Թեմաներ
Շաբաթ 05 / 18 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/18/2024   21:15 ՔՊ պատգամավորներ, կառավարության անդամներ, ծախու գրչակներ ֆեյք- մեյք, բոլորդ․ Ալիևն այսօր ծաղրում էր ձեզ, տղամա՞րդ չեք, խոսեք․ Սրբազան 05/18/2024   21:01 Գնել Սանոսյան, ծառայությունդ էժան չի նստելու «սիրելիս»․ Բագրատ Սրբազան 05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/18/2024   20:33 Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. այն կքննարկվի այսօր. փաստաբան 05/18/2024   20:26 Բագրատ Սրբազանը դիմեց ԱԱԾ-ին, որպեսզի թույլ տան այցելի օդանավակայանում հացադուլի անող Լեո Նիկոլյանին 05/18/2024   20:16 Ոստիկանական որոշ բաժիններում անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցվել․ Փաստաբան 05/18/2024   20:10 Ոստան գյուղի գերեզմանատան մոտ կատարված սպանությունը բացահայտվել է 05/18/2024   20:04 «Արևմտյան Ադրբեջան» քաղաքական խոսույթը որևէ աղերս չունի միջազգային իրավունքի հետ. իրավաբան 05/18/2024   19:57 Գուցե ոմանց համար անհասկանալի լինի, ոմանց համար անընդունելի, բայց այս ճանապարհը անբեկանելի է․ Բագրատ Սրբազան 05/18/2024   19:30 «Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/18/2024   19:21 Պահեստազորի սպաները ներկա են եղել Սրբազանի հետ հանդիպմանը 05/18/2024   18:55 Ադրբեջանի պահանջները բոլորը կատարում են եռանդով ու մի բան էլ վատ սցենարով. Դանիելյան 05/18/2024   18:17 «Հաճախ ասել եմ բաներ, որ մեծամասնության սրտով չի եղել, բայց կեղծել չեմ կարող»․ Էդուարդ Շարմազանովը՝ քաղաքական ուժերի համախմբման մասին 05/18/2024   17:55 Դաղալ բաներ արեցին՝ խուզարկեցին մեր տները. բանտը ամենաապուշ բանն է, որով կարող են վախեցնել.Գեւորգյան 05/18/2024   17:53 Արվեստի գործիչները Կառավարության շենքի առջև երգում են «Երազի իմ երկիր հայրենի» 05/18/2024   17:46 Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնել է Տավուշ, բայց ոչ՝ Կիրանց, այլ ներկա լինելու խճուղավազքի մրցաշարին 05/18/2024   17:44 Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով 05/18/2024   17:33 Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի մրցաշարին 05/18/2024   17:25 Հաշտությունը չի ենթադրում լղոզված վիճակ. Բագրատ Սրբազան 05/18/2024   17:13 Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 05/18/2024   16:51 Լավրովի կարծիքով` Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական առճակատումը շարունակվում է 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/18/2024   16:01 Բագրատ սրբազանն հանդիպում է զինվորականների հետ. ուղիղ 05/18/2024   15:56 Մայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք, որին կհաջորդեն քայլերը 05/18/2024   15:50 Հայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը 05/18/2024   15:39 Խնդիրը ձկան գլուխն է, որը փտած է, եւ պետք է այն բուժել կամ վերացնել, այլապես ոչինչ չի ստացվի. Նուռ 05/18/2024   15:22 Մամուլում հրապարակվել են կեղծ տեղեկություններ․ ՆԳՆ ոստիկանությունը հստակ կատարում է և շարունակելու է կատարել բացառապես օրենքով իր առջև դրված խնդիրները 05/18/2024   15:14 Հայաստանի իշխանությունները հանձնել են էական դիրքեր՝ Հայաստանն ավելի խոցելի դարձնելով թուրք-ադրբեջանական տանդեմի համար, վտանգվում է բնակչությունը. Ձյունիկ Աղաջանյան 05/18/2024   14:49 Ղալումյանն ասել է՝ Բաքուն տեսավ դուք ակտիվ եք, դրա համար քարտեզը սենց ա գծել 05/18/2024   14:38 ՀՀԿ-ն և «Պատիվ ունեմ» խմբակցությունը կանեն ամեն ինչ՝ սրբազան շարժման կողմից առաջադրված թեկնածուի ընթացքի համար. Մամիջանյան 05/18/2024   14:25 Բագրատ Սրբազանը հանդիպում է մշակութային գործիչների հետ. ուղիղ 05/18/2024   14:12 Պաշտոնական որոշում չկա․ Բագրատ սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին 05/18/2024   14:06 Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահ Մալթայի ԱԳ նախարար Իեն Բորջի հետ 05/18/2024   13:57 Ըստ էության Կիրանց–Ոսկեպար–Բաղանիս հատվածում Նիկոլը քանդեց պաշտպանական ամբողջ գիծը և թշնամու համար հարձակման ճանապարհ բացեց Տավուշով Իջևան, Վանաձոր և Լոռի մտնելու. Վրթանեսյան 05/18/2024   13:36 Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և բեռնատարը. կան տուժածներ 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/18/2024   13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող 05/18/2024   13:16 Ապօրինի ձերբակալություններով տանջված ու հեղափոխություն արած ուժը հաղթելով դևին դառել է նույն դևը. Իշխան Գեւորգյան 05/18/2024   12:55 Թուրքին բերում՝ կանգնեցնում են այստեղ, ոչ մի անվտանգության երաշխիք. ծախել են, պրծել. Կիրանցի կինը Սանոսյանին 05/18/2024   12:45 Այս համագործակցությունն անհաղթելի է. Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանը հյուրընկալել է երևանյան պատվիրակության անդամներին 05/18/2024   12:40 Առերևույթ ապօրինի ներգործություն՝ դատավարության մասնակցի նկատմամբ․ քրեական վարույթ է նախաձեռնվել 05/18/2024   12:31 «Մեդիահաբի» լրագրող Նարե Գնունին տուժող է ճանաչվել 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/18/2024   12:14 «Զանգեզուրի միջանցք»-ը կարող է գործարկվել 2028-2029թթ. թուրք պաշտոնյա 05/18/2024   12:08 Պատճառը մեկն է, որը գտնվում է Հանրապետության հրապարակի թիվ մեկ շենքում և այդ պատճառը պետք է լուծվի. Բագրատ Սրբազան 05/18/2024   11:58 Վարչապետի այլ թեկնածուի քննարկումը քաղաքական տարաձայնությունների կբերի. Մեսրոպ Առաքելյան 05/18/2024   11:45 Կիրանց բնակավայրի մոտ առերևույթ բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է` ապօրինի կերպով թմրամիջոց պահելու և տեղափոխելու կասկածանքով . ՔԿ
05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/18/2024   07:38 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ» 05/17/2024   15:24 Լավրովը պատահմամբ վիրավորել է Պուտինին՝ նրան անվանելով Չինաստանի առաջնորդի «ավանակ» (տեսանյութ) 05/17/2024   21:34 Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հաղորդումն արդեն երկու շաբաթ է՝ ստուգվում է ԱԱԾ-ում․ միլիոնավոր դոլարները չեն գտել ու փակուղում հայտնվել 05/17/2024   08:21 Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ» 05/17/2024   21:23 Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս․ Բագրատ Սրբազան 05/17/2024   19:55 ՀՀ գլխավոր դատախազ տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինն ստացել է մեկ քվե 05/17/2024   08:17 Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 209. «Ժողովուրդ» 05/17/2024   12:01 Հրատապ. ԵՊՀ Կրթական դասադուլի դասախոսն է Տավուշի թեմի առաջնորդը .ուղիղ 05/17/2024   19:40 Նախկին գլխավոր դատախազը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 05/17/2024   14:50 «Էվրիկա» սուպերմարկետների ցանցում խուզարկություններ են իրականացվում 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/16/2024   22:02 Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան 31 գյուղերի հողատարածքներից, հակառակ դեպքում չպետք է խաղաղության պայմանագիր կնքենք. Գալչյան 05/17/2024   08:14 Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․«Հրապարակ» 05/17/2024   14:11 Ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ համայնք, ո՛չ էլ մարդ եք ճանաչել ձեր կյանքում․ արքեպիսկոպոս 05/16/2024   21:41 Կիրանցիներին կաշառք են առաջարկել էին իրենց տան, այգիների, անշարժ գույքի և սրբավայրերի դիմաց․ Գառնիկ Դանիելյան 05/16/2024   23:37 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը 05/17/2024   19:35 Մտավորականները ստորագրահավաք են սկսել՝ հանուն հայրենիքի փրկության (տեսանյութ)

Նարեկ Մալյանին աղբամանը գցելու գործով արդարացման դատական ակտի դեմ բողոք է ներկայացվել 08/02/2022   18:04  |  ԼՐԱՀՈՍ

Նարեկ Մալյանին աղբամանը գցելու գործով «Ռեստարտ» նախաձեռնության անդամների արդարացման դատական ակտի դեմ վերաքննիչ բողոքներ են ներկայացվել։ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության համաձայն՝ վերաքննիչ բողոք ներկայացրել է ինչպես հանրային մեղադրող Սևակ Պողոսյանը, այնպես էլ՝ տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ պահանջելով բեկանել և փոփոխել արդարացման դատավճիռը։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, հունիսի 20-ի դատավճռով անմեղ էր ճանաչել «Ռեստարտ» նախաձեռնության վեց անդամներ Դավիթ Պետրոսյանին, Դավիթ Սիմոնյանին, Գարիկ Միսկարյանին, Արամայիս Պետրոսյանին, Հրաչյա Խլղաթյանին եւ Յուրի Ավագյանին՝ առաջադրված մեղադրանքում։ Նրանք արդարացվել են հանցակազմի բացակայության հիմքով, իսկ նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը՝ չհեռանալու մասին՝ վերացվել։ Նշենք, որ մեղադրող դատախազը պահանջել էր մեղավոր ճանաչել ամբաստանյալներին՝ դատապարտելով ազատազրկման՝ 4 տարի ժամկետով, սակայն առաջարկել էր պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան։ Տուժող Նարեկ Մալյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը միացել էր դատախազին՝ հայտնելով իր անհամաձայնությունը միայն պատիժը պայմանականորեն չկիրառելուն, իսկ պաշտպանության կողմը միջնորդել էր արդարացնել ամբաստանյալներին։

Արդարացման դատական ակտի հրապարակումից հետո դատավորի նկատմամբ արշավ էր սկսվել, Նարեկ Մալյանը հայտարարությամբ էր հանդես եկել՝ թիրախավորելով դատավորին, սակայն դատական ակտի հասանելիությունից հետո պարզ է դարձել, որ դատարանը ապացուցված չի համարել ամբաստանյալներին` ՀՀ քրեական օրենսգրքի (2003թ) 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, այսինքն՝ միմյանց հետ նախնական համաձայնության գալով, բացահայտ կերպով խմբակային առևանգում կատարելու փորձի հատկանիշներով առաջադրված մեղադրանքը՝ արձանագրելով, որ անձի, տվյալ դեպքում՝ նաև տուժողի ամեն տեղաշարժ կամ տեղափոխում՝ լինի բռնությամբ, թե խմբակային, բացահայտ, թե թաքուն, խաբեությամբ, թե այլ եղանակով, չի կարող դիտվել որպես առևանգում:

ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածով նախատեսված հանցագործության օբյեկտիվ կողմն են կազմում այն գործողությունները, որոնք դրսևորվում են մարդուն՝ նրա կամքին հակառակ կամ առանց նրա կամքը հաշվի առնելու բնական միկրոսոցիալական միջավայրից դուրս հանելով և մշտական կամ ժամանակավոր բնակության վայրից այլ վայր տեղափոխելով ու այնտեղ պահելով:

«Եթե տեսական գրականության մեջ առկա են տարակարծություններ միկրոսոցիալական միջավայրից դուրս հանելով և մշտական կամ ժամանակավոր բնակության վայրից այլ վայր տեղափոխելուց հետո անձին նաև պահելու հետ կապված, ապա տվյալ գործով առկա չէ օբյեկտիվ կողմի՝ այլ վայրի տեղափոխման գործողությունը:

Կարճ տարածության վրա անձի հարկադիր տեղաշարժը կամ տեղափոխումը կարող է դիտվել, օրինակ, որպես առևանգում, օրինակ` պետական պաշտպանվող սահմանով անօրինական անցկացման, տեղափոխման դեպքում, այն էլ՝ ոչ բոլոր դեպքերում: Տվյալ իրավիճակում է, որ թերևս հնարավոր կլիներ խոսել բնական միկրոսոցիալական միջավայրի փոփոխության մասին: Ընդ որում՝ մեղադրանքի որոշման մեջ խոսք չկա այն մասին, որ, եթե նույնիսկ արարքը որակվել է որպես առևանգում, ապա ուր պետք է տարվեր տուժողը կամ պահվեր, այն պայմաններում, երբ գործով հաստատվել է դիմացի մայթում աղբարկղը նետելու դիտավորությունը: Այլ կերպ՝ մեղադրանքում նկարագրվել է միայն բացահայտ առևանգումը, որը կանխվել է: Այսինքն՝ նշված չէ, թե անձին փորձել են առևանգել անհայտ ուղղությամբ տանելու կամ գործով չբացահայտված վայր տեղափոխելու նպատակով՝ շրջանցելով կամ խուսափելով դիմացի մայթում գտնվող աղբամանի մասին հիշատակելուց ու այն մեղադրանքում նկարագրելուց, այլապես չէր կարող առաջադրվել նման մեղադրանք։

Հատկանշական է, որ ապացույցներով (ցուցմունքներ, դեպքի վայրի զննության արձանագրություններ, ստատիկ տեսախցիկների տեսագրություններ) հաստատված՝ աղբարկղի անտեսումը, հնարավոր է պայմանավորված լինի հենց արարքի սխալ որակումը քողարկելու անհրաժեշտությամբ: Այլապես աղբարկղերի առկայության փաստի արձանագրումը, կչեզոքացներ կամ անհնարին կդարձներ մեղադրանքի կիսատ ձևակերպումը օբյեկտիվ կողմի նկարագրության մասով:

Հակառակ դիրքորոշում ունենալու դեպքում պետք է փաստել, թե անձի բռնի ցանկացած մինիմալ տեղաշարժ առևանգում է, ինչը Դատարանի գնահատմամբ ողջամիտ դիտարկվել չի կարող:»,- արձանագրել է դատարանը։

Այլ խոսքով՝ դատարանը գտել է, որ առկա է արարքի որակման խնդիր, մեղադրանքը հստակ ձևակերպված չէ, ինչով պայմանավորված էլ դատարանն արձանագրել է, որ խախտվել է ամբաստանյալների պաշտպանության իրավունքը, իսկ այդ իրավունքի խախտմամբ մեղադրանքի անհստակությունը կամ անորոշությունն ինքնին բավարար հիմք է այն հաստատված չհամարելու կամ արդարացման դատավճիռ կայացնելու համար։

Արդարացման դատական ակտի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքով հանրային մեղադրող Սևակ Պողոսյանը պահանջում է ամբողջությամբ բեկանել և փոփոխել դատական ակտը՝ մեղավոր ճանաչելով նրանց առաջադրված մեղադրանքում և դատապարտելով ազատազրկման՝ 4 տարի ժամկետով, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան` 3 տարի ժամկետով եւ նրանց վրա մշտական բնակության վայրերը չփոխելու պարտականություն դնելով: Տուժողի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանն էլ պահանջում է մեղավոր ճանաչել մեղադրյալներին և դատապարտել ազատազրկման։

Բողոքը կքննվի Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Արսեն Նիկողոսյանի և Վազգեն Ռշտունու։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:03 20/06/2022  |  ԼՐԱՀՈՍՆարեկ Մալյանին աղբամանը գցելու վերաբերյալ գործով «Ռեստարտ» նախաձեռնության անդամները մեղավոր չեն ճանաչվել. Դատարանը հռչակել է նրանց անմեղությունը
14:15 24/08/2021  |  ԼՐԱՀՈՍՆարեկ Մալյանին մեղադրում են սորոսականների և Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություն գործադրելու կոչերի համար. գործը կքննի դատավոր Վարդան Գրիգորյանը
23:16 21/04/2021  |  ՄեկնաբանությունՔննարկվում են արտահերթ ընտրությունները չեղարկելու տարբերակները. Նարեկ Մալյան
15:03 07/04/2021  |  ՄեկնաբանությունԲերման է ենթարկվել ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի կինը
15:49 19/03/2021  |  ԼՐԱՀՈՍԴատարանը մերժել է Ռուստամ Բադասյանի հայցը՝ ընդդեմ Նարեկ Մալյանի
13:53 27/02/2021  |  ԼՐԱՀՈՍ«Մահ դավաճաններ» կոչը բռնության սպառնալիք է Նիկոլ Փաշինյանի դեմ և ինձ առաջադրեցին մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածով. Նարեկ Մալյան
16:36 23/02/2021  |  ԼՐԱՀՈՍԵս վտանգ եմ զգում, որ ուզում են մեր հայրենիքից ինչ-որ նոր բան հանձնել. Նարեկ Մալյան
16:22 21/02/2021  |  ԼՐԱՀՈՍՆարեկ Մալյանն ազատ արձակվեց
15:54 21/02/2021  |  Մեկնաբանությունեթե Չաուշեսկուի գնդակահարումը վախեցնում է ինչ որ մեկին, ապա պետք է արգելել Օթելլոյի բեմադրությունը, Ռոմեո և Ջուլիետը, Համլետը, պատռենք Սամվելի վերջին երեք էջը․ Մալյան
10:56 21/02/2021  |  Մեկնաբանություն«Չաուշեսկուն ընդդեմ Մալյանի» շատ տարօրինակ գործով երկրորդ դատական նիստը տարօրինակ չէ, որ լինելու է դռնփակ․ Մելիքյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]