ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայ-թուրքական սահմանի բացումը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար, որոշակի ռիսկեր է պարունակում. Իշխանությունները չեն ներկայացնում պատմական հետնաբեմում եղած վտանգները. Ռուբեն Մելքոնյան 07/11/2022 18:55 | Հարցազրույց

2022 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Թուրքիայի արտգործնախարարի ժեստերը չեն նպաստում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Ավելին, խոստովանեց, որ թուրք գործընկերները թեեւ հայտարարում են, որ գործընթացն առանց նախապայմանների է, այդուամենայնիվ հայ-թուրքական հարաբերությունները սինխրոնացնում են հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու գործընթացի հետ, ինչն ավելի կառուցողական չի դարձնում մթնոլորտը։ Նախարարի այս հայտարարությունից 1,5 ամիս անց տեղի ունեցավ Հայաստանի ու Թուրքիայի հատուկ բանագնացների 4-րդ հանդիպումը, որի արդյունքներով հայտարարվեց, թե կողմերը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները: Թեմայի վերաբերյալ «Փաստինֆո»-ն զրուցել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, Պ.գ.դ., պրոֆ. Ռուբեն Մելքոնյանը։
- Պարոն Մելքոնյան, պաշտոնապես հայտարարվել է, որ բանակցությունների ընթացքում նոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել թուրքական կողմի հետ: Ի՞նչ վտանգներ և ի՞նչ «ձեռքբերումներ» են սրանք իրենց մեջ պարունակում Հայաստանի համար:
- Ինչպես հայտնի է, բանագնացների վերջին հանդիպումից հետո պայմանավորվածություններ են ձեռք բերվել հայ-թուրքական ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և օդային բեռնափոխադրումների բացման համար: Նախ, ինչպես հայտնի է հայ-թուրքական սահմանը մոտ 30 տարի չի գործարկվել և սահմանի վերագործարկումը որոշակի տեխնիկական և այլ խնդիրների հետ է կապված: Բայց, սահմանի բացումը երրորդ երկրների քաղաքացիների համար իր մեջ որոշակի ռիսկեր է պարունակում, որովհետև հստակ չէ, թե հայ-թուրքական բացվող սահմանը ո՞ր երկրների և ի՞նչ տրամադրվածություն ունեցող կառույցների անդամների համար է դառնալու նախընտրելի երթուղի:
Երկրորդ, սա ավելացնելու է անվտանգային ռիսկերը և Հայաստանի համապատասխան կառույցները՝ սահմանապահ և այլն, էլ ավելի ինտենսիվ պետք է աշխատեն՝ այդ ռիսկերը կառավարելու համար: Սա ի՞նչ է տալիս Հայաստանին՝ ես կարծում եմ, որ միակ դրական բանն այն է, որ Հայաստանի համապատասխան կառույցները փորձառություն ձեռք կբերեն հայ-թուրքական սահմանը, կոպիտ ասած, աշխատեցնելու համար, որը տասնամյակներով չի գործարկվել:
Կարծում եմ, որ այստեղ որևէ լուրջ քաղաքական օգուտ չենք կարող տեսնել, քանի որ սա մեծամասամբ ունենալու է սիմվոլիկ նշանակություն, իբրև թե քայլեր են ձեռնարկվում՝ հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց ունենալու համար, բայց այդ քայլերի դրական հետևանքները որևէ կերպ չեն զգացվելու ո՛չ Հայաստանի քաղաքացիների, ո՛չ էլ Հայաստանի քաղաքականության համար: Հակառակը, ես կարծում եմ, որ Թուրքիան իր հռետորաբանության մեջ կավելացնի այդ տարրը, որ որպես բարի կամքի դրսևորում բացել է հայ-թուրքական սահմանը՝ չնայած երրորդ երկրների քաղաքացիների համար:
Իսկ ներքին լսարանի համար՝ այս իշխանությունները դա կօգտագործեն առնվազն երկու ձևով՝ երկուսն էլ խորը պոպուլիզմի շրջանակներում: Նախ, կփորձեն ներկայացնել, որ այն, ինչը չի հաջողվել Հայաստանի նախորդ բոլոր իշխանություններին՝ հաջողվեց իրենց և իրենք որոշակի ձեռքբերում ունեցան, ինչը որևէ կապ չունի իրականության հետ, որովհետև հիմա բանակցային պայմանները բոլորովին այլ են, և Հայաստանը նման թույլ բանակցային պայմաններ երբևէ չի ունեցել: Եվ երկրորդ, նախորդ բոլոր իշխանություններն էլ երբևէ պատրաստ չեն եղել գնալու այն զիջումներին, որոնց հիմա դե ֆակտո գնացել են այս իշխանությունները, և գործընթացները ցույց են տալիս, որ այդ զիջումները շարունակական լինելու հստակ միտումներ ունեն:
Ես ենթադրում եմ, որ իշխանությունները կփորձեն ներկայացնել, որ այդ երրորդ երկրի քաղաքացիները հայկական բյուջե որոշակի գումարներ կբերեն և հասարակ քաղաքացիներին որպես օրինակ կբերեն բյուջեն ևս մի աղբյուրով լցնելու հանգամանքը:
Ինչ վերաբերվում է օդային բեռնափոխադրումներին՝ դա զուտ տնտեսագիտական հաշվարկի կարիք ունի, թե արդյո՞ք տնտեսապես ձեռնտու է օդային ճանապարհով բեռնափոխադրումներ իրականացնելել և ի՞նչ բեռներ են հարմար փոխադրել:
Այն, որ այս իշխանությունները չեն ներկայացնում գործընթացի քաղաքական, բարոյական, հոգեբանական, պատմական հետնաբեմում եղած վտանգները, այլ միայն ներկայացնում են իրենց ընկալմամբ դրականը, արդեն խոսում է պոպուլիզմի գերդոզավորման մասին՝ նաև այս հարցում:
-Ձեր կարծիքով, բանակցային, այսպես կոչված, «առաջընթացը» և դրան առնչվող հայտարարությունը որքանո՞վ է կապված ընդդիմության գործողությունների հետ, որովհետև դիցուք, նստացույցի ժամանակ պաշտոնական շրջանակները հայտարարում էին, որ հայ-թուրքական բանակցություններում որևէ առաջընթաց չկա: Բայց արդեն ակցիաների, համեմատաբար պասիվ փուլում խոսում են, որ բանակցություններում առաջընթաց կա և փորձում են իդեալականացնել դրա արդյունքները:
Նախ, բանակցությունները ինքնին չեն կարող իդեալական լինել, որովհետև հայկական կողմից բանակցում են պարտված իշխանության ներկայացուցիչները և պրոֆեսիոնալիզմով աչքի չընկնող մարդիկ, իսկ հակառակ կողմից բանակցում են հաղթած, մինչև հիմա էլ սպառնալիքները չդադարեցնող և գերպրոֆեսիոնալ դիվանագետներ:
Ինչ վերաբերվում է ընդդիմության տարատեսակ ակցիաներին և փողոցային հանրահավաքներին, ապա ցանկացած իշխանության համար, ցանկացած երկրում ընդդիմությունը և դրանից բխող զսպող մեխանիզմները գերկարևոր են: Սակայն այս իշխանությունը միայն որպես թշնամի է ներկայացնում ընդդիմությանը, բայց իրական պետականամետ քաղաքականության պարագայում կարելի է շատ լավ համադրել իշխանության և ընդդիմության քայլերը:
Զուտ ժամանակագրական առումով համընկնում է, որ ակտիվ ցույցերի ժամանակ հայ-թուրքական հարաբերություններում նման «ակտիվ տեղաշարժեր» չկային, և ալիքի մարելուց հետո հայտարարվում է սահմանի բացման մասին: Այնուամենայնիվ, ես այն համոզմանն եմ, որ այն լոզունգները, որոնցով ընդդիմությունը հանդես էր գալիս և այն մարտահրավերներն ու սպառնալիքները, որոնց մասին բարձրաձայնում էր՝ հասարակության լայն շրջանակների համար մնում են անընդունելի և անընկալելի: Նրանց համար առավել ընկալելի են ներքին քաղաքականության հետ կապված այն պոպուլիստական շեշտադրումները, որոնցով այս իշխանությունները ագրեսիվ և շատ ակտիվ հանդես են գալիս: Եթե ամփոփ ասեմ՝ հասարակության մեծ մասին հետաքրքրում է ոչ թե արտաքին օրակարգը, այլ ներքինը: Արտաքին օրակարգը, որը լի է սպառնալիքներով, այդ թվում հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված՝ հասարակության մեծ մասի համար թվում է հեռակա մի բան և նրանք առավելապես տարված են ներքին օրակարգով, իսկ այս իմաստով իշխանություններն էլ նրանց հանդեպ կիրառում են պոպուլիզմի քաղաքականությունը՝ անտեսելով այն կորուստները, որոնք ունեցել, և շարունակում է ունենալ Հայաստանի Հանրապետությունը՝ հասարակությանը հրամցնելով անցողիկ խնդիրներ ու «ձեռքբերումներ», որոնք որևէ կերպ համեմատական չեն այն կորուստների հետ, որոնք Հայաստանը այս պահին ունենում է արտաքին ճակատում:
- Ձեր կարծիքով՝ ընդդիմությունը ի՞նչ պետք է անի, որպեսզի հասարակության շրջանում նման տրամադրվածությունը փոխվի և չշեշտադրվի միայն ներքին օրակարգը: Այլ կերպ ասած՝ հասարակությունը ամբողջովին զգա դրսից եկող սպառնալիքը:
- Շատ բարդ հարց եք տալիս: Իրականում կարծում եմ, որ հասարակության այն զգալի հատվածը, ում արտաքին մարտահրավերներն ու օրակարգը իրոք հետաքրքրում են՝ արդեն իսկ կողմնորոշված է և չի սատարում այս իշխանությանը: Հասարակության այն հատվածը, որը, գիտակցելով այդ ամենը շարունակում է սատարել այս իշխանությանը՝ տարատեսակ շահեր է հետապնդում: Իսկ հասարակության մյուս հատվածին, կարծում եմ, ընդդիմությունը և այն մարդիկ, որոնք աշխատում են ընդդիմության հետ՝ պետք է հրամցնեն այնպիսի խնդիրներ, որոնք վերաբերվում են, ցավով եմ նշում՝ նրանց նեղ անձնական և ներքին քաղաքական իրողություններին, որովհետև մեր հասարակությունը հասել է այնպիսի իրավիճակի, որ ավելի շատ կենտրոնացած է կենցաղային և ներքին խնդիրների վրա: Ուստի, ընդդիմությունը պետք է նաև դրանց վրա շեշտադրում անի, սակայն այս պարագայում էլ, նման շեշտադրման իրավունք ունեն այնպիսի գործիչներ, որոնք չեն ասոցացվում տարատեսակ բացասական իրողությունների հետ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 08/06/2022 09:55 Բերձորի ու Աղավնոյի մասին տարբեր հայտարարություններ. Փաշինյանը խաբել է. մաս 63. «Ժողովուրդ»
- 08/06/2022 09:53 Հայաստանի բնակչությունը պակասել է. «Ժողովուրդ»
- 08/06/2022 09:51 ՄԻԵԴ դիմելու կարգում փոփոխություն կլինի. «Ժողովուրդ»
- 08/05/2022 10:02 Սահմանների կահավորման խոստումները չեն կատարվել. Փաշինյանը խաբել է. մաս 62. «Ժողովուրդ»
- 08/05/2022 10:00 Կառավարությունից գումար ՀԿ-ներին. գաղտնի կետեր կան. «Ժողովուրդ»
- 08/05/2022 09:58 «Վեոլիա ջրի» տնօրենն ու կուրսեցիները մի քանի միլիոն աշխատավարձ են ստանում. բեսպրիդել` կազմակերպությունում. «Ժողովուրդ»
- 08/05/2022 09:52 Մովսես Հակոբյանին հարցաքննել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/12/2022 19:43 Ով ուզենա մեր երկրից մի կտոր կպոկի և կտանի, եթե ինքներս չպայքարենք ամեն մի թիզ հողի համար. Կարեւոր ու անկարեւոր տարածք չի լինում. Ահարոն Վարդանյան
- 07/11/2022 18:55 Հայ-թուրքական սահմանի բացումը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար, որոշակի ռիսկեր է պարունակում. Իշխանությունները չեն ներկայացնում պատմական հետնաբեմում եղած վտանգները. Ռուբեն Մելքոնյան
- 07/08/2022 17:11 Իրանն ամեն կերպ փորձում է խոչընդոտել «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի գործարկմանը. Գարիկ Միսակյան
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
Մեկնաբանություն
- 08/06/2022 21:46 Անցել է շուրջ 150 տարի և հայ ժողովուրդը շարունակում է հույսը դնել աշխարհի հզորների վրա․ իրավապաշտպան
- 08/06/2022 20:45 Մինչև պարտության դառնության տհաճությունը չզգանք, չենք գիտակցելու պետություն ունենալու քաղցրությունը.Սուրեն Սուրենյանց
- 08/06/2022 18:20 Ով պաշտպանում է Արցախը, նա էլ Արցախի տերն է. առհասարակ ով պաշտպանում է հողը, նա էլ հողի տերն է. Գրիգորյան
- 08/06/2022 18:09 Հիմա ոչ Արեւմուտքը, ոչ Ռուսաստանը Թուրքիա-Ադրբեջանի հետ կոնֆլիկտի չեն գնա․ Ստեփան Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 08/07/2022 20:20 Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են 2 Mercedes-ներն ու Opel-ը. կան վիրավորներ
- 08/07/2022 18:18 Երևանի Հայրիկ Մուրադյան փողոցի շենքում բռնկված հրդեհը մեծ վնաս է պատճառել, տարհանվածների թիվը հասել է 85-ի
- 08/07/2022 17:38 Նորաշեն գյուղի ընտանեկան լողափից Սևանի ջրասուզակը դուրս է բերել տղամարդու դի
- 08/07/2022 17:18 Երևանի բարձրահարկ շենքում բռնկված հրդեհի հետևանքով տուժել է 7 քաղաքացի, այդ թվում՝ երեխա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 08/02/2022 23:35 Հոգեբույժը պատմել է, թե ինչպես պարզել կախվածությունը սմարթֆոնից եւ ազատվել դրանից
- 08/02/2022 19:59 «Ուրեմն պետք է վերցնել». հայտարարվել է 2022 թվականի ամռան անսպասելի թրենդը
- 07/30/2022 23:35 Օգոստոսին վտանգավոր իրադարձություններ են սպասվում. աստղաբանը զգուշացնում է (տեսանյութ)
- 07/30/2022 16:12 Սիրուշոն լուսանկար է հրապարակել իր նորածնի հետ
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը