ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մենք ապրում ենք Հայաստանի ամենաողբերգական ժամանակը 04/14/2022 23:14 | Վերլուծություններ
Ավելի ողբերգական, քան Խորենացու «Ողբի» նկարագրած ժամանակն էր, ավելի ողբերգական, քան Հայոց Ցեղասպանությանը նախորդող և հաջորդող տևական շրջանն էր, ավելի ողբերգական, քան՝ Սարդարապատին նախորդող անելանելի օրերն էին և ավելի ողբերգական, քան 20-րդ դարավերջին Բաքվի և Սումգայիթի, Մարաղայի հայերի հանդեպ թուրքազերիների ցեղասպան քաղաքականության ժամանակը։ Եվ ավելի ողբերգական, քանզի նույն թշնամու ձեռամբ՝ մեր գոյաբանական՝ ի մասնավորի՝ ցեղասպանության շարունակական փաստերն աչքի առաջ ունենալուց, երեկ էլ, այսօր էլ՝ դրանց միջով անցնելով դաս չենք քաղում ազգովի․․
Ավելի ողբերգական է մեր այս ժամանակը, քանի որ տեղի է ունենում երեք տասնամյակ անկախ Հայաստան- պետություն ունենալու երազանքը, երջանկությունն ու հպարտությունն ապրելուց, արցախյան ազատամարտով հայկական Արցախն ազատագրելուց և ազատ Արցախ ունենալուց հետո։
Եվ ավելի ահավոր է մեր կյանքի այս ժամանակը, քանզի հայության մի հատված չի էլ գիտակցում Արցախի և Հայաստանի պետականության՝ սողեսող մոտեցող կորստի ողջ ողբերգականությունը․․․
Էլ ավելի ողբերգական է, քանի որ հայության այդ նույն հատվածի ձեռքերի վրա իշխանության բերվեց մեկը, որը պետությանը մոտ չպետք է թողնվեր ոչ մի դեպքում։ Մեկը, որին պետություն վստահելն ի սկզբանե հակացուցված էր, քանի որ տվյալ մեկը ողջ նախորդ գործունեության ընթացքում սեփական թերթով և հոդվածներով անթաքույց ներկայանում էր իր հակապետական, հակազգային, ազգային բանակի դեմ հրապարակումներով և գաղափարախոսությամբ։ Մեկը, որը եկած-չեկած ազգը պառակտեց, բանակը կազմաքանդեց՝ վերջինիս ամենահիմնական կարիքները մայկատրուսիկայինը և ելակայինը համարելով։ Իսկ աշխարհի հայության ուղարկած դիմակ-սաղավարտները՝ 2020-ի՝ թուրքադրբեջանական տանդեմի սանձազերծած դաժան պատերազմի օրերին զինվորին չտրամադրելով․․․
Ամենաողբերգական ժամանակը, քանզի օտար ուժերի թելադրանքով և հայության մի հատվածի ձեռքով վարչապետի աթոռին բազմեցրած ՝ հակապետական և հակահայ անձը, ում կյանքի գործն իր բազում վկայաբանություններով, ըստ էության, ադրբեջան շինծու պետությանը ծառայելն է, միտումնավոր և կանխամտածված պատերազմի հետևանքով հինգ հազար լույս երիտասարդների կյանքեր զոհեց միայն նրա համար, որ իրեն դավաճան չհամարեին։
Դավաճանը դավաճան է, ի՜նչ համարել-չհամարել․․․
ՈՒ հիմա, ելել շվեյկյան հայացքով ասում է՝ «կարող էինք կանխել պատերազմը, բայց կունենայինք նույն վիճակը, իհարկե, առանց զոհերի»։
Համահայկական, տիեզերական աղետ է և անչափելի ողբերգություն, երբ Հայաստան անվան կողքին արտասանվում է սույնի անունը։
ՈՒ հիմա այս աղետը մակաբույծի, տզի պես կպել-պոկ չի գալիս ՀՀ վարչապետի աթոռից՝ շարունակելով իր ազգակործան և պետականակործան գործը։
Տեղեկատվական պատերազմ է մղում՝ համոզելով հայերի առնվազն մի հատվածի, թե՝ պայքարելն անիմաստ է, թե՝ Արցախը կարևոր չէ, մեր բարձունքները, մայրուղային ճանապարհները կարևոր չեն․․․Ընդ որում, դա անում է հայերի միջոցով։ Երեկ էլ, այսօր էլ ողջ օրը ԱԺ մեծամասնական բազմությունը լծվել է այս գործին։ Թեթև ուսապարկերի հետ՝ պրովինցիալ խուրջիններ ու թուրքական բազարի առևտրականներ՝ հրահանգով ճամարտակում էին անհեթեթ, հայոց խորհրդարանում երբևէ չհնչած տեքստեր ու թրքահաճո, հակահումանիստական մտքեր՝ Արցախը՝ ազարբայջանի կսզմում, պատկերացնու՞մ եք...
Իրականում՝ «խնդրո առարկաների» գոյությունը հայոց պառլամենտում ազգային խայտառակություն է, որպիսին երբեք չի եղել։ ՈՒղղակի պետք է թուրքական բազարի տենչանքով ապրող այս երևույթներին թողնել թուրքադրբեջանական տանդեմի դիտմանը, իսկ հայությունը՝ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությամբ՝ պիտի դուրս գա և հեղեղի փողոցներն ու հրապարակները՝ մաքրելով Հայաստանը թրքահպատակներից։
Վաղը ուշ կլինի։
Արդեն 3-4 տարի է անցել և ժողովուրդը պիտի որ համոզված լինի՝ գոյություն չունի ազգային և պետականաստեղծ իշխանություն, չեղավ-չտեսանք պատվախնդիր գեթ մեկ սպա․․․ Փոխարենը՝ ունեցանք ցռանվերգոներ․․․
Հայոց էպոսում ցռանվերգոները միշտ հետին պլանում, նվաստ դերում են եղել, այսօր է, որ հարցեր որոշող, բանակցող են դարձել։
Հայությունով պիտի դուրս գանք և հեղեղենք փողոցներն ու հրապարակները՝ մաքրելով երկիրը թրքահպատակներից։
Հ․Գ․ Արցախից է նորից պայքարի ոգին ու լույսը գալու
Հեղինակ՝ Ա․Ե․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/28/2024 11:35 Սյունիքի մարզպետն ու Իրանի հյուպատոսն այցելել են իրանական ավտոբուսի ողբերգական վթարի վայր
- 04/28/2024 10:21 4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
- 04/27/2024 22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է
- 04/27/2024 19:11 3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում իրանական ավտոբուս է շրջվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել