Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/29/2024   13:55 Բագրատ սրբազանին զրպարտել են՝ մեղադրելով «Կրեմլից միլիոնավոր դոլարներ» ստանալու մեջ. պահանջում են քրգործ հարուցել 04/29/2024   13:52 Գյուղացիները հաստատել են՝ ադրբեջանցիներ են հայտնվել Ոսկեպարում, ծառեր կտրել. Դանիելյան 04/29/2024   13:49 «Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 04/29/2024   13:47 «Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ. Դանիելյան 04/29/2024   13:32 Կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը 04/29/2024   13:28 Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ՝ մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի, Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքների վերաորակման հարցով 04/29/2024   13:15 Ջերմաստիճանը նվազելու է մինչև10 աստիճանով. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները 04/29/2024   13:11 Վարդապետյանն ասելիք չուներ արդարադատությանը միջամտելու աղմկահարույց գործի վերաբերյալ 04/29/2024   13:08 Հանգստյան և տոնական օրերին դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի 04/29/2024   13:04 Կալանքի կտրուկ աճը Ձեր պաշտոնավարման հետ է համընկել․դատախազական հսկողությու՞նն է թուլացել՝ ամեն ինչ հաստատում եք, թե իրապես նման ծանր հանցավորության վիճակում ենք․ Թորոսյանը՝ Վարդապետյանին 04/29/2024   12:42 Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է 04/29/2024   12:35 Բերքաբերի համայնքապետը՝ Ալիեւի հայտարարության մասին 04/29/2024   12:28 Որևէ իշխանություն չի կարող առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու թշնամուն նվիրել ՀՀ տարածքները․ ՀՅԴ ՀԵՄ 04/29/2024   12:20 Կալանավորումը մնում է որպես պատիժ. Նազարյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ) 04/29/2024   12:10 Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/29/2024   12:05 Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում 04/29/2024   12:03 Պայքարի օջախը Տավուշն է, բայց իրական թատերաբեմը Երևանն է, քաղաքական, ապակուսակցական կոնսոլիդացիա է պետք. Դավիթ Անանյան 04/29/2024   11:48 Բլինքենը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությունը Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու վերաբերյալ 04/29/2024   11:44 Երևանում բեռնատարը՝ «Միացիր կամ հանձնիր» գրություններով, փակել է Մյասնիկյան պողոտան 04/29/2024   11:40 Ի զորակցություն Տավուշի մեր հայրենակիցների Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ 04/29/2024   11:25 Վարդապետյանը հայտնեց, թե ավարտված գործերով որքան գումար է վերադարձվել պետությանը 04/29/2024   11:21 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից 04/29/2024   11:15 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակվել 04/29/2024   11:05 Մեր նախագծերը պտտվում, պտտվում, տեղ չեն հասնում, հասկանանք՝ որտեղ են պտտվում. Ավինյան 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/29/2024   10:54 Դեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալ 04/29/2024   10:51 Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո 04/29/2024   10:43 Գլխավոր դատախազն ԱԺ-ում է. պետաիրավական հանձնաժողովի նիստ. ուղիղ 04/29/2024   10:38 Լեգիտիմության ակնհայտ բացակայության պայմաններում իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, ինչը մեր երկիրը երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից. Աբրահամյան 04/29/2024   10:31 Ապրիլի 21-ին Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են (տեսանյութ) 04/29/2024   10:27 Իրավունքի և օրենքի այնպիսի ժխտողականություն, որին ականատես եղա երեկ` Վահագն Մախսուդյանի կալանքի միջնորդության քննարկմանը, վաղուց չէի տեսել․ Վարազդատ Հարությունյան 04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/29/2024   08:18 Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   21:52 Տավուշի դարպասները բացում են թշնամու առաջ. ցուցարարները Երևան-Դիլիջան մայրուղին մի ժամով փակ են պահել (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:14 Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է 04/28/2024   21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան 04/28/2024   20:43 Երևանցի Արենն այսօր մկրտվեց Կիրանցի Սուրբ Աստվածածին եկեղեցում. լուսանկար 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   20:27 Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին 04/28/2024   20:20 Բլինքենի հետ հեռախոսազրույցում վարչապետ Փաշինյանը դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի վերաբերյալ 04/28/2024   20:04 Հրդեհ Արագած գյուղում 04/28/2024   19:48 Տեղեկություններ են ստացվել, որ Ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում (տեսանյութ) 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/28/2024   19:40 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողների պարգևատրմանը 04/28/2024   19:23 5 միֆ. ինչ է պետք իմանալ իմպլանտի մասին (տեսանյութ) 04/28/2024   18:49 Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու, բանակցությունները չստացվեցին․ փաստաբան 04/28/2024   18:29 Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) 04/28/2024   18:14 «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան

ԵԱՏՄ - ՀՀ ապրանքաշրջանառությունը 2022թ. հունվար-օգոստոսին հասել է 2,8 մլրդ ԱՄՆ դոլարի. վարչապետի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին 10/21/2022   16:15  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Երևանում անցկացվող՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին։

Նիստին մասնակցում են ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները` Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ալիխան Սմաիլովը, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Ակիլբեկ Ժապարովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, ինչպես նաև ԵԱՏՄ-ում դիտորդ պետությունների կառավարությունների ղեկավարները՝ Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլլա Արիպովը և առցանց ռեժիմով՝ Կուբայի Հանրապետության վարչապետ Մանուել Կրուսը։

Հայաստանի վարչապետը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Եվրասիական միջկառավարական խորհրդի հարգելի անդամներ,

Նիստի հարգելի մասնակիցներ,

Անկեղծորեն ուրախ եմ Երևանում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի շրջանակում Ձեզ ողջունելու հնարավորության համար։

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր ղրղզստանցի գործընկերներին Միության մարմիններում հաջող նախագահության և այսօրվա օրակարգի մշակման ուղղությամբ ջանքերի համար և բոլորիս մաղթել կառուցողական ու արգասաբեր աշխատանք:

Ողջունում եմ նաև Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլլա Նիգմատի Արիպովին և ևս մեկ անգամ վերահաստատում եմ մեր պատրաստակամությունը՝ զարգացնելու դիտորդ պետությունների հետ համագործակցությունը համատեղ ծրագրերի իրագործման շրջանակում:

Հարգելի գործընկերներ,

Շարունակելով երեկ նեղ ձևաչափով օրակարգի առանցքային հարցերի շուրջ մեր ունեցած քննարկումները՝ կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել մի շարք արդիական խնդիրների վրա։

Չնայած աշխարհում տիրող քաղաքական լարվածությանը և բարդ սոցիալ-տնտեսական իրավիճակին՝ Միությունը հետևողականորեն իրականացնում է ինտեգրացիոն օրակարգը՝ խորացնելով մեր երկրների միջև համագործակցությունը։

Համաշխարհային նոր և շարունակական մարտահրավերների պայմաններում ընթացիկ տարում մենք կարող ենք վստահորեն արձանագրել փոխադարձ առևտրի ոլորտում դրական արդյունքների և միտումների առկայությունը։

ԵԱՏՄ-ի կայացման գործընթացում մենք լուրջ հաջողությունների ենք հասել։ Ստեղծվել է տարողունակ ընդհանուր շուկա, նկատելիորեն աճել են փոխադարձ առևտրի ցուցանիշները։

ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունն այս տարվա հունվար-օգոստոսին հասել է շուրջ 2,8 մլրդ ԱՄՆ դոլարի և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 74 տոկոսով։ Ընդ որում՝ Հայաստանից արտահանումն աճել է 2 անգամ, իսկ ներմուծումը` 58 տոկոսով։

Դրա հետ մեկտեղ, ԵԱՏՄ ընդհանուր շուկայի ընձեռած բոլոր հնարավորությունների դեպքում մենք պահպանում ենք նաև ազգային օրենսդրությունների առանձնահատկություններն ու պահանջները և, անհրաժեշտության դեպքում, ի պատասխան նոր մարտահրավերների, պաշտպանիչ միջոցներ ենք կիրառում մեր ներքին շուկաների համար։

Միևնույն ժամանակ, ինտեգրման առանցքային գաղափարի և սկզբունքի ապահովման՝ ԵԱՏՄ տարածքում 4 ազատությունների լիարժեք իրականացման ճանապարհին, մենք հետևողականորեն և նպատակաուղղված առաջ ենք շարժվում արգելքների վերացման ուղղությամբ։

Ժամանակակից իրողություններում խոչընդոտների վերացումը փաստացի ներքին շուկայի կայունության հարց է, որը չի կորցնում իր արդիականությունը։ Սա շարունակական գործընթաց է, որի արդյունավետությունն ու օպերատիվությունը շատ առումներով կախված են Միության անդամ պետությունների և մարմինների կանոնակարգված աշխատանքից, ինչպես նաև փոխզիջումային լուծումներ գտնելու պատրաստակամությունից։

Կարծում եմ՝ ավելորդ չի լինի ևս մեկ անգամ նշել, որ արդյունաբերական ոլորտը Միության տնտեսական համակարգի գլխավոր ոլորտներից է։

Ժամանակակից տնտեսական մարտահրավերների պայմաններում արդյունաբերական կոոպերացիան և համատեղ արտադրությունների զարգացումը, այդ թվում բարձր տեխնոլոգիական ոլորտում, թույլ կտան մեր երկրներին առավել մրցունակ լինել։

Ներմուծման փոխարինմանն ուղղված համատեղ կոոպերացիոն նախագծերի ֆինանսավորման համաձայնեցված քաղաքականության և մեխանիզմների մշակումը կդառնա մեր սեփական ապրանքների լիարժեք միասնական շուկայի ստեղծման գլխավոր պայմաններից մեկը։

Վստահ եմ, որ ֆինանսական ինստիտուտների ներուժի օգտագործումը և համատեղ ջանքերն առաջիկայում թույլ կտան գործնականում անցում կատարել Միությունում պահանջարկ ունեցող ապրանքների արտադրությանը։

Գործընկերներ,

Մեկ այլ կարևոր և արդիական ուղղություն եմ համարում էլեկտրոնային առևտրի ոլորտը, որի մասնաբաժինն անընդհատ աճում է, քանի որ ժամանակակից աշխարհում թվային հարթակների զարգացումն անխուսափելի և մշտական գործընթաց է։ Համապատասխանաբար, էլեկտրոնային առևտրի ոլորտում արդյունավետ հարկաբյուջետային կարգավորումը մեզ համար գնալով ավելի արդիական է դառնում։

Այս համատեքստում անհրաժեշտ եմ համարում կանոնակարգերի հնարավորինս շուտ ընդունումը և հաջորդիվ չհամաձայնեցված հարցերի քննարկումը՝ նպատակակետ երկրում հարկման սկզբունքների վրա հիմնված հուսալի կարգավորող համակարգ ձևավորելու նպատակով։

ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման շրջանակում մենք հանդես ենք գալիս տեղեկատվական համակարգերի զարգացման ժամանակակից լուծումների օգտին և պատրաստ ենք առավելագույնս ակտիվ ներգրավվել այդ գործընթացներին։

Վստահ եմ, որ ՏՏ ոլորտում հետևողական քայլերի ձևավորումը, որոնք նախատեսված են մինչև 2027 թվականը Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման նպատակային ծրագրով, ռազմավարական հիմք կծառայի չափազանց բարձր պահանջարկ ունեցող թվային լուծումների հասնելու համար:

Ինչ վերաբերում է էներգետիկ ոլորտում Եվրասիական տնտեսական միության ընդհանուր ճյուղային շուկաների ձևավորմանը, ապա դա դառնում է ոչ միայն ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի դրույթների կատարման խնդիր, այլև տնտեսական ինտեգրման ներուժի իրացման և արդյունաբերության ոլորտի լիարժեք զարգացման ռեսուրսային հարթակի անհրաժեշտ պայման։

Այս համատեքստում մենք պատրաստ ենք Միության բոլոր անդամ պետությունների շահերի հաշվի առնման և փոխըմբռնման վրա հիմնված կառուցողական երկխոսության՝ գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին միջազգային պայմանագրի նախագծի որոշ դրույթների կարգավորման ուղղությամբ, որի իրականացումը թույլ կտա անդամ պետություններին ամբողջ ծավալով օգտվել գազի ընդհանուր շուկայի առավելություններից։

Հակառակ դեպքում, ԵԱՏՄ անդամ երկրները մինչև երկկողմ համաձայնագրերի ավարտը չեն կարողանա օգտագործել գազի ընդհանուր շուկայի ներուժը։ Իհարկե, սա շատ զգայուն թեմա է, և մեզ բոլորիս անհրաժեշտ է հասկանալ գնային հորիզոնի շրջանակը առնվազն միջնաժամկետ հեռանկարում։

Նիստի հարգելի մասնակիցներ,

Այսօր ջերմոցային գազերի կրճատման կամ ածխածնային չեզոքության հարցերը հաստատուն կերպով մտել են ոչ միայն բնապահպանական, այլև տնտեսական և առևտրային օրակարգեր՝ թելադրելով տնտեսական զարգացման ողջ մոդելի վերաիմաստավորման և դեպի ավելի կայուն ու ցածրածխածնային տնտեսության անցնելու քայլերն արագացնելու անհրաժեշտությունը։

Հռչակագրային ուղուց ավելի գործնականի անցնելու տեսանկյունից գոհունակությամբ ցանկանում եմ նշել կլիմայական օրակարգի շրջանակում ԵԱՏՄ անդամ երկրների համագործակցության ճանապարհային քարտեզի առաջին փաթեթի հաստատումը։

Որպես ներդրում կլիմայի փոփոխության հետևանքների մեղմացման գլոբալ ջանքերում՝ մենք կամավոր կերպով իրականացնում ենք արտանետումների նվազեցման մի շարք միջոցառումներ՝ ըստ Փարիզյան համաձայնագրի դրույթների:

Հարգելի գործընկերներ,

Եզրափակելով, ցանկանում եմ վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը՝ ակտիվորեն համագործակցելու Միության անդամ բոլոր պետությունների հետ՝ ի շահ եվրասիական ինտեգրման առաջմղման:

Վստահ եմ, որ այսօր ընդունված որոշումները կնպաստեն թե՛ եվրասիական ինտեգրման հետագա զարգացմանը և մեր քաղաքացիների բարեկեցության բարելավմանը, թե՛ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը։

Հաշվի առնելով, որ Միջկառավարական խորհրդի այսօրվա նիստը այս տարվա ամփոփիչ նիստն է, երախտագիտություն եմ հայտնում 2022 թվականին համակարգված և հետևողական աշխատանքի և արդյունավետ համագործակցության համար։

Շնորհակալ եմ ուշադրության համար և խոսքը փոխանցում եմ Եվրասիական միջկառավարական խորհրդի նախագահ Ակիլբեկ Ուսենբեկի Ժապարովին՝ ընդլայնված ձևաչափով նիստը վարելու համար»։

Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր, մասնավորապես՝ մինչև 2027թ. ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման նպատակային ծրագիրը, ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները, գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի ձևավորման ուղղությամբ 2021թ. իրականացված միջոցառումները: Խորհուրդն անդրադարձել է 2021թ. ԵԱՏՄ երկրների փոխադարձ առևտրի վիճակին, ներմուծման փոխարինման ուղղությամբ իրականացվող համատեղ նախագծերին, կլիմայական օրակարգի շրջանակում ԵԱՏՄ միջոցառումների առաջին փաթեթին, 2021թ. ԵԱՏՄ երկրների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի բաշխման և գրանցման հարցերին և այլն:

Նիստի արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ ԵԱՏՄ տարածքում գյուղմթերքի պահեստային վկայագրերի տրամադրման, շրջանառության և մարման կանոնների մասին Համաձայնագիրը, որը միտված է Միությունում էլեկտրոնային առևտրի զարգացմանը:

Որոշվել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2023թ. փետրվարին, Ալմաթիում։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:50 21/10/2022  |  ԼՐԱՀՈՍԴժվար ժամանակները, ճգնաժամային իրավիճակները ոչ միայն մարտահրավերներ են բերում, այլև նոր հնարավորություններ, և մենք պետք է շարունակենք սերտ աշխատանքը. Փաշինյան
13:21 21/10/2022  |  Քրեական խրոնիկոնԵրևանում BMW-ով և Mitsubishi-ով վթարի են ենթարկվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները․ կա վիրավոր
12:22 21/10/2022  |  ԼՐԱՀՈՍԵրեւանում ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը.ուղիղ
12:19 21/10/2022  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն արդիական է համարում ԵԱՏՄ-ի ներքին շուկայում խոչընդոտների վերացման հարցը
10:30 21/10/2022  |  ՄամուլՇուշիի մասին հակասական հայտարարություններ. Փաշինյանը խաբել է. մաս 117. «Ժողովուրդ»
09:59 21/10/2022  |  ՄամուլՌուսաստանը հերքում է Փաշինյանի հայտնած «նորությունը». «Հրապարակ»
21:12 20/10/2022  |  ԼՐԱՀՈՍՓոխադարձ շահերի ըմբռնումը կարող է դառնալ բազմաթիվ հարցերի լուծման բանալին. Փաշինյան
19:19 20/10/2022  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը հանդիպում է ունեցել Բելառուսի վարչապետի հետ
18:04 20/10/2022  |  ԼՐԱՀՈՍԵրևանում մեկնարկեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նեղ կազմով հանդիպումը
13:15 20/10/2022  |  ԼՐԱՀՈՍԱրարատի մարզի Գինեվետ բնակավայրում հիմնանորոգվել է 3-րդ փողոցի բնակելի շենքերի տանիքները, զբոսայգին վերանորոգվում է, տեղադրվում են դարպասներ, կարուսել, ճոճանակ. Փաշինյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]