ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«5165 շարժումը» պահանջում է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովից սկսել Արցախի անկախության ճանաչման գործընթացը 04/02/2022 21:03 | ԼՐԱՀՈՍ
«5165 շարժումը» հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Հայրենակիցնե՛ր, Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության համաձայնագիր՝ Արցախը թողնելով Ադրբեջանի կազմում:
Ժամանակն է սթափ գնահատելու եղելությունը. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն առանց Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման պատրանք է, որով փորձ է արվում բթացնել մեր հասարակության զգոնությունը։ Ավելին, Ադրբեջանի բոլոր գործողություններն ու հայտարարությունները վկայում են ավելի մեծ ախորժակի մասին՝ Սյունիք, Գեղարքունիք, Երևան և այլն։
Արցախի փրկությունը նաև Հայաստանի փրկությունն է։ Առանց ինքնորոշված Արցախի չի կարող լինել անվտանգ Հայաստան։ Հետևաբար Արցախի անկախության ճանաչումը հանուն Արցախի ժողովրդի փրկության և Հայաստանի ամուր անվտանգության ապահովման հրամայականն է։
«5165 շարժումը» պահանջում է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովից սկսել Արցախի անկախության ճանաչման գործընթացը և աշխատանքներ սկսել նրա միջազգային ճանաչման ուղղությամբ։
Նման պահանջի համար հիմնավորումներն բազմաթիվ են, սակայն ստորև բերենք մի քանիսը․
Ադրբեջանը, խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, շարունակում է զավթել Արցախի՝ խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ գտնվող նորանոր տարածքներ,
Շարունակում է իրականացնել հայաթափման, էթնիկ զտման և ցեղասպանության քաղաքականություն՝ ռազմական առաջխաղացումներով, ահաբեկչությամբ, սադրանքներով ու հումանիտար ճգնաժամեր ստեղծելով,
Ադրբեջանը հրապարակավ հայտարարում է Լեռնային Ղարաբաղի գոյություն չունենալու մասին,
Հայաստանի Հանրապետությունը մինչ այժմ պաշտոնապես չի ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ չխաթարելու Մինսկի խմբի համանախագահության և պատասխանատվությամ իրականացվող հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը,
Այսօր Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը և Արցախի ժողովրդի կողմից սեփական ճակատագիրը որոշելու հնարավորությունը վերջինիս անվտանգության ապահովման անհրաժեշտ և թերևս միակ իրավական երաշխիքն է,
Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ճանաչումը գլխավոր նախապայմանն է այլ ինքնիշխան պետությունների կողմից այն ճանաչելու համար:
Գիտակցելով, որ միայն մեր համախումբ գործողությունների միջոցով կարող ենք կասեցնել Արցախի վերջնական կորուստը, նախաձեռնելու ենք մի շարք գործողություններ ուղղված Հայաստանի իշխանությունների, միջազգային հանրության ու, առաջին հերթին, Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից Արցախի անկախության ճանաչման օրակարգով հանուն Արցախի փրկության։
Միացե՛ք։ Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, բարձրագույն կրթական, գիտական, մշակութային հաստատություններին, ստեղծագործական միություններին՝ դիրքորոշում հայտնել Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի անկախությունը ճանաչելու հարցի վերաբերյալ։ Դիմում ենք Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության քաղաքացիներին, Սփյուռքի հայրենակիցներին՝ պահանջելու Հայաստանի Հանրապետության իշխանություններից քայլեր ձեռնարկել Արցախի Հանրապետությունը ճանաչելու ուղղությամբ։
Տեղեկացնում ենք նաև, որ երկուշաբթի՝ ապրիլի 4-ին, ժամը 15․00-ին մեր պահանջագիրն ենք հանձնելու Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովին»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/04/2024 08:35 «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:32 Ոստիկանը պետք է լավ վարձատրվի և լավ հագնվի․ «Հրապարակ»
- 05/04/2024 08:28 Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ԲԴԽ անդամ է դարձել Ռոբերտ Քոչարյանին կալանավորած Արմեն Դանիելյանը․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:26 Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում հիվանդագին լրջությամբ․«Հրապարակ»
- 05/04/2024 08:21 Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
- 05/04/2024 08:18 Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:15 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/06/2024 12:10 Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան
- 05/06/2024 10:35 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նկատմամբ իշխանության ակնհայտ ուղղորդմամբ տարվում է վիրավորանքների ամոթալի արշավ. Թաթոյան
- 05/06/2024 10:21 Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի վրա. Աբրահամյան
- 05/03/2024 11:30 «Սահմանազատումից» հետո Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքը ադրբեջանցիներից հեռու է լինելու 150-160 մ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/06/2024 13:30 Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
- 05/06/2024 10:53 Քամու հետևանքով վնասներ՝ Երևանում
- 05/06/2024 10:50 Ավտոմեքենաներ են բախվել, որին հաջորդել է հրդեհը. կան վիրավորներ
- 05/06/2024 10:38 Կապանի Արփիկ թաղամասում քաղաքացին սայթաքել և ընկել է քարերի վրա. նա հոսպիտալացվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն