ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այսօր Վահան Հովհաննիսյանի խոսքերը մեկին մեկ կրկնվում են 08/02/2022 14:46 | Վերլուծություններ

1998-ի փետրվարին, Տեր - Պետրոսյանի հրաժարականին հաջորդած փետրվարյան շրջանում, երբ զրուցում էի 1995-1998 թթ. քաղաքական դրդապատճառներով և մինչև վերջ չհաստատված մեղադրանքներով բանտարկված ու մի քանի օր առաջ բանտից ազատված պետական և քաղաքական-հասարակական գործիչ, հնագետ-գիտնական Վահան Հովհաննիսյանի հետ, նա այսպես բնորոշեց իրավիճակը։ Ասաց՝ «Տեղի է ունեցել անխուսափելին՝ փլուզել է ինքն իրեն ներսից քայքայված, և ինքնաքայքայումով երկիրը քանդած վարչակարգը»։
Այսօր ավելի դաժան իրավիճակ է՝ ներկա վարչակարգը ազգը ջլատել, Արցախի մեծ մասը թշնամուն դավաճանաբար հանձնել, թրքահպատակություն ընդունել և ինտենսիվորեն լծվել է Հայաստանն ամբողջովին քայքայելու գործընթացին, որի մի կարևոր բաղադրիչը Հայաստան-Սփյուռքն է. այդ կապն է ուզում կտրել:
Այսինքն, հետխորհրդային Հայաստանում մտել ենք միևնույն կեղտոտ, լպրծուն և թունավոր սողուններով լեցուն գետը՝ երկրորդ անգամ և դեռ չենք կարողանում դուրս գալ։
Ինչու՞ է Լ․ Տեր-Պետրոսյանի իշխանության տարիների հանգույն այսօր էլ թիրախում հայտնվել Դաշնակցությունը։ Քանի որ Դաշնակցությունը մեկ դարից ավելի՝ 132 տարվա պատմությամբ՝ քաղաքական կենսագրությամբ, իր ծրագրերով և նպատակներով խանգարում է մեր թշնամիների և նրանց ջրաղացին ջուր լցնող հակահայերի ծրագրերին։ Որպես հայապահպանությունն ու Հայ Դատը ավանդաբար՝ սերնդեսերունդ, ժառանգորդաբար փոխանցող և կանոնիկ կուսակցություն նրանց կոկորդին է կանգնած։
Հիմա, տեսեք՝ ինչ գործընթաց է գնում՝ թուրքադրբեջանական տանդեմի ցանկություններն ու նպատակները գնալով ավելի ու ավելի մոլեգին սինքրոնացնող ներկա իշխանությունը՝ անձնական վրեժխնդիր -ղեկավարի հանձնարարականով «Զվարթնոց» օդանավակայանից հետ է ուղարկում ՀՅԴ Բյուրոյի անդամ Հայ Դատի բազմամյա գործիչ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանին, ՀՀ-ի դարպասները փակում է Նիդեռլանդների ՀՅԴ երիտասարդականի անդամ Սյունե Աբրահամյանի առջև, ինչ է թե՝ իր դեմ այդ երկրում ցույցի մասնակիցներից է եղել / Իսկ ի՞նչ էր սպասում՝ երիտասարդ դաշնակցականները պիտի օվացիաներո՞վ դիմավորեին իրեն/, ապա նաև՝ մի քանի ժամ անց «Զվարթնոց» օդանավակայանում արգելում է Նիդեռլանդների Հայ Դատի ատենապետ, կուսակցական ակտիվ գործիչ Մասիս Աբրահամյանի մուտքը հայրենիք։ Եվ նրան արգելանքի տակ պահում օդանավակայանում․․․
Այսինքն, Հայաստանի իշխանությունը Սփյուռքը Հայրենիքից կտրելու տոտալ ծրագիր է իրականացնում, ընդ որում, տարբեր սերունդների առջև է դուռը փակում։ Իշխանության այս քայլերը ողջ սփյուռքում, Հայաստանում և Արցախում եթե համապատասխան արձագանք չգտնեն, շարունակություն կունենան, մանավանդ, արդեն ԱԱԾ-ն հանձնարարությունը կատարում է՝ օրենսդրորեն սփյուռքահայերին ՀՀ քաղաքացիություն տալու բարդություններ մտցնելու համատեքստում։
1998-ի փետրվարին Վահան Հովհաննիսյանն ասում էր՝ «Մեկ ազգ, մեկ հայրենիք գաղափարախոսությամբ ազգի միասնականությունը ապահովելը մեր հիմնական խնդիրն է։ Արցախահայ, արտերկրի հայ և հայաստանցի հասկացությունները պետք է վերանան քաղաքականությունից և մեր բառապաշարից։ Մենք բոլորս հայեր ենք, պատմության բերումով հայտնվել ենք տարբեր տեղերում, տարածքներում և երկրներում։ Բայց այդ ամենը նորմալ երևույթ լինելով նորից չպետք է հանգեցնի ընդհանուր նպատակը մոռանալուն։ Սա՛ է վտանգավորը։ Հիշենք, թե՝ դարասկզբին /20-րդ դարասկիզբը նկատի ունի Ա․ Ե․/ ՀՅԴ-ն ինչպես ամենակոշտ ձևով արմատախիլ արեց այսպես կոչված՝ միհրանական շարժումը։ Սրանք ասում էին, թե գոյություն ունեն պարսկահայեր, ռուսահայեր և թուրքահայեր՝ իրենց պատմականորեն տարբեր նպատակներով, թե վերջիններս իրար հետ ընդհանուր բան չունեն։ Այսօր գրեթե նույն իրավիճակն է։ Այս մտայնությունները դրսից են ներմուծվել հայոց մեջ՝ միշտ էլ բացասական դեր խաղալով։ Տասնամյակներ շարունակ ՀՅԴ-ն պայքարել է այս երևույթի դեմ՝ «մեկ ազգ, մեկ հայրենիք» ճշմարտությամբ։ Հիմա էլ նույնն ենք ասում։ Ցանկացած հասարակության մեջ ամենաողբերգականն այն ժամանակն է, երբ տարբեր քաղաքական ուժեր, հոսանքներ, շերտեր տարբեր նպատակներ են տեսնում։
Կայացած պետականություն ունեցող հասարակությունն ունի ճշտված նպատակ՝ կառուցված այն աղյուսից, որը կոչվում է ազգային գաղափարախոսություն։ Ես շեշտում եմ՝ խոսքը ոչ թե պետական, այլ՝ ազգային գաղափարախոսության մասին է, որից ձուլված ընդհանուր նպատակը պիտի ընդունելի լինի բոլոր շերտերի համար։ ՈՒրիշ հարց, որ դեմ գնա նպատակին հասնելու ճանապարհների շուրջ։ Դա արդեն առողջ վեճ է։ Այն վեճը չէ, երբ քո ընդդիմախոսին բանտ ես նետում ու ազգիդ մի կեսին ֆաշիստ հայտարարում՝ մյուս կեսի նախագահն ես դառնում»։
Այսօր Վահան Հովհաննիսյանի խոսքերը մեկին մեկ կրկնվում են։ Պատմական կրկնությունների ժամանակ ենք ապրում, բայց՝ ավելի վատ, սպասարկու, դավաճանական, ժողովրդին, հայ զինվորին պարտության տարած իշխանության մի ժամանակ։ Դեժավյուն մուտացիայի է ենթարկվել՝ ընդհուպ ուղեկցվելով անձնական վրեժխնդրությամբ հատ -հատ և բոլորի հանդեպ...
Հեղինակ՝ Ա․Ե․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/04/2023 10:57 Փաստորեն լավ էլ «հասկանում են» իրենց գործողությունների հետևանքները. «Փաստ»
- 02/04/2023 10:55 26 թափուր հաստիք. առողջապահության նախարարությունում կադրերի պակաս է. «Ժողովուրդ»
- 02/04/2023 10:53 Իրանի՞, թե՞ ԱՄՆ-ի աջակցությամբ. իշխանության ներկայացուցիչների իրարամերժ հայտարարությունները. «Ժողովուրդ»
- 02/04/2023 10:51 Վլադիմիր Գասպարյանը վաճառո՞ւմ է Մոնումենտում գտնվող իր առանձնատունը. «Հրապարակ»
- 02/04/2023 10:49 Մսամթերքի արտադրության ոլորտում լուրջ անկում է, իսկ Վահան Քերոբյան դեռ գոհ է. «Ժողովուրդ»
- 02/04/2023 10:47 Թեժ նիստ է սպասվում. «Հայաստան» խմբակցությունը հրատապ քննարկում կհրավիրի. «Հրապարակ»
- 02/04/2023 10:45 ՏԻՄ-երում էլ են դժգոհությունները խորանում. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/22/2023 19:00 Շատ մեծ հավանականություն կա, որ սա գործադիր իշխանության հետապնդումն է դատավորների նկատմամբ, ինչն անթույլատրելի է. Արա Ղազարյան
- 12/31/2022 17:10 Թշնամին օրեցօր համոզվում է, որ հենց այնպես հնարավոր չէ կուլ տալ Արցախը. Մելքոնյան
- 12/26/2022 16:36 Արցախում նկատվում է ճնշման, ջերմիջեցնող, ցավազրկող, հակաբիոտիկ և շաքարային դիաբետով տառապող անձանց համար անհրաժեշտ դեղորայքի պակաս
- 12/21/2022 16:53 Ռուսներն են սարքում, մեր իշխանություններին էլ ստիպում են, որ փաստաթուղթ ստորագրեն.Սասուն Միքայելյան
Մեկնաբանություն
- 02/04/2023 21:35 Գուրգեն Արսենյանը դեռ այն ժամանակներից մինչ օրս ինչ անում է հանուն երեխաների է անում. Բաբայան
- 02/04/2023 19:03 Էն, որ սրանք Արցախից ու ՀՀ-ից անդադար տարածքներ զիջելով՝ վերջում երկրից թողնելու են մի թշշիկ, դրանում արդեն որևէ կասկած չկա. Սարգսյան
- 02/04/2023 18:27 Եվրամիության և Ադրբեջանի միջև գազային համաձայնագրի նախագիծը հարված է հայերի թիկունքին. ֆրանսիացի սենատոր
- 02/04/2023 16:40 Կորեյկոյի դերում հանդես է գալիս Հայաստանի օրվա իշխանությունը. Ղազինյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 02/03/2023 23:58 Բժիշկը տարիներ շարունակ սեքսով է զբաղվել պացիենտների հետ եւ նրանց ափիոնատիպ դեղամիջոցների վրա նստեցրել
- 01/29/2023 22:46 Սուրմալուի պայթյունի ու կացարանի հրդեհի միջեւ նմանություն կա. հատուկ զենք է կիրառվել (տեսանյութ)
- 01/29/2023 21:00 Ամուսնացած սիրեկանի կողմից մերժված կինը մարդասպան է վարձել նրան սպանելու համար
- 01/22/2023 19:52 Մերկ երեխաների հարյուրավոր լուսանկարներ արած մանկապիղծին նստեցրել են
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը