Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով 04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ) 04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը 04/26/2024   17:03 Հրատապ. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը. ոստիկանները քաշքշում էին պատգամավորներին, գոռում լրագրողների վրա 04/26/2024   16:59 Ճիշտ ես ասում, Նիկոլ, նախկինները ժամանակին չեն լուծել, բայց դա նշանակում է՝ դու սենց պետք է լուծեի՞ր. սա քո ջախջախիչ պարտությունն է. Նորիկյան 04/26/2024   16:46 Ոստիկանը գոռում է, բայց քաղաքացուց է պահանջում հանգիստ խոսել. փակ է Երեւան-Սեւան ճանապարհը 04/26/2024   16:40 Հրատապ. լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու վրա. քաղաքացիները փակում են ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:09 Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից 04/26/2024   16:04 Ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից 04/26/2024   15:36 Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան. Ալիև 04/26/2024   15:30 ՀՀ ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը. պարզաբանում են ակնկալում հակառուսական հայտարարությունների վերաբերյալ 04/26/2024   15:26 Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր 04/26/2024   15:21 «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց են կատարել Սեւանի հոգեկան առողջության կենտրոն 04/26/2024   15:01 Հավատում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այս տարի կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց 04/26/2024   14:56 Մեր երկրում փաստորեն հեղինակություն չունենալն ավելի լավ է, քան՝ ունենալը․ Մելիքյան 04/26/2024   14:54 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   14:45 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով 04/26/2024   14:33 Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում ահաբեկչության հեղինակը դատապարտվել է 1794 տարվա ազատազրկման 04/26/2024   14:23 Ալիևն ու Շոլցը բանակցություններ են սկսել Բեռլինում 04/26/2024   14:18 Ուկրաինային աջակցող իրանցի ռեփերը դատապարտվել է մահապատժի 04/26/2024   14:06 Էներգառեսուրս պետք է գնել այնտեղից, որտեղ ամենաէժանն է. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին 04/26/2024   13:47 Ակցիաները նոր երանգ են ստանում. 1930-ականների հագուստով ցուցարարները՝ իրենց ճամպրուկներով, կամրջի տակ 04/26/2024   13:40 Աղդամում հանդիսավորությամբ փակվել է ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը 04/26/2024   13:38 Պայքարեք,որ ձեր տուն եռագույնով պարուրված, փայտից, մեխերով զմռսված դագաղ չբերեն. Զոհված զինծառայողի մայր 04/26/2024   13:32 Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան 04/26/2024   13:29 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   13:25 Մերժում ենք համակերպվելն այնպիսի կացությունների, երբ դատելին դառնում է դատավոր, ամբաստանյալը՝ պահանջատեր, ցեղասպանը իրավատեր. Արամ Ա. Կաթողիկոս (տեսանյութ) 04/26/2024   13:24 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանից պահանջել է «չխառնվել» Բաքվի ներքին գործերին
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի

Կրթության փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ծրագրում է դպրոցներում աշակերտներին ուսուցանել ադրբեջաներեն ու թուրքերեն, ինչպես նաև՝ ծանոթացնել Ադրբեջանի և Թուրքիայի մշակույթին. Նախարարն անտեղյակ էր 02/25/2022   19:22  |  ԼՐԱՀՈՍ

Կա՞ արդյոք ադրբեջաներեն լեզվի ուսուցման անհրաժեշտություն կամ նման խնդիր Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում, թե՞ ոչ։ Սա հարց է, որ խիստ արդիական և մտահոգիչ երանգներ ընդունեց ՀՀ ԿԳՄՍ Նախարարության հրավիրած վերջին ասուլիսից (փետրվարի 21) հետո, երբ այդ մասին հայտարարեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

Պարզվում է, սակայն, մինչ, առնվազն, ասուլիսի անցկացման պահը, Կրթության գերատեսչությունը ղեկավարող նախարար Վահրամ Դումանյանը տեղյակ չէր, որ սեփական նախարարության կողմից վերջերս մշակված Կրթության ռազմավարության մինչև 2030 թվականի ծրագրով նախատեսվում է հանրակրթական դպրոցներում, որպես երրորդ օտար լեզու, ներառել տարածաշրջանային երկրների, այդ թվում՝ վրացերենի, ադրբեջաներենի և թուրքերենի ուսուցումը։

Լրագրողի հարցին ի պատասխան, նախարարը նախ տարակուսած հայտարարեց, որ նման խնդիր հանրակրթական դպրոցներում այս պահին չկա, հետո շփոթված հայացքով աջ ու ձախ նայեց՝ ասուլիսին ներկա փոխնախարարներին։ Պարզվեց կա՝ Ժաննա Անդրեասյանը, բառացիորեն հայտարարել է հետևյալը՝ հանրակրթական դպրոցներում տարածաշրջանային (այդ թվում նաև՝ ադրբեջաներեն և թուրքերեն) լեզուների ուսուցման հարցը ներառված է մշակվող նոր ռազմավարության նախագծում և ինքն, անձամբ, սա շատ կարևոր, անհրաժեշտ և նույնիսկ ուշացած խնդիր է համարում.«Խոսքը վերաբերում է տարածաշրջանային լեզուների դասավանդման խրախուսման խնդրին։ Նախորդ տարին մեզ ցույց տվեց, թե մենք ինչ լրջագույն բացեր ունենք գիտելիքի մասով՝ կապված տարածաշրջանային երկրների հետ։ Մենք չենք ճանաչում տարածաշրջանային որևէ երկիր, լինի դա՝ Վրաստանը, Իրանը, Թուրքիան, թե Ադրբեջան։ Սրանք այն երկրներն են, որ սահմանակից են մեզ և հարց է առաջանում, թե մենք, օրինակ, ի՞նչ գիտելիք ենք փոխանցում այս երկրների մասին մեր հանրակրթական դպրոցներում սովորող աշակերտներին։ Դրանք գիտելիք են, որոնք մենք, նախ և առաջ, պետք է ունենանք և այդ գիտելիքի շնորհիվ է, որ պետք է կազմենք մեր երկրի շահերը ներկայացնող և առաջ տանող քաղաքականություն։ Սա, կարծում եմ, որևէ մեկի մոտ նույնիսկ հարց չպետք է առաջացներ»,- ասում է Կրթության փոխնախարարը և համոզմունք հայտնելով, հավելում՝ եթե այդ հարցը ժամանակին լուծված լիներ, ապա, գուցե, մենք չունենայինք այն խնդիրները, որոնք ունենք, այն էլ՝ այսպիսի ծավալներով։


Թե ի՞նչ խնդիրների մասին է մատնանշում փոխնախարար Անդրեասյանը, հայտնի չէ։ Նա չի պարզաբանում, թե ինչպե՞ս մենք կարող էինք, ասենք, չունենալ, օրինակ, արցախյան հակամարտության խնդիրը, եթե, ինչպես ինքն է նկատում, ժամանակին, մեր դպրոցներում դասավանդվեր ադրբեջաներեն, կամ ասենք, ի՞նչ բաց է գրանցվել Հայաստանի հանրակրթական դպրոցներում թուրքերեն լեզվի բացակայությունը։ Հավանաբար, հիմա, երբ օրվա իշխանությունների կամ նրանց սպասարկող մանկլավիկների նախաձեռնությամբ հայաստանյան դպրոցներ մտցվի, օրինակ, թուրքերեն լեզուն, աշակերտներն ավելի խորությամբ կըմբռնեն և կհասկանան, ասենք՝ Հայոց Ցեղասպանության ողջ էությունը, չի բացառվում նաև թուրքերեն լեզվով՝ ըստ թուրքական կողմի առաջարկվող վարկածի…

Ինչևէ…

Նույն ասուլիսի ընթացքում, փոխնախարար Անդրեասյանը հայտարարում է՝ մասնագիտական գործունեության բերում ինքը ժամանակին նայել է մեր պատմության դասագրքերում որոշ հարցերի վերաբերյալ մոտեցումները։ Ինչպես հասկանում ենք նախարարի խոսքերից, դրանք վերջինիս չեն բավարարել. «Օրինակ, հարևան Իրանի վերաբերյալ մեր պատմության դասագրքերում ընդգրկված է միայն պատմական գիտելիք, այնինչ, այդ երկիրը հիմա էլ կա, մեր կողքին է։ Հիմա հարց է առաջանում՝ ի՞նչ է այն իրենից ներկայացնում, ինչպիսի՞ հասարակություն ունի, ինչպիսի՞ արժեքների է դավանում և այլն։ Կարծում եմ, սրանք առանցքային ռազմավարական նշանակության խնդիրներ են, որոնք պետք է հանրակրթական մակարդակով մեր երեխաներին հասանելի դարձնենք։ Ես արդեն նշեցի, որ նոր օրենսդրական նախագծի շրջանակներում, մեր կրթական համակարգը երրորդ օտար լեզվի հնարավորություն է ընձեռում և, կարծում եմ՝ այն դպրոցները, որոնք կունենան նման հնարավորություն և համապատասխան ռեսուրսներ, այս խնդիրը կլուծեն»։

Խնդրահարույց ասուլիսից հետո, հարցի առնչությամբ հավելյալ տեղեկություն ստանալու ակնկալիքով, այսօր «Փաստինֆո»-ն կապ հաստատեց ԿԳՄՍ նախարարության մամլո խոսնակ Գեղամ Մելիքբեկյանի հետ, սակայն, մեր հարցերին ի պատասխան, ստացանք խոսնակի համառ լռությունը։ Պարոն Մելիքբեկյանն անկեղծորեն նեղսրտեց՝ Հայաստանում հարյուրից ավելի լրատվամիջոց կա, եթե ամեն մեկը զանգահարի և պարզաբանում խնդրի, պատկերացնում ենք արդյո՞ք նրանց վիճակը։ Լրագրողի նկատառմանը, թե, գուցե, իսկապես հարցն այնքան լուրջ է, որ խնդիրներ է հարուցել լրատվամիջոցների ներկայացուցիչների շրջանակում, հետևաբար, նրանք պարզաբանումներ ստանալու ակնկալիք ունեն գերատեսչության ղեկավարներից, Գեղամ Մելիքբեկյանն ասաց՝ ձեր բոլոր հարցերի պատասխանները փնտրեք նախարարության հրավիրած վերջին ասուլիսի և ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի՝ վերջին ճեպազրույցի ընթացքում։ Զրույցը՝ գերատեսչության խոսնակի հետ այսքանով ավարտվեց։

Այնուհանդերձ, «Փաստինֆո»-ն փորձեց հասկանալ՝ ի՞նչ առավել կարևոր տեղեկատվություն է փոխանցել նախարար Դումանյանը խնդրահարույց հարցի առնչությամբ՝ Կառավարության վերջին ճեպազրույցի ընթացքում, ինչին հղում էր կատարում գերատեսչության խոսնակը։ Պարզեցինք հետևյալը՝ լրագրողների հետ հարց ու պատասխանի ընթացքում Վահրամ Դումանյանը նախ՝ զարմանք էր հայտնել, թե ինչո՞ւ են մարդիկ ֆիքսվել հանրակրթական դպրոցներում հենց ադրբեջաներենի ուսուցման իրենց նախաձեռնության վրա, ապա հավելել էր. «Նույն Ադրբեջանում շատ լավ են տիրապետում հայերեն լեզվին։ Ի՞նչ կա դրանում, եթե մեր աշակերտները ծանոթանան տարածաշրջանային երկրների լեզուներին կամ ուսումնասիրեն այդ երկրների մշակույթը, չեմ հասկանում…»։

Տեղեկացնենք, որ ԿԳՄՍ-ի կողմից վերջերս մշակված կրթության զարգացման նոր ռազմավարության շրջանակեներում, մինչև 2030 թվականը նախատեսվում է հանրապետության հանրակրթական դպրոցներում, որպես երրորդ օտար լեզու ներառել տարածաշրջանային երկրների լեզուների՝ վրացերենի, պարսկերենի, ադրբեջաներենի, ինչպես նաև թուրքրենի ուսուցումը։ Այս մասին հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում, օրեր առաջ տեղեկացրել էին ԿԳՄՍ նախարարության ղեկավարները։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:10 20/02/2022  |  ԼՐԱՀՈՍ«Մշակույթով ու կրթությամբ միայն կարող ենք հաղթահարել բոլոր դժվարությունները»․ Վահրամ Դումանյան
17:10 12/02/2022  |  ԼՐԱՀՈՍԱռարկայական օլիմպիադաները զուտ կրթական միջոցառումներ են և քաղաքական շահարկումներ ծավալելն անթույլատրելի է. ԿԳՄՍՆ
18:23 08/02/2022  |  ԼՐԱՀՈՍԲոլոր խնդիրներն արձանագրվել են, և դրանք լուծելի են. Ժաննա Անդրեասյանը՝ Տավուշի դպրոցներում փորձարկվող չափորոշչի մասին
12:46 07/02/2022  |  ԼՐԱՀՈՍՀայաստանում դպրոցական ատեստատներն այս տարվանից թվայնացված են լինելու.Ժաննա Անդրեասյան
12:10 07/02/2022  |  ԼՐԱՀՈՍԲուհերի պետպատվերի տեղերի բաշխման հարցը՝ երեք գերատեսչությունների քննարկման առանցքում
20:26 06/02/2022  |  ԼՐԱՀՈՍՀայտնի են դպրոցականների գարնանային արձակուրդի օրերը և տևողությունը
18:07 04/02/2022  |  ՄարզականՆատալյա Ռոտենբերգը նշանակվել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գեղարվեստական մարմնամարզության գծով փոխնախագահի պաշտոնում
20:58 29/01/2022  |  ՄեկնաբանությունԱմբողջ կրթական համակարգի՝ հեռավար ուսուցման անցնելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Ժաննա Անդրեասյան
21:25 22/01/2022  |  ԼՐԱՀՈՍՀամավարակի ազդեցությամբ կրթական աղքատությունը կամ թերուսությունը դարձել է աշխարհում նոր տիպի անհավասարության ցայտուն ցուցանիշ․Անդրեասյան
13:41 20/01/2022  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանի ասածի մեջ արտառոց բան չեմ տեսնում. Դումանյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]