Թեմաներ
Կիրակի 04 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/28/2024   13:10 Շվեդիայում նորից Ղուրան են այրել 04/28/2024   12:57 Վանաձորում վրաերթի են ենթարկել 13-ամյա պատանու. shamshyan.com 04/28/2024   12:43 Ուկրաինական ճակատում խուճապն աճում է. Պեսկով 04/28/2024   12:24 Ծառատունկ է իրականացվել Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում 04/28/2024   12:16 Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ 04/28/2024   12:06 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   11:35 Սյունիքի մարզպետն ու Իրանի հյուպատոսն այցելել են իրանական ավտոբուսի ողբերգական վթարի վայր 04/28/2024   11:26 Գնդապետ Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել մեքենայի դիմապակուն հարվածելու համար 04/28/2024   11:20 Փաշինյանը տիկնոջ հետ խարույկի շուրջ խոսել է Սեղանի թենիսի «Վարչապետի գավաթի» մասնակիցների հետ (տեսանյութ) 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   10:36 Թուրքիայի առևտրի կենտրոններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել 04/28/2024   10:27 Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել 04/28/2024   10:21 4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է 04/28/2024   10:13 Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին 04/28/2024   10:08 Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն, սակայն ապրիլին ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է 2008թ-ին. Սուրենյան 04/27/2024   23:48 Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը 04/27/2024   22:37 Դավաճանական ռեժիմի պարագլուխը պետք է իր արժանի տեղը զբաղեցնի «Երևան» ՔԿՀ-ում՝ որպես պետական դավաճան․ Սամսոնյան 04/27/2024   22:33 Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք.Կոնսերվատորիայի Միասնական շարժում 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   22:05 Կոչ արթնության. Շիրակի Թեմի երիտասարդաց միության նախաձեռնությամբ 04/27/2024   22:02 Ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել. ՀԺՄ-ի հայտարարությունը 04/27/2024   21:36 Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ բրազիլական լրատվամիջոցները ևս իրենց լսարանին կներկայացնեն Հայաստանում առկա իրավիճակը, արցախահայության իրավունքների պաշտպանության և գերիների վերադարձման խնդիրները 04/27/2024   21:31 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   21:14 Աշխարհին պետք է, որ Ադրբեջանը հարձակվի մեզ վրա, իրենք, զենք էլ ուղարկեն՝ իբրեւ թե մեզ օգնելու, որ մեր երկիրն էլ Ուկրաինա ու Սիրիա դարձնեն. Արմինե Գրիգորյան 04/27/2024   21:01 Ադրբեջանում ամենօրյա ռեժիմով կերտում են «Արևմտյան Ադրբեջանի, ցեղասպանված ու տեղահանված ադրբեջանցիների» պատմական միֆը ու դրանով սնում իրենց հասարակության բոլոր շերտերը. թյուրքագետ 04/27/2024   20:47 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին 04/27/2024   20:43 Հանուն Տավուշի պայքարին է միացել ռեժիսոր Դավիթ Սահակյանցը 04/27/2024   20:38 «Դավաճանը հող է հանձնում» գրությամբ պաստառ՝ համերգի ժամանակ.երիտասարդների ակցիան 04/27/2024   20:31 Եկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   20:22 Ակցիա Հակոբ Պարոնյանի անվան Երաժշտական Կոմեդիայի Պետական թատրոնում՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   20:18 Իջևանում դիմակավորված ուժայինների կողմից ԶԼՄ ներկայացուցիչներին բռնության ենթարկելու դեպքով ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից 04/27/2024   19:42 Դիմակավորված ոստիկանները բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   19:16 Իրազեկման ակցիա՝ Ազատամուտ գյուղում 04/27/2024   19:11 3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում իրանական ավտոբուս է շրջվել 04/27/2024   19:07 «Չէր կարող կատարվել առանց քաղաքական իշխանության հանձնարարության կամ համաձայնության»․ ՀԺՄ-ն դատապարտում է NewDay.am-ի ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների բռնությունը 04/27/2024   19:03 ՆԳՆ ոստիկանությունը օրը 24 ժամ, շաբաթը՝ 7 օր ռեժիմով իրականացնում է գործառույթները 04/27/2024   18:32 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/27/2024   17:39 Միացեք մեզ. ակցիայի մասնակիցները՝ ոստիկաններին. փակ է Լոռիի ճանապարհը (տեսանյութ) 04/27/2024   17:21 «Չարի վերջը մոտ է». ակցիա՝ Երեւանում 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/27/2024   16:36 Պայքարը վճռական է, սա այլևս առաքելություն է․ ՁՊՎ-ից ազատ արձակված Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է 04/27/2024   16:31 Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ 04/27/2024   16:29 Բերետավորները ճողոպրեցին. առաջին անգամ չկարողացան կոտրել գյուղի դիմադրությունը 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   16:10 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. վարչապետ 04/27/2024   16:07 Մարդիկ ճնշման տակ են այդ ամենը ասել․ Մախսուդյանը՝ զինվորականների մասին ՔԿ տարածած տեսանյութի մասին
04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին

Բաքուն չի՞ ընդունել խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի առաջարկները. ՀՀ ԱԳՆ-ն նախընտրում է լռել ու առաջնորդվել բացառապես ադրբեջանական օրակարգով 04/29/2022   17:23  |  ԼՐԱՀՈՍ

Բաքուն անտեսել է, այսպես կոչված, «Խաղաղության պայմանագրի» վերաբերյալ հայկական կողմի առաջարկները, սակայն դա չի խանգարել պաշտոնական Երեւանին բանակցություններ սկսել Ադրբեջանի հետ՝ նրանց իսկ կողմից ներկայացված միակողմանի սկզբունքների հիման վրա։

Ավելին, Հայաստանը փաստացի Ադրբեջանի հետ սկսում է երկկողմ՝ հարաբերություններ արհամարհելով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբին, անտեսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ համանախագահների մոտեցումները՝ փաստացի այս հարցում եւս ընդունելով Ադրբեջանի թելադրած խաղի կանոնները։

Նման հետեւության հիմքը ՀՀ ԱԳՆ-ից «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ուղարկված գրությունն է։

Արտաքին գործոց նախարար՝ կա այսպիսի գերատեսչություն և այն ղեկավարող պետական պաշտոնյա։ Եւ «Փաստինֆո»-ն 6 հարց է ուղղել այս կառույցին՝ համազգային հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար։ Նախ` այստեղ 30 օր ժամանակ էին խնդրել մեկնաբանություն տալու նպատակով՝ հարցերն ուսումնասիրելու համար։ Մինչդեռ՝ մեր հարցերը շատ պարզ էին ու միամտաբար ենթադրում էինք, որ ԱԳՆ-ն ունի իր դիրքորոշումները՝ թե հայ-ադրբեջանական հարաբերությունների, թե Արցախի ճակատագրի վերաբերյալ։ Սակայն պարզվեց չունի ու չի կարողացել պատասխաններ՝ գտնել անգամ «ուսումնասիրություններից» հետո։ Փոխարենը՝ իր ոչինչ չասող գրությամբ փաստել է, որ օրվա իշխանության օրակարգը որոշում է Բաքուն։

Եվ այսպես, ապրիլի 14-ին ՀՀ ԱԳՆ ուղարկված մեր գրավոր հարցման վեց հարցերից մեկը խնդիր ուներ հստակեցնելու՝ «արդյո՞ք այսպես կոչված՝ «խաղաղության պայմանագրի» համար Ադրբեջանի առաջ քաշած սկզբունքները փորձագիտական շրջանակների հրապարակած հայտնի 5 սկզբունքներն են, որոնք, ըստ էության, ենթադրում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում և որոնք, Հայաստանը պաշտոնապես «ընդհանուր առմամբ» ընդունելի էր համարել։ Բնականաբար, «ընդհանուր առմամբ» ձևակերպումը տեղ է թողնում հետաքրքրվելու՝ արդյո՞ք ադրբեջանական բոլոր 5 նախապայմաններն ընդունելի են հայկական կողմի համար:

Այս հարցին հստակ պատասխանը տալուց ԱԳՆ-ն ուղղակիորեն հրաժարվել էր՝ հղում կատարելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ՝ մարտի 15-ին «Արմենպրես» լրատվական գործակալությանը տված հարցազրույցին, ըստ էության, խուսափելով հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի մանրամասները ներկայացնելուց։

Բաքվի սկզբունքներն, ընդհանուր առմամբ, Հայաստանի օրվա իշխանությունների համար ընդունելի լինելու մասին Փաշինյանի ու Միրզոյանի հայտարարություններին զուգահեռ ԱԺ ամբիոնից նշվել էր, թե հայկական կողմը եւս առաջարկներ է ներկայացրել Ադրբեջանին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով։ Նկատի ունենալով, որ թե Բաքուն, թե Մոսկվան հայտարարել են, որ հայ-ադրբեջանական բանակցությունների հիմքում Ադրբեջանի ներկայացված սկզբունքներն են՝ խնդրել էինք հայտնել, առ այս պահը Ադրբեջանն արձագանքել է արդյոք հայկական կողմի առաջարկներին, դրանք ընդունելի համարվե՞լ են, թե ոչ։

ԱԳՆ-ում հարցն ուսումնասիրելուց հետո որոշել են չպատասխանել դրան՝ այդպիսով փաստելով, որ Բաքուն դրանք անտեսել է, կամ ուղղակի մերժել, ինչի պայմաններում մեղմ ասած տարօրինակ է միայն Բաքվի առաջարկած խաղի կանոններով բանակցային պրոցես սկսելու ՀՀ գործող իշխանությունների վճռականությունը։

Երրորդ հարցով խնդրել էինք ՀՀ ԱԳՆ-ին պատասխանել, թե պաշտոնական Երեւանը պատրաստ է արդյոք Ադրբեջանի հետ սկսել սահմանների դեմարկացիայի ու դելիմիտիացիայի աշխատանքները՝ առանց ադրբեջանական զորքերի դուրս բերումը ՀՀ ինքնիշխան տարածքից՝ Սոթք-Խոզնավար հատվածից։ Սա նախապայման դիտարկվում է, թե ոչ։ Պարզվում է՝ ադրբեջանցիների ներխուժումից Հայաստանն ազատելու հարցը եւս գործող իշխանությունների օրակարգում չկա։ Համենայն դեպս նշված հարցին ի պատասխան չեն հայտնել, որ այդ հարցը օրակարգում է։ ԱԳՆ-ից միայն հիշեցրել են, որ «Բրյուսելյան վերջին հանդիպման արդյունքներով ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ մինչեւ ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման անվտանգության հարցերով հանձնաժողով, որը օժտված կլինի նաեւ սահմանի երկայնքով անվտանգություն ու կայունություն ապահովելու հարցերով զբաղվելու լիազորությամբ եւ որի մասին համաձայնություն ձեռք էր բերվել 2021 թ. նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած հանդիպմանը։ Սույն գործընթացն այժմ ընթացքի մեջ է եւ հավելյալ զարգացումների վերաբերյալ հանրությանը կտեղեկացվի լրացուցիչ»։

Մեր հաջորդ հարցը վերաբերում էր կրկին պաշտոնական Երեւանի հայտարարությանը։ Մասնավորապես հիշեցրել էինք, որ ըստ պաշտոնական հայտարարությունների Հայաստանը դիմել էր ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ Բաքվի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների համար ու ցանկացել էինք ճշտել, թե որքանով են գործող իշխանությունները հետեւողական իրենց իսկ հայտարարությանը. բանակցությունները Մինսկի խմբի միջոցո՞վ են իրականացվելու, թե՞ այլեւս նահանջել են այդ մտքից ու Բաքվի հետ բանակցություններ են սկսում առանց միջնորդների։ Սակայն ԱԳՆ-ն այս հարցն ուսումնասիրելուց հետո չի իմացել ինչ պատասխանի եւ կրկին անպատասխան է թողել։

Մյուս հարցը վերաբերում էր Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությանը առ այն, որ եթե տեւական խաղաղություն եք ուզում, ապա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պարզապես մի կողմ դնելը հնարավոր չէ, այդ հարցը կողմերը պետք է կարգավորեն։ Եւ խնդրել էինք ՀՀ արտաքին գործերի ներկայիս նախարար Արարատ Միրզոյանին՝ ներկայացնել իր դիրքորոշումը, այն է՝ համակարծիք են արդյո՞ք ամերիկացի համանախագահի հետ։ Արդյունքում եւս մեկ անգամ փաստվեց, որ անգամ ամերիկացի համանախագահին Արցախի ապագան ավելի շատ է մտահոգում, քանի Հայաստանի օրվա իշխանություններին։ Արարատ Միրզոյանը այս հարցին եւս չի պատասխանել՝ ընդամենը նշելով, որ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մանդատ ունեցող միակ կառույցն է»։

Վերջին հարցը կրկին վերաբերում էր խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններին՝ խնդրելով ասել, թե արդյոք Հայաստանը լիազորված է այդ բանակցություններին խոսել Արցախի Հանրապետության անունից, ինչին ի պատասխան ԱԳՆ-ն նշել է, թե. «Պետությունների՝ այլ երկրի անունից որեւէ հարցով հանդես գալը կարգավորվում է երկկողմ համաձայնագրերով եւ միջազգային իրավունքի նորմերով»։

Հիշեցնենք, որ ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019 թվականին հայտարարել էր, որ իրենց կառավարությունը չունի մանդատ և լիազորություն ներկայացնելու Արցախին և Արցախի ժողովրդին։

«Արցախի քաղաքացիները իմ օգտին, ձեր օգտին չեն քվեարկել և չեն օժտել մեզ իրենց ներկայացնելու մանդատով»,- ասել էր Փաշինյանը:
ԱԳՆ-ի գրությունն ընդամենը փաստում է, որ Հայաստանի արտաքին գերատեսչությունը չունի տեսլական, ոչինչ չի որոշում, անում է այն, ինչ պահանջում է թշնամի երկիրը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:08 29/04/2022  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը բարձր է գնահատել խաղաղության օրակարգն ընտրելու մասին Արայիկ Հարությունյանի հայտարարությունը
12:12 29/04/2022  |  ԼՐԱՀՈՍՀյուրընկալել ենք Արցախի կառավարության անդամներին, քննարկել՝ Արցախում իրականացվող ծրագրերի ընթացքն ու առկա խնդիրների լուծման ուղիները.ՀՀ վարչապետ
11:52 29/04/2022  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին
10:10 29/04/2022  |  ՄամուլՍահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահն առաջարկել է զրկել իրեն նախագահությունից. «Հրապարակ»
09:53 29/04/2022  |  ՄամուլՆիկոլ Փաշինյանը գործուղման է մեկնում ընտանիքի հետ. «Հրապարակ»
20:54 28/04/2022  |  ԼՐԱՀՈՍ«Ես պատկերացնում էի, որ Նիկոլն այդքան վախկոտ է, բայց որ նա, նույնիսկ, 13 տարեկան տղայից կվախենա՝ ուղեղիս մեջ չէր տեղավորվում». պատմում է 13 տարեկան բերման ենթարկված պատանին (տեսանյութ)
14:09 28/04/2022  |  ԼՐԱՀՈՍՀակակոռուպցիոն կոմիտեն ստացել է Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությունը
10:23 28/04/2022  |  ԼՐԱՀՈՍՄումբայում Արարատ Միրզոյանը բացել է հայկական առևտրային գրասենյակը
10:01 28/04/2022  |  ՄամուլԼեո-Պարոնյան խաչմերուկում պատահարի ժամանակ Փաշինյանը շտապում էր ՔՊ-ի հետ հանդիպման. «Հրապարակ»
09:54 28/04/2022  |  Մամուլ«Պադավատային» տենդ. հայ պաշտոնյաները դժգոհելու տեղ ունե՞ն. «Փաստ»

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]