ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սրանք անգամ սուգ չեն կարողանում հայտարարել․ Գեղամ Մանուկյան 08/16/2022 23:01 | ԼՐԱՀՈՍ

Հանրային ճնշումից հետո Փաշինյանը ստիպված ՀՀ տարածքում սուգ է հայտարարել։ Նա դա շատ է սիրում ու միշտ մահեր բերում... Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Դեռ որեւէ պաշտոնական ցավակցություն չի հայտնել, մի բառ չի խոսել, բավարարվել է կարճ որոշում ստորագրելով, հետեւյալ բովանդակությամբ. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝ 1. Ի հիշատակ 2022 թվականի օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տարածքում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականի օգոստոսի 17-18-ը ներառյալ հայտարարել սուգ»:
Ու ՎԵՐՋ։ Որեւէ այլ բառ չկա, թե դա ինչ է ենթադրում՝ դրոշնե՞րն են վար առնվում, հեռուստաեթերում փոփոխություններ լինու՞մ են, զվարճանքի վայրե՞րն են փակ լինում։ Քանի որ չկա հստակ կանոնակարգում։ Մի խելքը գլխին մարդ չկա՞ր այդ կառավարությունում, որ հուշեր՝ պետք է հավելվեին մի քանի կետեր, որ սուգն էլ լիներ պատշաճ կերպով։ Թող սովորեին այլ պետությունների ղեկավարներից։ Անգամ Արցախի հանրապետության իշխանություններից, որը եւս սուգ է հայտարարել հայկական երկրորդ Հանրապետությունում։
Կամ գոնե արտագրեին նախկինում Նիկոլի ստորագրած երկու որոշումներից՝ հավելելով երկրորդ կետ հետեւյալ բովանդակությամբ՝ «Հանձնարարել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին և առաջարկել համայնքների ղեկավարներին ապահովել «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի 4-րդ հոդվածի պահանջների կատարումը»։
Հղում տային «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ կետին, որ կարգավորվեր նաեւ հեռուստաեթերը։ Զվարճանքի վայրերի մասին օրենսդրական կարգավորում ընդհանրապես չկա։
Լավ, հրատապ, գործնական աշխատանքները չեք կարողանում կատարել, փրկարարական աշխատանքները համակարգված չեք կարողանում անել, առնվազն ձեր սիրած զբաղմունքը՝ ներկայացնելը գոնե կարողանայիք պատշաճ կազմակերպել։
ՄԱՀԱԲԵՐ... համավարակի հազարավոր զոհեր, հետո՝ ՀԻՇՈՒ՞Մ եք՝ 2020 թվական, սեպտեմբեր 1. ալկոհոլային թունավորումից 21 մահ, հետո պատերազմ, իրենց հրապարակած տվյալներով 4000 զոհ, հետո արդեն զոհեր սահմանին, խաղաղ պայմաններում, եռամսյա հավաքում, նիկոլական ավտոշարասյան զոհը՝ Սոնան ու երկարող շարքը։ Մահեր բանտերում, հացադուլի պայմաններում, ու շարունակելի շարք... անվերջ։ ՄԱՀԱԲՐ,- գրել է Մանուկյանը։
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/31/2023 10:58 Ալեն Սիմոնյանը կարող է կրկին վիրահատվել
- 03/31/2023 08:30 Իշխանությունում քաղաքական անպատկառությունը սահմաններ չի ճանաչում․ «Հրապարակ»
- 03/31/2023 08:26 Որքան բլոկադան երկարում է, այնքան մեծանում է ռուս խաղապահների ախորժակը․«Հրապարակ»
- 03/31/2023 08:20 Փաշինյանի թիմակիցները խաբել են. մաս 15. «Ժողովուրդ»
- 03/31/2023 08:18 Հանցավոր անգործություն․ «Հրապարակ»
- 03/31/2023 08:14 Ովքեր են ՔՊ-ի սրտի դատավորները. ԱԺ-ում ընտրություններ կլինեն. «Ժողովուրդ»
- 03/31/2023 08:10 Ձերբալալված պաշտոնյաների հետ Հրաչյա Սարգսյանը գնացել է Հակակոռուպցիոն կոմիտե. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/30/2023 23:41 «Կլուբնիկա» ուտելով բանակ չեն սարքում, բանակը սարքում են մարտի դաշտում, հրաձգարաններում և այլ վայրերում. Հակոբյան
- 03/20/2023 14:04 Փաշինյանը պատրաստվում է Ադրբեջանի կազմում Արցախի «ռեինտեգրացիայի» դրույթներ պարունակող փաստաթղթի ստորագրմանը. Զուրաբյան
- 03/19/2023 17:37 Փաշինյանը ձախողել է բանակցություններն ու ազգին տանում է դեպի նորանոր կորուստների. Զուրաբյան
- 03/16/2023 22:05 Վարչապետ կոչեցյալը հիանալի գիտակցում է խաղապահ ուժերի լիազորությունների շրջանակը, ու գործում է Ադրբեջանի նախագահի հետ համատեղ՝ ռուսական խաղաղապահներին հեռացնելու ուղղությամբ. Իշխանյան
Մեկնաբանություն
- 03/31/2023 18:52 Նրանցից ոմանք լավագույն դեպքում կհայտնվեին հիվանդանոցներում, իսկ ես՝ ազատազրկման վայրերում, գուցե ցմահ դատավճռով. Իշխանյան
- 03/31/2023 18:09 Ցանկացած հետապնդում Մհեր Սահակյանի նկատմամբ այլևս ապօրինի է. փաստաբան
- 03/31/2023 15:52 Հողատուները ատում են հողը պահողներին. Սեւակ Նազարյան
- 03/31/2023 15:02 Մհեր Սահակյանն ինքնապաշտպանության նկատառումով է հարվածել ՔՊ-ականին.փաստաբան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/31/2023 18:11 Այրվել է անվտանգության միջազգային հատուկ ակադեմիայի մարզադահլիճը. կրակը մարվել է
- 03/31/2023 17:28 Թբիլիսյան խճուղում ավտոմեքենաները իրար են բախվել. կան տուժածներ
- 03/29/2023 21:34 Արարատի մարզում Nissan March-ը կողաշրջված վիճակում հայտնվել է դաշտում. մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
- 03/29/2023 15:04 Հրդեհ բնակարանում․ տուժածներ չկան
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 03/25/2023 23:16 Հզոր շարժումներ կլինեն, ճգնաժամը կխորանա.նոր ալյանսները չեն նպաստի խաղաղությանը. աստղաբան (տեսանյութ)
- 03/21/2023 23:04 Բանտի բուժքույրը հարաբերություններ է հաստատել բանտարկյալի հետ եւ դարձել նրա երեխայի մայրը
- 03/21/2023 14:40 Հնդկաստանում փեսացուն հարսանիքը չեղարկել է հարսնացուի դպրոցի վատ գնահատականների պատճառով
- 03/13/2023 23:02 80-ամյա թոշակառուն պարզվել է պոռնոբարոն է
Հետաքրքիր է իմանալ
- 03/29/2023 13:41 Արհեստական ինտելեկտի հետ շփվելուց հետո բելգիացին ինքնասպան է եղել
- 03/27/2023 17:10 Թուրքիայում երկրաշարժից հետո աճել է թութակների պահանջարկը
- 03/18/2023 21:55 Այս ամիս մոլորակների «շքերթ» է սպասվում՝ միանգամից 5 մոլորակներ մեկ գծի վրա կկանգնեն
- 03/18/2023 13:17 10 արտահայտություն, որոնք երբեք չպետք է ասեք ձեր սիրելիին, եթե չեք ցանկանում, որ նա լքի ձեզ