ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լաչինի միջանցքը հանձնելուց հետո Ադրբեջանն Արցախն ամբողջությամբ կզրկի էլեկտրաէներգիայից և գազից.փորձագետ 07/04/2022 15:11 | ԼՐԱՀՈՍ

Բացարձակ որևէ երաշխիք չկա, որ Ադրբեջանը կապահովի Բերձորը շրջանցող նոր ճանապարհով անվտանգ երթևեկությունը, իրենք այդ ճանապարհը կառուցում են, որպեսզի թույլ տան, որ հայերը արտագաղթեն Արցախից այդ ճանապարհով:«Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը:
Ինչպես հայտնել ենք՝ Ադրբեջանն արդեն ավարտին է հասցնում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված Բերձորը շրջանցող ճանապարհի կառուցումը, մինչդեռ հայկական կողմն իր հատվածում անգամ չի էլ մեկնարկել նոր ճանապարհի կառուցման աշխատանքները: Թեեւ նշված հայտարարության մեջ որեւէ հիշատակում չկա, որ նոր ճանապարհի շահագործման հանձնվելուց հետո Լաչինի միջանցքը պետք է հանձնվի Ադրբեջանին, այդուհանդերձ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ Բերձոր և Աղավնո գյուղերն անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։
Մեզ հետ զրույցում անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը վստահություն հայտնեց, որ Ադրբեջանի կողմից նոր ճանապարհի կառուցման նպատակը մեկն է՝ Լաչինում ապրող բնակչությանը դուրս մղել այնտեղից, այսինքն՝ Լաչինում, Աղավնոյում ու մյուս գյուղերում , որտեղ հայություն է մնացել, նրանց վերջնականապես դուրս են մղելու և նոր ճանապարհ տալու անվան տակ այդ բնակավայրերը դատարկելու են Արցախից, որպեսզի հետագայում փորձեն ընդհանրապես կտրել Արցախը Հայաստանից.
«Ադրբեջանցիները, ի տարբերություն հայկական կողմի, տրամաբանություն են դնում իրենց գործողությունների մեջ, այն է՝ Արցախը հայաթափումը։ Այլ տրամաբանության մեջ Ադրբեջանի գործողությունները պետք չէ գնահատել, նպատակն է Արցախը հայաթափել, որպեսզի հետագայում հասնեն նաև Հայաստանի հարավի հայաթափմանը և ամբողջովին նվաճմանը, սրա մասին իրենք բացահայտ հայտարարում են, իրենց միակ նպատակը սա է, իսկ հայկական կողմի ցանկացած պնդում, որ դա կլինի ապահով ճանապարհ, ընդամենը ադրբեջանական ջրաղացին ջուր լցնելու փորձ է»,-ասաց Մանվելյանը:
Փորձագետը նաև ահազանգում է՝ Ադրբեջանի կողմից կառուցվող այդ ճանապարհահատվածով է անցնում Հայաստանից դեպի Արցախ անցնող էլեկտրաէներգիան, գազի խողովակը, իսկ Լաչինի միջանցքը հանձնելուց Ադրբեջանն Արցախն ամբողջությամբ կկտրի էլեկտրաէներգիայից և գազից.
«Նոր ճանապարհով տեսականորեն նաև պետք է նոր գազի խողովակաշար ու նոր էլեկտրաէներգիայի համակարգ անցնի, հարց է առաջանում, ո՞վ է սրանք կառուցելու, հայկական կողմն անգամ ճանապարհը չի կառուցել, հետևաբար, ո՛չ խողովակաշար, ո՛չ էլ էլեկտրաէներգիայի համակարգ չեն կառուցի»,-ասաց փորձագետը:
Հարցին՝ այդ դեպքում հայկական կողմն ինչո՞ւ է համաձայնություն տվել, որ Ադրբեջանն իր ճանապարհը կառուցի մի երթուղով, որի հետևանքով Արցախի մի շարք գյուղեր հայաթափվելու են, ինչպես նաև կարևոր ենթակառուցվածքներ են հայտնվելու Ադրբեջանի վերահսկողության տակ, Արմեն Մանվելյանն ասաց.
«Հայկական կողմ հասկացությունը շատ հարաբերական է, այսօրվա իշխանություններին շատ մեծ վերապահումով պետք է հայկական կողմ համարել, նրանք հայանպաստ ոչինչ չեն անում, ամեն ինչ անում են այն օրակարգով, որը թելադրվում է Բաքվից կամ Անկարայից, երբ գիտակցում եք, որ Հայաստանում մենք գործ չունենք հայկական իշխանության հետ, ամեն ինչ ընկնում է իր տրամաբանական հիմքի վրա և պարզ է դառնում՝ ինչու են նման քայլերի գնում, իսկ քայլերն անում են մի նպատակով,որպեսզի հայաթափեն Արցախը, այս առումով Բաքվի ու գործող իշխանության շահերը լիովին համընկնում են»,-ասաց զրուցակիցը:
Մեզ հետ զրույցում Արմեն Մանվելյանը նույնպես ընդգծեց, որ եռակողմ հայտարարության մեջ Բերձորի և Աղավնոյի հանձնելու մասին խոսք չկա, միևնույն ժամանակ փաստելով, որ Լաչինի միջանցքը հանձնելով՝ հայկական կողմը ստորագրել է նաև այդ բնակավայրերի հանձնումը.
«Փաստացի, սա բանավոր համաձայնություն է, եթե Լաչինը հանձնում ես, պարզ է, որ Բերձորը և Աղավնոն պահելը ֆիզիկապես անհնարին է լինում»,-ասաց Մանվելյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 08/18/2022 09:42 Արբանյակի մասին տարբեր հայտարարություններ. Փաշինյանը խաբել է. մաս 71. «Ժողովուրդ»
- 08/18/2022 09:21 Նախորդ տարի Սուրմալու կենտրոնի գործունեությունը դադարեցնելու մասին միջնորդություն է եղել. «Ժողովուրդ»
- 08/18/2022 09:15 Ամենաշատ ձայներ ստացել է Աղազարյանի որդին,սակայն խորհրդի նախագահ դարձել է Կոտոլյանը. «Հրապարակ»
- 08/18/2022 09:10 Նորաստեղծ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները հավելավճարներ կստանան. «Ժողովուրդ»
- 08/18/2022 09:01 Շիրակի մարզպետը կատաղի պայքար է մղում Պապիկյանի կադրերի դեմ. «Հրապարակ»
- 08/17/2022 10:57 Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 70..«Ժողովուրդ»
- 08/17/2022 10:52 Ռումբի մասին ահազանգերի մասով իրավապահները դիմել են արտերկրի գործընկերներին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/12/2022 19:43 Ով ուզենա մեր երկրից մի կտոր կպոկի և կտանի, եթե ինքներս չպայքարենք ամեն մի թիզ հողի համար. Կարեւոր ու անկարեւոր տարածք չի լինում. Ահարոն Վարդանյան
- 07/11/2022 18:55 Հայ-թուրքական սահմանի բացումը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար, որոշակի ռիսկեր է պարունակում. Իշխանությունները չեն ներկայացնում պատմական հետնաբեմում եղած վտանգները. Ռուբեն Մելքոնյան
- 07/08/2022 17:11 Իրանն ամեն կերպ փորձում է խոչընդոտել «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի գործարկմանը. Գարիկ Միսակյան
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
Մեկնաբանություն
- 08/18/2022 13:46 Հայաստանն ու Արցախն ապրում են աղետից–աղետ ռեժիմի մեջ.Թևանյան
- 08/18/2022 13:27 Այս կառավարությունը չունի վստահություն հանրության արդեն մեծամասնության մոտ, դա այլեւս փաստ է.Դանիելյան
- 08/18/2022 10:30 Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես վերացրել է Հայաստանի Հանրապետությունը.Ղազարյան
- 08/17/2022 16:16 Այդպիսի քանակությամբ դյուրավառ, հրավտանգ նյութերի՝ նման պայմաններում պահպանումը հնարավոր չէր առանց պաշտոնական լծակների օգտագործման. Ասլանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 08/17/2022 23:39 Երեւանի Ծարավ Աղբյուր փոոցի տներից մեկում 21-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
- 08/17/2022 21:21 Հրդեհ՝ Երևանի Աղբյուր Սերոբ փողոցում
- 08/17/2022 20:22 Ժամը 19։30-ի դրությամբ «Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողական աշխատանքները շարունակվում են․ զոհերի թիվը 16 է
- 08/17/2022 20:20 Եղվարդի երկհարկանի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 08/14/2022 10:44 Ծնվել է Արամ MP3-ի երրորդ զավակը` Շողերը
- 08/08/2022 22:39 Բժիշկը պատմել է, թե ինչու է անիմաստ կալորիաները հաշվել նիհարելիս
- 08/02/2022 23:35 Հոգեբույժը պատմել է, թե ինչպես պարզել կախվածությունը սմարթֆոնից եւ ազատվել դրանից
- 08/02/2022 19:59 «Ուրեմն պետք է վերցնել». հայտարարվել է 2022 թվականի ամռան անսպասելի թրենդը
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը