Թեմաներ
Չորեքշաբթի 05 / 01 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/01/2024   10:58 Բոլոր խնդիրները հնարավոր է լուծել միասնական ու անձնվեր աշխատանքի ու պատասխանատվության միջոցով. նախագահի ուղերձը 05/01/2024   10:44 Ցուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը 05/01/2024   10:30 Ազատում զինվորական կացարանում հրդեհից մեկ ամիս առաջ տղաները ահաբեկիչ էին բռնել. Ծնողները պնդում են՝ գործը ծածկադմփոց է արվում 05/01/2024   10:28 Ավտոտեխսպասարկման կետում ավտոմեքենա է այրվել 05/01/2024   10:23 Ազատ գյուղում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործը ծածկադփոց են արել. ուղիղ 05/01/2024   10:20 24 ժամ ջուր չի լինի Դավթաշենի և Կոտայքի մի շարք հասցեներում 05/01/2024   10:16 Մարդու աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին նրա չստացած կրթությունն է կամ դրա ոչ պատշաճ որակը. վարչապետ 05/01/2024   08:17 ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է գտնվում Եվրոպայում. «Ժողովուրդ» 05/01/2024   08:14 Պայքարողները չեն տրվել սադրանքներին․ «Հրապարակ» 05/01/2024   08:10 «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիր ունի․ «Հրապարակ» 05/01/2024   08:04 Նիկոլ Փաշինյանն ամոթանք է տվել, թե` չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել, հանուն Հայաստանի անկախության․ «Հրապարակ» 05/01/2024   07:51 Freedom House-ի և ԱՄՆ պետքարտուղարության զեկույցների համաձայն՝ ՀՀ դատական համակարգը կողմնակալ է եւ կախյալ. «Ժողովուրդ» 05/01/2024   07:44 ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանում ՏԻՄ վերջին ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից. «Ժողովուրդ» 05/01/2024   07:40 Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում . «Ժողովուրդ» 05/01/2024   07:37 Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել. «Ժողովուրդ» 04/30/2024   23:59 Զրո նշաձող ունեցող վարձկանների մի ոհմակ հարձակվել է ամենաբարձր հեղինակություն ունեցող ազգային հենասյան վրա․ Գալստյան 04/30/2024   23:41 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/30/2024   23:34 Լևոն Քոչարյանի օգնականը հանդիսանում է դատավոր Ալեքսեյ Սուքոյանի որդին․ Դատական դեպարտամենտ 04/30/2024   23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը 04/30/2024   23:14 Ռուբինյանն ու Կուպմանը քննարկել են Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը 04/30/2024   22:59 Վրաստանի խորհրդարանը չորեքշաբթի օրը կշարունակի օտարերկրյա գործակալների մասին օրենքի քննարկումը 04/30/2024   22:43 Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել 04/30/2024   22:22 Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարանի պատին ՀՀ քարտեզն է՝ «Արևմտյան Ադրբեջան» անվանմամբ, պաշտոնական Բաքուն իր հասարակության 96,2 %-ին արդեն ներշնչել է՝ Երևանն էլ է «իրենցը»․ թյուրքագետ 04/30/2024   22:13 Ոսկեպարը կստանա միջանցքի կարգավիճակ. Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որը «փրկիչ» է փնտրում Արևմուտքում․ Սուրենյանց (Տեսանյութ) 04/30/2024   22:09 Իշխանամերձ լրատվականի լրագրող Դավիթ Լևոնյանը ճանաչվել է տուժող․ Գործն ուսումնասիրվել է Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում 04/30/2024   21:57 Մարդիկ հուսահատ են, օրական 30 տոննա կարտոֆիլ են թափում, բայց այդ հարցը ո՞նց բարձրացնենք, եթե Տավուշի գյուղերն են հանձնում. Հակոբ Ավետյան 04/30/2024   21:49 «Էնա խրամատս փորած՝ ես ստիան տեղ քինացողը չեմ». Մովսես գյուղի բնակիչ 04/30/2024   21:45 Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են մասնակցությունը Ալմաթիի բանակցություններին 04/30/2024   21:32 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում․ «Արարատ» բժշկական կենտրոնում 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացած 04/30/2024   21:28 Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ 04/30/2024   21:17 Իշխանամերձ լրատվականի լրագրողի հաղորդումն արդեն ՔԿ-ում է, իսկ նրա կողմից Սրբազանին զրպարտելու դեպքով՝ երկրորդ օրն է՝ ուսումնասիրում են 04/30/2024   21:08 Կենտրոնում իրավիճակը լարված է. ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում ցուցարարներին, այդ թվում կանանց 04/30/2024   20:55 Ոստիկանները բերման են ենթարկել Ժիրայր Սեֆիլյանին 04/30/2024   20:51 Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի» 04/30/2024   20:41 Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am 04/30/2024   20:36 Վեհափառ Հայրապետները վերաշեշտեցին Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութիւնը ու անվտանգութիւնը ամուր պահելու հրամայականը 04/30/2024   20:14 Կիրանցում է Արթիկի թեմի առաջնորդը 04/30/2024   19:59 Թրամփը տուգանվել է պոռնոաստղին վճարելու գործով մեկնաբանությունների համար 04/30/2024   19:55 Իրավապահ մարմինները երկակի ստանդարտ են կիրառում. ՀԺՄ 04/30/2024   19:50 Լրագրողների թիրախավորումն ու առերևույթ բռնության դեպքերն անթույլատրելի են․ ՄԻՊ 04/30/2024   19:48 Կոչ ենք անում լրագրողական համայնքին, իրավապաշտպան կառույցներին գնահատական տալ փաշինյանական վարչախմբի քաղաքական տեռորին․ AntiFake.am-ի հայտարարությունը 04/30/2024   19:45 Հայաստանը ոչ միայն պատրաստ է, այլև շահագրգռված է դառնալ միջազգային տարանցիկ երթուղիների մաս․ Միրզոյան 04/30/2024   19:41 Երևանը դեռ չի հաստատել Միրզոյան-Բայրամով հանդիպումը. Ղազախստանի ԱԳՆ 04/30/2024   19:34 Գլխավոր քարտուղարն ընդունել է ՆԱՏՕ-ի ձախողումները Ուկրաինային աջակցելու հարցում 04/30/2024   19:28 Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որպեսզի բոլոր մեխանիզմները, որոնք սահմանված են, գործեն, և դրա անհրաժեշտությունը կա․ Միրզոյան 04/30/2024   19:25 Րաֆֆի Հովհաննիսյանը Կիրանցում է. միացել է Տավուշի շարժմանը 04/30/2024   19:15 Թուրք պաշտոնյա․ Թուրքիան հետևելու է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ ընթացող գործընթացին 04/30/2024   18:43 Արցախը մեր Հայաստանի դարպասն էր, բացեցինք թշնամու առաջ, հիմա էլ անդունդի եզրին կանգնած ենք․ պատերազմում նահատակված բժշկի մայր 04/30/2024   18:39 Քրեակատարողական հիմնարկներում խուզարկությամբ հայտնաբերվել են բջջային հեռախոսներ և այլ արգելված իրեր 04/30/2024   18:37 ՆԱՏՕ-ի ԿՖՈՐ առաքելության հրամանատարությունն այցելել է Կոսովոյում տեղակայված ՀՀ զորախմբի ծառայության իրականացման վայրը
04/29/2024   17:36 Երևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում փորձել է անառակաբարո արարք կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/29/2024   23:18 Ավտոմեքենայով անհետացած ռուս դատախազին մահացած են գտել 04/30/2024   07:58 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ» 04/29/2024   16:37 Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Մեդիահաբ 04/30/2024   22:43 Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/30/2024   12:48 Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է 04/29/2024   15:46 Ադրբեջանցիները Կիրանցի տարածք մտնել դեռ չեն կարողացել. քիչ հետո Փաշինյանը կհանդիպի կիրանցիների հետ 04/29/2024   22:18 Հրատապ. Սրբազանի հայտարարությունը՝ Կիրանցից․ ուղիղ 04/29/2024   18:33 Պատեհ պահ՝ առաջխաղացման համար․ ԲԴԽ անդամի միակ թեկնածուն Արմեն Դանիելյանն է 04/30/2024   14:01 Հայհոյախոսություն է եղել, ապա՝ քաշքշուկ, իրավական գործընթաց կլինի. Քրիստինե Վարդանյանը՝ Civic-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին 04/30/2024   21:32 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում․ «Արարատ» բժշկական կենտրոնում 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացած 05/01/2024   08:10 «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիր ունի․ «Հրապարակ» 04/30/2024   18:04 ՔՊ-ականի ցինիկ ելույթը՝ ԱԺ-ում (տեսանյութ) 04/30/2024   17:33 Գլուխը պատին ա տվել. ինչ-որ բանի հո՞տ եք էլի առել, մտածում եք էլի եկել են մարդկանց զուգարաններում ծեծելու ժամանակնե՞րը. Ալեքսանյանը սպառնաց 04/29/2024   11:21 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից 04/29/2024   23:21 Կառավարությունը` կիրանցիների հետ հանդիպման մասին 04/30/2024   08:02 Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ» 04/29/2024   21:48 Դատախազությունը չի կողմնորոշվում․ Բագրատ Սրբազանին ծանր հանցագործությունների մեջ մեղադրող հրապարակումն ինչ անել, հանցագործության մասին հաղորդմանը չեն արձագանքում

Արցախի դրոշը բարձրացավ Սարդարապատում.Մանուկյան 04/28/2022   12:00  |  ԼՐԱՀՈՍ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է, որ Արցախի դրոշը բարձրացավ Սարդարապատում, որտեղից այսօր մեկնարկել է քայլերթը։

Հիշեցնենք, որ այսօր դրվեց եւս երկու քայլերթի մեկնարկը. քիչ առաջ Ապարանից սկսվեց երթը` ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանի գլխավորությամբ: Իսկ մինչ այդ ծաղկեպսակ դրեցին զորավար Դրաստամատ Կանայանի շիրիմին:

«Դիմադրություն» շարժման քայլերթի չորրորդ ուղղությունը մեկնարկեց Սարդարապատից։ Քայլերթի մեկնարկին ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ելույթով դիմեց ժողովրդին․

«Սիրելի հայրենակիցներ, զինակիցներ, գաղափարակիցներ։ Մեր Հայրենիքի, Արցախ աշխարհի համար մտահոգ մեր հարյուր հազարավոր քաղաքացիներ։

Սարդարապատի այս սուրբ բարձրունքից, մեր բոլորի անունից դիմում ենք ձեզ՝ երեւանցուն ու գյումրեցուն, վանաձորցուն ու ջերմուկցուն, գավառցուն ու մարտունեցուն, մարտակերտցուն ու ստեփանակերտցուն, աշխարհի տարբեր անկյուններում ապրող մեր հայրենակիցներին, ազգակիցներին։

Արդեն չորրորդ օրն է Հայաստանի տարբեր անկյուններից մեր զինակիցները, նրանց միացած մեր հայրենակիցներ քայլերթով շարժվում են դեպի քաղաքամայր Երեւան։

Պատահական չեն ընտրված այն մեկնարկետերը, որտեղից սկիզբ են առել հանուն Հայաստանի, Արցախի փրկության, մեր արժանապատվության վերականգման, այդ նպատակով էլ պարտության խորհրդանիշ իշխանության հեռացման համար։

Տավուշ, Իջեւան, ադրբջանական սահմանագիծ։ Քանի որ այս ապաշնորհ իշխանավորներն անգամ չեն վախենում, ամաչում, խուսափում տարածքային փոխանակումների մասին խոսել։ Հայրենի Տավուշը, հերոսական Տավուշը, իր արժանապատվությունը դեռ  90-ականներից պաշտպանած Տավուշը բզիկ-բզիկ անել։ Այս մեկնակետից քայող մեր զինակիցներին միացել են հարյուրավոր հայրենակիցներ, որոնք անհանգիստ են Տավուշի համար, որոնք գիտակցում են, որ վտանգվում է Գեղարքունիքը, որ համոզված են, որ եթե այս ապաշնորհ ու հայրենադավ իշխանավորները չլինեին, որ սահմանն արարգ կահավորվեր, ամրանար, այսօր թուրքը չէր նստի Վարդենիսի գյուղերի գլխին։

Մեր զինակիցները ճանապարհ ելան Նախիջեւանի սահմանագլխից։ Այն վայրերից, որտեղ երբ Նիկոլը իր խաբեբա խոստումներով, մարդկանց մոլորեցնելով գալիս էր իշխանության ու արդեն եկավ իշխանության, այդ օրերին արդեն սահմանում թշնամին նոր դիրքեր էր զբաղեցնում, առաջ էր գալիս, նշանառության տակ էր առնում Արենին ու Զանգակատունը։ Այնքան էր մոլորեցրել մարդկանց, որ այդ մասին այդ օրերին բարձրաձայնելն էր համարվում դավաճանություն, սուտ, կեղծիք։ Այդպես էլ 2018-ին թշնամին առաջ եկավ։ Սկսել են մեր զինակիցները նախիջեւանյան սահմանագլխից, քանի որ այն այսօր էլ վտանգված է ու վտանգված առաջին հերթին այսօրվա իշխանության պատճառով, նիկոլական ցնորամիտ գաղափարի՝ Երասխում երկու կողմերից դիրքերի հայելային ետքաշման առաջարկի պատճառով։ Այդ հայելային ետքաշման դավաճանական էությունը մենք բոլորս տեսանք Արցախում, Փառուխում ու Խրամորթում։

Մեր զինակիցները, հայրենակիցնեն արդեն սկսել են քայլերթը Ապարանից, հերոսական Բաշ Ապարանից։ Մի վայրից, որտեղ 1918-ի մայիսին հայությունն ապացուցեց, որ վտանգի պահին միասնականությամբ, համախմբավածությամբ կարելի է սարեր շուռ տալ։ Քայլում են նրանք համառությամբ, հաստատակամությամբ, այն բնակավայրերով, որտեղի բնակիչները միշտ աչքի են ընկել իրենց հաստատակամությամբ, հայրենասիրությամբ ու նվիրվածությամբ։

Ու բոլորս մեկտեղվելու ենք նույն կետում, նույն գաղափարների ու հաղթանակի համար։ Իբրեւ վերջին մեկնարկ սկսում ենք այստեղից, ամեն հայի համար այս սուրբ ու հպարտության վայրից՝ Սարդարապատից։

1918-ի մայիսին այստեղ կենաց մահու կռիվ էր հանուն Երեւանի, սուրբ Էջմիածնի, Հայաստանի, հայ տեսակի։ Հիմա էլ նույնն է՝ 104 տարի հետո։

1918-ին այստեղ ամենախիզախները արցախցիներն էին՝ Բեկ-Փիրումյանները, Ղարաբաղի 5-րդ (մահապարտների) գունդը։ Այսօր էլ մեր հերթն է՝ Սարդարապատից՝ հանուն Արցախի։

Հայրենիքը մեկն է։

Սարդարապատի այս սրբավայրից դիմում ենք մեր հայրենկիցներին՝ ոտքի, հանուն Հայրենիքի, հանուն փրկության, հանուն արժանապատվության։ Այս զանգերը, որ կախված են Սարդարապատում, խորհուրդ ունեն։ Նրանք, ինչպես 1918-ին, Արարատյան դաշտավայրի բոլոր եկեղեցիներինը, վտանգի պահին կոչնակ են դառնում, ահազանգ են հնչեցնում, զորաշարժի ու ոտքի ելնելու կոչ են անում։ Այդ պահն է այսօր, այդպես է հիմա։ (Զնգում են զանգերը)։

Մենք երթով քայլում ենք դեպի Երեւան, ճանապարհին հրավիրում ենք մեր հայրենակիցներին հանդիպումների, զրույցի ու միասնության։

Դիմում ենք բոլորին՝ արմավիրցուն, Էջմիածինցուն, սարդարապատցուն, մեծամորցուն։ Ձեզնից շատերի պապերը տեսել են հայրենի հողի, շենի, տան ու հատկապես՝ գերդաստանների կորուստը։ Տեսել են Էրգրի հայաթափում, հողի թրքացում։ Հիմա առնվազն մեր պապերի հիշատակի ու ապագա սերունդների համար թույլ չտանք դրա կրկնությունը՝ Արցախի հայաթափումը, Հայաստանի թրքացումը։

Դիմում ենք մեր շինական հազարավոր հայրենակիցներին, ովքեր այս տարիներին եւս կանգնած էին ու շարունակում են մնալ հողի հետ մեն մենակ, առանց ջուր, պարարտանյութ, ովքեր այս տարիներին եւս մայրուղիներն էին փակում իրավացիորեն ու պահանջում էին հարցերի լուծում։ Իրավունք ունեիք, չէ որ նաեւ այդ հարցերի համար էիք 2018-ին ողջունում այն ամենն, ինչ կատարվում էր Հայաստանում։ Բայց ձեզ սրիկայաբար խաբեցին, գյուղացին կա, գյուղատնտեսության նախարարությունը չկա։ Ջուրը չկա, պարարտանյութը չկա։ Բայց այդ ամենի հետ մեկտեղ հիմա վտանգաված է երկիրը, դա էլ են ուզում տալ մեզ բոլորիս խաբած այս իշխանությունները։

Դիմում ենք Արմավիրի մարզի մեր հազարավոր ազատամարտիկներին։ Չէ որ դուք էիք, որ առաջիններից մեկը ելաք սրբազան պայքարի։ Հիշեք, ինչպես էիք պաշտպանում Հադրութի բնագծերը, Էդիլլուն, Տողը, հետո արդեն Մարտակերտը։ Արմավիրցիներից շատերին այդպես էլ չգտան Մարտակերտի ճակատում։ Ձեր պայքարի, հաղթանակի, հերոսների ու նրանց զոհաբերության արդյունքն է, որ այսօր թուրքին է ուզում թողնել այս իշխանությունը, գիտենք, որ չեք հանդուրժելու ու պետք է ոտքի ելնել։

Մենք քայլերթով անցնելու ենք հայության հոգեւոր կենտրոնով՝ Սուրբ Էջմիածնով։ Այն Էջմիածնով, որի դեմ պայքարել են օսմանցին ու սելջուկը, բոլշեւիկն ու մեկ էլ, որքան էլ ահավոր լինի, անհավատալի լինի՝ այս իշխանությունը։ Հիշեք, թե ինչպես էին գրավել Մայր Աթոռը։ Հիշեք, Էջմիածնի բնակիչներ, ինչպես 2018-19-ին հարձակվեցին եկեղեցու վրա, ինչպես 2021-ին հազարավորներս շտապեցին սուրբ Գայանե Պատարագին, որ պաշտպանենք Վեհափառին։

Դիմում ենք մեր հարյուր հազարավոր հայրենակիցներին, ովքեր 2018-ին դուրս էին եկել փողոց։ Այս օրերին նորից բազում տեսանյութեր շրջանառվեցին համացանցում, որտեղ մարդիկ այդ օրերին ինչ ուրախություն էին ապրում։ Նայում էի տեսանյութերն ու ակամա երիտասարդ տղաների, այդ օրերին դեռ դպրոցական պատանիների դեմքերն էի հատիկ-հատիկ բռնացնում։ Ինքս ինձ ուտում էի՝ հասկանալով, որ նրանցից շատերն արդեն չկան, նահատակ են, իսկ նիկոլն ասում է, որ գիտեր այդ մասին, բայց չէր ասում ժողովրդին։

Դիմում ենք ձեզ։ Գիտենք, որ հավատալով էիք ելել փողոց։ Բայց նաեւ տեսանք, որ խաբեցին բոլորիս։ Հասկանում ենք, որ խաբել են, որ կործանել են, դավաճանել են, որ դա չէինք ուզում։ Բայց ուղղակի այդ մասին ամեն մեկն ինքն իրեն է ասում, ու չի ուզում, որ դիմացինն էլ իմանա։ Ձեր մեղքը չէ, որ այդպես եղավ։ Մեղավորը մեկն է՝ Երեւանում Կառավարության շենքում ու կառավարական ամառանոցում նստածը։ Խարանը մեր ժողովրդի ճակատից մաքրենք։ Անե՞նք այդ ամենը, կապացուցենք, որ մեր երկրի մասին էինք մտածում, 2018-ին, չենք դառնա այս մեծ դավաճանության մասնակիցը։

Մնացյալը՝ սուտ է, արժեք չունի, երբ ասենք, հա, բայց դե նրանք, բա նախկինում, բա թալանը, բա, բա բա։ Հազար պատճառ կարող եք բերել։ Իրավունք ունեք։ Բայց հիշեք, չկա ավելի մեծ թալան, քան տեղի ունեցավ այս տարիներին։ Գողացան մեր Հրայենիքը, Արցախի մեծ մասը, մեր արժանապատվությունը, անցյալը, հիշողությունը, մեր նահատակ ընկերների, հայրենակիցների հիշատակը, վաստակը։ Դրեք կշեռքի վրա։ Կարո՞ղ եք համեմատել։

ՈՒ վերջապես այս ամենից հետո։ Մենք սկսում ենք մեր երթը, դեպի արժանապատվություն, հանուն Արցախի, հանուն Հայրենիքի, հանուն մեր ու Ձեր բոլորի զավակների, թոռների, հետագա ժառանգների։ Միացողը՝ միացավ, տունը նստողը, պատճառ բերողը՝ չի գա։ Բայց հիշեք, որ այս հաջողությունը ձեզ էլ է բաժին հասնելու, քանի որ անում ենք բոլորիս համար։

Մենք գնացինք։ Կհանդիպենք Երեւանում։ Հուսանք շատերիդ կտեսնենք այնտեղ։

Իբրեւ ավարտ։ 1918-ին Սարդարապատից առաջ գրեթե ամեն ինչ անհույս էր, բայց եղավ մեկ մարդ՝ ով ասաց, որ չի լինի այնպես, ինչպես թշնամին է ցանկանում։ Ճիշտն ասենք՝ ժողովրդի մի կարեւոր մասը ոչ հավատում էր, ոչ ցանկություն ուներ ոտքի կանգնելու, ոչ անկախություն էր ուզում, ամեն մեկն իր հերթին արեց անհնարը, ու եղավ Սարդարապատի հաղթանակը։ Այդ մեկ մարդը՝ անունը՝ Արամ Մանուկյան։ Դառնանք Արամ, ու գտնենք ելք ու ճար։

Երգ՝ երբ չի մնում ելք ու ճար…..

Նշենք, որ Հայաստանի խորհրդանշական 4 կողմերից՝ Իջևանից, Տիգրանաշենից, այսօր արդեն՝ Սարդապատից ու Բաշ Ապարանից արժանապատիվ քաղաքացիները քայլերթերով շարժվում են Երևան, որպեսզի մայիսի 1-ին միանան համազգային հանրահավաքին։ Զուգահեռ Երևանում անցկացվում են ամենօրյա ապակենտրոն իրազեկման ակցիաներ»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:57 28/04/2022  |  ԼՐԱՀՈՍՄեր պայքարը վճռական է, մենք հաղթելու ենք. Սրբոց Նահատակաց եկեղեցուց շարունակվել է քաղաքացիների քայլերթը
11:29 28/04/2022  |  ԼՐԱՀՈՍԹուրք-ադրբեջանակն հրոսակները չեն թաքցնում իրենց նպատակները՝ ոչնչացնել Հայաստանը և հայ ազգը.Արթուր Խաչատրյանի գլխավորությամբ՝ Ապարանից մեկնարկեց քայլերթը
11:26 28/04/2022  |  ԼՐԱՀՈՍԶոհված զինծառայողների հարազատները գիշերել են դատախազության շենքի մոտ
11:09 28/04/2022  |  ԼՐԱՀՈՍ4 քայլերթ միաժամանակ` տարբեր ուղղություններից շարժվում են Երեւան
10:47 28/04/2022  |  ՄեկնաբանությունՁերբակալված դաշնակցական երիտասարդներից Գարուշ Կարապետյանն ազատ արձակվեց. փաստաբան
00:28 28/04/2022  |  ՔաղաքականԱրդեն իսկ ակնհայտ է, որ իշխանափոխություն Հայաստանում տեղի է ունենալու, Նիկոլը գնալու է, բայց երկու գլխավոր հարց, այդուամենայնիվ, կա. Բաղդասարյան (տեսանյութ)
00:18 28/04/2022  |  ԼՐԱՀՈՍԻ՞նչ է կատարվում ոստիկանների ուղեղներում, փոխարենը միանան մեզ, մի բան էլ՝ խանգարում են. ոստիկանները բիրտ ուժ կիրառելով առևանգել են տղաներից վեցին.քաղաքացի (տեսանյութ)
00:11 28/04/2022  |  ԼՐԱՀՈՍԻնչպես նիկոլը կարող էր , բայց՝ չխնայեց 5000 զինվորի կյանք, այնպես էլ՝ նրան սպասարկողը՝ կարող էր կանգնեցնել մեքենան՝ փրկելով 2 կյանք, բայց․․․անցավ նրանց վրայով․․․
00:04 28/04/2022  |  Քաղաքական2022-ի այս ապակենտրոն պայքարի առանցքը հայրենիքն է և պետությունը, հայկական պետականության պայմաններում ապրելու և արարելու մեր իրավունքը
23:46 27/04/2022  |  ԼՐԱՀՈՍՈստիկանության բոլոր ծառայողներին անխտիր պետք չէ թիրախավորել․ Տիգրան Աբրահամյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]