ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
4 հրամանատարով ի՞նչ եք արել, որ զորքը ցաքուցրիվ չլինի. վաշտի հրամանատարը դատավորի հարցին պատասխան չուներ (տեսանյութ) 09/05/2022 18:42
Վաշտի հրամանատարը պատասխան չունի, թե չորս հրամանատարով ինչու՞ են թողել, որ զորքը ցաքուցրիվ լինի, ասում է՝ չեն կարողացել հավաքել զորքը։ Վաշտի հրամանատար Հայկազ Գրիգորյանը նման հայտարարությամբ է հանդես եկել հենց դատական նիստերի դահլիճում, որտեղ հարցաքննվում էր վկայի կարգավիճակով՝ պատերազմի ժամանակ մարտադաշտն ինքնակամ լքելու մեջ մեղադրվող Իշխան Վահանյանի գործով։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, շարունակվում է Իշխան Վահանյանի գործով դատական նիստը, որի ընթացքում հարցաքննվում են վկաները։
Վկա Հայկազ Գրիգորյանը, որը Իշխան Վահանյանի գումարտակի կազմում վաշտի հրամանատար էր, հարցաքննության ընթացքում հայտարարեց, թե պատերազմի ժամանակ գործել են պահից ելնելով, ըստ էության, պլանով չեն գործել, ավելին, վաշտի կազմում են եղել նորակոչիկներ, որոնք պատրաստություն չեն ունեցել, զինված են եղել ինքնաձիգով և ունեցել 120 փամփուշտ, իրենք չեն իմացել՝ որտեղից և ինչպես կհարձակվի հակառակորդը։ Գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի՝ մարտադաշտը լքելուց հետո, ըստ վկայի, իրենք չորս սպա են մնացել, 200 զինծառայող է եղել, ինքը և սպաներից մեկը՝ Վազգեն Վարդանյանը, զինծառայողների մի մասին վերցրել են՝ կազմակերպել նահանջ, իսկ մյուս զինծառայողներից ինքը տեղեկություն չունի։ Ընդ որում, մյուս սպաները դասային կարգով եղել են առավել ցածր՝ դասակի հրամանատար և վկան չպարզաբանեց՝ ինչու ինքը և Վազգեն Վարդանյանը մյուսներին էլ իրենց հետ չեն վերցրել՝ որպես կոչումով ավելի բարձր սպա։
Դատավորի հարցին՝ արդյո՞ք կապի միջոց ունենալու դեպքում կարող էին նահանջի ճանապարհ հարցնել՝ վկան նշեց, որ կարող էին՝ ավելի բարենպաստ ճանապարհ գտնել։
Ընդ որում, նշված վկան և Վազգեն Վարդանյանը կարողացել են գտնել ճանապարհը և դուրս գալ, սակայն զորքի մյուս մասը, որը ճիշտ ճանապարհը չի գտել՝ կա՛մ գերեվարվել են, կա՛մ զոհվել։ Դատավորի հարցին՝ գուցե հրամանատարության բացակայության հետևանքով են իրենք սխալ ճանապարհով գնացել՝ վկան դրական պատասխանեց՝ չբացառելով։ Դատական նիստերի դահլիճում գտնվող Արսեն Ղուկասյանը հայտարարեց, որ այդ ժամանակ հեռախոսազանգով հայտնել են իրենց շրջափակումից դուրս գալու ճիշտ ճանապարհը, վկան էլ արձագանքեց՝ ինքը եղել է Վազգեն Վարդանյանի հետ, նա է հեռախոսով խոսել, ում հետ՝ չգիտի։
Թե ինչ է արել, երբ իմացել են, որ իրենց վաշտի շատ զինծառայողներ չկան՝ Հայկազ Գրիգորյանը հայտարարեց, թե տեղեկացրել են, որ նման իրավիճակ է, դիմել են ԿՄԽԿ՝ նշելով, որ պետք է մտնել, հանել զինծառայողներին, սակայն պատասխան են ստացել, որ ոչնչով իրենց չեն կարող օգնել։
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը և նախագահողը հետաքրքրվեցին՝ ի վերջո, չորս հրամանատարով, ինչ են արել, որ զորքը ցաքուցրիվ չլինի՝ Հայկազ Գրիգորյանը պատասխան չուներ, միայն պատճառաբանեց՝ խուճապը։
Հիշեցնենք, որ Իշխան Վահանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի (հրամանը չկատարելը) 3-րդ մասով և 380-րդ հոդվածի (մարտադաշտն ինքնակամ լքելը կամ զենքով գործելուց հրաժարվելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։ Ըստ ՔԿ-ի՝ Վահանյանը, Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի և 2020թ. սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության ժամանակ զբաղեցնելով ԱՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկի ուսումնական գումարտակի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով իր ենթակա անձնակազմի պետը, մարտական գործողությունների ընթացքում չի կատարել իր անմիջական պետի հրամանը, ինչպես նաև ինքնակամ լքել է մարտադաշտը, որի արդյունքում զորամասի ուսումնական գումարտակի անձնակազմից զոհվել, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել և գերեվարվել պարտադիր ժամկետային զինծառայողներ՝ այդ կերպ առաջացնելով ծանր հետևանքներ: Նշենք, որ այս պահին այս գործով անցնող միակ մեղադրյալը Իշխան Վահանյանն է։ Քրեական գործն ի սկզբանե մակագրվել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լ․ Սեփխանյանին, սակայն հետագայում գործի ընդդատությունը փոխվել է՝ պայմանավորված միջադեպով։ Գործն այժմ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանի վարույթում է։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/26/2024 08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ»
- 04/26/2024 08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ»
- 04/26/2024 07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/26/2024 10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com
- 04/26/2024 10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
- 04/26/2024 10:23 Հրդեհ Գառնի գյուղում
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել