Թեմաներ
Ուրբաթ 05 / 03 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/03/2024   12:32 Վաղը, մյուս օր Կիրանցի կեսը որ սաֆարովներով բնակեցնեն, գալու են հսկե՞ն սաֆարովների անվտանգությունը, որ մատը փուշ չմտնի. Դանիելյան 05/03/2024   12:31 Հրատապ. Ոստիկանները սահմանափակել են Բագրատ Սրբազանի ազատ տեղաշարժը 05/03/2024   12:24 Լոս Անջելեսում իրենց համերաշխությունն են հայտնել Տավուշին. բողոքի ակցիա՝ հյուպատոսարանի մոտ 05/03/2024   12:22 «Մամուլի ազատության ինդեքս» 2024-ում Հայաստանը բարելավել է իր դիրքերը՝ հայտնվելով 43-րդ հորիզոնականում. Բաղդասարյան 05/03/2024   12:08 «Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն 05/03/2024   12:05 ՍԴ-ն քննում է Սուրեն Անտոնյանի դիմումը 05/03/2024   11:59 Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի 05/03/2024   11:54 Տավուշում ոստիկանական ուժեր են կենտրոնացվում իրավիճակը շարունակում է լարված մնալ. ուղիղ 05/03/2024   11:34 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանց է մեկնում 05/03/2024   11:30 «Սահմանազատումից» հետո Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքը ադրբեջանցիներից հեռու է լինելու 150-160 մ 05/03/2024   11:22 Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս 05/03/2024   11:15 Վերագնահատեք` Հայաստանը ժողովրդավարության բաստիո՞ն է, թե՞ ազատ անկման մեջ է դեպի բռնակալություն. Արթուր Խաչատրյան 05/03/2024   11:10 Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան 05/03/2024   11:05 Հնդկաստանի մի խումբ քաղաքացիների կողմից Երևանում կատարված խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջիններիս 2 հայրենակիցները 05/03/2024   10:55 Քյոխը առաջին անգամ խոսել է 44-օրյա պատերազմի Մատաղիս բնակավայրի, Շուշիի պաշտպանության մի դրվագի մասին 05/03/2024   10:48 Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը 05/03/2024   10:37 Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու առանձին դեպքերի առկայությունը. Մանասյան 05/03/2024   10:26 Ուժայինների մի մասը կողմնորոշվել է ի օգուտ ադրբեջանական շահերի սպասարկման. Աբրահամյան 05/03/2024   10:22 Զովունիում գազաբալոն է այրվել 05/03/2024   10:20 Ազգային ժողովի նիստը՝ ուղիղ 05/03/2024   08:19 Ճանապարհից երևում են նշաձողերը․ «Հրապարակ» 05/03/2024   08:13 70-ամյա փարպեցին ևս մասնակցում է բողոքի ակցիաներին․ «Հրապարակ» 05/03/2024   08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ» 05/03/2024   08:07 Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը․«Հրապարակ» 05/03/2024   08:02 ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի․«Հրապարակ» 05/03/2024   07:51 Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում. «Ժողովուրդ» 05/03/2024   07:44 Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան». «Ժողովուրդ» 05/03/2024   07:37 ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ» 05/03/2024   07:27 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/02/2024   23:49 Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան 05/02/2024   23:35 Մոսկվայում վարչական-արտադրական շենք է այրվել 05/02/2024   23:18 ՔՊ-ական պատգամավորները Վաշինգտոնում հանդիպումներ են ունեցել 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/02/2024   22:43 Շատակերությունից չգիրացող մարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդությունների մասին 05/02/2024   22:29 Չուզելով, թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա, մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում. Նարեկ Սահակյան 05/02/2024   22:11 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/02/2024   21:53 Թուրքիան հրաժարվել է С-400 համակարգերի փոխանցումն Ուկրաինային 05/02/2024   21:39 Վրաստանում կրկին հանրահավաք է սկսվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ 05/02/2024   21:21 Բրիտանիան Ուկրաինային թույլ է տվել իր զենքով հարվածներ հասցնել Ռուսաստանին 05/02/2024   21:02 Այս պայքարի տրամաբանական ավարտը կարող է դառնալ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթացի նախաձեռնումը․ Իշխան Սաղաթելյան 05/02/2024   20:49 ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված Տավուշում և հանրապետության այլ մարզերում տեղի ունեցող բողոքի ակցիաներով և հավաքներով 05/02/2024   20:36 Թուրքիայում բախվել են զբոսաշրջիկներ տեղափոխող երկու ջիպեր 05/02/2024   20:22 Չորրորդ օրն է՝ Բագրատ Սրբազանի դեմ սուտ մատնություն կատարելու հաղորդման առթիվ վարույթ չկա, փոխարենը՝ կալանքի տակ է սրբազանին պաշտպանողը 05/02/2024   20:02 Թուրքիան դադարեցրել Է Իսրայելի հետ առեւտուրը․ ԶԼՄ-ներ 05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/02/2024   19:32 Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատազրկելու պատճառների մասին հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին 05/02/2024   19:21 Մակրոնը երեք սպառնալիք է նշել Եվրոպայի գոյության համար 05/02/2024   19:07 Ղրղզստանում համաքաղաքացիներին կոչ են արել զերծ մնալ Ռուսաստան մեկնելուց 05/02/2024   18:57 Կալանավորված անձանց մոտից հայտնաբերվել են թմրանյութին նմանվող բուսական զանգվածներ
05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 05/01/2024   14:53 Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/02/2024   22:29 Չուզելով, թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա, մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում. Նարեկ Սահակյան 05/01/2024   17:47 Տավուշում արդեն 2 դիրք հանձնվել է, Կոթիում աշխարհազորայիններն իջել են, իրենք են նստած. Եղիշե Մախսուդյան 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 05/01/2024   16:17 ՊՆ-ն որոշեց արձագանքել 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/02/2024   07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/01/2024   22:36 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան. Մետաքսե Հակոբյան 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 05/01/2024   23:11 Այո, կար տարբերակ` պատերազմը կանխելու. Փաշինյան 05/02/2024   11:48 Վերջը էս մարդիկ չե՞ն գնում եկեղեցի, իրենց երեխեքին չե՞ն պսակադրում, սաղ վերջացա՞վ, սրբազան. ովքեր եք դուք վաբշե.Դանիելյանը վրդովված դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/01/2024   16:43 Դեպարտամենտից չեն հերքում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. Նախշքարյանը մեկ տարի առաջ էր զգուշացրել՝ նստեք ու սպասեք 05/02/2024   12:51 Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին

Երկիրն ու պատիվը վաճառում են 24 միլիոն «փրկագնով» .Գեղամ Մանուկյան 08/25/2022   14:51  |  Մեկնաբանություն

Աղմկահարույց նախագծի շուրջ դիտարկումներս փոքր ինչ երկար են ստացվել, սակայն փորձել եմ չբավարարվել ընդհանուր գնահատականներով ու անդրադարձել եմ այդ նախաձեռնության բոլոր՝ անվտանգային, օրենսդրական, հոգեբանական, հասարակական վտանգներին, այս մասին ֆեյսբուքում գրել է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը ու հավելել.

«Շրջանառության մեջ դրված փաստաթղթի հիմնավորման մեջ նշված է՝ Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրին համապատասխան պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու, արհեստավարժ պայմանագրային զինվորական ծառայության զարգացման համար նախադրյալներ ստեղծելու, (https://www.e-draft.am/projects/4679/justification )

1. Նախագծի այս հիմնավորումը սխալ է, քանի որ 2021 թ.-ի օգոստոսին ՀՀ ԱԺ ներկայացված ծրագրով ՀՀ Կառավարությունը խոստանում էր՝ «հաշվի առնելով զինվորական ծառայության զարգացման ու կատարելագործման հեռանկարները՝ առաջիկայում Կառավարությունը ձգտելու է զինծառայության ժամկետների կրճատմանը՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի։ Սրանով Կառավարությունը խթանելու է զինվորական ծառայության շահադրդման թե՛ նյութական, և թե՛ բարոյահոգեբանական մեխանիզմները»: ( https://www.gov.am/files/docs/4586.pdf ), էջ 25

Խոստումը վերաբերում էր զինծառայության ժամկետի կրճատմանը եւ ոչ թե առանձին անձանց համար ժամկետների կրճատմանը։ Կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ զինծառայության ժամկետների կրճատում եզրույթը իշխանական քարոզչամեքենան օգտագործում էր հանրությանը մոլորեցնելու համար, թե ՀՀ բոլոր զորակոչային տարիքի անձանց ծառայության ժամկետն է կրճատվում։

Ուշագրավ է նաև, որ Կառավարության ծրագրի այս հատվածը գրեթե կրկնօրինակված է ԱԺ ներկայացված ՀՀ Կառավարության 2017 թ.-ին ԱԺ ներկայցված 2017-2022 թթ ծրագրից.

«...մինչև 2020 թվականի ավարտը՝ բարձրացնել զինվորական ծառայության գրավչությունը, զինված ուժերի արհեստավարժ բաղադրիչն ընդլայնելու համար ապահովել հավաքագրման շահավետ պայմաններ, հատկապես կարևորելով այնպիսի ծրագրային նախագծերի ներդրումը, ինչպիսիք են՝ պարտադիր զինվորական ծառայությանը զուգահեռ մարտական հերթապահության մեջ ընդգրկվելու պայմանով շարքային կազմի կամ ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով բարձրագույն կրթություն ստացած անձանց կողմից սպայական կազմի պայմանագրային զինվորական ծառայության իրականացումը, ինչպես նաև շարունակել զինված ուժերը պայմանագրային զինծառայողներով համալրելու, կրտսեր հրամանատարական օղակում արհեստավարժ ենթասպայական կազմի զինծառայողներին ընդգրկելու աշխատանքները: Միաժամանակ, ձևավորել պահեստազորի պատրաստության արդյունավետ համակարգ՝ որպես զինված ուժերի համալրման առանցքային ուղղություններից մեկը...»: ( https://www.gov.am/files/docs/2207.pdf )

Նախագծի հիմնավորումների բաժնի՝ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները հատվածում ներկայացվում է դեռ 2018-ի հունվարին, ձմեռային զորակիչի ընթացքում կյանք ստացած «Ազգ-Բանակ» հայեցակարգի շրջանակներում «Ես եմ» ծրագրի չեղարկման մասին։ «Ես եմ» ծրագրի անունը չհիշատակելով՝ Պաշտպանության նախարարությունը նշում է, որ դրա հիման վրա «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով ներդրված Պաշտպանության նախարարության կողմից նշված ծառայության վայրում և պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համակարգ, որը ենթադրում էր 36-ամսյա ժամկետով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության անցման մասին»։

Հիշեցնենք՝ «Ես եմ» ծրագրով պարտադիր ժամկետային զինծառայության ենթակա քաղաքացին ՊՆ-ի հետ կնքում էր պայմանագիր, ըստ որի՝ ծառայության ժամկետ է սահմանվում 3 տարին, որից առաջին 6 ամիսը պետք է լինի ուսումնական զորամասում։ Հաջորդ 2,5 տարվա ընթացքում զինծառայողը հաջորդաբար պետք է անցկացներ մարտական դիրքերում (2 շաբաթ), զորամասում (1 շաբաթ) և արձակման մեջ (1 շաբաթ)։ 3 տարին լրանալուց հետո, երբ զինծառայողը զորացրվում է, նրան տրամադրվում է 5 միլիոն դրամ պատվովճար, որը նա կարող էր օգտագործել միայն բնակարան գնելու կամ ուսման վարձի կամ գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով։

Երկար-բարակ գրառումից հետո այս Նախագծում նշվում է, թե ծրագրի շահառուներն ամեն տարի նվազել են ու հիմա միայն երեքն են, որոնք զորացրվելու են 2023 թվականին։ Հատկանշական է մեկ դրվագ հիմնավորումում՝ «Բացի այդ, 2020 թվականի ռազմական գործողություններից հետո բավական թվով զինծառայողներ վաղաժամկետ հրաժարվեցին ծրագրից և շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 24-ամսյա ժամկետը լրացած լինելու հիմքով արձակվեցին զինվորական ծառայությունից: Ներկայումս ծրագրով զինվորական ծառայությունը շարունակում են ընդամենը երեք զինծառայող, որոնց ծառայության 36-ամսյա ժամկետն ավարտվում է 2023 թվականի հունվարին»։ ( https://www.e-draft.am/projects/4679/justification )։
Փաստորեն՝ կրկին պատերազմը։

Հիշեցնենք, որ դեռ 2018 հունվարի 28-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ բանակի մարտունակության բարձրացման նպատակով ընդունվել է 7-ամյա զարգացման ծրագիր, որի մշակման մասին հայտարարել էր դեռ 2017 թ. հոկտեմբերի 24-ին
( https://www.president.am/.../President-Serzh-Sargsyan.../... )։

Այն, որ «Ես եմ» , «Պատիվ ունեմ» 2018-ից սկսյալ ՀՀ ՊՆ եւ ՀՀ իշխանությունների կողմից անտեսել են, չեն քարոզվել, գրավիչ չեն դարձվել, ակնառու է ու դրա մասին բազմիցս է խոսվել։

Ընդհանրապես, 2017 թվականից հայտարարված «Ազգ-բանակ» հայեցակարգն այս իշխանությունների կողմից ի սկզբան անտեսվեց, ավելին՝ այն սվիններով էր ընդունվել այսօր իշխանության բարձրագույն ատյաններում եղածներից շատերի կողմից։ Բերեմ մի քանի օրինակ.

«Ազգ-բանակի շուրջ կառուցվող իդիլիան փլուզվեց»։ 2017 թվականի նոյեմբերի 8-ին գրառել է Փաշինյանն իր էջում ( https://m.facebook.com/nikol.../posts/1931476713839381... ) ու տարածել էր իսկ խմբագրած թերթի իր իսկ գրած խմբագրականը՝ «Ազգ-բանակ, դասադուլ-հացադուլ, ցավդ տանեմ-կյանքիդ մեռնեմ» վերնագրով ( https://armtimes.com/hy/article/124610... )։ Այն նվրիված էր տարկետման դեմ ուսանողական բողոքին, որի նախաձեռնողը Ռեստարթի անդամներն էին, որոնք հետո իշխանությունում զբաղեցրին տարբեր պաշտոններ, որոշները, օրենքի փոփոխությունից օգտվելով, իբր գիտությամբ զբաղվելու հիմքով, ծառայության չանցան ու նաեւ գիտությամբ չզբաղվեցին։
Արդեն իշխանության գալուց հետո, 2018-ի մայիսի 21-ին Փաշինյանը նշել է.

«Եթե մի տարվա քարոզչությունից հետո որեւէ մեկը լավ չի պատկերացնում, թե ինչ է նշանակում «Ազգ-բանակը», նշանակում է ոչ մեկ չի պատկերացնում։ Սարգսյանն (ի նկատի ունի պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին) իր դեմ է արել այդ հայտարարությունը։ Պատկերացնում եք, մի տարի մարդը խոսել է այդ մասին, եւ որեւէ մեկը չի լսել, կամ լսել, հնարավոր չի եղել հասկանալ, թե ինչէ ասում։ Կոչ եմ անում թատերականացված կոչերից զերծ մնալ….. Ունենք կոնկրետ օրենք, որը գործում է, որը ունի կոնկրետ դրույթներ, դրա մի մասն էլ «Ես եմ» ծրագիրն է, իսկ «Ազգ-բանակը» որտե՞ղ է գրված... Եթե «Ազգ-բանակն» այն է, որ զինվորները հրամանով քվեարկեն, չի լինելու դա»:
Գրել էր Փաշինյանը։ Իսկ 2021թ.-ին արդեն հակառակը եղավ։

«Ազգ-բանակ» կոնցեպտը, հասարակությանը հայրենիքը սիրել սովորեցնելն անհրաժեշտ չէ: Պետք է ստեղծել պայմաններ, որ հայրենիքը սիրեն, հայրենիքում մնան: Դա է պարզ լուծումը, պետք չէ մարդկանց սովորեցնել»: Սա արդեն բանակի մոլի քննադատ, պարբերաբար«Ազգ-բանակ» կոնցեպտի դեմ հանդես եկած ԱԽ ներկայիս քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքերն են, ասված «Ազատություն» ռադիոկայանի եթերում, 2018 թվականի մայիսի 20-ին։

Նրանից մեկ այլ մեջբերում՝ «Ես միշտ շատ վատ եմ վերաբերվել «Ազգ-բանակ» կոնցեպտին: Համոզված եմ, որ մեր հասարակությունը շատ գիտակից է, նրան անհրաժեշտ չէ առավոտից իրիկուն սովորեցնել ազգ սիրել: «Ազգ-բանակ» կոնցեպտն առաջարկողների հիմնական թեզն այն է եղել, որ քաղաքացիները չեն սիրում այս հայրենիքը, պետք է իրենց սովորեցնել»,- նշել է նա:
Հակաքարոզչության նման օրինակների շարքն անվերջ է:

2. Նախագծով առաջարկվող 24 միլիոն դրամ «փրկագնի» չափի հաշվարկման հիմքը հետեւյալն է՝ «Նշված գումարի չափը նախատեսվել է նաև այն տրամաբանությամբ, որ մեկ պարտադիր զինծառայողի փոխարեն 5 տարի ժամկետով հնարավորություն է ընձեռնվելու պայմանագրային զինծառայողին հաշվարկել մինչև 400.000 դրամ ամսական վարձատրություն, ինչը արհեստավարժ զինվորական ծառայության համակարգ ներդնելու մոտիվացիոն կարևորագույն բաղադրիչ է»:
Ստացվում է, որ, առաջարկության հեղինակների տրամաբանությամբ, պարտադիր զինծառայությունից ազատվածի վճարած գումարի հաշվին 5 տարի շարունակ պայմանագրային ծառայության մեջ կլինի ՀՀ մեկ այլ քաղաքացի։ Նույն տրամաբանությամբ, պարտադիր զինծառայության ամեն մի զորակոչիկ իր փոխարեն կարող էր առաջարկել զորակոչել այլ մեկին, պայմանով, որ ինքն է վճարելու նրա վարձատրության գումարը: Սա ամբողջովին խաթարում է ՀՀ քաղաքացու՝ Հայրենիքի պաշտպանության պարտավորության առնցքային սկզբունքները:

3. Հիշյալ նախագիծը վտանգավոր է նաեւ հանրային հարաբերությունների, ՀՀ Զինված ուժերի նկատմամբ հասարակության վերաբերմունքում փոփոխությունների առումով։
Փողով պարտադիր զինծառայությունից ազատվելու մեխանիզմի արդյունքում պարտադիր զինծառայությունը, Հայրենիքի նկատմամբ պարտքը կատարելը դիտվելու է ոչ ունեւորների առաքելություն ու պարտականություն։ Իսկ մեծահարուստն ազատ է այդ պարտականությունից։

4. Նախագիծն իր մեջ պարունակում է նաեւ ՀՀ Սահմանադրության դրույթների հետ հակասություններ։

ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածն ամրագրում է, որ երկրի պաշտպանությանը մասնակցելը յուրաքանչյուրի պարտավորությունն է՝ «3. Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը»:
Այս նախագծով արդեն իսկ պարտականությունը դառնում է ընտրողական ու ըստ ցանկության։

5. Գումարով պարտադիր զինծառայությունից ազատվելու հնարավորության ներդրումը խտրականություն է պարտադիր զորակոչի ենթակա ՀՀ քաղաքացիների նկատմամբ։

ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածով ամրագրված է խտրականության արգելքը. «Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է»:
Այնինչ, ներկայացված նախագծով սոցիալական անբարենպաստ պայմաններով քաղաքացու նկատմամբ ցուցաբերվում է խտրական վերաբերմունք։

6. Նախագծում նշված է, որ «Օրենքի նախագծի ընդունումն առաջիկա հինգ տարիների պետական բյուջեներում լրացուցիչ ֆինանսական ծախսերի անհրաժեշտություն չի առաջացնում»:

Այնինչ չկա հաշվարկ, թե քանի քաղաքացի պատրաստակամություն կհայտնի գումարի դիմաց ազատվել պարտադիր ծառայությունից, որի վճարած գումարների հաշվին հնարավորություն կստեղծվի (ինչպես նշված է նախագծում) պայմանագրային նոր զինծառայողների ընդգրկել ՀՀ Զինված ուժերի շարքում։

7. Միաժամանակ, սահմանելով զինծառայողի պատրաստության ուսումնական փուլ, հստակ չի, թե դա ինչպես պետք է անցնի՝ զորամասո՞ւմ, ուսումնական զորամասերո՞ւմ, թե՞ այլ կերպ։

Եթե ենթադրվում է ուսումնական զորմասերում, ապա այդ ստորաբաժանումների համար ստեղծվում է լրացուցիչ բեռ, երբ պարտադիր զորակոչի արդյունքում, ըստ զինված ուժերի տեսակների պահանջների, կատարվում է ուսումնական զորմասերում նորակոչիկների բաշխում, հետագայում զինված ուժերի առանձին ստորաբաժանումները համալրելու ծրագրի։ Այս նախագծի դրույթների կյանքի կոչելու դեպքում, ուսումնական զորմասերից շատերն ուղղակի չեն համալրելու զինված ուժերի կազմերը։ Արդյունքում ունենալու ենք ուռճացված ուսումնական զորմասեր ու ծախսային նոր բեռ։

8. Նախագծով հստակ չէ, թե որքան է նախատեսվում 24 միլիոն գումար վճարած անձանց պարտադիր ծառայության ժամկետը։ Նշված է միայն «միջինը՝ չորսուկես ամիս»։ Ինչպե՞ս հասկանալ միջինացվածությունը։ Մեկը՝ երե՞ք ամիս, մյուսը՝ հի՞նգ։ Չկա հստակ եւ կոնկրետ ժամկետ։

9. Վերջապես, պետք է հաշվի առնել հանրային տրամադրությունները, ետպատերազմական վիճակը, հակառակորդ պետության ու դրա զինված ուժերի կողմից պարբերական թիրախավրումներն ու հասարակական անհանգստությունները։ Այն իր հետ բերելու է պարտադիր զինծառայությունից ամեն գնով ազատվելու անառողջ մթնոլորտ ու ստիպելու է որոշներին մտնել անասելի, իրենց համար շատ հաճախ անլուծելի ֆինանսական բեռի տակ, ամեն գնով պարտադիր զինծառայությունից ազատվելու համար։

10. Ի դեպ, նախագծում խոսք կա նաեւ «Հայրենյաց պաշտպան» նոր ծրագրի գործարկման մասին, որը դեռ շատ խմորատիպ է, գաղափար ու իրավական ընթացք չի ստացել։

11. Եվ վերջում, Կառավարության՝ 2021 թվականին ԱԺ ներկայացրած ծրագրում խոսվում էր Զինված ուժերի բարեփոխումների հայեցակարգի մասին։ Պարբերաբար այդ նախագծի մասին խոսվել է ԱԺ ամբիոնից։ Պաշտպանության հանձնաժողովում ընդդիմադիր պատգամավորների հարցապնդումներին պատասխանվել է, թե փաստաթուղթն արդեն պատրաստ է։ Սակայն 2022 թվականի փետրվարի 9-ին, ԱԺ ամբիոնից պաշտպանության նորանշական նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց. «Ես այդ աշխատանքով բավարարված չեմ ու հետ եմ ուղարկել վերախմբագրման: Աշխատանքի արդյունքները առաջիկայում կամփոփվեն, այն գաղտնի չէ, հնարավոր է մասնակցել քննարկումներին, ՊՆ-ն բաց է»: Այդ հայտարարությունից անցել է արդեն յոթ ամիս, սակայն մինչ այժմ ռազմավարական փաստաթղթի մասին որեւէ հայտարարություն չկա, ու շարունակվում են իշխանության քաղաքական շահերը սպասարկող օրենսդրական կոսմետիկ փոփոխությունները, որոնք, ինչպես ակնհայտ է, ոչ ամենևին ուղղված են ՀՀ պաշտպանական համակարգի, Զինված ուժերի բարեփախումներին։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:27 24/08/2022  |  Մեկնաբանություն60 հազար դոլարի «փրկագնով» զինծառայությունից ազատելու եւ Ազգային Բանակը բանվորա-գյուղացիական դարձնելու գաղափարը մերժելի է
18:45 21/08/2022  |  ԼՐԱՀՈՍԵրևանում «Հայաստան» դաշինքի անունով ու տարբերանշանով սադրիչ բովանդակությամբ թռուցիկները կեղծ են․ Գեղամ Մանուկյան
23:01 16/08/2022  |  ԼՐԱՀՈՍՍրանք անգամ սուգ չեն կարողանում հայտարարել․ Գեղամ Մանուկյան
14:48 13/08/2022  |  Մեկնաբանություն«Մեծ դավաճանության խճանկարի փոքրիկ պատառիկները». Գեղամ Մանուկյան
15:07 05/08/2022  |  ՄեկնաբանությունԹագավորության կեսի խոստման դիմաց ընդդիմության դեմ հիմարագույն մեղադրանքը. Գեղամ Մանուկյան
20:50 03/08/2022  |  ԼՐԱՀՈՍԹշնամական հարձակումները շարունակվելու են, քանի սրանք կան․ Մեկ լուծում՝ սրանց հեռացումը․ Գեղամ Մանուկյան
22:01 02/08/2022  |  ՔաղաքականԹորոսյանի գերդաստանից ոչ մեկն այսօր չէր լինի, եթե չլիներ պայքարը՝ հանուն Հայրենիքի. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
14:06 01/08/2022  |  ԼՐԱՀՈՍՄեկ էլ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք կային ՀՅԴ -ականների սև ցուցակներ. 30 տարի անց կրկին նման խայտառակ երևույթի ենք ականատես լինում.Գեղամ Մանուկյան
13:35 30/07/2022  |  ՄեկնաբանությունՄնում է չկայացած, հայրենադավ դիկտատորիկը հասկանա, որ Գոռն էլ, Տարոնն էլ ընկճվող չեն.Գեղամ Մանուկյանը տեսակցել է կալանավորված որդուն ու Գոռ Սարգսյանին
14:55 24/07/2022  |  ԼՐԱՀՈՍՍեպտեմբերի 2-ին ՀՀ ԱԺ-ն Արցախ այցելելու հրավեր ունի. մենք ընդունում ենք հրավերը.կընդունի՞ այն ԱԺ քաղաքական մեծամասնությունը. Գեղամ Մանուկյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]