Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/29/2024   14:01 Մյասնիկյան պողոտայում բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը. վերջինը կողաշրջվել է 04/29/2024   13:55 Բագրատ սրբազանին զրպարտել են՝ մեղադրելով «Կրեմլից միլիոնավոր դոլարներ» ստանալու մեջ. պահանջում են քրգործ հարուցել 04/29/2024   13:52 Գյուղացիները հաստատել են՝ ադրբեջանցիներ են հայտնվել Ոսկեպարում, ծառեր կտրել. Դանիելյան 04/29/2024   13:49 «Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 04/29/2024   13:47 «Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ. Դանիելյան 04/29/2024   13:32 Կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը 04/29/2024   13:28 Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ՝ մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի, Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքների վերաորակման հարցով 04/29/2024   13:15 Ջերմաստիճանը նվազելու է մինչև10 աստիճանով. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները 04/29/2024   13:11 Վարդապետյանն ասելիք չուներ արդարադատությանը միջամտելու աղմկահարույց գործի վերաբերյալ 04/29/2024   13:08 Հանգստյան և տոնական օրերին դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի 04/29/2024   13:04 Կալանքի կտրուկ աճը Ձեր պաշտոնավարման հետ է համընկել․դատախազական հսկողությու՞նն է թուլացել՝ ամեն ինչ հաստատում եք, թե իրապես նման ծանր հանցավորության վիճակում ենք․ Թորոսյանը՝ Վարդապետյանին 04/29/2024   12:42 Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է 04/29/2024   12:35 Բերքաբերի համայնքապետը՝ Ալիեւի հայտարարության մասին 04/29/2024   12:28 Որևէ իշխանություն չի կարող առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու թշնամուն նվիրել ՀՀ տարածքները․ ՀՅԴ ՀԵՄ 04/29/2024   12:20 Կալանավորումը մնում է որպես պատիժ. Նազարյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ) 04/29/2024   12:10 Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/29/2024   12:05 Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում 04/29/2024   12:03 Պայքարի օջախը Տավուշն է, բայց իրական թատերաբեմը Երևանն է, քաղաքական, ապակուսակցական կոնսոլիդացիա է պետք. Դավիթ Անանյան 04/29/2024   11:48 Բլինքենը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությունը Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու վերաբերյալ 04/29/2024   11:44 Երևանում բեռնատարը՝ «Միացիր կամ հանձնիր» գրություններով, փակել է Մյասնիկյան պողոտան 04/29/2024   11:40 Ի զորակցություն Տավուշի մեր հայրենակիցների Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ 04/29/2024   11:25 Վարդապետյանը հայտնեց, թե ավարտված գործերով որքան գումար է վերադարձվել պետությանը 04/29/2024   11:21 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից 04/29/2024   11:15 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակվել 04/29/2024   11:05 Մեր նախագծերը պտտվում, պտտվում, տեղ չեն հասնում, հասկանանք՝ որտեղ են պտտվում. Ավինյան 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/29/2024   10:54 Դեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալ 04/29/2024   10:51 Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո 04/29/2024   10:43 Գլխավոր դատախազն ԱԺ-ում է. պետաիրավական հանձնաժողովի նիստ. ուղիղ 04/29/2024   10:38 Լեգիտիմության ակնհայտ բացակայության պայմաններում իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, ինչը մեր երկիրը երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից. Աբրահամյան 04/29/2024   10:31 Ապրիլի 21-ին Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են (տեսանյութ) 04/29/2024   10:27 Իրավունքի և օրենքի այնպիսի ժխտողականություն, որին ականատես եղա երեկ` Վահագն Մախսուդյանի կալանքի միջնորդության քննարկմանը, վաղուց չէի տեսել․ Վարազդատ Հարությունյան 04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/29/2024   08:18 Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   21:52 Տավուշի դարպասները բացում են թշնամու առաջ. ցուցարարները Երևան-Դիլիջան մայրուղին մի ժամով փակ են պահել (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:14 Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է 04/28/2024   21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան 04/28/2024   20:43 Երևանցի Արենն այսօր մկրտվեց Կիրանցի Սուրբ Աստվածածին եկեղեցում. լուսանկար 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   20:27 Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին 04/28/2024   20:20 Բլինքենի հետ հեռախոսազրույցում վարչապետ Փաշինյանը դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի վերաբերյալ 04/28/2024   20:04 Հրդեհ Արագած գյուղում 04/28/2024   19:48 Տեղեկություններ են ստացվել, որ Ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում (տեսանյութ) 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/28/2024   19:40 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողների պարգևատրմանը 04/28/2024   19:23 5 միֆ. ինչ է պետք իմանալ իմպլանտի մասին (տեսանյութ) 04/28/2024   18:49 Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու, բանակցությունները չստացվեցին․ փաստաբան 04/28/2024   18:29 Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան

Ուկրաինայում արգելվել է լքել երկիրը՝ զինակոչի տարիքում գտնվող այդ թվում հայ տղաներին. Խարկովում ՀՀ պատվավոր հյուպատոսի օգնական 03/08/2022   15:51  |  ԼՐԱՀՈՍ

Ուկրաինայից այս պահին մարդկանց, այդ թվում՝ հայերի տարհանման համար տարբեր ճանապարհներ կան, որից մեկը գնացքն է, որն աշխատում է ամեն օր՝ սպասարկելով օրական մի քանի ուղղություն։ Ճիշտ է՝ ճանապարհը շատ դժվար է, երկար և ոչ հարմարավետ, բայց, ամեն դեպքում, շատ հայ ընտանիքներ, արդեն իսկ, գնացքով մեկնել են Լվով, շատերը մնացել են երկրի արևմտյան շրջաններում, ոմանք էլ այնտեղից մեկնել են եվրոպական երկրներ կամ պատրաստվում են վերադառնալ հայրենիք,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Խարկովում ՀՀ պատվավոր հյուպատոսի օգնական Համլետ Հովհաննիսյանը՝ խոսելով Ուկրաինայում գտնվող հայազգի բնակիչների տարհանման խնդիրների մասին։

Նրա փոխանցմամբ՝ հեռանալու համար կա նաև մեքենայի ճանապարհ. «Բոլոր նրանց համար, ովքեր ունեն սեփական օգտագործման փոխադրամիջոց, կա նաև այս տարբերակը, սակայն, սա խիստ վտանգավոր և անհարմար միջոց է՝ լքելու տարածքը։ «Երկրի արևմտյան մասեր հասնելու համար մեքենայի ճանապարհով Խարկովից մինչև Լվով երեքից չորս օր է տևում, բայցի այդ՝ գոյություն ունեն պարետային ժամեր, որի ընթացքում մեքենայով երթևեկելն, ուղղակի, անհնար է դառնում», - նշել է նա։

Խոսելով Խարկովում այս պահի դրությամբ մնացած հայ ընտանիքների մասին՝ Համլետ Հովհաննիսյանը նկատում է՝ հայ համայնքից շատերն են փորձում տեղափոխվել ավելի անվտանգ վայրեր, հենց հիմա էլ կան որոշ ընտանիքներ, որոնք դեռևս միջոց չեն գտել՝ քաղաքը լքելու համար. «Մենք նրանց հետ անընդհատ կապի մեջ ենք, օգնում ենք, տեղեկատվություն ենք տրամադրում, թե ի՞նչ մեթոդներով կարող են դուրս գալ քաղաքից, անհրաժեշտության դեպքում՝ էվակուացման հարմար տարբերակներ ենք փնտրում, եթե կարիք կա՝ պարեն և դեղորայք ենք տրամադրում»։

«Փաստինֆո»-ն ահազանգեր էր ստացել Ուկրաինայում ապրող հայերից, որ զինակոչի տարիքում գտնվող երիտասարդներին թուլ չեն տալիս հեռանալ երկրից, նրանց հետ միասին մնում են նաեւ նրանց ընտանիքների հարազատները, ինչին արձագանքելով Համլետ Հովհաննիսյանը փաստել է, որ, այդ թվում ազգությամբ հայ զինակոչման տարիքում գտնվող տղաներին արգելվել է լքել երկիրը. «Անկախ ազգությունից, բոլոր այն տղաները, ովքեր համարվում են Ուկրաինայի քաղաքացի, նրանց էվակուացումն օրինական կարգով արգելվում է։ Սա օրենք է, որի առաջ հավասար են Ուկրաինայի հանրապետության քաղաքացի հանդիսացող ցանկացած արական սեռի ներկայացուցիչ՝ անկախ ազգությունից։ Համայնքը, նույնպես, այս պարագայում չի կարող որևէ դեր խաղալ, օրենքը խախտել չի թույլատրվում ոչ մի տեղ, ոչ մի պարագայում»,- ասում է Խարկովում ՀՀ պատվավոր հյուպատոսի օգնականը։

Վերջինս չուներ հստակ տեղեկատվություն, թե այս պահի դրությամբ քանի հայ է հեռացել Ուկրաինայից, նրանցից քանիսն են վերադարձել Հայաստան։ Համլետ Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ այդ տվյալները, հավանաբար, Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը կամփոփի պատերազմական գործողություններից հետո՝ նշելով, որ տեխնիկական պատճառներով հիմա դա, նույնիսկ, անհնար է իրականացնել։ Չկա նաև ստույգ տեղեկատվություն այն մասին, թե ռազմական գործողությունների արդյունքում հայազգի քանի՞ վիրավոր և զոհված անձ կա.«Խարկովում ռազմական գործողությունների արդյունքում, մարտի 1-ի դրությամբ, հայ ընտանիքի անդամներ են վիրավորվել։ Նրանք վիրահատության են ենթարկվել, վիրահատությունը բարեհաջող է անցել և հիմա, արդեն, ապաքինման փուլում են։ Թե որքա՞ն վիրավոր կամ զոհված հայ կա Ուկրաինայում վերջին ռազմական գործողությունների արդյունքում, այս պահին դեռևս պաշտոնական որևէ տվյալ չկա։ Մեր ունեցած տեղեկություններով Խարկովում հայազգի զոհեր չկան»,- ասում է Խարկովում հյուպատոսի օգնականը։

Ինքը՝ Համլետ Հովհաննիսյանն, ընտանիքի հետ միասին մինչև վերջին օրերը շարունակել է գտնվել Խարկով քաղաքում և միայն օրեր առաջ, երբ այնտեղ մնալն այլևս անհնարին է դարձել՝ հրետակոծությունների և պայթյունների ինտենսիվության պատճառով, ընտանիքի անդամների հետ միասին տեղափոխվել է Խարկովի հարակից բնակավայրերից մեկը։ Ասում է՝ պարենի խնդիր այս պահի դրությամբ չունեն, ավելին՝ հայկական եկեղեցին հոգում է նույնիսկ շատերի պարենի հարցը՝ անկախ ազգությունից.

«Բոլոր նրանք, ովքեր ունեն պարենի և դեղորայքի խնդիր, նախապես հայտարարված ժամերին կարող են այցելել հատուկ նշված վայրեր, որտեղից կստանան իրենց անհրաժեշտ մթերքն ու դեղորայքը։ Հարկ եղած դեպքում, ես՝ սեփական օգտագործման մեքենայով, մեկնում եմ քաղաք՝ անհրաժեշտ օգնություն կամ որևէ խնդիր լուծելու համար։ Ամեն դեպքում, այսպիսի իրավիճակում հայտնված երկրում առաջին անհրաժեշտության պարագաների, հատկապես՝ պարենի և դեղորայքի խնդիր է առաջանում, սակայն, քաղաքային իշխանությունների և տարբեր անհատների, այդ թվում նաև՝ հայազգի անհատների նախաձեռնության շնորհիվ, այդ հարցը պատշաճ կերպով լուծում է ստանում»,- ասել է Խարկովում ՀՀ պատվավոր հյուպատոսի օգնական Համլետ Հովհաննիսյանը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

23:32 07/03/2022  |  Միջազգային լրահոսՆիկոլայ Բասկովը պատասխանել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Վենեդիկտովային՝ իրեն հեռակա կալանավորելու որոշմանը
23:15 07/03/2022  |  Միջազգային լրահոսՈւկրաինայի հետ բանակցությունների չորրորդ փուլը կկայանա Բելառուսի տարածքում
22:33 07/03/2022  |  Միջազգային լրահոսԲանակցությունների երրորդ փուլից հետո Պոդոլյակը խոսել է դրական որոշ միտումների մասին
22:22 07/03/2022  |  Միջազգային լրահոսՈւկրաինայի անվտանգության ծառայության կողմից ձերբակալվել Է ուկրաինացի պատգամավոր Շեւչենկոն՝ Լեհաստանի սահմանը հատելիս
21:52 07/03/2022  |  Միջազգային լրահոսՌուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլն ավարտվել է
21:22 07/03/2022  |  Միջազգային լրահոսԱբխազիայում ավտոերթ է անցկացվել՝ ի պաշտպանություն Ուկրաինայում ռուս զինվորականների
20:30 07/03/2022  |  Միջազգային լրահոսՊրիլուկի մոտ խոցվել են ռուսական բենզատար մեքենաները
18:27 07/03/2022  |  ՔաղաքականՈւկրաինացի ժողովուրդը սկսել է զինվել. ՌԴ-ն գործ ունի ոչ միայն կանոնավոր բանակի, այլ ողջ բնակչության հետ, ամենաարյունալին դեռ առջևում է. Վան Համբարձումյան (տեսանյութ)
18:04 07/03/2022  |  Միջազգային լրահոսԳերմանիան ու Հոլանդիան դեմ են արտահայտվել Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելուն. Bloomberg
16:43 07/03/2022  |  Միջազգային լրահոսԿիևի մոտ կատաղի մարտեր են ընթանում.մայրաքաղաքը պատրաստվում է պաշտպանության.քաղաքապետ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]