցություններն անհամեմատ լարված մթնոլորտում են անցել։ Ինչ վերաբերում է այն հարցերին, որոնք դուրս են մնացել հայտարարությունից, ինչի մասին խոսեց ՌԴ նախագահը, դրանք վերաբերել են հենց Պուտինի բարձրացրած հարցերին՝ Արցախում ապրող հայերի անվտանգության հստակ երաշխիքներ, խաղաղապահների մանդատի երկրարեցում (ասում են՝ այստեղ Փաշինյանն էլ է ակտիվ եղել), ու ամենակարևորը՝ կարգավիճակի վերաբերյալ հետաձգված քննարկման մասին ձևակերպում խաղաղության համաձայնագրի տեքստում։ Ըստ փորձագիտական շրջանակների, Փաշինյանը փաստացի դադարել է դիմադրել Արցախը Ադրբեջանին հանձնելու ընթացքին։
Շատերն են նշում, որ արևմտյան տարբերակից հրաժարումն ու ռուսական հնարավորության օգտագործումը կարող էր հնարավորություն լինել Արցախը պահպանելու համար, բայց Փաշինյանն ընտրել է արևմուտքի առջև իր քաղաքական հեղինակությունն ու հետագա պաշտոնավարումը պահպանելը՝ թեկուզ Արցախի հաշվին: Ոչ մեկ անգամ մեզ հետ զրույցում փորձագետները նշել են, որ ՀՀ իշխանությունը պարզապես ձեռքերը լվանում է Արցախից, և Երևանը համաձայն է գնալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման՝ առանց Արցախի հարցի:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 03․11.22թ համարում։
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/28/2023 11:26 Փաշինյանի թիմակիցները խաբել են. մաս 12. «Ժողովուրդ»
- 01/28/2023 11:23 Մինչ իշխանությունները պայքարում են խաղամոլության դեմ, բուքմեյքերներն առաջադիմում են հարկատուների ցանկում. «Ժողովուրդ»
- 01/28/2023 11:13 ՔՊ-ն ՄԻՊ թեկնածու է փնտրում. «Ժողովուրդ»
- 01/28/2023 11:08 Ինչում են մեղադրում Սեյրան Օհանյանին. «Հրապարակ»
- 01/28/2023 11:02 Ադրբեջանում այս պահի դրությամբ հաստատված ու նույնականացված 33 հայ ռազմագերի է պահվում. «Ժողովուրդ»
- 01/28/2023 11:00 Մինչ հրդեհը ռազմական ոստիկանությունը կացարանում արգելված իրեր է հայտնաբերել. «Ժողովուրդ»
- 01/28/2023 10:56 Դատախազները դիմումներ են գրում՝ հեռանում. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/22/2023 19:00 Շատ մեծ հավանականություն կա, որ սա գործադիր իշխանության հետապնդումն է դատավորների նկատմամբ, ինչն անթույլատրելի է. Արա Ղազարյան
- 12/31/2022 17:10 Թշնամին օրեցօր համոզվում է, որ հենց այնպես հնարավոր չէ կուլ տալ Արցախը. Մելքոնյան
- 12/26/2022 16:36 Արցախում նկատվում է ճնշման, ջերմիջեցնող, ցավազրկող, հակաբիոտիկ և շաքարային դիաբետով տառապող անձանց համար անհրաժեշտ դեղորայքի պակաս
- 12/21/2022 16:53 Ռուսներն են սարքում, մեր իշխանություններին էլ ստիպում են, որ փաստաթուղթ ստորագրեն.Սասուն Միքայելյան
Մեկնաբանություն
- 01/28/2023 21:59 Հենց լսում էի Արցախ, ինձ թվում էր, թե դա հենց բանակն է․ Արա Պողոսյան
- 01/28/2023 21:19 Մտնես Սրբավայր` Եռաբլուր, որտեղ ննջում են բանակ հիմնադրողները, կայացնողներն ու Հայրենիք պաշտպանողները և հայտարարես, թե բանակ չի էլ եղել` արդեն դիագնոզ է․ Աբրահամյան
- 01/28/2023 19:56 Սասուն Միքայելյանը կրկին աչքի ընկավ մարդկային ստորության եւ անբարոյականության հերթական «ռեկորդով». Աշոտյան
- 01/28/2023 19:49 Թույլ մի՛ տվեք, որ կեղծեն, փոշիացնեն ձեր իսկ կերտած պատմական հաղթականները. Արսեն Ջուլֆալակյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/29/2023 14:30 Հրդեհի ահազանգ Արցախի պողոտայում
- 01/29/2023 13:21 Գորիս քաղաքի Ավանգարդ թաղամասի տներից մեկում հրդեհ է բռնկվել
- 01/28/2023 22:44 Ուժեղ երկրաշարժ Իրանում, որը 3-4 բալ ուժգնությամբ զգացվել է նաեւ Երեւանում
- 01/28/2023 22:39 «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց ու բախվել սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 01/29/2023 21:00 Ամուսնացած սիրեկանի կողմից մերժված կինը մարդասպան է վարձել նրան սպանելու համար
- 01/22/2023 19:52 Մերկ երեխաների հարյուրավոր լուսանկարներ արած մանկապիղծին նստեցրել են
- 01/20/2023 23:23 Կինը սիրահարվել է խաբեբային եւ զրկվել ամուսնուց եւ 200 հազար դոլարից
- 01/17/2023 23:33 Ի՞նչ անել, եթե տղամարդը չի սիրում
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը