ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Վտանգավորության բարձրագույն աստիճանին ենք՝ չի բացառվում, որ Թուրքիան, Ադրբեջանի հետ միասին կարող է հարձակվել Հայաստանի վրա». Ռուբեն Մելքոնյան 03/11/2022 20:30 | ԼՐԱՀՈՍ

«Թուրքիան, արդեն, պաշտոնապես ներգրավված է բոլոր այն պրոցեսներում, որտեղ կա Ադրբեջանը, հետևաբար, Ադրբեջանի համար թիրախ հանդիսացող բոլոր երկրներն ու տարածաշրջանները թիրախ են նաև Թուրքիայի համար։ Մեզ համար, կարծում եմ, սա վտանգավորության բարձրագույն աստիճան է, և ես չեմ բացառում, որ մոտ ապագայում Թուրքիա՝ Ադրբեջանի հետ միասին, կարող է հարձակվել Հայաստանի վրա»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, վերլուծելով վերջին օրերին Արցախում թշնամու կողմից կիրառվող ռազմական սադրանքներն ու այդ ֆոնին Թուրքիայում տեղի ունեցած Ալիև - Էրդողան հանդիպումը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահի Թուրքիա կատարած այցի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիևը քննարկել են Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների, հայ-ադրբեջանական հարաբերությունների, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների հետ կապված հարցերը:
Interfax-ի փոխանցմամբ, հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարների շուրջ։
Տեղեկության համաձայն՝ Ալիևն ու Էրդողանը խոսել են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման կարևորության, և դրանով պայմանավորված հեռանկարների, ինչպես նաև Կարս-Նախիջևան երկաթուղու կառուցման վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Թուրքիա շփումներին:
Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը նկատում է՝ բնականաբար, Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներն, իրենց հանդիպումների ընթացքում, առաջին հերքին, ֆիքսում են կոորդինացված գործելու իրենց որդեգրած ոճը։ Հայաստանի, Արցախի և, առհասարակ, տարածաշրջանի տարբեր հարցերի հետ կապված, նրանք միասնական դիրքորոշում ունեն. «Այլ կերպ ասած, մենք, արդեն իսկ, տեսնում ենք թուրք ադրբեջանական տանդեմի իրավական ձևակերպումը, նրանք հանդես են գալիս որպես լիարժեք դաշնակիցներ։ Այս շրջանակներում, նրանք առաջին հերթին, փոխանակվում են տարատեսակ ինֆորմացիաներով։ Չմոռանանք նաև այն հանգամանքը, որ պարբերաբար տեղի են ունենում հայ – թուրքական բանագնացների հանդիպումները, որը, նույնպես, թուրք – ադրբեջանական քննարկումների օրակարգում է»։
Ռուբեն Մելքոնյանն ուշադրություն է հրավիրում ռուս – ուկրաինական ռազմական բախումների, ինչպես նաև՝ Արցախում շարունակվող ադրբեջանական ռազմական սադրանքների և տարատեսակ պրովոկացիաների, պարբերաբար հնչող կոպիտ հայտարարությունների, Հայաստանի իշխանությունների կողմից հնչեցվող պարտվողական, իր բնորոշմամբ՝ անգամ խաղաղամոլական հայտարարությունների ֆոնին, Ալիև - Էրդողան ժամեր տևած հանդիպման վրա։ Հատկապես, այդ հանդիպման ընթացքում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի շեշտումը կարող է ոչ թե, ուղղակի, վտանգ, այլ, արդեն, բոլոր տեսակի վտանգներից ու սպառնալիքներից անդին՝ գործողությունների անցնելու հստակ մեսիջ համարել, իսկ գործողությունն, այս պարագայում, պատերազմն է։ Թուրքագետի բնորոշմամբ, սա, ըստ էության, վերջնագրի նմանվող հայտարարություն է։
Հարցին՝ արդյո՞ք վերջերս ԱՄՆ Պետքարտուղարի առաջին տեղակալ Վենդի Շերմանի՝ Թուրքիա կատարած այցը, որի ընթացքում հանդիպումներ են կայացել Թուրքիայի նախագահ Էրդողանի և ԱԳ նախարար Չավուշօղլու հետ, արևմուտքը ճնշումներ չի գործադրել թուրքական կողմի վրա՝ երկրորդ ճակատ բացելու ՌԴ-ի համար, այս անգամ Հարավային Կովկասում, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը պատասխանում է՝ պատմությունը ցույց է տվել, որ կոնֆլիկտները Ռուսաստանի հետ հաճախ տեղի են ունեցել երկու ճակատով, իսկ երկրորդ ճակատը, շատ հաճախ, բացվել է հենց Կովկասում։ Սա, ըստ էության, պատմական օրինաչափություն է. «Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա նրա՝ ՌԴ-ի հետ այս պահի վարած «և, և» -ի քաղաքականությունը ևս նորություն չէ։ Թուրքիան, ՌԴ-ի համար ռազմական լարվածության բոլոր ժամանակաշրջաններում էլ սպասողի դերում է եղել, ընդ որում՝ ագրեսիվ սպասողի դերում։ Երբ կշեռքի նժարները թեքվում են դեպի Ռուսաստանի կողմը, Թուրքիան միանգամից դառնում է Ռուսաստանի հետ խաղաղ հարաբերությունների կողմնակիցը։
Երբ Ռուսաստանը թուլանում է, Թուրքիայի քաղաքական մտածողության մեջ Ռուսաստանի վրա հարձակվելը, Ռուսաստանի ազդեցության գոտիներ հարձակվելը, կամ այդ պետության համար լրացուցիչ խնդիրներ ստեղծելն ակտուալ է դառնում։ Ես՝ այս պահի թուրքական վարքը գնահատում եմ որպես ագրեսիվ սպասողական։ Ամեն պահին բեկումնային փոփոխություններ կարող են տեղի ունենալ, որի արդյունքում «և, և» -ի քաղաքականությունից Թուրքիան կարող է վերածվել ՌԴ-ի թշնամու։ Մենք գիտենք, որ դրա համար ամենահիմնավոր խնդիրը կարող է դառնալ հայ – ադրբեջանական կոնֆլիկտը՝ Հարավային Կովկասում ՌԴ-ի համար երկրորդ ճակատ բացելու ամենահարմար վայրը։ Այստեղ, դե յուրե, հիմնվելով Շուշիի հռչակագրի վրա, Թուրքիան կարող է ռազմական գործողությունների մեջ մտնել՝ հարվածելով Հայաստանի արևմտյան սահմանների ուղղությամբ»։
Հարցին՝ կընկրկի՞ արդյոք Ռուսաստանի Դաշնությունը Հարավային Կովկասում՝ դեպքերի նմանօրինակ զարգացումների պարագայում, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը պատասխանում է՝ Հարավային Կովկասը, ինչպես նաև Ուկրաինան և Կենտրոնական Ասիայի այլ տարածաշրջաններ Ռուսաստանի համար մշտապես կարևորագույն տարածքներ են եղել։ Հետևաբար, եթե Ռուսաստանը ցանկանում է շարունակել մնալ որպես գերտերություն, ապա դա տեղի չի ունենա.«ՌԴ-ի վարքագիծը ցույց է տալիս, որ Ռուսաստանն իրեն այլ կերպ չի էլ պատկերացնում։ Այսինքն, այդ պետությունը կարող լինել միայն կայսրության կարգավիճակով, և այս պարագայում, նրա նահանջը Հարավային Կովկասից, Ուկրաինայից, Ղազախստանից և այլ տարածքներից, թուլացնում կամ խոցելի է դարձնում նրա գերտերություն լինելու հավակնությունները։ Այնպես որ, ես գրեթե համոզված եմ՝ Ռուսաստանի Դաշնության համար այս տարածաշրջանը շարունակում է մնալ կարևոր։
Այլ հարց է, որ մեծ խաղի մեջ, իսկ հիմա շատ մեծ խաղ է գնում, գերտերությունների կողմից փոքր զիջումները կարող են դիտվել որպես մարտավարական հնարքներ։ Ցավոք, սակայն, մեր նման պետության համար այդպիսի փոքր զիջումը կարող է ճակատագրական լինել»,- ամփոփելով զրույցն ասում է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/02/2023 10:42 Որևիցե բան չտվող ակտիվություն. ինչու է ավելացել ՏԱՑ-ը. «Ժողովուրդ»
- 02/02/2023 10:39 Ցուցակ էլ ունեն. «Փաստ»
- 02/02/2023 10:31 Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը ղեկավար չունի. «Ժողովուրդ»
- 02/02/2023 10:29 Սեդա Սաֆարյանը դատավորների մոտ ինքնախոստովանություն է արել. ինչ է սպասվում նրան. «Ժողովուրդ»
- 02/02/2023 10:27 Ի՞նչ վիճակ է ճանապարհներին պարեկային ծառայության ներդրումից հետո. «Փաստ»
- 02/02/2023 10:25 Սուր հակագրոհներ կլինեն. ԱԺ նստաշրջանը թեժ է լինելու. «Ժողովուրդ»
- 02/02/2023 10:23 Վահագն Ալեքսանյանին դատի են տվել. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/22/2023 19:00 Շատ մեծ հավանականություն կա, որ սա գործադիր իշխանության հետապնդումն է դատավորների նկատմամբ, ինչն անթույլատրելի է. Արա Ղազարյան
- 12/31/2022 17:10 Թշնամին օրեցօր համոզվում է, որ հենց այնպես հնարավոր չէ կուլ տալ Արցախը. Մելքոնյան
- 12/26/2022 16:36 Արցախում նկատվում է ճնշման, ջերմիջեցնող, ցավազրկող, հակաբիոտիկ և շաքարային դիաբետով տառապող անձանց համար անհրաժեշտ դեղորայքի պակաս
- 12/21/2022 16:53 Ռուսներն են սարքում, մեր իշխանություններին էլ ստիպում են, որ փաստաթուղթ ստորագրեն.Սասուն Միքայելյան
Մեկնաբանություն
- 02/02/2023 16:28 Եթե այսօր միայն Արցախն է շրջափակման մեջ, ապա Նիկոլի պաշտոնավարումը շարունակվելու դեպքում ամբողջ ՀՀ տարածքը կարող է հայտնվել շրջափակման մեջ. Հակոբյան
- 02/02/2023 16:23 Ցանկացած պաշտոնյա,դաշնակից երկրից ,գործընկեր երկրից,թե հակառակորդ երկրից լինի,պետք է իմանա՝ մենք չենք նահանջելու Արցախի ինքնորոշման իրավունքի համար պայքարից. Շարմազանով
- 02/02/2023 16:13 Լավրովը կարող էր ոչինչ չասել, կարող էր այլ կերպ ներկայացնել, բայց որոշեց ասել այն, ինչը չէր կարելի ասել. Ղազինյան
- 02/02/2023 15:41 Արցախի ՄԻՊ-ը կոչ է անում հանրությանը հարգել մարդկանց անձնական կյանքի և արժանապատվության իրավունքը
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 01/29/2023 22:46 Սուրմալուի պայթյունի ու կացարանի հրդեհի միջեւ նմանություն կա. հատուկ զենք է կիրառվել (տեսանյութ)
- 01/29/2023 21:00 Ամուսնացած սիրեկանի կողմից մերժված կինը մարդասպան է վարձել նրան սպանելու համար
- 01/22/2023 19:52 Մերկ երեխաների հարյուրավոր լուսանկարներ արած մանկապիղծին նստեցրել են
- 01/20/2023 23:23 Կինը սիրահարվել է խաբեբային եւ զրկվել ամուսնուց եւ 200 հազար դոլարից
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը