Թեմաներ
Շաբաթ 05 / 18 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/18/2024   08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ» 05/18/2024   08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ» 05/18/2024   08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ» 05/18/2024   08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ» 05/18/2024   08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ» 05/18/2024   08:00 Ապրօրինի զենք պահելու կասկածով ձերբակալվածներն ազատ արձակվեցին 05/18/2024   07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» 05/18/2024   07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ» 05/18/2024   07:45 «Կողմ եմ արտահայտվելու». Գեղամ Նազարյանը` հնարավոր իմպիչմենտին իր դիրքորոշման մասին. «Ժողովուրդ» 05/18/2024   07:40 Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ» 05/18/2024   07:38 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ» 05/18/2024   07:33 Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ» 05/17/2024   23:51 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/17/2024   23:40 Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության ապօրինաբար պահման մասին 05/17/2024   23:17 Հայտնի է դարձել միաժամանակ երկու տղամարդու հետ՝ Ջոլիի սիրավեպի մասին 05/17/2024   22:59 Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը 05/17/2024   22:46 Իմանալով, որ կալանքի հիմք, պայման չկա՝ տղաներին ասում եմ՝ պատրաստ լինել վատին, որովհետև գործը կարող է քննել պատմուճանով Նիկոլը․ փաստաբան 05/17/2024   22:36 ՌԴ Պետերբուրգում պայթյուն է որոտացել ռազմական ակադեմիայի տարածքում 05/17/2024   22:21 Հանդիպմանն ասել են, որ, իբր, կիրանցեցիներն այնքան բողոքեցին, որ իրենց «հայրիկ» Ալիևը ջղայնացել է ու ոչ մի զիջման չի գնում. Կիրանցի բնակիչ 05/17/2024   22:10 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր 05/17/2024   22:07 Ինչքան էլ ասֆալտ-բետոնով, օտարամուտ գաղափարներով սալարկես, մեկ է, ճառագայթելու է հայ հողը․․․ 05/17/2024   21:58 Ինչո՞ւ պետք է Ադրբեջանը զիջի, երբ դիմացինը պահանջ չի ներկայացնում, ցույց չի տալիս, որ պատրաստ է դիմադրել. Վարուժան Գեղամյան (տեսանյութ) 05/17/2024   21:34 Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հաղորդումն արդեն երկու շաբաթ է՝ ստուգվում է ԱԱԾ-ում․ միլիոնավոր դոլարները չեն գտել ու փակուղում հայտնվել 05/17/2024   21:23 Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս․ Բագրատ Սրբազան 05/17/2024   21:16 Նախկին գլխավոր դատախազն անընդունելի է համարել Փաշինյանի կողմից սեփական ժողովրդի հետ սպառնալիքների լեզվով խոսելը 05/17/2024   21:03 Միրզոյանն Ավստրայի ԱԳՆ-ին ներկայացրել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը 05/17/2024   20:43 Փաստաբանները գործադուլ կանեն. Հայտարարություն 05/17/2024   20:34 Սուրբ Աննա եկեղեցու հարակից խաչմերուկում ազդանշան են տվող վարորդներին ոստիկանները տուգանում են (տեսանյութ) 05/17/2024   20:28 Րոպե առ րոպե սպասում ենք, որ տղաները պետք է ազատ արձակվեն. Մելիքյան 05/17/2024   20:20 Ադրբեջանը չունի նույն շահագրգռվածությունը սահմանազատման հարցում, ինչ Հայաստանը. Մանվել Սարգսյան 05/17/2024   20:12 Մենք քաղաքացիներ ունենք, որ ավելի ծեր են, քան Ադրբեջանը, իսկ այս իշխանությունը այդ երկրի մաս է ճանաչում մեր հազարամյա հողերը. Գոհար Մելոյան 05/17/2024   20:02 Ռուսական զորքերն առաջ են շարժվել Խարկովի մարզում 05/17/2024   19:55 ՀՀ գլխավոր դատախազ տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինն ստացել է մեկ քվե 05/17/2024   19:53 Այս իշխանությունը պատերազմ է բերում ու ամենամեծ հանցանքն այն է, որ գալիք սերունդներին եւս պատերազմ է կտակում. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 05/17/2024   19:44 Սլովակիայում հայտարարել են Ֆիցոյի վիճակի բարելավման մասին 05/17/2024   19:40 Նախկին գլխավոր դատախազը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 05/17/2024   19:35 Մտավորականները ստորագրահավաք են սկսել՝ հանուն հայրենիքի փրկության (տեսանյութ) 05/17/2024   18:55 «Կասկադ»-ի ամբողջական կառուցումը` ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետի պատկերացմամբ. քաղաքապետ Ավինյանը հանդիպել է Ժան-Միշել Վիլմոտի հետ 05/17/2024   18:50 Վրաստանում ցույցերի ժամանակ ավելի քան 180 մարդ է բերման ենթարկվել 05/17/2024   18:43 Սա ցույց է տալիս Լուկաշենկոյի կեղծավորությունը․ Տիխանովսկայան քննադատել է Բելառուսի նախագահի այցը ԼՂ 05/17/2024   18:39 Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարին 05/17/2024   18:35 ՀՀ-ն չի խնդրել, որ ռուս սահմանապահները մնան Թուրքիայի սահմանին, դա կարգավորված է պայմանագրով. Խանդանյան 05/17/2024   18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները 05/17/2024   18:24 Փրկարարները գետից դուրս են բերել որոնվող քաղաքացու դին 05/17/2024   18:22 12 գողություն, 7 ձերբակալված. Դիլիջանի ոստիկանների բացահայտումը 05/17/2024   18:19 Շարժման առաջնորդը խոստացավ՝ բուռն օրեր են սպասվում, մեծ հանրահավաք է լինելու (տեսանյութ) 05/17/2024   18:19 Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Արարատի մարզի Ղուկասավան և Նիզամի բնակավայրերի վարչական ղեկավարներն ազատվել են աշխատանքից 05/17/2024   18:14 Ում ուզում եք, որ գործից ազատեն՝ ասեք ողջագուրվեմ հետը. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 05/17/2024   18:04 Ավարտվեց Արթուր Սուքոյանի եւ Դավիթ Լեւոնյանի միջեւ առերես հարցաքննությունը 05/17/2024   17:59 Հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված՝ «Արմավիր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտ
05/16/2024   16:09 Նյարդային վիճակ Կիրանցում՝ Գեղամ Նազարյանն ու գնդապետ Միհրան Մախսուդյանը վիճում են 05/16/2024   19:21 Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. Տավուշի թեմի առաջնորդն ամփոփում է պայքարի հերթական օրը. ուղիղ միացում 05/16/2024   16:25 Մի խոսեցրեք ինձ. Գեղամ Նազարյանը գոռգոռում էր լրագրողի վրա (տեսանյութ) 05/16/2024   11:06 Կալանավորվել է Արագած Ախոյանը 05/16/2024   18:21 Գեղամ Նազարյանի պահվածքը և հայտարարությունները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետները. Օհանյան 05/16/2024   21:32 Բերքաբերի օկուպացված տարածքները չեն վերադարձվել, իսկ Փաշինյանի աշխատակազմը պնդում է, թե այդ հատվածներում սահմանազատումն ավարտվել է. Ի՞նչ են մտածում Բերքաբերում 05/16/2024   17:10 Երևանում հորդառատ անձրևից հետո կրկին «ջրհեղեղ» է 05/17/2024   15:24 Լավրովը պատահմամբ վիրավորել է Պուտինին՝ նրան անվանելով Չինաստանի առաջնորդի «ավանակ» (տեսանյութ) 05/16/2024   17:06 «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը աջակցելուց հետո Երևանի Քաղաքապետարանը դերասանուհի Անաիս Սարդարյանից պահանջել է ազատել է ազատել տարածքը 05/17/2024   08:21 Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ» 05/17/2024   08:17 Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 209. «Ժողովուրդ» 05/17/2024   19:55 ՀՀ գլխավոր դատախազ տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինն ստացել է մեկ քվե 05/17/2024   12:01 Հրատապ. ԵՊՀ Կրթական դասադուլի դասախոսն է Տավուշի թեմի առաջնորդը .ուղիղ 05/18/2024   07:38 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ» 05/17/2024   21:23 Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս․ Բագրատ Սրբազան 05/17/2024   21:34 Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հաղորդումն արդեն երկու շաբաթ է՝ ստուգվում է ԱԱԾ-ում․ միլիոնավոր դոլարները չեն գտել ու փակուղում հայտնվել 05/17/2024   14:50 «Էվրիկա» սուպերմարկետների ցանցում խուզարկություններ են իրականացվում 05/16/2024   22:02 Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան 31 գյուղերի հողատարածքներից, հակառակ դեպքում չպետք է խաղաղության պայմանագիր կնքենք. Գալչյան 05/16/2024   11:52 «Ոստիկանը քաղաքացուն քֆուր է տալիս». «Հաղորդում ներկայացրեք». Լարված իրավիճակ կառավարության մոտ 05/17/2024   19:40 Նախկին գլխավոր դատախազը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Ես իմ ողջ կյանքում ոչնչից ու ոչ ոքից չեմ խուսափել. Ա.Հովսեփյանը հայտարարեց, որ անցած 3 տարիներին բազմաթիվ նախազգուշացումներ է ստացել (տեսանյութ) 05/05/2022   16:11  |  Դատական ռեպորտաժներ

Ոչնչից ու ոչ ոքից երբևէ չեմ խուսափել, դուք դա լավ գիտեք։ Այս մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը։

«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր քննարկվում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի խափանման միջոցի հարցը։ Մասնավորապես, մեղադրող դատախազները պահանջում են անփոփոխ թողնել Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։ Մեղադրողը գտնում է, որ Հովսեփյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը՝ նկատի ունենալով մեղսագրվող արարքի ծանրությունը, ինչպես նաև Հովսեփյանի՝ նախկինում զբաղեցրած պաշտոնները։

Մինչ պաշտպանները կներկայացնեին հակափաստարկները՝ Աղվան Հովսեփյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ խնդրելով, որ այսուհետ իր կողմից հնչած որևէ դատողություն չընկալեն որպես վիրավորանք՝ ոչ դատախազները, ոչ դատարանը, որովհետև 45 տարի ծառայել է դատաիրավական համակարգում և վստահեցնում է, որ երբեք որևէ բան չի արել, ինչը կարող է վիրավորել դատախազության յուրաքանչյուր աշխատողի կամ դատավորի։ Հովսեփյանը դատախազներին դիմեց «սիրելիներ, հարգելի» դիմելաձևով, ինչի առնչությամբ պարզաբանեց, որ ինքը այդպես է դիմում ոչ թե նրա համար, որ սիրաշահում է իրենց կամքը, այլ որովհետև քննիչներին ու դատախազներին համարել է իր ընտանիքի անդամ, իսկ ինքը շատ է սիրում իր ընտանիքը։ Հովսեփյանը դիմեց նրանց՝ նշելով, որ վերջիններս անշեղորեն կատարեն իրենց վրա օրենքով դրված պարտականությունները, լինեն անաչառ, անկողմնակալ, կատարեն այն գործառույթները, որոնք իրենց վրա դրված են օրենքով, պարտավորեցնում են։

«Պետք է հասկանաք, որ դուք ոչ թե պետական մեղադրողներ եք, այլ՝ հանրային մեղադրողներ, որոնք պաշտպանում են հանրային շահը, այսինքն՝ պարտավոր եք դատաքննության ընթացքում, ինչպես նախաքննության ընթացքում իրականացնելու ձեր լիազորությունները՝ ի հայտ բերելու և՛ արդարացնող, և՛ մեղադրող հանգամանքները, դրանով իսկ դուք կլինեք անաչառ»,-նշեց Հովսեփյանը՝ հավելելով, որ դա զուտ բարոյախրատական տեքստեր չեն, սա ասում է, որ ևս մեկ անգամ ինքն իրեն համոզի, որ վերջիններս անաչառ վերաբերմունք են դրսևորում։ Հովսեփյանը նշեց՝ իր նկատմամբ լինել անաչառ, իրեն դիտել որպես անմեղ մեղադրյալ, իսկ հետագայում արդեն իր մեղքի վերաբերյալ գնահատական կտա դատարանը՝ մեղադրանքի կողմի ներկայացրած ապացույցներով։ Աղվան Հովսեփյանը տեղեկացրեց, շուրջ երեք տարի, բազում անգամներ հրավիրվել է ՀՔԾ, տարբեր գործերով հարցաքննվել, մշտապես ներկայացել է 5-10 րոպե շուտ, տարբեր գործերով հարցաքննել են, փորձել են տարբեր բաներ գտնել, իր նկատմամբ իրականացվել է հետապնդում, ապօրինի կալանքներ են դրվել իր գույքերի նկատմամբ, իր հարազատների գույքի նկատմամբ, ո՞ւր էր դատախազությունը, ուր էր դատախազական հսկողությունը։

Հովսեփյանը նշեց, որ ինքը 8 ամիս գտնվել է կալանքի տակ, լռել է, ոչինչ չի ասել ի պաշտպանություն իրեն, քանի որ ասողին լսող է պետք, իսկ լսելը միայն ականջներով չէ, լսել է նաև վերլուծելը, գիտակցելը, ի վերջո, իրավաբանի լսելը նշանակում է անցկացնել իր իրավագիտակցության մեջ, իսկ այս պարագայում ու՞մ համար խոսեր, երբ հասկանում ես, որ դիմացինդ ոչ միայն չի ուզում ընկալել քեզ, այլ՝ հակառակը, յուրաքանչյուր խոսք մշակվում է, կտցահարելով փորձում են ինչ-որ ապացույցներ ստեղծել։ Աղվան Հովսեփյանը հայտնեց, որ այս երեք տարվա ընթացքում ուղերձներ է ստացել համապատասխան մարմիններից, նախազգուշացումներ, որ, եթե հանկարծ փորձի բացակայել երկրից՝ իր որդիներն անմիջապես կկալանավորվեն։ Նրա խոսքով՝ երբեք չի պատրաստվել մեկնել երկրից, իր հայրենիքից բացակայել, երբեք մտադրություն էլ չի ունեցել, հիմա էլ չունի, ավելին, իշխանափոխությունից հետո Մոսկվայում իրեն առաջարկել են մնալ այնտեղ, ինքը՝ հրաժարվել է, հիմա էլ է նշում՝ հայկական բանտը նախընտրում է Մոսկվայում երեք սենյականոց հարմարավետ բնակարանից՝ փախուստի մեջ։ Նա ընդգծեց՝ երբեք ոչ ոքից ու ոչնչից չի խուսափել, դա լավ գիտեն։

«Ակնհայտ է, որ կան մարդիկ, որոնք ուզում են տեսնել իրեն կալանքի տակ, որ իրենց սրտները հովանա, դա սկսվել է դեռևս 2019թ, կան մարդիկ, որոնք ուղղակի տենչում էին Աղվան Հովսեփյանին անազատության մեջ տեսնել։ Փառք Աստծո, սրտները հովացավ»,- հայտարարել է Հովսեփյանը՝ նշելով, որ իր նկատմամբ հետապնդումերն ակտիվացել են 2021 թվականի ընտրություններից հետո։ Եւ ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ բոլոր ցուցմունքները, որոնք դիտում են որպես ապացույց, ձեռք է բերվել ընտրություններից հետո՝ երեք տարի գործը քննելուց հետո։ Աղվան Հովսեփյանը պատմեց, որ իր ձերբակալության ժամանակ քննիչն իրեն ասել է՝ պետք է պաշտպանի երկու անձի շահ, ինչը նշանակում է, որ քննիչն իրեն դրել է տուժողների լիազոր ներկայացուցչի կարգավիճակում։

Հովսեփյանը խոսեց նաև իր և Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանի հետ հարաբերությունների մասին՝ պատմելով, որ Խաչատրյանին աշխատանքի չի ընդունել Քննչական կոմիտեում, քանի որ վերջինս, լինելով դատախազ, բազմաթիվ զեկուցագրեր էր ներկայացնում՝ քննիչներին պատասխանատվության ենթարկելու համար, որոնք մերժվել են հանձնաժողովի կողմից, հետևաբար, Խաչատրյանը չէր կարող աշխատանքի անցնել ՔԿ-ում։

Հովսեփյանը դատախազներին հորդորեց՝ հրաժարվել մեղադրանքից, հակառակ դեպքում, կստացվի, որ վերջիններս անաչառ չեն։

Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է 2021թ սեպտեմբերի 7-ին՝ առավոտյան։ Նախաքննական մարմինը շուրջ 1.5 տարի քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել Հովսեփյանին և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։ Ընդ որում՝ դատարանները բավարարել են քննիչի միջնորդությունները՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ այն երկարացնելու մասին՝ ընդունելով հանդերձ, որ հիմքեր չկան կարծելու , որ նա կարող է թաքնվել քննությունից։ Քրեական գործի շրջանակներում Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Վրեժ Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:48 04/05/2022  |  Դատական ռեպորտաժներՄնացական Մարտիրոսյանը կշարունակի քննել Աղվան Հովսեփյանի վերաբերյալ քրեական գործը, ինքնաբացարկը մերժվեց
18:20 04/05/2022  |  Դատական ռեպորտաժներԻշխանությունների սրտի դատավորների մեջ Ձեր անունը ևս նշվում է․փաստաբանը՝ Մնացական Մարտիրոսյանին
16:04 04/05/2022  |  ԼՐԱՀՈՍԱղվան Հովսեփյանի փաստաբանն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացնում դատարանին. Ուղիղ
13:22 29/04/2022  |  ԼՐԱՀՈՍԱղվան Հովսեփյանը կշարունակի մնալ կալանավորված. բողոքը մերժվեց
14:07 26/04/2022  |  ԼՐԱՀՈՍՀայտնի է Աղվան Հովսեփյանի գործով առաջին դատական նիստի օրը
13:48 22/04/2022  |  Դատական ռեպորտաժներԴատախազը չի ներկայացել իր իսկ անգործության դեմ բողոքի քննությանը. Աղվան Հովսեփյանին ակնհայտ ապօրինի կալանավորելու համար քրգործ հարուցելու գործով նիստը հետաձգվեց
19:43 21/04/2022  |  ԼՐԱՀՈՍԴատարանը կքննի Աղվան Հովսեփյանին ապօրինի կալանավորած դատավորների դեմ քրեական գործ հարուցելու հարցը
14:15 20/04/2022  |  ԼՐԱՀՈՍԱղվան Հովսեփյանի գործը մակագրվել է Մնացական Մարտիրոսյանին. իշխանություններն այս պարագայում ևս կանխատեսելի էին. Ալեքսանյան
21:23 16/04/2022  |  ԼՐԱՀՈՍԱղվան Հովսեփյանը կալանքի տակ է պահվում ապօրինի փաստաբանները դատական կարգով պահանջում են քրեական գործ հարուցել՝ Արմեն Դանիելյանի և Դավիթ Արղամանյանի դեմ
15:27 16/04/2022  |  ԼՐԱՀՈՍԱղվան Հովսեփյանի դեմ ցուցմունք տված անձանց նկատմամբ իշխանությունները կոմպրոմատներ ունե՞ն. Մեկնաբանում է փաստաբանը (տեսանյութ)

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]