ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԲԴԽ-ն նախագահ կընտրի երկուշաբթի օրը. հիմնական հավակնորդներն են Դավիթ Խաչատուրյանն ու Գրիգոր Բեքմեզյանը. Երկուսն էլ ակտիվ մասնակցություն են ունեցել Վարդազարյանի պաշտոնանկության գործում 07/01/2022 19:40 | ԼՐԱՀՈՍ

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԲԴԽ նախագահի ընտրությունը տեղի կունենա մյուս շաբաթվա ընթացքում, ամենայն հավանականությամբ՝ երկուշաբթի՝ հուլիսի 4-ին։
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին ԲԴԽ-ն դադարեցրեց Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները՝ որպես կարգապահական տույժ, իսկ վարույթը հարուցվել էր Գրիգոր Բեքմեզյանի, Լիպարիտ Մելիքջանյանի, Դավիթ Խաչատուրյանի նախաձեռնությամբ՝ որպես հիմք մատնանշելով լրատվականներից մեկում հրապարակված հարցազրույցը, որտեղ Վարդազարյանն անդրադարձել է ՍԴ որոշմանը՝ Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամ ընտրվելու դիմումի վերաբերյալ։ Ռ. Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը քննարկվել է առանց Ռ. Վարդազարյան ու նրա փաստաբանի ներկայության՝ խախտելով նրանց՝ լսելի լինելու իրավունքը։
Հունիսի 20-ին հրավիրած ասուլիսում Ռ.Վարդազարյանը աղմկահարույց ձայնագրություն է հրապարակել, որի համաձայն՝ Վարդազարյանին վարչապետի անունից առաջարկվել է հրաժարական տալ, իսկ Ջհանգիրյանն էլ ստանձնել է միջնորդի դեր՝ երաշխավորելով, որ նրա նկատմամբ հետապնդումներ չեն իրականացվի, եթե հրաժարական ներկայացնի։ Ջհանգիրյանը հանրայինի եթերում՝ խոստովանել է, որ բանակցություններ վարել է Վարդազարյանի հետ՝ հրաժարական տալու համար։ Ավելին, հայտարարել է, ԲԴԽ նախագահին հրաժարական պարտադրելն այնքան էլ հեշտ գործ չէ ու ինքը նրա նկատմամբ հոգեբանական հնարքներ է կիրառել, «կուտ» տվել։
Աղմկահարույց ձայնագրության հրապարակումից և առավել անհասկանալի մեղայական-հարցազրույցից երկու օր անց հայտարարվեց, թե Գագիկ Ջհանգիրյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, ինչից հետո Ջհանգիրյանը տեղափոխվել է հիվանդանոց և ենթարկվել վիրահատության։ Ակնառու էր, որ Ջհանգիրյանը առողջական խնդիրների քողի ներքո պատրաստվում է հրաժարական տալ, իսկ այսօր արդեն պաշտոնապես հաստատվեց՝ Ջհանգիրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Ընդ որում՝ Ջհանգիրյանի հնարավոր հրաժարականի մասին հունիսի 20-ի ասուլիսում ակնարկել էր նաեւ Վարդազարյանը՝ նշելով, որ խնդիր է դրվել ոչ միայն իր լիազորությունները դադարեցնել, այլ նաեւ Ջհանգիրյանը կհեռանա ԲԴԽ-ից, քանի որ իշխանություններն, ըստ տեղեկությունների, ԲԴԽ նախագահի պաշտոնում ուզում են տեսնել Արթուր Դավթյանին, ում լիազորությունները գլխավոր դատախազի պաշտոնում լրանում է սեպտեմբերին։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ այս փոխատեղմանը մեղմ ասած կողմնակից չի եղել Ջհանգիրյանը, եւ իրադարձություններն այլ կերպ զարգացան ու ԲԴԽ նախագահի ընտրությունը կկայանա՝ նախքան Արթուր Դավթյանի լիազորությունների ավարտը։
Նշենք, որ ըստ օրենքով սահմանված կարգով նախատեսված հաջորդականության՝ այժմ ԲԴԽ նախագահ պետք է ընտրվի Խորհրդի գիտնական անդամներից մեկը՝ ձայների բացարձակ մեծամասնությամբ, այսինքն՝ պետք է քննարկվի ԲԴԽ անդամներ Գրիգոր Բեքմեզյանի, Դավիթ Խաչատուրյանի, Վիգեն Քոչարյանի թեկնածությունը։
Ինչպես արդեն հայտնել ենք՝ ԲԴԽ արդեն նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները դադարեցվել են Խորհրդի երեք գիտնական անդամների՝ Գ. Բեքմեզյանի, Դ. Խաչատուրյանի, Լ. Մելիքջանյանի կողմից հարուցված կարգապահական վարույթի հիման վրա, որոնք էլ մատուցած ծառայության դիմաց կստանան իրենց խրախուսումը։ Լիպարիտ Մելիքջանյանն արդեն իսկ ստացել է խրախուսանքը՝ ընտրվելով Վճռաբեկ դատարանի դատավոր, չի բացառվում, որ առաջիկայում կնշանակվի նաև Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն քաղաքացիական պալատի նախագահ, հետևաբար, հիմնական պայքարը կլինի Բեքմեզյանի և Խաչատուրյանի միջև։ Հատկանշական է, որ Դավիթ Խաչատուրյանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի հարազատ եղբայրն է, ինչը կարող է ի վնաս իրեն աշխատել, քանի որ նախ՝ իշխանությունները չեն ցանկանա ավելի ուժեղացնել Խաչատրյան եղբայրների դիրքերը, երկրորդ՝ առերևույթ է կառույցների միջև հնարավոր շահերի բախումը, հետևաբար, ԲԴԽ նախագահի պաշտոնում ընտրվելու համար մեծ են Գրիգոր Բեքմեզյանի շանսերը, թեեւ Ջհանգիրյանը որպես իր հետնորդ նշանակել է Խաչատուրյանին։
Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի համաձայն՝ ԲԴԽ նախագահի հրաժարականից հետո 10-օրյա ժամկետում ԲԴԽ-ն փակ քվեարկությամբ ընտրում է նախագահ՝ ձայների մեծամասնությամբ, եթե առաջին քվեարկությամբ նախագահ ընտրել չի հաջողվում, լրացուցիչ քվեարկություն է իրականացվում, որին մասնակցում են առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Եթե ձայների հավասարության պատճառով հնարավոր չէ որոշել առավել ձայներ ստացած երկու թեկնածուներին, ապա նախապատվությունը տրվում է մասնագիտական աշխատանքի առավել երկար փորձառություն ունեցող թեկնածուին, իսկ փորձառության հավասարության դեպքում՝ տարիքով ավագին:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 08/06/2022 09:55 Բերձորի ու Աղավնոյի մասին տարբեր հայտարարություններ. Փաշինյանը խաբել է. մաս 63. «Ժողովուրդ»
- 08/06/2022 09:53 Հայաստանի բնակչությունը պակասել է. «Ժողովուրդ»
- 08/06/2022 09:51 ՄԻԵԴ դիմելու կարգում փոփոխություն կլինի. «Ժողովուրդ»
- 08/05/2022 10:02 Սահմանների կահավորման խոստումները չեն կատարվել. Փաշինյանը խաբել է. մաս 62. «Ժողովուրդ»
- 08/05/2022 10:00 Կառավարությունից գումար ՀԿ-ներին. գաղտնի կետեր կան. «Ժողովուրդ»
- 08/05/2022 09:58 «Վեոլիա ջրի» տնօրենն ու կուրսեցիները մի քանի միլիոն աշխատավարձ են ստանում. բեսպրիդել` կազմակերպությունում. «Ժողովուրդ»
- 08/05/2022 09:52 Մովսես Հակոբյանին հարցաքննել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/12/2022 19:43 Ով ուզենա մեր երկրից մի կտոր կպոկի և կտանի, եթե ինքներս չպայքարենք ամեն մի թիզ հողի համար. Կարեւոր ու անկարեւոր տարածք չի լինում. Ահարոն Վարդանյան
- 07/11/2022 18:55 Հայ-թուրքական սահմանի բացումը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար, որոշակի ռիսկեր է պարունակում. Իշխանությունները չեն ներկայացնում պատմական հետնաբեմում եղած վտանգները. Ռուբեն Մելքոնյան
- 07/08/2022 17:11 Իրանն ամեն կերպ փորձում է խոչընդոտել «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի գործարկմանը. Գարիկ Միսակյան
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
Մեկնաբանություն
- 08/06/2022 21:46 Անցել է շուրջ 150 տարի և հայ ժողովուրդը շարունակում է հույսը դնել աշխարհի հզորների վրա․ իրավապաշտպան
- 08/06/2022 20:45 Մինչև պարտության դառնության տհաճությունը չզգանք, չենք գիտակցելու պետություն ունենալու քաղցրությունը.Սուրեն Սուրենյանց
- 08/06/2022 18:20 Ով պաշտպանում է Արցախը, նա էլ Արցախի տերն է. առհասարակ ով պաշտպանում է հողը, նա էլ հողի տերն է. Գրիգորյան
- 08/06/2022 18:09 Հիմա ոչ Արեւմուտքը, ոչ Ռուսաստանը Թուրքիա-Ադրբեջանի հետ կոնֆլիկտի չեն գնա․ Ստեփան Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 08/07/2022 18:18 Երևանի Հայրիկ Մուրադյան փողոցի շենքում բռնկված հրդեհը մեծ վնաս է պատճառել, տարհանվածների թիվը հասել է 85-ի
- 08/07/2022 17:38 Նորաշեն գյուղի ընտանեկան լողափից Սևանի ջրասուզակը դուրս է բերել տղամարդու դի
- 08/07/2022 17:18 Երևանի բարձրահարկ շենքում բռնկված հրդեհի հետևանքով տուժել է 7 քաղաքացի, այդ թվում՝ երեխա
- 08/07/2022 14:25 Շենքից տարհանվել է 65 քաղաքացի. ԱԻՆ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 08/02/2022 23:35 Հոգեբույժը պատմել է, թե ինչպես պարզել կախվածությունը սմարթֆոնից եւ ազատվել դրանից
- 08/02/2022 19:59 «Ուրեմն պետք է վերցնել». հայտարարվել է 2022 թվականի ամռան անսպասելի թրենդը
- 07/30/2022 23:35 Օգոստոսին վտանգավոր իրադարձություններ են սպասվում. աստղաբանը զգուշացնում է (տեսանյութ)
- 07/30/2022 16:12 Սիրուշոն լուսանկար է հրապարակել իր նորածնի հետ
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը