Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/29/2024   11:40 Ի զորակցություն Տավուշի մեր հայրենակիցների Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ 04/29/2024   11:25 Վարդապետյանը հայտնեց, թե ավարտված գործերով որքան գումար է վերադարձվել պետությանը 04/29/2024   11:21 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից 04/29/2024   11:15 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակվել 04/29/2024   11:05 Մեր նախագծերը պտտվում, պտտվում, տեղ չեն հասնում, հասկանանք՝ որտեղ են պտտվում. Ավինյան 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/29/2024   10:54 Դեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալ 04/29/2024   10:51 Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո 04/29/2024   10:43 Գլխավոր դատախազն ԱԺ-ում է. պետաիրավական հանձնաժողովի նիստ. ուղիղ 04/29/2024   10:38 Լեգիտիմության ակնհայտ բացակայության պայմաններում իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, ինչը մեր երկիրը երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից. Աբրահամյան 04/29/2024   10:31 Ապրիլի 21-ին Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են (տեսանյութ) 04/29/2024   10:27 Իրավունքի և օրենքի այնպիսի ժխտողականություն, որին ականատես եղա երեկ` Վահագն Մախսուդյանի կալանքի միջնորդության քննարկմանը, վաղուց չէի տեսել․ Վարազդատ Հարությունյան 04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/29/2024   08:18 Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   21:52 Տավուշի դարպասները բացում են թշնամու առաջ. ցուցարարները Երևան-Դիլիջան մայրուղին մի ժամով փակ են պահել (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:14 Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է 04/28/2024   21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան 04/28/2024   20:43 Երևանցի Արենն այսօր մկրտվեց Կիրանցի Սուրբ Աստվածածին եկեղեցում. լուսանկար 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   20:27 Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին 04/28/2024   20:20 Բլինքենի հետ հեռախոսազրույցում վարչապետ Փաշինյանը դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի վերաբերյալ 04/28/2024   20:04 Հրդեհ Արագած գյուղում 04/28/2024   19:48 Տեղեկություններ են ստացվել, որ Ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում (տեսանյութ) 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/28/2024   19:40 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողների պարգևատրմանը 04/28/2024   19:23 5 միֆ. ինչ է պետք իմանալ իմպլանտի մասին (տեսանյութ) 04/28/2024   18:49 Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու, բանակցությունները չստացվեցին․ փաստաբան 04/28/2024   18:29 Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) 04/28/2024   18:14 «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   18:02 Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով 04/28/2024   17:44 Փոխնախարար Վահան Կոստանյանը Շեյխ Ֆայսալ բին Թանի ալ Թանիին ներկայացրել է ներդրումային հնարավորությունները 04/28/2024   17:33 Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց 04/28/2024   17:16 Մենք թուրքին հանձնելու հայրենիք չունենք․պայքարին միանում է նաև Աբովյանը 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/28/2024   16:50 Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան 04/28/2024   16:44 ՀԱՊԿ-ը վարժանքներ կանցկացնի 04/28/2024   16:35 Փոխմարզպետը իրանական զբոսաշրջային ավտոբուսի վթարից տուժած երեխաներին նվերներ է տարել, կանանց՝ ծաղիկներ 04/28/2024   16:26 Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել 04/28/2024   16:21 Ավտոմեքենան ընկել է գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց 04/28/2024   16:00 Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օրն է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում (տեսանայութ) 04/28/2024   15:54 Արարատ Միրզոյանը Կատարի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 04/28/2024   15:48 Մայիսի 1-ին անվճար ավտոբուս կգործի դեպքի Երևանի կենդանաբանական այգի 04/28/2024   15:33 Ավարտվեց «Պուշկինի 225-ամյակին նվիրված ռուսաց լեզվի և մշակույթի փառատոնը» 04/28/2024   15:26 Ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է 04/28/2024   15:13 Վահագն Մախսուդյանի փաստաբանական թիմն համալրվել է․ գործին ծանոթանալու համար փաստաբանները ընդմիջում են խնդրել 04/28/2024   15:03 Պատահար Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներ 04/28/2024   14:56 Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, իրականություն կդարձնենք այս քարտեզը. թյուրքագետը քարտեզ է հրապարակել
04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում

«Հենակետ». Ադրբեջանում մեկնարկել է մարտ ամսվա համար Բաքու-Շուշի-Բաքու երթուղու ավտոբուսի տոմսերի վաճառքը 02/14/2022   18:05  |  ԼՐԱՀՈՍ

«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հրապարակել է համառոտ տեղեկություններ  անցած շաբաթվա ընթացքում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին.

«Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ

Թուրքական ավիաշինական «Baykar» ընկերության տեխնիկական տնօրեն Սելջուկ Բայրաքթարը հայտարարել է, թե իրենց ընկերությունը բացի Ադրբեջանում Bayraktar TB2 դրոնների և ԱԹՍ-ների շահագործումից և սպասարկումից, նախատեսում է ստեղծել ձեռնարկություն՝ զարգացնելու ԱԹՍ-ների արտադրության համար անհրաժեշտ բարձր տեխնոլոգիաները և ընդլայնելու արհեստական բանականության կիրառման շրջանակը։

Բայրաքթարը նաև նշել է, թե Ադրբեջանի պետական կառույցները հետաքրքրված են թուրքական «Akınçı» ԱԹՍ-ներով։ «Baykar» ընկերությունը ցանկանում է այս տեխնոլոգիան զարգացնելու նախաձեռնություն իրականացնել Ադրբեջանում։

Փետրվարի 8-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի պաշտպանության փոխնախարար Մուհսին Դերեի գլխավորած պատվիրակության հետ և ընդգծել, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցությունը զարգանում է վերընթաց գծով։

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Քերեմ Մուստաֆաևն այցելել է՝ Թուրքիայի զորավարժությունների կառավարման կենտրոն, որտեղ անցկացվել է «Համակարգչային աջակցությամբ՝ «Անխախտ եղբայրություն-2022» հրամանատարաշտաբային զորավարժությունների» նախապատրաստական փուլը։

Շաբաթվա ընթացքում Զաքիր Հասանովը և Ադրբեջանի ՊՆ-ի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել են Ադրբեջանի ցամաքային զորքերի համազորային ուսումնական կենտրոն և ծանոթացել կառուցվող շտաբի շենքին։

Ադրբեջանական լրատվամիջոցները գրել են, թե Քարվաճառի շրջանում շահագործման է հանձնվել նոր ռազմական ենթակառուցվածք։ Քարվաճառ այցելության շրջանակում Ադրբեջանի ՊՆ ղեկավարությունը մասնակցել է նոր ռազմական ենթակառուցվածքի բացմանը։ Զաքիր Հասանովը և ՊՆ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ստուգել են նաև Լաչինի շրջանում իրենց զորամասը։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, թե Ադրբեջանի ՊՆ չորս բարձրաստիճան պաշտոնյաներ ձերբակալվել են խոշոր չափերի յուրացման կասկածանքով։

Հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի մասին

Խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին՝ Ջեյհուն Բայրամովը նշել է, թե անհրաժեշտ է լուծել սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցը։ Ըստ նրա՝ Ադրբեջանը պատրաստ է առանց նախապայմանների սկսել Հայաստանի հետ այդ գործընթացը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասը հայտարարել է, թե Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության օջախներ կան, բայց այդպես չպետք է լինի։

Արցախից գրավված տարածքներում ադրբեջանական նախագծերի մասին
Ադրբեջանական լրատվամիջոցները նշել են, թե արագացված տեմպերով շարունակվում է Բարդա-Ակնա (Աղդամ) ճանապարհի շինարարությունը։ 4 երթևեկության գոտի ունեցող ճանապարհի երկարությունը պետք է կազմի 45 կմ։

Էստոնիայի խորհրդարանի նախագահ Յուրի Ռատասը նշել է, թե էստոնական ընկերությունները շահագրգռված են Ադրբեջանում նախագծեր իրականացմամբ, այդ թվում՝ Արցախից գրավված տարածքների վերականգնմամբ։

Ադրբեջանում մեկնարկել է մարտ ամսվա համար Բաքու-Շուշի-Բաքու երթուղու ավտոբուսի տոմսերի վաճառքը։ Լրատվամիջոցները նկատել են, որ դեպի Շուշի փետրվար ամսվա ավտոբուսային երթուղու տոմսերն արդեն սպառվել են։ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե այս տարի Արցախից գրավված տարածքներում նախատեսվում է սկսել 5 ՀԷԿ-ի շինարարություն:

Ադրբեջանական Պարտադիր բժշկական ապահովագրության ռազմավարական վերլուծության պետական գործակալության բաժնի ղեկավար Արազ Նասիրովը նշել է, որ Շուշիում արդեն գործարկվել է մոդուլային տիպի հիվանդանոց։ Նրա խոսքով՝ ներկայումս փաստաթղթային հարցեր են լուծվում՝ Ակնայում, Ջրականում (Ջաբրայիլ), Քարվաճառում, Զանգելանում (Կովսական) և Սանասարում (Ղուբաթլի) մոդուլային հիվանդանոցների կառուցման հետ կապված։

Փետրվարի 13-ին Իլհամ Ալիևը և Մեհրիբան Ալիևան այցելել են Ակնայի շրջան, որտեղ Ադրբեջանի նախագահը դրել է 210 մահճակալանոց շրջանային կենտրոնական հիվանդանոցի հիմքը։

Ադրբեջանի մշակույթի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ հաստատելով Արցախից գրավված տարածքներում հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու, «ալբանացնելու» մտադրությունը։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով Ղարաբաղում հայկական պատմական և մշակութային ժառանգությունը ոչնչացնելու Բաքվի ծրագրերի մասին հարցին, նշել է, թե պատմամշակութային ժառանգության պահպանությունը մշտապես քննարկվում է պաշտոնական Բաքվի հետ իրենց շփումներում։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններին, քույր եկեղեցիներին ու կրոնական կառույցներին, միջազգային մասնագիտացված կազմակերպություններին՝ խստագույնս արձագանքելու Ադրբեջանի կողմից Արցախի՝ իր վերահսկողության տակ անցած տարածքներում գտնվող քրիստոնեական սրբավայրերի հայկական ինքնության դեմ ոտնձգությունները։

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրել է, թե 2021 թ-ի մարտ ամսին «Karabakh Honor» անունով օգտատերը իր յութուբյան ալիքում տեղադրել է մի տեսանյութ, որտեղ հստակ երևում է, որ վանդալիզմի է ենթարկվում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի Քարինտակի սբ. Աստվածածին եկեղեցին:
Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե Արցախից գրավված տարածքներում մի քանի զանգվածային թաղման վայրեր են հայտնաբերվել։ Նա նաև նշել է, թե Բաքուն պատրաստվում է մինչև 2023 թ․ վերջերը ավարտին հասցնել մինչև Հայաստանի սահման ձգվող 110 կմ-ոց երկաթգծի շինարարությունը։

Տարածաշրջանային նախագծերի մասին

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, թե ԵՄ-ն բանակցություններ է վարում Նորվեգիայի, Քաթարի, Ադրբեջանի, Ալժիրի և այլ երկրների հետ՝ Եվրոպա հեղուկ բնական գազի մատակարարումների ընդլայնման համար։

Իտալիայի փոխարտգործնախարար Մանլիո դի Ստեֆանոն հայտարարել է, թե իրենց երկիրը պետք է նվազեցնի իր կախվածությունը ռուսական գազից, իտալական իշխանությունները պետք է ուշադրություն դարձնեն Ալժիրին, Ադրբեջանին և Թուրքմենստանին՝ որպես այլընտրանքային մատակարարներ: Նա հիշեցրել է Անդրադրիատիկ գազատարի (TAP) կարևորությունը էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացման տեսանկյունից, քանի որ ադրբեջանական գազը մատակարարվում է այդ գազատարով։

Իլհամ Ալիևը հայտարարել է, թե իրենք ծրագրում են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքով» Ադրբեջանից Նախիջևան, այնտեղից էլ Թուրքիա և Իրան նոր գիծ կառուցել: Նրա խոսքով՝ այդ միջանցքն իր դերը կկատարի ոչ միայն երկաթուղային, ավտոմոբիլային, օդային տրանսպորտի բացման, այլև էներգիայի տեսակների արտահանման և Նախիջևանն էլեկտրաէներգիայով ապահովելու համար։ Ալիևի կարծիքով՝ միջանցի գործարկման արդյունքում իրենք հնարավորություն կունենան Թուրքիայից դուրս գալ դեպի Եվրոպա։

Շաբաթվա ընթացքում Ալիևը և Էրդողանը հավանություն են «Շուշիի հռչակագրին»։  ՀՀ-ում Իրանի դեսպան Աբաս Բադախշան Զոհուրին հայտարարել է, թե Իրանը կարևոր նշանակություն է տալիս Հայաստանով և Ադրբեջանով անցնող ճանապարհներին։

Ականազերծման և գերիների մասին

Փետրվարի 7-ին Ադրբեջանը Հայաստան է վերադարձրել 8 հայ գերիների։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ողջունել են գերիների փոխանցումը։

Ադրբեջանի ականազերծման գործակալությունից հայտնել են, որ Ղարաբաղի վերականգնման աշխատանքներն արագացնելու նպատակով տեղական ընկերությունները պայմանագրային հիմունքներով ներգրավվել են ականազերծման աշխատանքներին։

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսն ասել է, որ Ֆրանսիան առաջարկ է արել ականազերծման և ականներից տուժածներին օգնության ոլորտում համագործակցել Ադրբեջանի ականազերծման գործակալության (ANAMA) հետ։

Ջեյհուն Բայրամովը Մոլդովայի ԱԳ նախարար Նիկոլաե Պոպեսկուի հետ հանդիպման արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է, թե Մոլդովան ցանկություն է հայտնել աջակցել Ադրբեջանին ականազերծման գործում»:

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]