ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իշխանությունների սրտի դատավորների մեջ Ձեր անունը ևս նշվում է․փաստաբանը՝ Մնացական Մարտիրոսյանին 05/04/2022 18:20 | Դատական ռեպորտաժներ
Իշխանությունների սրտի դատավորների մեջ Ձեր անունը ևս նշվում է։ Այս մասին Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստի ընթացքում հայտարարեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ դիմելով նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանին։
Նշենք, որ դատարանում այս պահին քննարկվում է նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը։ Պաշտպանները հայտարարել են, որ չի ապահովվել Աղվան Հովսեփյանի իրավունքների, օրինական դատարանի հիման վրա արդար դատաքննության իրավունքի պահպանումը։ Խնդիրն այն է, որ քրեական գործի մակագրման ընթացքում չի պահպանվել օրենքով սահմանված կարգը, դատարանի նախագահը քրեական գործը մակագրել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին, թեև գործերի բաշխման էլեկտրոնային մակագրման համակարգի առգրավվումն ԱԱԾ-ի կողմից չի կարող համարվել անհաղթահարելի ուժ, ընդ որում, մակագրման օրերին արդեն իսկ տեղեկացվել էր, որ մակագրման համակարգի բանալիները գտնվում են դատական դեպարտամենտում։ Փաստաբան Երեմ Սարգսյանը նշեց, որ Մարտիրոսյանը կատարում է դատարանի նախագահի հրահանգը։ Սարգսյանը փաստեց, որ անկախ, անաչառ դատավորների համբավ ունեցող դատավորների մոտ վերջին շրջանում նման գործեր չեն լինում, նրանց այժմ մակագրվում են ծեծի, մանր գողության գործեր, մինչդեռ, բոլորին այժմ հայտնի է, որ կալանավորման միջնորդությունները մակագրվում են Դավիթ Արղամանյանին, իսկ եթե գործը դատարանում է, ապա այդ գործերը քննում են կամ Մնացական Մարտիրոսյանը կամ մի քանի այլ դատավորներ։ Փաստաբանը հիշեցրեց նաև, որ անկախ դատավորների նկատմամբ իրականացվող ճնշումները, գաղտնալսումները, դատարանների մուտքերն ու ելքերը շրջափակելու դեպքերը և այլն, միևնույն ժամանակ, փաստաբանը հիշատակեց նախագահողի անձի շուրջ կասկած առաջացնող մամուլում հրապարակված փաստերն առ այն, որ վերջինս ունի քաղաքական իշխանության պատվերներ կատարող դատավորի համբավ։ Մինչդեռ, յուրաքանչյուր անձ իրավունք ունի, որ իր վերաբերյալ քրեական գործը քննվի օրենքի հիման վրա ստեղծված՝ անաչառ, անկողմնակալ դատարանի կողմից, հակառակ դեպքում, ի սկզբանե անարդար է դարձվում գործի քննությունը։
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն էլ հիշեցրեց դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորման դեպքը, երբ դատավորը կալանավորվել էր՝ դատական նիստերին չներկայացող ամբաստանյալին կալանավորելու համար, ինչը ճիշտ որոշում էր, սակայն այս իշխանությունների սրտով չէր։ Ալեքսանյանն արձանագրեց, որ այն ինչ տեղի ունեցավ Բախշիյանի շուրջ, խժռեց իրավական համակարգը, հետևաբար, հարց է առաջանում՝ արդյոք դատավոր Մարտիրոսյանը կկարողանա որոշում կայացնել, որը չի լինի այս իշխանությունների սրտով։ Փաստաբանը նշեց, որ բոլոր ստանդարտից դուրս գործերով է այս հարցն ուղղում, իսկ Հովսեփյանի քրեական գործը նույնպես ստանդարտից դուրս է։ Նրա խոսքով՝ Աղվան Հովսեփյանի վերաբերյալ քրեական գործը հարուցվել է որոշ անձանց ամբիցիաների, վրեժխնդրության հիման վրա։
Ալեքսանյանն ընդգծեց, որ դատավոր Բորիս Բախշիյանը կալանավորվել է իր դատական ակտի համար, որը հաճո չի եղել այս իշխանություններին ու պարզ տրամաբանությունը հուշում է, որ Աղվան Հովսեփյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ որոշումը ևս չի կարող այս իշխանություններին հաճո լինել։ Պաշտպան Աննա Մանթաշյանը միացավ միջնորդությանը։
Հայտարարությամբ հանդես եկավ նաև Աղվան Հովսեփյանը՝ նշելով, որ ութ ամիս լռել է, մանրամասն խոսելու է, երբ կալանքի հարցը քննարկվի, ունի ասելիքներ, որոնք նույնիսկ իր փաստաբանը չգիտի։
Մեղադրող դատախազներն առարկեցին միջնորդության դեմ՝ նշելով, որ միջնորդությունը ենթակա է մերժման։
Կողմերի դիրքորոշումը լսելուց հետո դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Դատարանի որոշումը կհրապարակվի ժամը 18։30-ին։
Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է 2021թ սեպտեմբերի 7-ին՝ առավոտյան։ Նախաքննական մարմինը շուրջ 1.5 տարի քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել Հովսեփյանին և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։ Ընդ որում՝ դատարանները բավարարել են քննիչի միջնորդությունները՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ այն երկարացնելու մասին՝ ընդունելով հանդերձ, որ հիմքեր չկան կարծելու , որ նա կարող է թաքնվել քննությունից։ Քրեական գործի շրջանակներում Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Վրեժ Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/18/2024 09:30 Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»
- 04/18/2024 08:21 Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ»
- 04/18/2024 08:17 Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:14 Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:09 Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ»
- 04/18/2024 07:55 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
- 04/18/2024 11:37 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/18/2024 22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել
- 04/18/2024 19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ)
- 04/18/2024 12:59 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից
- 04/18/2024 10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ