Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   21:52 Տավուշի դարպասները բացում են թշնամու առաջ. ցուցարարները Երևան-Դիլիջան մայրուղին մի ժամով փակ են պահել (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:14 Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է 04/28/2024   21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան 04/28/2024   20:43 Երևանցի Արենն այսօր մկրտվեց Կիրանցի Սուրբ Աստվածածին եկեղեցում. լուսանկար 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   20:27 Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին 04/28/2024   20:20 Բլինքենի հետ հեռախոսազրույցում վարչապետ Փաշինյանը դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի վերաբերյալ 04/28/2024   20:04 Հրդեհ Արագած գյուղում 04/28/2024   19:48 Տեղեկություններ են ստացվել, որ Ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում (տեսանյութ) 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/28/2024   19:40 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողների պարգևատրմանը 04/28/2024   19:23 5 միֆ. ինչ է պետք իմանալ իմպլանտի մասին (տեսանյութ) 04/28/2024   18:49 Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու, բանակցությունները չստացվեցին․ փաստաբան 04/28/2024   18:29 Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) 04/28/2024   18:14 «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   18:02 Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով 04/28/2024   17:44 Փոխնախարար Վահան Կոստանյանը Շեյխ Ֆայսալ բին Թանի ալ Թանիին ներկայացրել է ներդրումային հնարավորությունները 04/28/2024   17:33 Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց 04/28/2024   17:16 Մենք թուրքին հանձնելու հայրենիք չունենք․պայքարին միանում է նաև Աբովյանը 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/28/2024   16:50 Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան 04/28/2024   16:44 ՀԱՊԿ-ը վարժանքներ կանցկացնի 04/28/2024   16:35 Փոխմարզպետը իրանական զբոսաշրջային ավտոբուսի վթարից տուժած երեխաներին նվերներ է տարել, կանանց՝ ծաղիկներ 04/28/2024   16:26 Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել 04/28/2024   16:21 Ավտոմեքենան ընկել է գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց 04/28/2024   16:00 Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օրն է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում (տեսանայութ) 04/28/2024   15:54 Արարատ Միրզոյանը Կատարի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 04/28/2024   15:48 Մայիսի 1-ին անվճար ավտոբուս կգործի դեպքի Երևանի կենդանաբանական այգի 04/28/2024   15:33 Ավարտվեց «Պուշկինի 225-ամյակին նվիրված ռուսաց լեզվի և մշակույթի փառատոնը» 04/28/2024   15:26 Ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է 04/28/2024   15:13 Վահագն Մախսուդյանի փաստաբանական թիմն համալրվել է․ գործին ծանոթանալու համար փաստաբանները ընդմիջում են խնդրել 04/28/2024   15:03 Պատահար Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներ 04/28/2024   14:56 Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, իրականություն կդարձնենք այս քարտեզը. թյուրքագետը քարտեզ է հրապարակել 04/28/2024   14:51 Աստծո օրհնությամբ շարունակում ենք պայքարը . Մակարավանքում Սուրբ Պատարագ և խոստովանության կարգ է կատարվել (տեսանյութ) 04/28/2024   14:33 Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում (տեսանյութ) 04/28/2024   14:22 Մեկնարկել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար 04/28/2024   14:15 Քաղաքացիները այս պահին փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   14:10 Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   13:50 Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը եթեր կհեռարձակվի մայիսի 7-ին՝ տեղի ժամանակով 12:00-ին 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   13:10 Շվեդիայում նորից Ղուրան են այրել 04/28/2024   12:57 Վանաձորում վրաերթի են ենթարկել 13-ամյա պատանու. shamshyan.com 04/28/2024   12:43 Ուկրաինական ճակատում խուճապն աճում է. Պեսկով 04/28/2024   12:24 Ծառատունկ է իրականացվել Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում 04/28/2024   12:16 Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ
04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում

Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին.Հենակետ վերլուծական կենտրոն 09/12/2022   13:14  |  ԼՐԱՀՈՍ

Համառոտ տեղեկություններ նախորդ շաբաթվա ժամանակամիջոցում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին։ Այս մասին գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի լրատվության բաժինը։

Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ

«Սեպտեմբերի 6-ից 8-ը Բաքվում անցկացվել է «ADEX 2022 ժամանակակից զենքի եւ սարքավորումների IV միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցել են 208 ընկերություններ, այդ թվում՝ Բուլղարիայից, Իտալիայից, Չինաստանից, Ֆրանսիայից, Նիդեռլանդներից և առաջին անգամ Հորդանանից։ Ռուսական ռազմական նշանակության տեխնիկան ներկայացրել է «Ռոսօբորոնէքսպորտ»-ը:

Սեպտեմբերի 6-ին Բաքվի Էքսպո կենտրոնում անցկացվող 4-րդ միջազգային պաշտպանական ցուցահանդեսի շրջանակներում Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Յաշար Գյուլերի հետ և քննարկել ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր։

Ադրբեջան ժամանած Իրանի պաշտպանության փոխնախարար Ռաստեգարին հայտարարել է, թե Իրանը «ADEX 2022» ցուցահանդեսին ցուցադրել է իր պաշտպանական հնարավորությունների և ձեռքբերումների մի մասը:

Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության (ՌՏՀԴԾ) մամուլի ծառայությունից «ADEX 2022» միջազգային պաշտպանական ցուցահանդեսի շրջանակներում հայտնել են, թե Բաքուն պարբերաբար դիմում է Մոսկվային զենքի մատակարարման հարցով։
Պաշտպանական ցուցահանդեսի շրջանում Զաքիր Հասանովը հանդիպել է իսրայելական «Rafael» ընկերության ղեկավար Յոավ Հար Էվենի հետ և ընդգծել Իսրայելի հետ ռազմական համագործակցության ամրապնդման կարևորությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցները նշել են, որ «Rafael»-ը և իսրայելական այլ 8 ընկերություներ մասնակցել են Բաքվում ընթացող ցուցահանդեսին։

Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Մադաթ Գուլիևը հայտարարել էր, որ Բաքուն «ADEX» 4-րդ միջազգային պաշտպանական և «Securex Caspian» 13-րդ միջազգային ցուցահանդեսների շրջանակում Թուրքիայի և Իսրայելի հետ պայմանագրեր է ստորագրելու նոր զինատեսակների գնման վերաբերյալ։ Նա նաև նշել է, որ Թուրքիայի, Իսրայելի և Պակիստանի հետ համագործակցության զարգացումն Ադրբեջանի ռազմարդյունաբերական համալիրի առաջնահերթություններից է։

Գուլիևը նաև նշել է, որ Արցախյան պատերազմից հետո Ադրբեջանի արտադրած ռազմական արտադրանքի մեծ պահանջարկ է առաջացել, և իրենք արդեն զենք են վաճառում անգամ ԱՄՆ-ին։

Ադրբեջանի պաշտպանական 4-րդ միջազգային ցուցահանդեսում (ADEX) առաջին անգամ ցուցադրվել է զենքի հեռահար կայունացման համակարգ։ Ներկայացվել է նաև Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության և թուրքական «ASELSAN» ընկերության համատեղ նախագծի հիման վրա մշակված 250 կգ քաշով «GFAB-250 LG» ռումբը։

«HAVELSAN Azərbaycan»-ի ղեկավար Էրխան Աբդուլլահ Քանաթը հայտարարել է, թե Ադրբեջանը կօգտագործի թուրքական «HAVELSAN» ընկերության ծրագրային ապահովումը։

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել են, որ ADEX ցուցահանդեսում ներկայացվել է Ադրբեջանում «İmprotex İndustries» ընկերության կողմից ստեղծված ականներ որոնող ռոբոտը։

Թուրքական STM (Savunma Teknolojileri Mühendislik ve Ticaret AŞ) պաշտպանական ընկերությունը Ադրբեջանի Զինված ուժերի կարիքների համար նախագծել է STM-MPAC ռազմական կատերը։ STM-ն իր արտադրանքը ներկայացրել է Բաքվում 4-րդ միջազգային պաշտպանական ցուցահանդեսում (ADEX-2022)։

Ալիևը հայտարարել է, թե այժմ Ադրբեջանը սերտորեն համագործակցում է ավելի քան 50 երկրի առաջատար ընկերությունների հետ ավիացիայի, նավիգացիայի եւ այլ ոլորտներում։ Առաջիկա ժամանակահատվածում իրենք ավելի են ուժեղացնելու Ադրբեջանի զինված ուժերը։

Զաքիր Հասանովն ընդունել է գեներալ-լեյտենանտ Աբդուլա Քաթըրջիին, որի լրազորությունների ժամկետը Ղարաբաղում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի թուրքական զորակազմում ավարտվել է։ Այսուհետ ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի թուրքական զորակազմը ղեկավարելու է գեներալ-մայոր Ֆաթիհ Աքփընարը։

Սեպտեմբերի 10-ին Զաքիր Հասանովը բանակի հրամկազմի հետ ծառայողական խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում խնդիր է դրել «պատրաստ լինել կանխելու ցանկացած սադրանք»՝ ընդգծելով լարվածության հավանականությունը, որը կարող է առաջանալ Քարվաճառի և Բերձորի ուղղությամբ։

Իսկ ադրբեջանական բանակի ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևն այցելել է Ցամաքային զորքեր և ծառայողական խորհրդակցություն է անցկացրել զորքերի ղեկավարության հետ։ Շաբաթվա ընթացքում Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական օդաչուները շարունակել են «TurAz Qartalı - 2022» համատեղ վարժանքները։

Արցախից գրավված տարածքներում ադրբեջանական նախագծերի մասին

Գերմանիայի Կառլսռուե քաղաքում անցկացվող Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ ընդհանուր համաժողովը հանդես է եկել Արցախի, արցախահայության և նրա հոգևոր–մշակութային ժառանգության վերաբերյալ հայտարարությամբ։ ԵՀԽ-ն կոչ է արել հարգանք դրսևորել Արցախի սրբավայրերի և մշակութային ժառանգության նկատմամբ՝ նկատի առնելով այդպիսի վայրերի սրբապղծման մասին բազմաթիվ զեկույցները:

Ադրբեջանի Ազգային երկրաբանահետախուզական ծառայության պետ Ալի Ալիևը հայտարարել է, թե հանքահումքային բազայի ամրապնդման նպատակով այս տարվա 8 ամիսների ընթացքում երկրաբանահետախուզական աշխատանքներ են իրականացվել Ղարաբաղի հանքավայրերում։ Քարվաճառում և Լաչինում իրականացվել է հանքավայրերի երկրաբանական գնահատում։

Մեկնարկել է Կովսականի (Զանգելանի) շրջանի Աղալը գյուղ ադրբեջանական բնակչության բնակեցման երկրորդ փուլը՝ այս անգամ տեղափոխելով 25 ընտանիք (125 հոգի): Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել, որով Ղարաբաղի վերականգնմանը երեք միլիոն մանաթ է հատկացվել։ Շուշիի պետական արգելոցի վարչությանը հատկացվել է 600 հազար մանաթ

Ադրբեջանական ավիաուղիների (AZAL) խոշորագույն մարդատար ինքնաթիռը՝ Airbus A340-500-ը, իրականացրել է իր առաջին տեխնիկական թռիչքը և վայրէջք կատարել Կովսականի (Զանգելանի) միջազգային օդանավակայանի նոր թռիչքուղու վրա:
Ղարաբաղում ռադիոհեռուստատեսային հեռարձակման ցանցի վերակառուցման շրջանակներում շահագործման է հանձնվել Լաչինի շրջանում տեղակայված ռադիոհեռուստատեսային հեռարձակման կայանը:

Ադրբեջանի Ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալությանը հաղորդել է, որ արագացված տեմպերով շարունակվում է Վարանդա (Ֆիզուլի)-Ակնա (Աղդամ) ավտոմայրուղու շինարարությունը։

Տարածաշրջանային ծրագրերի մասին

Բաքվում Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Իրանի պաշտոնատար անձանց մասնակցությամբ տեղի է ունեցել համատեղ միջոցառում՝ նվիրված «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի զարգացման հեռանկարներին։ Միջոցառման ժամանակ Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի միջև առաջին եռակողմ հանդիպման արդյունքների հիման վրա ստորագրվել է Բաքվի հռչակագիրը տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ։

Հռչակագրի համաձայն՝ կողմերը համագործակցության պատրաստակամություն են հայտնել ենթակառուցվածքի եւ տրանսպորտային հնարավորությունների գնահատման եւ ուսումնասիրման ոլորտում՝ միջանցքը լիարժեք օգտագործելու նպատակով։ Բացի այդ, կողմերը հայտարարել են մեկ ամսվա ընթացքում «Ռեշտ-Աստարա» երկաթուղային նախագծի վերաբերյալ համաձայնագիր պատրաստելու և մինչև 2022թ. վերջ բանակցություններ սկսելու մտադրության մասին։

Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը հանդիպել է Բաքվում գտնվող Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի հետ։ Կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանով և Իրանով անցնող միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքների, այդ թվում՝ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման շուրջ։

Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը նշել է, թե այս տարի Թուրքիան և Եվրոպան 11 միլիարդ խորանարդ մետր ադրբեջանական գազ են ստացել Անդրանատոլիական (TANAP) և Անդրադրիատիկ (TAP) գազատարներով:

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, թե Եվրոպան քայլեր է ձեռնարկում ռուսական գազից այլ վստահելի մատակարարների՝ ԱՄՆ, Նորվեգիա, Ադրբեջան, Ալժիր և այլն, անցնելու ուղղությամբ։

Բելգրադում սեպտեմբերի 7-ին Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ կայացած մամուլի ասուլիսում Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտնել է, որ խնդրել է Թուրքիային թույլատրել Ադրբեջանից էլեկտրաէներգիայի ներմուծումը

Բուլղարիայի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Նիկոլա Ստոյանովը հայտարարել է, թե Բուլղարիան և Ադրբեջանը պայմանավորվածություն են ձեռք բերել էլեկտրաէներգիան գազով փոխանակելու մասին։ Նրա խոսքով՝ Ադրբեջանից գազի մատակարարումները Բուլղարիա կարող են ավելանալ՝ հասնելով տարեկան 1 մլրդ խմ-ի ։

Գերիների մասին

Սեպտեմբերի 8-ին ադրբեջանական կողմը հայկական կողմին վերադարձրել է հինգ հայ ռազմագերիների։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ողջունել են հայ ռազմագերիների փոխանցումը։

Կարմիր խաչի աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերեվարված անձանց, ծանոթացել նրանց առողջական վիճակին: Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, թե Ադրբեջանի գերագույն դատարանը մեղմել է 2020 թ-ի դեկտեմբերին Հադրութում գերեվարված չորս հայ ռազմագերիների պատիժը։

Գերմանիայի Կառլսռուե քաղաքում անցկացվող Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ ընդհանուր համաժողովը դիմել է ՄԱԿ-ին, ԵՄ-ին և Ադրբեջանի իշխանություններին բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական պատանդներին անհապաղ ազատ արձակելու համար։

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]