Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/27/2024   18:32 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/27/2024   17:39 Միացեք մեզ. ակցիայի մասնակիցները՝ ոստիկաններին. փակ է Լոռիի ճանապարհը (տեսանյութ) 04/27/2024   17:21 «Չարի վերջը մոտ է». ակցիա՝ Երեւանում 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/27/2024   16:36 Պայքարը վճռական է, սա այլևս առաքելություն է․ ՁՊՎ-ից ազատ արձակված Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է 04/27/2024   16:31 Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ 04/27/2024   16:29 Բերետավորները ճողոպրեցին. առաջին անգամ չկարողացան կոտրել գյուղի դիմադրությունը 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   16:10 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. վարչապետ 04/27/2024   16:07 Մարդիկ ճնշման տակ են այդ ամենը ասել․ Մախսուդյանը՝ զինվորականների մասին ՔԿ տարածած տեսանյութի մասին 04/27/2024   16:02 Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժել 04/27/2024   15:58 Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած 04/27/2024   15:52 ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց 04/27/2024   15:50 Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. քաղաքագետ 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   15:31 Թուրք սեյսմոլոգը հզոր երկրաշարժ է կանխատեսում Ստամբուլում. Իշխանությունները լուրջ չեն մոտենում 04/27/2024   15:29 Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 04/27/2024   15:25 Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ.Հովհաննես Ավետիսյան 04/27/2024   15:20 Շնորհավորում եմ Քաղաքացու օրը, տոնի հիմքում դրված է միասնականության ու համերաշխության գաղափարը. Հայկ Ղալումյան 04/27/2024   15:12 Գյումրիում 14 հոգով «հպարտ քաղաքացու օր» են նշում․օգտատեր 04/27/2024   15:10 Կիրանցից բռնի ուժի գործադրմամբ բերման է ենթարկվել պահեստազորի գնդապետ Գրիգորյանը 04/27/2024   15:06 Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Տավուշյան շարժումը 04/27/2024   15:00 Կիրանցում ոստիկանական գործողությունների հետևանքով Իջևանի ԲԿ տեղափոխված բոլոր քաղաքացիներն արդեն դուրս են գրվել 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   14:48 Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում 04/27/2024   14:46 «Հայկական նախագիծն» իր աջակցությունն է հայտնում սեփական հովվության իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող Հայոց եկեղեցուն 04/27/2024   14:20 Մոսկվան աջակցում է Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը. Դմիտրի Պեսկով 04/27/2024   14:18 Փաշինյանը կոլաբորացիոնիստ է, նրա թեզերը գեներացվում են Բաքվում. «Զանգ» 04/27/2024   14:10 Սպասվում է առանց տեղումների եղանակ 04/27/2024   14:07 Ժա՛մն է, ընդվզե՛ք բոլոր օրինական միջոցներով, բավական է խխունջացած ապրել․ Բագրատ Սրբազան 04/27/2024   13:58 Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել 04/27/2024   13:39 Ուղեւորատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Նյու Յուրքի օդանավակայանում 04/27/2024   13:36 Ովքեր են եղել մգեցված ապակիներով, անհայտ ինքնությամբ մարդիկ․ Բագրատ Սրբազանը մանրամասնում է 04/27/2024   13:23 Դինա Տիտուսը ԱՄՆ կոնգրեսին է ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծը 04/27/2024   13:19 Տավուշի մարզի Աչաջուր բնակավայրի մշակույթի տանն իրականացվում է «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը, որն իր շուրջն է համախմբել գյուղի ընթերցասեր և արվեստասեր երեխաներին 04/27/2024   13:11 Բագրատ Սրբազանը մանրամասնել է՝ ինչ է տեղի ունեցել ապրիլի 26-ի գիշերը՝ Կիրանցում 04/27/2024   13:05 Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը հենց Ոստիկանության բաժնում. Արման Թաթոյան 04/27/2024   12:59 Հացադուլի մեջ գտնվող լրագրող Լեո Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է․ ՄԻՊ գրասենյակ 04/27/2024   12:51 Եկեղեցին սկսել է գործել ու գործի է դնում իր ամենասուր գործիքակազմերը. Գալստյան 04/27/2024   12:45 Ողբերգական դեպք՝ Երևանում. շենքի բակում հայտնաբերվել է 66-ամյա տղամարդու մարմին 04/27/2024   12:43 Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները համակողմանի պարզելու ուղղությամբ նախաքննություն է իրականացվում 04/27/2024   12:34 Այլևս կասկածից վեր է, որ իշխող խունտան ծառայում է կոնկրետ երկու անձերի` Էրդողանի և Հեյդարի տղու համար. Պողոսյան 04/27/2024   12:31 Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը 04/27/2024   12:27 Նիկոլ Փաշինյանի թիրախում կրկին երիտասարդներն են․ Գավառում Փաշինյանի բանախոսությունը լսում են 14-35 տարեկան երիտասարդները. ուղիղ 04/27/2024   12:25 Անի Իսպիրյանի տնային կալանքը վերացվել է 04/27/2024   12:09 Ավանեսյանը ծանոթացել է Շիրակի մարզի առողջապահական կարողություններին 04/27/2024   12:03 ՌԴ քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից, ինքնասպանության փորձը կանխվել է 04/27/2024   11:56 Մոռացե՞լ եք՝ ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում՝ նման տեսաուղերձներ անել․ Բաբայանը՝Կիրանցում քաղաքացիներին միացած զինվորականների զղջման մասին 04/27/2024   11:53 Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան

Դատարանը դարձել է գործիք ոմանց ձեռքին և այդ մուրճի օգնությամբ ոմանց վրեժխնդրություն է իրականացնում. Աղվան Հովսեփյանի փաստաբանները կդիմեն ՄԻԵԴ` միջանկյալ հրատապ ակտ կիրառելու համար 08/09/2022   20:21  |  ԼՐԱՀՈՍ

Աղվան Հովսեփյանի գործով ուղղորդված որոշումներ են կայացվում։ Այլ դեպքերում, եթե չլիներ Աղվան Հովսեփյանի անձը, քաղաքական պատվերը և անձնական վրեժխնդրության նկատառումները, ապա այս հիվանդությունների, ահազանգերի պայմաններում միանշանակ կփոխվեր խափանման միջոցը, որովհետև ոչ մի պատիժ չի կարող արդարացնել, երբ դա վտանգում է մարդու կյանքը։ Առավել ևս՝ գործ ունենք մի մարդու հետ, որը ոչ միայն հանցագործ չէ, ազգի դավաճան չէ, առանձնապես ծանր հանցագործությունների մեջ չի մեղադրվում, այլև՝ մարդու, որը այս երկրի համար շատ ավելի բան է արել, քան շատ-շատերը, այս պայմաններում այդ մարդուն նման իրավիճակում դնելը ոչ այլ ինչ է, քան՝ անձնական կամ քաղաքական վրեժխնդրություն։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Աննա Մանթաշյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը «Նաիրի» ԲԿ-ից «Իզմիրլյան» ԲԿ վերադառնալու ճանապարհին ուշագնաց է եղել, որի պատճառը Հովսեփյանի մոտ այդ պահին արյան մեջ գլյուկոզայի բարձր ցուցիչն է եղել՝ 29 մմոլ/լ, բժիշկներին հաջողվել է գիտակցության բերել Հովսեփյանին, սակայն, ըստ բժիշկների, հաջորդ անգամ հնարավոր է դա հանգեցնի հիպերգլիկեմիկ կոմայի: Ընդ որում, Հովսեփյանի մոտ առկա՝ կալանքի հետ անհամատեղելի հիվանդությունների մասին պաշտպանները բազմիցս բարձրաձայնել են՝ ինչպես առաջին, այնպես էլ՝ վերադաս ատյանի դատարաններում, սակայն դատարանները համառորեն հրաժարվում են փոխել Հովսեփյանի խափանման միջոցը։

Պաշտպան Աննա Մանթաշյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում արձանագրեց՝ բոլոր հնարավոր և անհնար միջոցներով պաշտպանության կողմը բարձրաձայնում է Աղվան Հովսեփյանի առողջական վիճակի ծանր լինելու և կալանքի հետ անհամատեղելի լինելու մասին, սակայն բարձրացրած ահազանգերը վարույթն իրականացնող մարմինները՝ ի դեմս դատարանների, տվյալ դեպքում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանը, որն ընդհանրապես քննության առարկա չդարձրեց միջնորդությունը, ականջալուր չեն լինում։ Փաստաբանը հիշեցրեց, որ Վերաքննիչ դատարանում ևս ներկայացրել են անհերքելի ապացույցներ, այդ թվում՝ մասնագիտական եզրակացություններ, համաձայն որոնց՝ Աղվան Հովսեփյանի մոտ առկա հիվանդություններն իսկապես անհամատեղելի են կալանքի հետ, նրա հիվանդությունները բարդացել են և շաքարային դիաբետ 2-րդ աստիճանի ծանր նևրոպատիայով պայմանավորված առաջացել են նոր հիվանդություններ, սակայն Վերաքննիչ դատարանը որևէ գնահատական չի տվել դրանց՝ անտեսելով նաև Քրեական դատավարության օրենսգրքի պահանջները։

«Այս անտարբերությամբ պայմանավորված, փաստորեն, այսօր Աղվան Հովսեփյանի մոտ արձանագրվել է գլյուկոզայի բարձր աստիճան՝ 29 մմոլ/լ, ինչն էլ հանգեցրել է գիտակցության կորստի։ Այդ մասին մենք երեկ բարձրաձայնել ենք դատարանում՝ նշելով, որ կարող է կոմայի հանգեցնել։ Հնարավորություն է եղել կոմայի մեջ ընկնելուց զերծ պահել, բայց չի բացառվում, որ մեկ-երկու ժամ հետո կարող է կրկնվել և արդեն ունենանք անդառնալի հետևանքներ, որ այլևս ոչ մի պարագայում չկարողանանք շտկել»,- նշեց Մանթաշյանը։

Փաստաբանի դիտարկմամբ՝ ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում այն հանգամանքը, որ այս պայմաններում կարող են նման անտարբերության մատնել մարդու կյանքը, ոչ մի նորմալ բանականություն ունեցող մարդու ուղեղում չի կարող սա տեղավորվել, հետևաբար՝ համոզմունք է առկա, որ վրեժխնդրություն է, քաղաքական կամ անձնական հաշվեհարդար։

Դիտարկմանը, որ դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությունը կարող է ամիսներ տևել, հաջորդ դատական նիստն էլ նշանակվել է սեպտեմբերին, հնարավոր է, որ կրկին միջնորդություն ներկայացվի՝ հրատապ նիստ հրավիրելու մասին՝ պաշտպանը նշեց, որ մեկ անգամ արդեն միջնորդել են, ներկայացրել հիմնավորումներ՝ նոր ի հայտ եկած հանգամանքների վերաբերյալ, սակայն դատարանը՝ ի դեմս Մնացական Մարտիրոսյանի՝ նույնիսկ հարկ չհամարեց քննարկման առարկա դարձնել այն, եւ դա այն դեպքում, որ հանրային մեղադրողներն անգամ չեն առարկել, միջնորդությունից հետո նույնիսկ դատախազը գրություն էր ներկայացրել՝ մասնագետներին հրավիրելու մասին։

«Այսինքն, մեղադրողները, քաջ գիտակցելով, որ մարդու կյանքի հետ գործ ունենք, որը լուրջ վտանգի տակ է, միջնորդել էին, որ մասնագետներ հրավիրվեն, բայց դատարանը, ի դեմս Մարտիրոսյանի, հարկ չհամարեց նույնիսկ միջնորդությունը քննարկելու, մասնագետներին լսելու և փոխելու խափանման միջոցը»,- նշեց Մանթաշյանը՝ համոզմունք հայտնելով, որ Մնացական Մարտիրոսյանը նույն ձևով առանց քննության կթողնի միջնորդությունը, հետևաբար, անիմաստ են համարում այն ներկայացնելը, սակայն միևնույն ժամանակ նշեց, որ պաշտպանության կողմը ձեռքները ծալած չի նստում, բարձրաձայնել են ՄԻՊ-ին, նախաձեռնել են ՄԻԵԴ հայց ներկայացնելու հարցը՝ միջանկյալ հրատապ ակտ կիրառելու համար՝ կալանքի հետ անհամատեղելիության հետ կապված: Այսինքն, հնարավոր և անհնար բոլոր միջոցներն օգտագործվում են, որ այդ անհասկանալի պատնեշը տեղաշարժվի, կարողանան անձի կյանքը փրկել։

Մանթաշյանի խոսքով՝ քարե պատը պետք է որևէ կերպ շարժվի տեղից, այլապես, սա արդարադատություն չէ, իրավական պետություն չէ, ընդամենը՝ վրեժխնդրություն, իսկ իշխանությունները՝ ի դեմս դատական իշխանության՝ անհաղորդ է մնում։

«Դատական իշխանությունն իր կոչումով, իր գոյությամբ, իր սահմանադրական իրավունքներով պետք է արդարադատություն իրականացնի, որը փաստորեն չի իրականացվում, այլ՝ դարձել է գործիք ոմանց ձեռքին և այդ մուրճի օգնությամբ ոմանց վրեժխնդրություն է իրականացնում »,- նշեց Մանթաշյանը։

Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է 2021թ սեպտեմբերի 7-ին՝ առավոտյան։ Նախաքննական մարմինը մինչ այդ շուրջ 1.5 տարի քննություն էր իրականացրել՝ առանց Հովսեփյանին հարցաքննության հրավիրելու։ Նրան միանգամից մեղադրանք են առաջադրել և որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։ Ընդ որում՝ դատարանները բավարարել են քննիչի միջնորդությունները՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ այն երկարացնելու մասին՝ ընդունելով հանդերձ, որ հիմքեր չկան կարծելու , որ նա կարող է թաքնվել քննությունից։ Քրեական գործի շրջանակներում Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:Վրեժ Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:14 09/08/2022  |  ՄեկնաբանությունԱղվան Հովսեփյանը «Նաիրի»ԲԿ-ից «Իզմիրլյան» ԲԿ վերադառնալիս ուշագնաց է եղել. փաստաբան
14:35 09/08/2022  |  Դատական ռեպորտաժներԱղվան Հովսեփյանի գործով դատաբժշկական հանձնաժողովի կազմում կներգրավվեն բժիշկներ․ պաշտպանության կողմը ներկայացրեց իրենց թեկնածուներին
14:16 09/08/2022  |  Դատական ռեպորտաժներԱղվան Հովսեփյանի գործով դատական նիստը՝ ուղիղ
09:53 09/08/2022  |  Դատական ռեպորտաժներԱղվան Հովսեփյանին կալանքի տակ պահելու որոշման դեմ բողոքը մերժվեց
09:32 09/08/2022  |  Դատական ռեպորտաժներԴատարանը հրապարակում է Աղվան Հովսեփյանի կալանավորման դեմ բողոքի վերաբերյալ որոշումը՝ ուղիղ
18:17 08/08/2022  |  Դատական ռեպորտաժներԱղվան Հովսեփյանի կալանքն անփոփոխ թողնելու որոշման դեմ բողոքի քննությունն ավարտվեց.դատարանի որոշումը կհրապարակվի վաղը
17:10 08/08/2022  |  ԼՐԱՀՈՍԱղվան Հովսեփյանի կյանքի և անվտանգության մասով ՀՀ իրավասու մարմիները, այդ թվում՝ դատարանը, այլևս չեն հանդիսանում պատշաճ մարմիններ․փաստաբան(տեսանյութ)
15:40 08/08/2022  |  Դատական ռեպորտաժներՔննարկվում է Աղվան Հովսեփյանին կալանքի տակ պահելու որոշման դեմ բողոքը. ուղիղ
17:28 04/08/2022  |  ԼՐԱՀՈՍՄնացական Մարտիրոսյանը կարժանանա Ջհանգիրյանի ճակատագրին. Ալեքսանյան
15:43 04/08/2022  |  Դատական ռեպորտաժներՎրեժ Մարկոսյանի դրվագով մասն անջատվեց Աղվան Հովսեփյանի գործից. այն կշարունակի քննել Մնացական Մարտիրոսյանը՝ առանց մակագրման

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]