ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան 07/02/2022 22:12 | Հարցազրույց

Խորհրդարանի պատմությունը, թերևս հարուստ է խմբակցությունները լքելու, կուսակցությունները փոխելու դեպքերով։ «Ուզում ենք անկախ պատգամավոր լինել». – սա իրենց պատճառաբանությունն է։ Այս երևույթներին մենք հիմնականում անդրադառնում ենք սոսկ քաղաքական֊բարոյական տեսանկյունից, սակայն պակաս կարևոր չէ իրավական կողմը, ուստի կոնկրետ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հայտարարությունը, որ որոշել է հրաժարական չտալ ու շարունակել պաշտոնավարել որպես հանձնաժողովի անկախ նախագահ, «Փաստինֆո»-ն խնդրեց մեկնաբանել իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի վաստակավոր իրավաբան Գևորգ Դանիելյանին։
- Պարոն Դանիելյան, ի՞նչ է նշանակում «անկախ պատգամավոր», իսկ հիմա արդեն՝ «անկախ նախագահ», ի՞նչ է, խմբակցությանն անդամակցելը Սահմանադրության որևէ դրույթով կաշկանդում է պատգամավորին։ «Մարդու իրավունքների պաշտպանությունը անկուսակցական առաքելություն է», կամ «որոշել եմ շարունակել իմ գործունեությունը՝ որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ԱՆԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ, ԱՆԿԱԽ նախագահ»։ Սրանք ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հայտարարության տեքստից են։
- Իհարկե, ոչ, պատգամավորների պարագայում գոյություն չունի այդպիսի տեսակավորում։ իսկ իրավական հարթությամբ, մեղմ ասած, խրթին վիճակ է ստեղծվել, որը ցանկացած պահի կարող է ուղղվել հենց իր՝ «անկախ նախագահի» դեմ, ինչն անցանկալի է։ Անդրադառնանք սոսկ մի քանի, առավել առանցքային հարցադրումների։Նախ, ինչպես ասեցինք՝ «անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի։ Զուտ կենցաղային, հրապարակախոսական հարթությամբ այդպես կոչում են խմբակցությունից դուրս եկած պատգամավորներին, ինչը նոնսենս է, պատգամավորները չեն լինում «կախյալ» և «անկախ»։ Նրանցից յուրաքանչյուրին անվերապահորեն տրված է ներկայացուցչական մանդատ. «Պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով» (Սահմանադրության 94-րդ հոդված)։
Այնուամենայնիվ, եթե պատգամավորն իրեն «անկախ է» կոչում, իրավական ձևավորված մշակույթից ելնելով, ինչին անդրադարձանք վերևում, ինքն իրեն անխուսափելիորեն դնում է խմբակցությունից դուրս եկածի կարգավիճակում, ինչը նաև տրամաբանական է։ Մի կողմ թողնենք այն, որ մարդու իրավունքների պաշտպանությունը քաղաքական առանցքային կառույցի կարգավիճակ ունեցող Ազգային ժողովի մշտական հանձնաժողովում չի կարող լինել անկուսակցական առաքելություն, պարզապես ընդգծենք զուտ իրավական հիմքը։ Խնդիրն այն է, որ այսպես կոչված՝ «անկախ պատգամավորը», իմա՝ խմբակցությունից դուրս եկածը կարող է մնալ նույն հանձնաժողովում բացառապես երկու դեպքում՝ ա) եթե այդ խմբակցությունը նրա տեղում խմբակցության այլ անդամի չի նշանակում, և բ) հանձնաժողովում առկա է այլ թափուր տեղ («Ազգային ժողովի կանոնակարգ» Սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 4րդ մաս)։ Ընդ որում, նույն հոդվածի համաձայն, այս հիմքերը իմպերատիվ չեն, այլ կարող են գործել, եթե չի խախտվում՝ մշտական հանձնաժողովում տեղերի բաշխման համամասնությունը, որը պայմանավորված է խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվով։ Խմբակցության դիրքորոշումը հայտնի է, ուստի դրան չանդչադառնանք։
Իսկ սա նշանակում է, որ «անկախ նախագահի» նշանակման և այդ պաշտոնում պահելու ողջ հայեցողությունը վերապահվում է իշխանական խմբակցությանը, այսինքն՝ վերջինս դե ֆակտո փորձելու է ստանձնել իրենց անկախ գործող պատգամավորի անկաշկանդ «առաքելությունը»։
- Ինչպիսի՞ն է միջազգային փորձը՝ խմբակցություններից պատգամավորների դուրս գալու կտրվածքով և ի՞նչ իրավական հետևանքներ են նախատեսված։
Արտասահմանյան երկրներում այսպիսի իրավիճակներ խիստ հազվադեպ են հանդիպում, եղած դեպքերն էլ քննարկվում են զուտ բարոյական հարթությամբ։ Ինչ վերաբերում է իրավական հիմքերին, ապա դրանք նույնական են հայրենական իրավական կարգավորումների հետ։ Այո, իրավիճակներ կան, որոնք միանշանակ չեն կարող հանգեցնել սանկցիաների, այլապես կխաթարվի ներկայացուցչական մանդատի բուն էությունը։ Սահմանափակումները, հիմնականում վերաբերում են մշտական հանձնաժողովներում ներգրավվածությանը, ինչին արդեն անդրադարձանք։
Իհարկե, նախկին «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում այս հարցը հստակ կարգավորված չէր, իսկ Սահմանադրական դատարանն էլ, քննելով հենց համանման իրավիճակ, հանգել էր այն եզրակացության, որ խմբակցությունից դուրս գալը ինքնըստինքյան հանգեցնում է պատգամավորի լիազորությունների դադարմանը։ Սակայն ներկայիս Սահմանադրությունը ելակետ է ընդունել մանդատի կարգավիճակի այլ հիմնադրույթներ, որոնց պարագայում արդեն խմբակցությունից դուրս գալն ինքնըստինքյան չի հանգեցնում պատգամավորի լիազորությունների դադարմանը։
Ինչ խոսք, սա բարձրացնում է և ընդդիմադիր և իշխանական խմբակցությունների պատասխանատվությունը և պահանջում, որպեսզի լինեն առավել հեռատես և ոչ միայն ընտրվեն, այլև դե ֆակտո գործեն լեգիտիմ, քանզի, ինչպես ասում են՝ «փայտն ունի երկու ծայր»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/31/2023 10:58 Ալեն Սիմոնյանը կարող է կրկին վիրահատվել
- 03/31/2023 08:30 Իշխանությունում քաղաքական անպատկառությունը սահմաններ չի ճանաչում․ «Հրապարակ»
- 03/31/2023 08:26 Որքան բլոկադան երկարում է, այնքան մեծանում է ռուս խաղապահների ախորժակը․«Հրապարակ»
- 03/31/2023 08:20 Փաշինյանի թիմակիցները խաբել են. մաս 15. «Ժողովուրդ»
- 03/31/2023 08:18 Հանցավոր անգործություն․ «Հրապարակ»
- 03/31/2023 08:14 Ովքեր են ՔՊ-ի սրտի դատավորները. ԱԺ-ում ընտրություններ կլինեն. «Ժողովուրդ»
- 03/31/2023 08:10 Ձերբալալված պաշտոնյաների հետ Հրաչյա Սարգսյանը գնացել է Հակակոռուպցիոն կոմիտե. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/30/2023 23:41 «Կլուբնիկա» ուտելով բանակ չեն սարքում, բանակը սարքում են մարտի դաշտում, հրաձգարաններում և այլ վայրերում. Հակոբյան
- 03/20/2023 14:04 Փաշինյանը պատրաստվում է Ադրբեջանի կազմում Արցախի «ռեինտեգրացիայի» դրույթներ պարունակող փաստաթղթի ստորագրմանը. Զուրաբյան
- 03/19/2023 17:37 Փաշինյանը ձախողել է բանակցություններն ու ազգին տանում է դեպի նորանոր կորուստների. Զուրաբյան
- 03/16/2023 22:05 Վարչապետ կոչեցյալը հիանալի գիտակցում է խաղապահ ուժերի լիազորությունների շրջանակը, ու գործում է Ադրբեջանի նախագահի հետ համատեղ՝ ռուսական խաղաղապահներին հեռացնելու ուղղությամբ. Իշխանյան
Մեկնաբանություն
- 03/31/2023 18:52 Նրանցից ոմանք լավագույն դեպքում կհայտնվեին հիվանդանոցներում, իսկ ես՝ ազատազրկման վայրերում, գուցե ցմահ դատավճռով. Իշխանյան
- 03/31/2023 18:09 Ցանկացած հետապնդում Մհեր Սահակյանի նկատմամբ այլևս ապօրինի է. փաստաբան
- 03/31/2023 15:52 Հողատուները ատում են հողը պահողներին. Սեւակ Նազարյան
- 03/31/2023 15:02 Մհեր Սահակյանն ինքնապաշտպանության նկատառումով է հարվածել ՔՊ-ականին.փաստաբան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/31/2023 18:11 Այրվել է անվտանգության միջազգային հատուկ ակադեմիայի մարզադահլիճը. կրակը մարվել է
- 03/31/2023 17:28 Թբիլիսյան խճուղում ավտոմեքենաները իրար են բախվել. կան տուժածներ
- 03/29/2023 21:34 Արարատի մարզում Nissan March-ը կողաշրջված վիճակում հայտնվել է դաշտում. մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
- 03/29/2023 15:04 Հրդեհ բնակարանում․ տուժածներ չկան
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 03/25/2023 23:16 Հզոր շարժումներ կլինեն, ճգնաժամը կխորանա.նոր ալյանսները չեն նպաստի խաղաղությանը. աստղաբան (տեսանյութ)
- 03/21/2023 23:04 Բանտի բուժքույրը հարաբերություններ է հաստատել բանտարկյալի հետ եւ դարձել նրա երեխայի մայրը
- 03/21/2023 14:40 Հնդկաստանում փեսացուն հարսանիքը չեղարկել է հարսնացուի դպրոցի վատ գնահատականների պատճառով
- 03/13/2023 23:02 80-ամյա թոշակառուն պարզվել է պոռնոբարոն է
Հետաքրքիր է իմանալ
- 03/29/2023 13:41 Արհեստական ինտելեկտի հետ շփվելուց հետո բելգիացին ինքնասպան է եղել
- 03/27/2023 17:10 Թուրքիայում երկրաշարժից հետո աճել է թութակների պահանջարկը
- 03/18/2023 21:55 Այս ամիս մոլորակների «շքերթ» է սպասվում՝ միանգամից 5 մոլորակներ մեկ գծի վրա կկանգնեն
- 03/18/2023 13:17 10 արտահայտություն, որոնք երբեք չպետք է ասեք ձեր սիրելիին, եթե չեք ցանկանում, որ նա լքի ձեզ