ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ցորի զորամասի զոհված զինծառայողների հարազատները դատական կարգով կպահանջեն գործ հարուցել Փաշինյանի դեմ՝ իրենց զավակների սպանության համար 04/30/2022 15:43 | ԼՐԱՀՈՍ
Ցորի զորամասի զոհված զինծառայողների իրավահաջորդները դատական կարգով կպահանջեն քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի դեմ։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ պատրաստվում են բողոք ներկայացնել՝ դատախազության անգործության դեմ։
Հիշեցնենք, որ Ցորի զորամասի՝ 44-օրյա պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողներն ապրիլի 18-ին հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն առ այն, որ Նիկոլ Փաշինյանն է սպանել իրենց որդիներին։ Ծնողները հիմք են ընդունել Նիկոլ Փաշինյանի Ազգային ժողովում հնչեցրած հայտարարությունը՝ «Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը՝ իհարկե, առանց զոհերի» հայտարարությունը։
ՀՀ գլխավոր դատախազությունը ներկայացված հանցագործության մասին հաղորդումն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ Մովսես Հակոբյանի հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում քննության առարկա դարձնելու համար, ինչի հետ համաձայն չեն տուժողները։ Նրանք պահանջում են հաղորդումն առանձին քննության առարկա դարձնել և անհապաղ հարուցել քրեական գործ։
Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ պատրաստվում են բողոք ներկայացնել՝ դատախազության անգործության դեմ։ Դիմող կողմը գտնում է, որ վարույթն իրականացնող մարմինը պարտավոր էր քրեական գործ հարուցել, սակայն չեն հարուցել։ Մովսես Հակոբյանի հաղորդման հիման վրա, ըստ Սիմոնյանի, «հերթապահ» քրեական գործ է հարուցվել, բոլոր հաղորդումները կցվում են քրեական գործին, ինչը քնեցնելու նպատակ է հետապնդում, մինչդեռ, Մովսես Հակոբյանի հայտարարությունների և ծնողների հաղորդման մեջ տարբեր հարցեր են բարձրացված, տարբեր փաստական հանգամանքներ պետք է պարզվեն։
«Բացի այդ՝ եթե քրեական գործ հարուցվեր և միացվեր, գուցե, ինչ-որ տեղ օրենքից բխեր, բայց քրեական գործ չեն հարուցել, հաղորդումն ուղարկել են այնտեղ, ինչը չի բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներից»,- նշեց Սիմոնյանը։
Ինչ վերաբերում է ծնողների ակնկալիքներին և այն հանգամանքին, որ շուրջ 1.5 տարի՝ Մովսես Հակոբյանի հայտարարությունների հիման վրա քննվող քրեական գործով Փաշինյանը նույնիսկ չի հարցաքննվել, Սիմոնյանը նշեց, որ վարույթն իրականացնող մարմինը պարտավոր էր հարցաքննել, իսկ ծնողների ակնկալիքներն այն է, որ օբյեկտիվ քննություն կատարվի, եթե մեղքը հիմնավոր է, նաև պատժվի։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/08/2024 08:21 Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204. «Ժողովուրդ»
- 05/08/2024 08:16 Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ»
- 05/08/2024 08:09 Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ․«Հրապարակ»
- 05/08/2024 08:04 Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու․«Հրապարակ»
- 05/08/2024 08:01 2019 թ.-ին գրանցվել է զինծառայողի` խաղաղ պայմաններուն մահվան 32, 2023-ին`53, 2024-ի առաջին 5 ամսում` 30 դեպք. ԱՄՆ պետքարտուղարության զեկույցը. «Ժողովուրդ»
- 05/08/2024 07:58 Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ»
- 05/08/2024 07:56 Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/08/2024 12:30 Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան
- 05/08/2024 10:19 Իշխանությունը կոնկրետացումից խուսափելու նպատակով մշտապես զրույցը տեղափոխում է վիրավորանքի դաշտ. Աբրահամյան
- 05/07/2024 11:07 Նորից ժամանակն է ազգովի մաքրելու դաշտը մոլախոտերից և տնկելու մեր ապագա հաղթանակի առողջ սածիլները. Արշավիր Ղարամյան
- 05/07/2024 10:51 Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը, անհեռանկար էժանագին զբաղմունք է. Դանիելյանը՝ ՀԱԵ դեմ արշավի մասին
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/06/2024 23:32 Ուսուցչուհին աշակերտներին հարբեցրել է ալկոհոլով եւ քնել նրանցից մեկի հետ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն