Թեմաներ
Կիրակի 05 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/19/2024   15:20 ՆԳՆ-ն՝ Կիրանց մուտք գործելու արգելքի մասին 05/19/2024   14:58 Կիրանցի հատվածում սահմանապահ զորքերը իրականացնում են սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված աշխատանքներ.ԱԱԾ 05/19/2024   14:42 Ոստիկանները թույլ չեն տալիս նաև մշակութային գործիչների մուտքը Կիրանց 05/19/2024   14:36 Ալյասկայում ինքնաթիռ են գտել՝ ներսում դիակներ 05/19/2024   14:07 «Ձեր գործողությունները ճիշտ չեն, օրենքով չեն». Սեյրան Օհանյանը՝ Կիրանցը շրջափակած ոստիկանների պետին 05/19/2024   14:04 Եթե ներքաղաքական պրոցեսները ձախողվեն, չի բացառվում ՀՀ-ում լինի ազդեցության գոտիների բաժանման իրավիճակ Անկարայի ու Մոսկվայի միջև. քաղաքագետ 05/19/2024   13:45 ՔԿ-ն՝ Վահագն Չախալյանի մեղադրանքի մասին 05/19/2024   13:43 Մենք խաղաղություն ուզում ենք՝ այո, բայց ոչ ամեն գնով. Բագրատ Սրբազան 05/19/2024   13:21 3-5 աստիճանով տաքանալու է. տեղումներ են սպասվում 05/19/2024   13:12 Ոստիկանությունը կրկին փակել է Կիրանց տանող ճանապարհը,պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել. Խամոյան 05/19/2024   13:01 ԳՇ պետ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը 05/19/2024   12:44 Իշխանության ձևավորման մի մեխանիզմ կա. եթե «հավես» ունեք, պատրաստվեք դրան. Արսեն Թորոսյան 05/19/2024   12:30 Վահագն Չախալյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց տնային կալանքը 05/19/2024   12:19 Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com 05/19/2024   11:52 Բագրատ Սրբազանը մասնակցում է պատարագին 05/19/2024   11:39 Սահմանին սկսվել է Ռաիսի-Ալիև հանդիպումը 05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/19/2024   10:54 6 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել ԱՄՆ-ում՝ պիկապի հանդիպակաց գոտի դուրս գալու ու միկրոավտոբուսի բախվելու հետևանքով 05/19/2024   10:31 Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը 05/19/2024   10:18 Հանրապետության տարածքում կա փակ ավտոճանապարհ 05/19/2024   10:03 Սիսիան-Գորայք հատվածում մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ 05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/18/2024   21:15 ՔՊ պատգամավորներ, կառավարության անդամներ, ծախու գրչակներ ֆեյք- մեյք, բոլորդ․ Ալիևն այսօր ծաղրում էր ձեզ, տղամա՞րդ չեք, խոսեք․ Սրբազան 05/18/2024   21:01 Գնել Սանոսյան, ծառայությունդ էժան չի նստելու «սիրելիս»․ Բագրատ Սրբազան 05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/18/2024   20:33 Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. այն կքննարկվի այսօր. փաստաբան 05/18/2024   20:26 Բագրատ Սրբազանը դիմեց ԱԱԾ-ին, որպեսզի թույլ տան այցելի օդանավակայանում հացադուլի անող Լեո Նիկոլյանին 05/18/2024   20:16 Ոստիկանական որոշ բաժիններում անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցվել․ Փաստաբան 05/18/2024   20:10 Ոստան գյուղի գերեզմանատան մոտ կատարված սպանությունը բացահայտվել է 05/18/2024   20:04 «Արևմտյան Ադրբեջան» քաղաքական խոսույթը որևէ աղերս չունի միջազգային իրավունքի հետ. իրավաբան 05/18/2024   19:57 Գուցե ոմանց համար անհասկանալի լինի, ոմանց համար անընդունելի, բայց այս ճանապարհը անբեկանելի է․ Բագրատ Սրբազան 05/18/2024   19:30 «Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/18/2024   19:21 Պահեստազորի սպաները ներկա են եղել Սրբազանի հետ հանդիպմանը 05/18/2024   18:55 Ադրբեջանի պահանջները բոլորը կատարում են եռանդով ու մի բան էլ վատ սցենարով. Դանիելյան 05/18/2024   18:17 «Հաճախ ասել եմ բաներ, որ մեծամասնության սրտով չի եղել, բայց կեղծել չեմ կարող»․ Էդուարդ Շարմազանովը՝ քաղաքական ուժերի համախմբման մասին 05/18/2024   17:55 Դաղալ բաներ արեցին՝ խուզարկեցին մեր տները. բանտը ամենաապուշ բանն է, որով կարող են վախեցնել.Գեւորգյան 05/18/2024   17:53 Արվեստի գործիչները Կառավարության շենքի առջև երգում են «Երազի իմ երկիր հայրենի» 05/18/2024   17:46 Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնել է Տավուշ, բայց ոչ՝ Կիրանց, այլ ներկա լինելու խճուղավազքի մրցաշարին 05/18/2024   17:44 Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով 05/18/2024   17:33 Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի մրցաշարին 05/18/2024   17:25 Հաշտությունը չի ենթադրում լղոզված վիճակ. Բագրատ Սրբազան 05/18/2024   17:13 Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 05/18/2024   16:51 Լավրովի կարծիքով` Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական առճակատումը շարունակվում է 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/18/2024   16:01 Բագրատ սրբազանն հանդիպում է զինվորականների հետ. ուղիղ 05/18/2024   15:56 Մայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք, որին կհաջորդեն քայլերը 05/18/2024   15:50 Հայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը 05/18/2024   15:39 Խնդիրը ձկան գլուխն է, որը փտած է, եւ պետք է այն բուժել կամ վերացնել, այլապես ոչինչ չի ստացվի. Նուռ
05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/18/2024   07:38 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ» 05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/17/2024   21:34 Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հաղորդումն արդեն երկու շաբաթ է՝ ստուգվում է ԱԱԾ-ում․ միլիոնավոր դոլարները չեն գտել ու փակուղում հայտնվել 05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/17/2024   19:55 ՀՀ գլխավոր դատախազ տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինն ստացել է մեկ քվե 05/17/2024   21:23 Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս․ Բագրատ Սրբազան 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/17/2024   19:40 Նախկին գլխավոր դատախազը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/17/2024   22:46 Իմանալով, որ կալանքի հիմք, պայման չկա՝ տղաներին ասում եմ՝ պատրաստ լինել վատին, որովհետև գործը կարող է քննել պատմուճանով Նիկոլը․ փաստաբան 05/18/2024   08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ» 05/18/2024   21:01 Գնել Սանոսյան, ծառայությունդ էժան չի նստելու «սիրելիս»․ Բագրատ Սրբազան 05/17/2024   19:35 Մտավորականները ստորագրահավաք են սկսել՝ հանուն հայրենիքի փրկության (տեսանյութ) 05/17/2024   23:17 Հայտնի է դարձել միաժամանակ երկու տղամարդու հետ՝ Ջոլիի սիրավեպի մասին 05/18/2024   07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» 05/17/2024   17:28 Գումարի շուրջ վիճաբանության ժամանակ Երեւանում սպանել են 47-ամյա տղամարդուն, փորձել սպանել նրա 38–ամյա ընկերոջը

Ադրբեջանը փորձում է ժամանակ վերցնել՝ գրավված դիրքերում ամրապնդվելու եւ հաջորդ հարձակմանը պատրաստվելու համար,որի խնդիրը լինելու է Սյունիքը լիարժեք կտրելը Հայաստանի մնացյալ հատվածից.Գեղամյան 09/19/2022   16:52  |  ԼՐԱՀՈՍ

ԱՄՆ-ը եւ մյուս արեւմտյան գործընկերները փորձում են հասնել նրան, որ Հայաստանը վերջնականապես կտրվի երկու բնական եվ շահակից պետություններից՝ Ռուսաստանից եւ Իրանից, որոնք այս պահին կարող են իրական մրցակցություն ցույց տալ տարածաշրջանում թուրքական նկրտումներին եւ փորձել փաստացի ցույց տալ, որ այդ պետությունները Հարավային Կովկասում շարունակելու են ունենալ ազդեցություն։ Հայաստանի դե ֆակտո իշխանությունն էլ սպասարկում է այդ քաղաքականությունը։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

«Այդ նպատակով, բնականաբար, երկու բան է արվում, առաջին՝ փորձ է արվում խաթարել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները՝ հիմնական պատրվակ օգտագործելով ՀԱՊԿ-ի՝ այսպես կոչված անգործությունը եւ ռուսական դերակատարության նվազումը բանակցային գործընթացում եւ ընդհանրապես, Հայաստանի անվտանգային համակարգում։ Իրավիճակն այդպես է մեկնաբանվում՝ առանց համապատասխան կոնտեքստի եւ առանց փորձի՝ նայելու այլ հնարավորություններ։ Երկրորդ, իրանական գործոնն անուղղակի կերպով անուշադրության է մատնվում՝ չնկատելով այն, չպատասխանելով իրանական կողմից պարբերաբար հնչող եւ շատ հստակ Հայաստանի շահերին համընկնող ուղերձներին, փաստացի չնսպաստելով նրան, որ չփակվի Հայաստան-Իրան գլխավոր ճանապարհը՝ Գորիս Կապանը, որն ամենահարմար ճանապարհն է։ Այս ամենը ոչ թե պատահականություններ կամ առանձին վերցված, դրվագներ են, այլ հետեւողական քայլեր՝ Հայաստանին ստիպելու փոխել իր աշխարհաքաղաքական կողմնորոշումը, հեռանալ իր երկու դաշնակիցներից, որոնք կարող են իրական՝ հողի վրա աջակցել Հայաստանին՝ դիմադրություն ցույց տալ թուրքական ագրեսիային»,-մանրամասնեց Գեղամյանը՝ հավելելով, որ դրանից հետո, խոշոր հաշվով, Արեւմուտքի համար էական չի լինելու, թե Հայաստան-Թուրքիա հարաբերություններն ինչպիսին կլինեն։

Արեւմուտքը, ըստ մասնագետի, Հայաստանին անվտանգային երաշխիքներ չի տալու։ Հայաստանի գործող իշխանությունը, թյուրքագետի խոսքով, ինքն է, փաստացի, առաջ մղում այդ քաղաքականությունը, որովհետեւ , հնարավոր չէ այլ կերպ մեկնաբանել անդադար Իրանից հնչող առաջարկների անտեսումը Հայաստանի կողմից։ Իրանի հետ հարաբերությունները ռազմավարական գործակցության մակարդակի չբերելը , Ռուսաստանի հետ հետեւողական խնդիրների հարուցումը, Հայաստանում հակառուսական տրամադրությունների շարունակական հրահրումը՝ այդ թվում՝ դե ֆակտո իշխանության մաս կազմողների կողմից, ինչը հանրային տրամադրություններ է ստեղծում։ «Այս ամենը նպատակաուղղված քաղաքականություն է եւ եթե սրան գումարենք դե ֆակտո իշխանության, գրեթե բոլոր ներկայացուցիչների քաղաքական հետագիծը մինչեւ իշխանություն դառնալը եւ իշխանազավթումը, պարզ կդառնա, որ գործ ունենք հստակ աշխարհաքաղաքական կողմնորոշում ունեցող եւ որոշ դեպքերում, նաեւ իրենց ամբողջ կենսագործունեությունը այդ կողմնորոշման հետ կապած մարդկանց հետ, որոնք հիմա այդ քաղաքականությունն իրականացնելու պատեհ առիթ ունեն։

Նշենք, որ Նենսի Փոլոսիի այցելությունը Հայաստանում ուղեկցվեց արեւմտամետ խմբերի ու ուժերի կողմից կազմակերպված հակառուսական ակցիաներով, որտեղ բարձրացվում էր ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջը։ Իսկ Փելոսիի այցելության շրջանակում Գաֆեսճյան արվեստի կենտրոնում ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի խոսնակը հակաիրանյան հայտարարություն արեց՝ Ավարայրի ճակատամարտը պատկերող որմնանկարի առջև խոսելով այն մասին, թե այնտեղ պարսիկների դեմ քրիստոնյա հայերի պայքարի դրվագն է։ Մինչդեռ 44-օրյա պատերազմից ի վեր, Իրանը անդադար մեսիջներ է հղում ՀՀ իշխանություններին՝ հանդես գալով հայ-իրանական սահմանի որեւէ փոփոխության անթույլատրելիության դիրքերից։

Վարուժան Գեղամյանը դիվանագիտական ձախողում է համարում հանգամանքը, որ այս պահին Հայաստանն իր դաշնակցի՝ Ռուսաստանի հետ չունի այն հարաբերությունները, որ պետք է ունենար եւ իշխանությունը այդ փաստը ներկայացնում է որպես վերջինիս անգործություն։ Նույնն է արվում նաեւ Իրանի պարագայում։


Անդրադառնալով Նենսի Փելոսիի կողմից հստակ արձանագրմանը, որ այս ռազմական ագրեսիան Ադրբեջանն է սանձազերծել եւ հայտարարություններին, թե ԱՄՆ-ն օժանդակելու է Հայաստանի ժողովրդավարությանը, թյուրքագետը նշեց, որ դա ամենեւին չի նշանակում, որ Միացյալ Նահանգները պատրաստ է գործնական, առավել եւս, ռազմական աջակցություն ցույց տալ Հայաստանին։

«Դա հնարավոր չէ, ԱՄՆ-ը Հայաստանին երբեւէ ռազմական օգնություն ցույց չի տվել, ավելին, ցույց է տալիս Հայաստանի Հանրապետությանը թշնամական տրամադրված Ադրբեջանի Հանրապետությանը եւ Թուրքիայի Հանրապետությանը, որն, ընդհանրապես ՆԱՏՕ-ի անդամ է եւ շարունակում է այդպիսին մնալ, իսկ Ադրբեջանին շարունակաբար երկակի նշանակության օգնություն է տրամադրվել, որը կիրառվել է նաեւ վերջին պատերազմների ժամանակ Ադրբեջանի կողմից։ Խոսքը երկակի նշանակության ապրանքների՝ օրինակ, հեռահաղորդակացության եւ անվտանգային այլ միջոցների մասին է»։

Վարուժան Գեղամյանն ասաց՝ օրինակները շատ են, երբ ԱՄՆ-ը ռազմական օգնություն չի տրամադրել նմանատիպ իրավիճակում հայտնված այլ երկրներին, օրինակ , Վրաստանին, իսկ Ուկրաինայի օրինակը բոլորովին այլ է, քանի որ այնտեղ ՌԴ-Արեւմուտք բացահայտ պատերազմ է եւ Արեւմուտքը պատերազմում է ուկրաինացիների միջոցով, հետեւաբար, այնտեղ Արեւմուտքը սեփական անվտանգության խնդիրն է լուծում եւ ո՛չ երբեք ուկրաինացիների։

«Իսկ թե ինչու են Հայաստանում տրամադրություններն այնպիսին, որ բոլորը կարծում են, թե Միացյալ Նահանգները պետք է օգնի Հայաստանին, մինչեւ Փելոսիի այցը դա կապված էր տարաբնույթ մարգինալ խմբերի կողմից արված հայտարարությունների հետ , օրինակ մեկ հայտնի կար, որն ասում էր, թե եթե ռուսներն այստեղից դուրս գան, 8 րոպեում ՆԱՏՕ-ի օդանավերը կհայտնվեն Հայաստանում։ Ճիշտ էր ասում, որովհետեւ Թուրքիայի օդանավերը հենց ՆԱՏՕ-ի օդանավերն են, եւ ռուսական ու իրանական կողմերի ազդեցությունը կորցնելու պարագայում, տարածաշրջանում մենք ունենալու ենք միայն մեկ ազդեցություն՝ թուրքական ազդեցությունը՝ իր ցեղասպան մտածելակերպով։ Փելոսիի հայտարարությունները, մեծ հաշվով , այս պահին քաղաքական տեսանկյունից այնքան էլ կարեւոր չեն, որովհետեւ ամեն անգամ նա անընդհատ նշում էր, թե մեր պատվիրակությունը դատապարտում է, մեր պատվիրակությունը կարծում է, ինչը նշանակում է, որ խոսքը Ամերիկա պետության հայտարարության մասին չէ, այլ այդ պետության՝ մի քանի շաբաթ անց պաշտոնից հեռացող քաղաքական գործչի հայտարության մասին, որին որեւէ ակտ չի հետեւելու, այլ հարց է, որ հայկական դիվանագիտությունը, եթե նպատակ դներ, կարող էր սա եւս օգտագործել, բայց միամտություն է կարծել, թե դա երկնքից մանան կարող է լինել»։

Անդրադառնալով սահմանին վերջի օրերի հարաբերական անդորրին, Վարուժան Գեղամյանն ասաց՝ թշնամին ընդամենը փորձում է ուժերի վերադասավորման համար ժամանակ վերցնել, որը նպաստելու է նրան, որ Ադրբեջանն արդեն իսկ գրաված դիրքերում կարողանա ամրապնդվել եւ պատրաստվել հաջորդ հարձակմանը։ «Ակնհայտ է, որ հաջորդ հարձակման հիմնական խնդիրը լինելու է Սյունիքը լիարժեք կտրելը Հայաստանի մնացյալ հատվածից»,-եզրափակեց թյուրքագետը։,-եզրափակեց թյուրքագետը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:11 14/09/2022  |  ՄեկնաբանությունՊատերազմի հիմնական ուղղությունը՝ Ջերմուկ. Վարուժան Գեղամյան
17:16 13/09/2022  |  ՄեկնաբանությունԱյս պատերազմը Ադրբեջանը բացեիբաց վարում է Հայաստանի Հանրապետության դեմ և Հայաստանի Հանրապետության տարածքում, Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքում. թուրքագետ
15:28 11/08/2022  |  ՄեկնաբանությունԹուրքիան ամեն բան անում է, որպեսզի ՀՀ դե-ֆակտո թուրքամետ իշխանությունների հետ կապիտուլիացիոն բանակցությունները ընթանան ուղիղ․ թյուրքագետ
11:46 09/08/2022  |  ՄեկնաբանությունԻնչպե՞ս ազատվել կապիտուլյանտների իշխանությունից կամ 5 բան, որ չեն անում ազգային ուժերը. Գեղամյան
19:19 05/08/2022  |  ԼՐԱՀՈՍԱռաջիկա օրերին կլինի հերթական այդպիսի որոշումը՝ հայկական Բերձորի ու Աղավնոյի հանձնումը թշնամուն․ Վարուժան Գեղամյան
12:14 04/08/2022  |  ՄեկնաբանությունԻնչպես են պատկերացնում Ադրբեջան պետության ծավալումը ի հաշիվ Հայաստանի, Իրանի և Վրաստանի. Վարուժան Գեղամյան
23:07 03/08/2022  |  ԼՐԱՀՈՍԼուռ են, որովհետև հայրենիքը պաշտպանելը ավելի հարմար է, երբ դու թիրախում չես․ Վարուժան Գեղամյան
20:20 01/08/2022  |  ԼՐԱՀՈՍԼարված իրադրություն է նաև Սյունիքին և Գեղարքունիքին հարակից հատվածներում. Գեղամյան
21:54 31/07/2022  |  ԼՐԱՀՈՍԲալկաններում տեղի ունեցողը անուղղակի նաև ազդելու է մեզ վրա․ Վարուժան Գեղամյան
11:25 23/07/2022  |  ՄեկնաբանությունԹուրքիան կարողանում է իր համար առավելագույնը քաղել երկու բևեռների բախումից` նրբորեն առաջ տանելով իր սեփական շահը. թյուրքագետ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]