ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ունեմ այն զգացողությունը, որ դեռ գտնվում ենք պատերազմի մեջ, պարզապես զինված հարձակում չկա. ՄԻՊ 02/23/2022 11:32 | ԼՐԱՀՈՍ
Զգացողություն ունեմ, որ դեռ գտնվում ենք պատերազմի մեջ, պարզապես զինված հարձակում չկա։ Այս մասին պաշտոնավարման 6 տարիների գործունեության մասին ամփոփիչ ասուլիսում ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը։
Արման Թաթոյանը հիշեցրեց, որ ուղիղ 6 տարի առաջ՝ 2016թ փետրվարի 23-ին ԱԺ-ի կողմից ընտրվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան, առաջին օրվանից սկսած աշխատել են ամենաբարդ, լարված ու ճգնաժամային իրավիճակում։
«Մշտապես ինձ ուղեկցել է մի կարևորագույն սկբունք՝ նախ հավատարիմ լինել երդմանը՝ անել մշտապես ամեն ինչ որքան անհրաշեշտ է, իսկ դրանից հետո էլ՝ ամեն ինչ որքան պետք է»,- ասաց Արման Թաթոյանը՝ հիշեցնելով, որ իր ընտրվելուց գրեթե անմիջապես հետո սկսվել է Ապրիլյան պատերազմը, ինքը ապրիլի 3-ի առավոտյան արդեն գտնվում էր Արցախում էր, իրականացվել են փաստահավաք աշխատանքներ, դրանից հետո Տավուշում պարբերաբար իրականացվել են փաստահավաք աշխատանքներ, հետո՝ ոստիկանության ՊՊԾ գնդի հետ կապված իրադարձություններն են տեղի ունեցել՝ զանգվածային հավաքներ, ակցիաներ, ձերբակալություններ, իրավունքների խախտումներ, իսկ դրան հաջորդող տարին՝ նույնպես լարված էր, որովհետև վերաբերում էր այդ գործի շրջանակներում կալանավորվածների հացադուլներին, պահման վայրերին և այլն։
«2018 ապրիլ-մայիս ամիսների իրադարձութունները տեղի ունեցան։ Աշխատանքային խմբերով աշխատել ենք գիշեր-ցերեկ, հաճախ լուսացնելով ոստիկանության բաժիններում, ՔԿՀ-ներում, աշխատակազմում, որպեսզի կարողանանք պատշաճ իրականացնենք մեր պարտականությունները»,- նշեց ՄԻՊ-ը։
Այնուհետև 2020թ հուլիսին ադրբեջանական իշխանությունները սանձազերծել էին ագրեսիա Տավուշի ուղղությամբ, ՄԻՊ աշխատակազմն իրականացրել է փաստահավաք աշխատանքներ, միջազգային կառույցներին են ներկայացրել ճշգրիտ տեղեկություններ, պատերազմական հանցանքները։
ՄԻՊ-ի խոսքով՝ քովիդի ժամանակաշրջանը բաժին ընկավ, որտեղ աշխատանքներ են տարվել երեք հիմնական ուղղություններով՝ իրազեկումներ, որ մարդիկ իմանան իրենց իրավունքների մասին, որ կարողանան ճիշտ կանխարգելել համավարակը, ինչպես նաև՝ պետության նկատմամբ վերահսկողության իրականացումը, որ պետությունը, չօգտվելով արտակարգ դրությունից և չարաշահումներ թույլ չտա։
Այնուհետև՝ 2020թ սեպտեմբերի 27-ին սանձազերծվեց աղետաբեր պատերազմը, որն ուղղեկցվեց բազմաթիվ զոհերով, ավելացրեց հաշմանդամություն ունեցող անձանց թիվը, մարդկանց դժբվախտացրեց, ավերեց բնակավայրեր։ ՄԻՊ-ի խոսքով՝ պատերազմից հետո էլ շարունակվում են խախտումները սահմանային բնակավայրերում, Արցախում։
«Այս ողջ ընթացքում, հիմա էլ ունեմ այն զգացողությունը, որ դեռ գտնվում ենք պատերազմի մեջ, պարզապես զինված հարձակում չկա, իրավական ձևակերպումն այդպես չէ»,- ասաց ՀՀ ՄԻՊ-ը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/04/2024 08:35 «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:32 Ոստիկանը պետք է լավ վարձատրվի և լավ հագնվի․ «Հրապարակ»
- 05/04/2024 08:28 Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ԲԴԽ անդամ է դարձել Ռոբերտ Քոչարյանին կալանավորած Արմեն Դանիելյանը․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:26 Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում հիվանդագին լրջությամբ․«Հրապարակ»
- 05/04/2024 08:21 Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
- 05/04/2024 08:18 Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:15 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/03/2024 11:30 «Սահմանազատումից» հետո Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքը ադրբեջանցիներից հեռու է լինելու 150-160 մ
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/04/2024 13:02 Հեղեղումներ, փլուզումներ, ջրալցումներ. հորդառատ անձրեւի հետեւանքները՝ մայրաքաղաքում. նոր կադրեր
- 05/04/2024 11:25 Հրդեհված տնից փրկարարները հանել են երեխաների մարմինները. նոր մանրամասներ
- 05/04/2024 10:42 Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում ․ Ջուրը լցվել է հարակից տները
- 05/04/2024 10:31 Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն