ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանի ձախողված քաղաքականությունը նպաստում է, որ Ադրբեջանը, այսպես կոչված, միջանցքի հարցը նոր պատերազմով լուծի․ Գառնիկ Դավթյան 10/17/2022 21:37 | Քաղաքական
Անցակետերի բացումն, առհասարակ, իրենից վտանգ է ներկայացնում այն առումով, որ հետագայում կարող է շահարկվել Ադրբեջանի կողմից, թե պետք է լինի էքստերիտորիալ ճանապարհ, այսինքն՝ փորձեն գործընթացներն այնպես տանել, որ իրենց բեռնափոխադրումները դուրս մնան հայկական կողմի վերահսկողությունից, օրինակ՝ գոնե ռուսական վերահսկողության տակ լինեն։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանին արված առաջարկին։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր թվիթերում նշել էր, որ արդեն մի քանի ամիս է՝ պաշտոնապես շրջանառվում է ՀՀ կառավարության որոշման նախագիծը՝ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին 3 անցակետ բացելու վերաբերյալ՝ ապահովելու արևելյան Ադրբեջանի ու Նախիջևանի միջև կապը։ «Հայաստանի կառավարությունը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին»,- նշել էր նա։
Սրան հետեւեց Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը, թե Հայաստանը պետք է հրաժարվի Զանգեզուրի միջանցքի հետ կապված պատճառաբանություններից։ Ադրբեջանի գերատեսչությունից հայտարարել են, թե Հայաստանը պետք է դադարեցնի խուսափել 2020թ նոյեմբերի ստորագրված եռակողմ հայտարարության մեջ ամրագրված իր պարտավորություններից։
Գառնիկ Դավթյանը ուշադրություն է հրավիրում ոչ թե այս արձագանքի, այլ Իլհամ Ալիեւի ՝ ԱՊՀ գագաթնաժողովին արած հայտարարության վրա, ըստ որի, Ադրբեջանն ունի համբերություն, որը լցվելու
դեպքում ստիպված կլինի դիմել այլ մեթոդների։
«Այսիքն, իր հեռահար քաղաքականությամբ, Ադրբեջանը միջազգային ասպարեզում փորձում է իր համար լեգիտիմություն ստեղծել, որ իր կողմից ռազմական ագրեսիան պայմանավորված չէ հայկական տարածքները գրավելով, այլ՝ հայկական կողմին ստիպելուն է ուղղված, որ վերջինս կատարի իր պարտականությունը։ Այստեղ շատ հետաքրքիր է նաեւ ՀՀ իշխանության դիրքորոշումը, որը, պարբերաբար, Եվրոպայում հանդիպումների ժամանակ, անընդհատ խոսում է խաղաղության պատրաստակամության մասին, բայց , մեկնելով Ռուսաստան, հակառակ հայտարարություններ է անում՝ փորձելով հաճոյանալ ռուսական կողմին, բայց պետք է արձանագրել, որ երկու դաշտում խաղը բերելու է Հայաստանի, այսպես կոչված, արտաքին քաղաքականության որակազրկմանը, որովհետեւ խաղացողները կտեսնեն, որ Փաշինյանը , մանիպուլացնելով, փորձում է հնարավորինս ձգել պրոցեսը՝ հնարավորինս ներգրավելով տարբեր ուժերի՝ Արեւմուտքի ու Արեւելքի միջեւ մրցակցություն ստեղծելով։ Հայաստանի իշխանությունն ասում է՝ ես պատրաստ եմ բոլորին տրվելու, միայն թե, ով ավելի շատ շահագրգռի»,-նշում է մասնագետը։
Անդրադառնալով հարցին, թե Բաքուն ու Անկարան պարբերաբար խոսում են այն մասին, որ Հայաստանը պետք է պարտավորությունները կատարի, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասով, արդյո՞ք սա կարող է նշանակել, որ այդուհանդերձ, Փաշինյանը որոշակի բանավոր պայմանավորվածության է եկել եւ հիմա նրանից պահանջում են կատարել խոստումը, ադրբեջանագետն ասաց․«Ես մեկ տոկոս անգամ կասկած չունեմ, որ Փաշինյանը ոչ միայն միջանցքի , այլեւ մյուս բոլոր պրոցեսների պարագայում, որոնց ականատեսն ենք մենք՝ տարածքային զիջումներից մինչեւ կորուստներ ու բախումներ, տվել է որոշակի խոստումներ։ Մենք այսօր ունենք թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող ղեկավարություն։ Բոլոր պրոցեսները տանում են ոչ միայն կորուստների, այլեւ, առհասարակ , հարցականի տակ են դնում Հայաստանի սուբյեկտայնությունը, իսկ Ալիեւի հայտարարությունները պատահական չեն։ Նա շարունակ փորձ է անում ի ցույց դնել Հայաստանի իշխանության բացթողումները, օրինակ, ակնարկում է, որ նա փորձում է Հարավային Կովկասից դուրս մղել ՌԴ-ին, ինչը ինչ-որ առումով ճշմարտություն է, հետեւաբար, փորձելով հաճոյանալ ռուսական կողմին, ցանկանում է ստանալ իր բաղձալի միջանցքը, քանի որ միայնակ Ադրբեջանը չի կարող այդ հարցը լուծել։ Այստեղ պետք է կամ ռուսներին մոլորեցնել՝ օգտվելով Նիկոլի արտաքին քաղաքականության բացթողումներից կամ պետք է պատերազմ սկսել, ինչը լեգիտիմացնելու քայլեր, արդեն իսկ իրականացնում է Ադրբեջանը»,-բացատրում է Գառնիկ Դավթյանը։
Ադրբեջանագետը նկատում է՝ Փաշինյանը հանրությունից գաղտնի է պահում գործընթացները, ոտքի վրա ինչ-որ անցակետեր է հորինում, առանց հեռահար հաշվարկի՝ առաջարկ անում Ադրբեջանին։
«Կարծում եմ, որ Փաշինյանի՝ նման որոշումները հապճեպ կայացված են՝ հաշվի առնելով Հայաստանի վրա ճնշման լուրջ մակարդակը եւ իր կողմից պատահական արված հայտարարությունները։ Նա, չունենալով որեւէ լուրջ հաշվարկ, փորձում է ինչ-ինչ առաջարկ անել, որոնք կամ կմեղմեն գործադրվող ճնշումը կամ պրոցեսները կերկարաձգեն կամ էլ՝ ինքը ցույց կտա, որ պատրաստ է զիջումների, բայց ոչ այն մակարդակում, որը Ադրբեջանն է պատկերացնում։ Այս քաղաքականությունը դրսի խաղացողների շրջանում չհասկացվածության է բերում, եթե դու մի բան ես խոստանում կամ ստորագրում ես որեւէ հայտարարության տակ եւ փոխարենը այլ բան ես առաջարկում, նշանակում է՝ Ադրբեջանին հնարավորություն ես տալիս նոր պատերազմ սկսել»,-շեշտում է մեր զրուցակիցը՝ նկատելով, որ Փաշինյանն այդպես արեց նաեւ 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ մեկուսացրեց ԵԱՀԿ ՄԽ-ին, ինչ-որ անհեթեթ առաջարկներից սկսեց խոսել։
«Պատերազմի վտանգը բնավ չի նվազել, Հայաստանի իշխանության արտաքին քաղաքականության ձախողումները դրան են տանում, որ Ադրբեջանը լեգիտիմություն ստանա միջանցքի խնդիրը պատերազմով կամ լոկալ բնույթի բախումներով լուծել։ Ադրբեջանին ընդամենը պատճառ է պետք»,-եզրափակում է մասնագետը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել