Թեմաներ
Կիրակի 04 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/28/2024   18:49 Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու, բանակցությունները չստացվեցին․ փաստաբան 04/28/2024   18:29 Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) 04/28/2024   18:14 «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   18:02 Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով 04/28/2024   17:44 Փոխնախարար Վահան Կոստանյանը Շեյխ Ֆայսալ բին Թանի ալ Թանիին ներկայացրել է ներդրումային հնարավորությունները 04/28/2024   17:33 Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց 04/28/2024   17:16 Մենք թուրքին հանձնելու հայրենիք չունենք․պայքարին միանում է նաև Աբովյանը 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/28/2024   16:50 Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան 04/28/2024   16:44 ՀԱՊԿ-ը վարժանքներ կանցկացնի 04/28/2024   16:35 Փոխմարզպետը իրանական զբոսաշրջային ավտոբուսի վթարից տուժած երեխաներին նվերներ է տարել, կանանց՝ ծաղիկներ 04/28/2024   16:26 Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել 04/28/2024   16:21 Ավտոմեքենան ընկել է գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց 04/28/2024   16:00 Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օրն է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում (տեսանայութ) 04/28/2024   15:54 Արարատ Միրզոյանը Կատարի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 04/28/2024   15:48 Մայիսի 1-ին անվճար ավտոբուս կգործի դեպքի Երևանի կենդանաբանական այգի 04/28/2024   15:33 Ավարտվեց «Պուշկինի 225-ամյակին նվիրված ռուսաց լեզվի և մշակույթի փառատոնը» 04/28/2024   15:26 Ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է 04/28/2024   15:13 Վահագն Մախսուդյանի փաստաբանական թիմն համալրվել է․ գործին ծանոթանալու համար փաստաբանները ընդմիջում են խնդրել 04/28/2024   15:03 Պատահար Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներ 04/28/2024   14:56 Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, իրականություն կդարձնենք այս քարտեզը. թյուրքագետը քարտեզ է հրապարակել 04/28/2024   14:51 Աստծո օրհնությամբ շարունակում ենք պայքարը . Մակարավանքում Սուրբ Պատարագ և խոստովանության կարգ է կատարվել (տեսանյութ) 04/28/2024   14:33 Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում (տեսանյութ) 04/28/2024   14:22 Մեկնարկել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար 04/28/2024   14:15 Քաղաքացիները այս պահին փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   14:10 Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   13:50 Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը եթեր կհեռարձակվի մայիսի 7-ին՝ տեղի ժամանակով 12:00-ին 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   13:10 Շվեդիայում նորից Ղուրան են այրել 04/28/2024   12:57 Վանաձորում վրաերթի են ենթարկել 13-ամյա պատանու. shamshyan.com 04/28/2024   12:43 Ուկրաինական ճակատում խուճապն աճում է. Պեսկով 04/28/2024   12:24 Ծառատունկ է իրականացվել Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում 04/28/2024   12:16 Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ 04/28/2024   12:06 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   11:35 Սյունիքի մարզպետն ու Իրանի հյուպատոսն այցելել են իրանական ավտոբուսի ողբերգական վթարի վայր 04/28/2024   11:26 Գնդապետ Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել մեքենայի դիմապակուն հարվածելու համար 04/28/2024   11:20 Փաշինյանը տիկնոջ հետ խարույկի շուրջ խոսել է Սեղանի թենիսի «Վարչապետի գավաթի» մասնակիցների հետ (տեսանյութ) 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   10:36 Թուրքիայի առևտրի կենտրոններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել 04/28/2024   10:27 Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել 04/28/2024   10:21 4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է 04/28/2024   10:13 Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին 04/28/2024   10:08 Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն, սակայն ապրիլին ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է 2008թ-ին. Սուրենյան 04/27/2024   23:48 Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը 04/27/2024   22:37 Դավաճանական ռեժիմի պարագլուխը պետք է իր արժանի տեղը զբաղեցնի «Երևան» ՔԿՀ-ում՝ որպես պետական դավաճան․ Սամսոնյան 04/27/2024   22:33 Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք.Կոնսերվատորիայի Միասնական շարժում 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է
04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ» 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը

2021թ ստացվել է 120 քրեական գործ, եւս 476 գործ՝ մինչդատական վարույթի. Դատավոր Վահե Միսակյանը ԲԴԽ-ում բարձրացրեց դատարանների ծանրաբեռնվածության հարցը (տեսանյութ) 10/20/2022   21:57  |  ԼՐԱՀՈՍ

ԲԴԽ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։

Հիշեցնենք, որ դատավոր Վահե Միսակյանի վարույթում են գտնվում մի շարք աղմկահարույց գործեր, այդ թվում՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի, ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի վերաբերյալ։ Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ գործերից մեկով արդարացման դատական ակտը կողմերին ուշ տրամադրելու համար, ինչի հետևանքով, ըստ նախարարության, վաղեմության ժամկետներն անցել են։ ԱՆ-ն միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ՝ դատավորին պատասխանատվության ենթարկելու համար։ Ըստ միջնորդության՝ թիվ ԵԴ/1067/01/19 քրեական գործով թույլ է տրվել Քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածում ամրագրված պահանջների խախտում, որոնք իրենց հերթին հանգեցրել են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով եւ 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված դատավորի վարքագծի կանոնների խախտման:

«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այսօր ԲԴԽ-ում կայացած նիստի ընթացքում, մինչ միջնորդության ըստ էության քննությանն անցնելը, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը և ԲԴԽ անդամ Երանուհի Թումանյանցը ինքնաբացարկ հայտնեցին, քանի որ դատավորի նկատմամբ վարույթը հարուցվել է Կարեն Անդրեասյանի կողմից, երբ վերջինս ՀՀ արդարադատության նախարարն էր, իսկ միջնորդությունը ԲԴԽ ներկայացվել է Երանուհի Թումանյանցի կողմից, որն այդ ժամանակ փոխնախարար էր և կատարում էր նախարարի պարտականությունները։ Նիստը նախագահեց Խորհրդի անդամներից Ստեփան Միքայելյանը, որը տարիքով ավագն է։

Միջնորդության քննության ընթացքում դատավոր Վահե Միսակյանը, անդրադառնալով դատական ակտն ուշ ուղարկելու պատճառներին և դրան նպաստող հանգամանքներին, բարձրացրեց դատարանների գերծանրաբեռնվածության խնդիրը։ Նա հայտնեց, որ 2021թ հունվարից դեկտեմբեր աիսների ընթացքում ստացել 120 քրեական գործ, մոտ 85 քրեական գործ ունեցել է դրան նախորդող տարվանից, իսկ 2022թ առաջին եռամսյակում ստացել է 21 քրեական գործ, 153-ը փոխանցվել է նախորդ տարվանից, ավարտվել՝ 10-ը։ Ընդ որում, դատավորը հայտնեց, որ 2021թ ստացած գործերից ավարտել է 51 քրեական գործի քննություն, որոնցից մոտ 35 քրեական գործով մեղադրյալները գտնվել են կալանքի տակ և որոշումներ են կայացվել նաև խափանման միջոցի վերաբերյալ։ Բացի բուն քրեական գործերից լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ստեղծել նաև այլ գործերի ստանալը և քննելը, մասնավորապես, 2021թ ընթացքում բացի վերոնշյալ գործերից ստացել է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության ոլորտին և դատական ակտերի կատարման հետ կապված հարցերին վերաբերող 476 միջնորդությունների, բողոքների, դիմումների վերաբերյալ գործեր և այլն, որոնցից ավարտել է 418-ը՝ մոտ 90 տոկոսը։ Անդրադառնալով առօրյա ծանրաբեռնվածությանը՝ Վահե Միսակյանը մատնանշեց այն հանգամանքը, որ եղել են գործեր, որոնց քննությունն առանձնակի բարդություն է ունեցել, կապված այնպիսի հանգամանքներով, ինչպիսիք են՝ գործի մեծածավալ, բազմահատոր, մասնակիցների մեծ քանակության լինլը։ Ինչ վերաբերում է նշված գործին, ապա Միսակյանը հայտնեց, որ, եթե անգամ պայմանականորեն ընդունենք, որ դատական ակտի դեմ բողոք կներկայացվեր, ապա, միևնույն է, անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու էին։

Դատավորի դիտարկմամբ՝ իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ենթակա է մերժման։ Պատասխանելով ՀՀ ԱՆ ներկայացուցչի հարցին, թե արդյոք հրապարակման պահին դատավճիռը պատրաստ էր, Վահե Միսակյանը նշեց, որ այդ օրը դատավճիռը պատրաստ չէր և չէր էլ կարող լինել և դրանով ինքը նորություն չի ասում, որովհետև արդարացման դատական ակտը պատրաստելու համար, որը, մասնավորապես, պարունակում էր ընտանեկան իրավիճակից բխող հարաբերություններ, լրացուցիչ դժվարություն է առաջացրել ժամանակային առումով ակտը պատրաստելու համար։ Միսակյանն արձանագրեց՝ իր բնույթով դա սովորական ակտերից, օրինակ, խափանման միջոցի վերաբերյալ դատական ակտից էականորեն տարբվում է և բավականին երկար ժամանակ է պահանջում, չի կարծում, որ դեպքերի գերակշռող մասում դատական ակտը կարող է հրապարակվել և անմիջապես տրամադրվել կողմերին։
Լսելով կողմերի դիրքորոշումը՝ ԲԴԽ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որը կհրապարակվի նոյեմբերի 3-ին, ժամը՝ 15.00-ին։
Մանրամասները տեսանյութում

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:32 17/10/2022  |  ԼՐԱՀՈՍԲԴԽ-ն բավարարել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու թույլտվություն ստանալու միջնորդությունը
19:06 17/10/2022  |  ԼՐԱՀՈՍԱԱԾ-ն փաստաբանին ձերբակալել է՝ «մասկի շոու» բեմադրելով. փաստաբան
17:52 17/10/2022  |  ԼՐԱՀՈՍԴատավոր Կարինե Բաղդասարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը հետաձգվեց
20:08 14/10/2022  |  ԼՐԱՀՈՍԿարեն Անդրեասյանի և Երանուհի Թումանյանցի՝ ԲԴԽ տեղափոխվելուց հետո գործադիրը մտածում է ավելացնել նրանց եկամուտն ու հավելում տրամադրել. Նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել
18:05 14/10/2022  |  ԼՐԱՀՈՍՎահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել Կարեն Անդրեասյանի հետ
00:23 12/10/2022  |  ԼՐԱՀՈՍԲԴԽ-ն մերժել է դատավոր Անի Հարությունյանի քրեական հետապնդում իրականացնելու թույլտվության վերաբերյալ դատախազի միջնորդությունը
17:25 11/10/2022  |  ԼՐԱՀՈՍԴատական դեպարտամենտի ղեկավարի լիազորությունների կատարումը վերապահվել է Նաիրի Գալստյանին
12:32 11/10/2022  |  Դատական ռեպորտաժներԳլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով թույլատրել դատավոր Անի Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը
10:07 07/10/2022  |  ՄամուլԲԴԽ 8-9 անդամների հետ աշխատելով՝ Կարեն Անդրեասյանի մեջ շատ բան կփոխվի. «Հրապարակ»
15:24 06/10/2022  |  ԼՐԱՀՈՍ«ՔՊ»-ն Կարեն Անդրեասյանին և Երանուհի Թումանյանցին ընտրեց ԲԴԽ անդամներ՝ միաձայն

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]