Թեմաներ
Ուրբաթ 05 / 03 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/03/2024   08:02 ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի․«Հրապարակ» 05/03/2024   07:51 Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում. «Ժողովուրդ» 05/03/2024   07:44 Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան». «Ժողովուրդ» 05/03/2024   07:37 ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ» 05/03/2024   07:27 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/02/2024   23:49 Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան 05/02/2024   23:35 Մոսկվայում վարչական-արտադրական շենք է այրվել 05/02/2024   23:18 ՔՊ-ական պատգամավորները Վաշինգտոնում հանդիպումներ են ունեցել 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/02/2024   22:43 Շատակերությունից չգիրացող մարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդությունների մասին 05/02/2024   22:29 Չուզելով, թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա, մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում. Նարեկ Սահակյան 05/02/2024   22:11 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/02/2024   21:53 Թուրքիան հրաժարվել է С-400 համակարգերի փոխանցումն Ուկրաինային 05/02/2024   21:39 Վրաստանում կրկին հանրահավաք է սկսվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ 05/02/2024   21:21 Բրիտանիան Ուկրաինային թույլ է տվել իր զենքով հարվածներ հասցնել Ռուսաստանին 05/02/2024   21:02 Այս պայքարի տրամաբանական ավարտը կարող է դառնալ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթացի նախաձեռնումը․ Իշխան Սաղաթելյան 05/02/2024   20:49 ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված Տավուշում և հանրապետության այլ մարզերում տեղի ունեցող բողոքի ակցիաներով և հավաքներով 05/02/2024   20:36 Թուրքիայում բախվել են զբոսաշրջիկներ տեղափոխող երկու ջիպեր 05/02/2024   20:22 Չորրորդ օրն է՝ Բագրատ Սրբազանի դեմ սուտ մատնություն կատարելու հաղորդման առթիվ վարույթ չկա, փոխարենը՝ կալանքի տակ է սրբազանին պաշտպանողը 05/02/2024   20:02 Թուրքիան դադարեցրել Է Իսրայելի հետ առեւտուրը․ ԶԼՄ-ներ 05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/02/2024   19:32 Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատազրկելու պատճառների մասին հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին 05/02/2024   19:21 Մակրոնը երեք սպառնալիք է նշել Եվրոպայի գոյության համար 05/02/2024   19:07 Ղրղզստանում համաքաղաքացիներին կոչ են արել զերծ մնալ Ռուսաստան մեկնելուց 05/02/2024   18:57 Կալանավորված անձանց մոտից հայտնաբերվել են թմրանյութին նմանվող բուսական զանգվածներ 05/02/2024   18:52 Իրավիճակն այս պահին Կիրանց տանող ճանապարհին 05/02/2024   18:47 Ուսուցիչը բռնություն է գործադրել տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ. Հայկ Կոստանյան 05/02/2024   18:37 Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից 05/02/2024   18:30 Ոմանք անտեղյակ են, որ դատավորի ընտանիքի անդամների մասով կան մի շարք իրավական կարգավորումներ․ Դատական իշխանություն 05/02/2024   18:27 Վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023 թ. գործունեության հաշվետվությունը 05/02/2024   18:23 Այսօր Կիրանցում սևբերետավորներին պատ կազմելու հրահանգ տվողը՝ դեռ չորս տարի առաջ ոստիկաններին ծննդավայր ուղարկելով ասել էր՝ կուզեմ արյան գետեր հոսեն 05/02/2024   18:20 Բագրատ Սրբազանին ոստիկանները թույլ չեն տվել բարձրանալ Կիրանց, սակայն կիրանցեցիներն իրենք են իջել Սրբազանի հետ հանդիպելու 05/02/2024   18:16 Անգամ Կիրանցի կողքի գյուղերը անմասն են կատարվողին, սա փորձում են դարձնել լոկալ խնդիր, միայն կիրանցիներինը. Տեր Աբել 05/02/2024   17:59 Կիրանցում սպասողական վիճակ է. փոքր գյուղում ավելի քան 3000 ոստիկան կա 05/02/2024   17:56 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ 05/02/2024   17:50 Վահագն Ալեքսանյանի մատնանշած տեսանյութը, որտեղ նա բռնություն չէր տեսել, դիտեք և կտեսնեք՝ ոստիկանն ասում է՝ «խփելով աշխատեք». Նազարյան 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/02/2024   17:27 «Ուրալ»-ի վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել, մյուսների վիճակը բավարար է․ ՊՆ 05/02/2024   17:19 «Անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը». «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նամակը՝ դեսպանատներին 05/02/2024   17:16 Ադրբեջանում կարող են տեղի ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրություններ 05/02/2024   17:06 Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել 05/02/2024   16:55 Նախորդ տարի ՄԻՊ-ն արձանագրել է հավաքների ազատության իրավունքի խախտում 05/02/2024   16:29 ԼՂ-ից տեղահանված անձանց ֆինանսական աջակցության համար պետբյուջեից ավելի քան 48 մլրդ դրամ կհատկացվի 05/02/2024   16:28 Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին 05/02/2024   16:26 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են. նախաձեռնվել է քրեական վարույթ 05/02/2024   16:15 Թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում 05/02/2024   16:09 Ղրղզստանում պաղպաղակի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 29 երեխայի. նրանցից 3-ի վիճակը ծանր է (տեսանյութ) 05/02/2024   15:59 Սահմանն անցնելու դպրոցի կողքով. էս կողմից ծառեր են լինելու, էն կողմում էլ «յաշմա» ջոկատը. Գառնիկ Դանիելյան 05/02/2024   15:56 Իրենց սեփական տարածքում 100-1000-ավոր ոստիկաններով եկել՝ ջարդել են անչափահաս երեխաներին, ոստիկանական բաժանմունք են տարել. Գառնիկ Դանիելյան
05/01/2024   11:14 Ինչպիսի ցածր նշաձող պիտի ունենա մարդ, որ չիմանա, որ Սրբազանը կուսակրոն հոգևորականն է, որը չի կարող որդիներ ունենալ. Լիլիթ Գալստյան 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 05/01/2024   14:53 Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան 05/01/2024   08:10 «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիր ունի․ «Հրապարակ» 05/01/2024   17:47 Տավուշում արդեն 2 դիրք հանձնվել է, Կոթիում աշխարհազորայիններն իջել են, իրենք են նստած. Եղիշե Մախսուդյան 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/01/2024   16:17 ՊՆ-ն որոշեց արձագանքել 05/02/2024   07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը 05/01/2024   22:36 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան. Մետաքսե Հակոբյան 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 05/01/2024   23:11 Այո, կար տարբերակ` պատերազմը կանխելու. Փաշինյան 05/02/2024   11:48 Վերջը էս մարդիկ չե՞ն գնում եկեղեցի, իրենց երեխեքին չե՞ն պսակադրում, սաղ վերջացա՞վ, սրբազան. ովքեր եք դուք վաբշե.Դանիելյանը վրդովված դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/01/2024   16:43 Դեպարտամենտից չեն հերքում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. Նախշքարյանը մեկ տարի առաջ էր զգուշացրել՝ նստեք ու սպասեք 05/01/2024   10:23 Ազատ գյուղում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործը ծածկադփոց են արել. ուղիղ

ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի օտարերկրացի անդամներին մեկուսացրել են իրենց վստահված՝ ԶՄՊԿ-ի բաժնետոմսերի կառավարումից 06/25/2022   19:58  |  Վերլուծություններ

ԱՆԻՖ-ի Հայաստանի պետական հետաքրքրություններին ֆոնդի (ԱՆԻՖ) ղեկավար կազմում ներգրավված օտարերկրացի անդամները անհաղորդ են, եթե չասենք՝ մեկուսացված են ԱՆԻՖ-ին վստահված ԶՄՊԿ-ի բաժնետոմսերի կառավարումից։ Թերեւս հիմնական ասիչը Ավինյան է, խորհրդի միակ հայ անդամը։

Այսպես՝ ԱՆԻՖ-ը ՀՀ կառավարության ներքո գտնվող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2019թ․-ին` օտարերկրյա ներդրումների ներգրավման, արտահանման աճի խթանման և Հայաստանում լայնածավալ նախագծերում ներդրումները համաֆինանսավորելու մանդատով։ Տնօրենների խորհուրդն ունի երեք անդամ, որոնցից միայն մեկն է հայ՝ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, մյուս երկուսը օտարերկրացիներ են՝ իտալացի ձեռնարկատեր Իսիդորո Լուչիոլան եւ ֆրանսիացի պետական, քաղաքական գործիչ Դոմինիկ Դը Վիլպենը։

ԱՆԻՖ-ն ունի նաեւ Ներդրումային կոմիտե, որի 3 անդամներից երկուսը, այդ թվում կոմիտեի նախագահը օտարերկրացի են։

Պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ այս կառույցի առաքելությունն է բացահայտել, ընդլայնել, զարգացնել Հայաստանի ներդրումային և բիզնես հնարավորությունները։ Թե այս տարիների ընթացքում ինչպես են ընդլայնվել Հայաստանի ներդրումային հնարավորությունները, ավելի ճիշտ ում հնարավորություններն են իրականում ընդլայնվել՝ դեռ առիթ կունենանք անդրադառնալու, ներկայումս միայն նշենք, որ այս կառույցի հայ ղեկավարները օտարերկրացի անկախ անդամներին, կարծես թե, պահում են ինֆորմացիոն բլոկադայի մեջ։

2022 թվականի հունվարին կառավարության նիստում որոշվեց, որ քաղաքական կոռուպցիայի դրսեւորման արդյունքում ԶՊՄԿ-ի բաժնետոմսերով հավաստված կառավարության իրավունքները հավատարմագրային կառավարման է հանձնվում ԱՆԻՖ-ին։ Դատական տեղեկատվական համակարգի (datalex.am) կայքում առկա տեղեկատվության համաձայն՝ ԶՊՄԿ բաժնետեր «Զանգեզուր Մայնինգ» ՓԲԸ-ն ԶՊՄԿ-ի դեմ ունի հարուցված մի շարք դատական գործեր:

Ավելին, «Փաստինֆո»-ն արդեն տեղեկացրել է, որ դատարանը նաեւ վերացրել է բաժնետերերից մեկի հայցի հիման վրա ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի վրա դրված արգելանքը հանելու որոշումը։ Հիշեցնենք, որ 2021 թվականի սեպտեմբերի վերջերին՝ հաշվված ժամերի ընթացքում, դատարանն արգելանքից հանել էր բաժնետոմսերը, որոնք անմիջապես գնել էր Տրոցենկոն ու շտապել բաժնետոմսերի մի մասը նվիրել կառավարությանը։ «Նվիրատվության» պատճառների մասին կառավարությունն առ այսօր պաշտոնական պարզաբանում չի ներկայացրել, իսկ պայմանագիրն էլ գաղտնի է պահվում։
ՍԴ/1766/02/21 գործով ԶՊՄԿ բաժնետերը պահանջել է ԶՊՄԿ-ում աուդիտ անցկացնել, իսկ ՍԴ2/0700/02/21 գործով նույն բաժնետերը պահանջել է ԶՊՄԿ-ին տրամադրել տեղեկատվություն և փաստաթղթեր:

Նկատի ունենալով, որ ԱՆԻՖ-ը մասնակցում է ԶՊՄԿ-ի կառավարմանը՝ «Փաստինֆո»-ն փորձեց ԱՆԻֆ-ի տնօրենների խորհրդի իտալացի ու ֆրանսիացի անդամներից, ներդրումային կոմիտեի օտարերկրացի նախագահ Խալեդ ՀԵԼԻՈՈՒԻց ստանալ մի շարք վիճահարույց հարցերի պատասխաններ։ Պարզվեց դա այդքան էլ հեշտ բան չէ. ԱՆԻՖ-ը, լինելով ՀՀ պետական մարմին, չի գործում ՀՀ օրենսդրության շրջանակներում։

Մասնավորապես՝ կոպտորեն խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի պահանջները, ԱՆԻՖ-ը գաղտնի է պահում Տնօրենների խորհրդի օտարերկրացի անդամների կոնտակտային տվյալները, անգամ մեր բանավոր հարցապնդմանն ի պատասխան չտրամադրվեցին ոչ նրանց գրասենյակների աշխատանքային հեռախոսահամարները, ոչ էլ էլեկտրոնային փոստի հասցեները, թեեւ դրանց տրամադրումը ոչ միայն չէր կարող մերժվել կամայական ու անհիմն մեկնաբանությամբ, այլեւ օրենքի համաձայն պարտավոր էին հրապարակել իրենց կայքում։

ԱՆԻՖ-ից առաջարկեցին հարցումներն ուղարկել իրենց՝ խոստանալով դրանք փոխանցել հասցեատերերին, մինչդեռ հասցեատերերից այդպես էլ պատասխան չստացանք, ինչից կարող ենք ենթադրել, որ նրանց այդպես էլ չեն փոխանցվել։

Իսկ ինչ հարցեր էինք խնդրել տնօրենների խորհրդի անդամներին ու ներդրումային կոմիտեի նախագահին՝ պատասխանել։ Դրանք են՝
Ինչու՞ է ԶՊՄԿ-ն մերժում բաժնետիրոջը, որպեսզի վերջինս իրականացնի ընկերությունում ստուգում: Արդյո՞ք սա պայմանավորված է տվյալ տեղեկատվություն պահանջող բաժնետիրոջ անձով (նրա կողմից բերված հայցերով) թե ոչ, կամ արդյո՞ք իրենք դիմել և/կամ նախաձեռնել են ստուգման կամ աուդիտի անցկացում և ԶՊՄԿ-ն Հայաստանի Հանրապետության էլ է մերժել ստուգման կամ աուդիտի անցկացումը, թե Հայաստանի Հանրապետությունը ունեցել է հնարավորություն ԶՊՄԿ-ում ստուգում կամ աուդիտ իրականացնել: Եթե նման դիմում չեք ներկայացրել, հաշվի առնելով վերջին ժամանակների բացահայտումները (մոտ 15 մլր դրամի վնասի փոխհատուցում ԶՄՊԿ-ի կառավարման մարմինների կողմից) արդյո՞ք նման անհրաժեշտություն չեք տեսնում, իսկ եթե իրականացրել եք ստուգում՝ ինչպիսի խախտումներ են հայտնաբերվել:

- ԶՊՄԿ երբևէ մերժել է Ձեզ որպես բաժնետիրոջ ներկայացուցչի կամ Հայաստանի Հանրապետությանը որպես բաժնետիրոջ տրամադրել որևէ տեղեկություն կամ փաստաթուղթ, բացառությամբ գաղտնիք հանդիսացող տեղեկությունների:

- ԶՊՄԿ-ն երբևէ մերժել կամ չի տրամադրել Ձեզ կամ Հայաստանի Հանրապետությանը որպես բաժնետիրոջ տեղեկատվություն կամ փաստաթուղթ, որը պարունակել է գաղտնիք, թե Ձեզ տրամադրվում է ցանկացած տեղեկատվություն և փաստաթուղթ, եթե այն նույնիսկ գաղտնիք է պարունակում:

- ԶՊՄԿ ո՞ր բաժնետերերն են/իրական շահառուներն են մասնակցության ընկերության կառավարմանը (օրինակ՝ նշանակված են գործադիր տնօրեն, ֆինանսական տնօրեն, խորհրդի նախագահ, խորհրդի անդամ, վարչության անդամներ և այլ):

- Ովքե՞ր են Հայաստանի Հանրապետության կողմից նշանակվել կամ առաջարկվել՝ հետագայում նշանակվելով ԶՊՄԿ կառավարման մարմիններում պաշտոնների, ի՞նչ փոխհատուցում են նրանք ստանում ԶՊՄԿ-ից կառավարման մարմիններում մասնակցության դիմաց:

- Հայաստանի Հանրապետությունը, որպես ԶՊՄԿ բաժնետեր ունի արդյո՞ք որևէ առավելություն այլ բաժնետերերի նկատմամբ, օրինակ՝ կառավարման կամ որոշումների վրա ուղղակի ազդելու իրավունք կամ հնարավորություն ի տարբերություն մյուս բաժնետերերի (որոշիչ ձայնի իրավունք կամ «վետո»֊ի իրավունք): Ինչպե՞ս եք օգտագործում այդ առավելությունը:

Գրավոր հարցման մեջ արձանագրել էինք, որ կան նաև քաղաքացիական գործեր, որոնցով «Զանգեզուր Մայնինգ» ՍՊԸ պահանջում է, որ անվավեր ճանաչվեն ԶՊՄԿ բաժնետոմսերի վաճառքը և նվիրատվությունը, ինչպես նաև պահանջում է, որ այդ բաժնետոմսերը անցնեն «Զանգեզուր Մայնինգ» ՍՊԸ-ին նախապատվության իրավունքով: Այստեղ նույնպես հարցեր են առաջանում, որոնց պատասխանելու համար խնդրել էինք ստանալ հետևյալ տեղեկությունները․

1. ՈՒսումնասիրել եք արդյո՞ք կառավարվող բաժնետոմսերի՝ ՀՀ Սեփականություն, իսկ հետո ԱՆԻՖ-ի կառավարման հանձնելու գործընթացի օրինականությունը, կամ առնվազն պահանջել եք որևէ մեկից այդ մասով պարզաբանումներ

2. Ինչու՞ եք հավատարմագրային կառավարման ընդունել ԶՊՄԿ բաժնետոմս, եթե դրանց նկատմամբ կա վեճ․ չկա արդյո՞ք այստեղ հակասություն Ձեր քաղաքականության, ներքին ակտերի, այդ թվում՝ էթիկական ստանդարտների կամ կորպորատիվ կառավարման ստանդարտների, ներառյալ Ձեր անձնական, որպես ճանաչում ունեցող մասնագետի՝ համոզմունքների հետ: Արդյո՞ք գտնում եք, որ դատարանը չի ընդունի մի որոշում, որով Հայաստանի Հանրապետության անցած բաժնետոմսերը կարող են վերադարձվել ԶՊՄԿ կամ անցնել այլ բաժնետիրոջ: Եթե այո, հարց է առաջանում, արդյո՞ք մոտեցման հիմքում այն համոզմունք է, որ Կառավարությունը թույլ չի տալու դատարանին կայացնել Կառավարության դեմ որոշում:

3. Որքա՞ն է կազմում ներդրումների համար Ձեր կողմից տրամադրվող միջոցներում ԶՊՄԿ բաժնետոմսերից ստացված միջոցների տոկոսը և ընդհանուր արժեքը: Ինչպե՞ս եք պատրաստվում կառավարել ներդրումները, եթե ստիպված լինեք վերադարձնել բաժնետոմսերը կամ այն գումարները, որոնք ստացել եք այդ բաժնետոմսերով իրավունքները կառավարելիս:

4. Հնարավոր է արդյո՞ք արդյունավետ կառավարել մի ընկերություն, որտեղ բաժնետիրոջ և ընկերության ու այլ բաժնետերերի մեջ կա վեճ: Կարողանում եք արդյո՞ք նման պայմաններում ապահովել բաժնետերերի միջև հավասարությունը, թե մասնակից եք «կորպորատիվ պատերազմի» և կռվում եք որոշակի ճակատում: Արդյո՞ք սա համապատասխանում է այն քաղաքականությանը և նպատակներին, որին հետամուտ է Ձեր կազմակերպությունը:

Բացի այդ՝ խնդրել էինք նաեւ տնօրենների խորհրդի անդամներին, ներդրումային կոմիտեի նախագահին ու օտարերկրացի անդամին պատասխանել՝ անձամբ մասնակցե՞լ են ԶՊՄԿ բաժնետոմսերի հետ կապված որոշումների կայացմանը, օրինակ՝ արդյոք կողմ են քվեարկել վեճի առարկա գույք կառավարման ընդունելուն: Եթե չեն մասնակցել, հաշվի առնելով առկա հրապարակային տեղեկատվությունը, արդյո՞ք ձեռնարկել են միջոցառումներ՝ գործընթացի բարեվարքությունը ստուգելու համար, թե իրենց համար էական չի իրենց կողմից կառավարվող ընկերությունում առկա կոռուպցիոն հնարավոր գործընթացները, եթե այդ հարցերով որոշումներ անձամբ չեք ընդունել։

Հարցումներին ի պատասխան ԱՆԻՖ-ից ստացել ենք անստորագիր մի նամակ.«ԶՊՄԿ-ի վերաբերյալ Ձեր հարցադրումներին ի պատասխան, տեղեկացնում ենք, որ ԱՆԻՖ-ը, որպես փոքրամասնային բաժնետիրոջ բաժնեմասի կառավարիչ (ինչպես ցանկացած փոքրամասնային բաժնետիրոջ բաժնեմասի կառավարիչ) չի մասնակցում ընկերության, տվյալ դեպքում՝ ԶՊՄԿ-ի ամենօրյա կառավարման խնդիրների մեծ մասին: Ձեր հարցերի մեծ մասը, կարծում ենք, ուղղված են ընկերությանը։ Բաժնետերերի հարաբերությունները կարգավորվում են ՀՀ համապատասխան օրենսդրությամբ սահմանված կարգով, և այդ մասով Ձեր կողմից ուղղված հարցադրումներին ի պատասխան կարող ենք հայտնել, որ բոլոր հարցերը, այդ թվում՝ տեղեկատվության հրապարակայնությունը կարգավորվում են օրենքի շրջանակներում»,- նշված է պատասխանում։

Մենք բոլոր հիմքերը ունենք ենթադրելու, որ հարցումները հասցեատերերին չեն հասել, տնօրինությունը որոշել է գրաքննել Տնօրենների խորհրդի եւ Ներդրումային կոմիտեի օտարերկրացի անդամներին ուղղված պաշտոնական նամակները՝ զերծ պահելով նրանց քաղաքական կոռուպցիոն գործարքի մանրամասներին տեղյակ լինելուց։ Ավելին, իրենց գործողությունների ապօրինությունը հասկացել են նաեւ ԱՆԻՖ-ում, ուստի ոչ ոք իր վրա չի վերցրել դրա տակ ստորագրելու բեռն ու խմբագրություն են ուղարկել անստորագիր նամակ։

Փաստացի՝ ԱՆԻՖ-ն օգտագործում է օտարերկրացիների անունը տարաբնույթ մութ գործարքները քողարկելու համար։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:27 25/06/2022  |  ԼՐԱՀՈՍԽմբագիրները հայտարարությամբ են հանդես եկել. հրաժարվում են Փաշինյանին ձեւական հարցեր ուղղելուց
11:30 25/06/2022  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը մասնակցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին
10:44 25/06/2022  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը առաջիկայում կպատասխանի լրատվամիջոցների հարցերին
17:26 24/06/2022  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունը հետևողականորեն աջակցում է ներառականության գործընթացին. վարչապետ
15:25 24/06/2022  |  ԼՐԱՀՈՍՈստիկանության զորքերը երկիրը, ժողովրդին ապօրինի ոտնձգություններից պաշտպանելու գործառույթը կատարել են բարձր մակարդակով. Նիկոլ Փաշինյան
13:10 24/06/2022  |  ԼՐԱՀՈՍՏիգրան Գաբրիելյանը ազատվել է Էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից և նշանակվել ՇՄ փոխնախարար
10:25 24/06/2022  |  ՄամուլՓաշինյանի ընկերն օրենքի խախտմամբ տնօրեն է նշանակվել. «Հրապարակ»
21:10 23/06/2022  |  ՎերլուծություններՍատանայի Փաստաբանը-4. Ասել կուզի՝ ներկա վարչապետն ո՞վ դարձավ, որ չկառավարեմ
20:30 23/06/2022  |  ԼՐԱՀՈՍԻմպիչմենտի գործիքն այս փուլում իրատեսական չեմ համարում. Վանեցյան
17:03 23/06/2022  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են հայ-գերմանական գործընկերության օրակարգը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]