Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/29/2024   18:12 Միջազգային դերակատարներն ի՞նչն են ողջունում՝ պարտադրանքի, ուժի կիրառման արդյունքում մեկնարկած գործընթացը՞. Արա Այվազյանը համոզված է՝ Տավուշում կատարվողը քաղաքական որոշման հետեւանք է 04/29/2024   18:09 Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին 04/29/2024   18:03 Իրանը մտադիր է ընթացիկ տարում 5-7 արբանյակ ուղարկել տիեզերք 04/29/2024   18:01 Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի 04/29/2024   17:41 Կեղծ, հիմնազուրկ տեղեկությունների հրապարակման նպատակը սրբազանին հեղինակազրկելն է․ շարժումը պահանջում է պատասխանատվության ենթարկել լրագրողին 04/29/2024   17:36 Երևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում փորձել է անառակաբարո արարք կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ 04/29/2024   17:14 Սահմանագծման գործընթացում չկա 2 կողմ, մեր շահը ներկայացնող կողմը գոյություն չունի.Անանյան 04/29/2024   17:04 Ուկրաինան անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ստոլտենբերգ 04/29/2024   16:54 Սահմանազատման աշխատանքների մասին պարզաբանում է տարածել արդարադատության նախարարությունը՝ շրջանառվող թեզերը որակելով որպես կեղծ և մոլորեցնող 04/29/2024   16:42 Պետությանը վերադարձված գույքեր, դատարան ուղարկված գործերի կրկնակի աճ. Աննա Վարդապետյանը ներկայացրել է Դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումը 04/29/2024   16:37 Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Մեդիահաբ 04/29/2024   16:34 Ադրբեջանում իրավապաշտպանի են ձերբակալել 04/29/2024   16:34 Մեր էներգետիկ համակարգը ադրբեջանականացնում են. Դավթյան (տեսանյութ) 04/29/2024   16:31 Ադրբեջանին են փոխանցվում տարածքներ առանց սահմանադրական հանրաքվեի, Դատախազությունն անելիք չունի՞․ Մինասյանը՝ Վարդապետյանին 04/29/2024   16:28 Հրաման տվողն ու քաշքշուկ հրահրողը ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանն էր. Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել 04/29/2024   16:25 Դատախազությունը ՔԿ է ուղարկել Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով հաղորդումը 04/29/2024   16:22 ՆԱՏՕ-ն Ռուսաստանի դեմ ծրագիր չունի և չի ունենա. Բլինքեն 04/29/2024   16:18 Նախարար Մկրտչյանը հանդիպում է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ 04/29/2024   16:15 Այսօր տարածքների ու ռեսուրսների մեծ պայքար է գնում, միայն ՀՀ -ն է ամեն բան շատ թեթև ու հեշտ զիջում. Ղուլյան (տեսանյութ) 04/29/2024   16:14 Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքի սեփականության իրավունքը փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը 04/29/2024   15:58 Սամվել Վարդանյանին խոշտանգելու վերաբերյալ հարցը Աննա Վարդապետյանը թողեց անպատասխան 04/29/2024   15:54 Էրդողանը հրաժարվել է սեղմել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի թեկնածու Ռյուտեի ձեռքը. (տեսանյութ) 04/29/2024   15:49 Լավ վախեցել են, Վանեցյանի դեմ սկսել են վիրտուալ պայքարը․ Բաբայան 04/29/2024   15:46 Ադրբեջանցիները Կիրանցի տարածք մտնել դեռ չեն կարողացել. քիչ հետո Փաշինյանը կհանդիպի կիրանցիների հետ 04/29/2024   15:40 Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ 04/29/2024   15:34 Թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչ․ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան 04/29/2024   15:34 Բլինքենը հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանի հետ 04/29/2024   15:19 Հայ-ադրբեջանական բանակցություններում Ղազախստանի միջնորդության մասին խոսք չկա. երկրի ԱԳՆ 04/29/2024   15:05 Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան 04/29/2024   14:58 Թուրքիան կպաշտպանի Մարկ Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում.ԶԼՄ 04/29/2024   14:49 Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/29/2024   14:26 «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրում Աննա Հակոբյանի հետ տեղի ունեցած միջադեպով 1 անձի մեղադրանք է ներկայացվել, մյուսներն ազատվել են արգելանքից 04/29/2024   14:17 Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետ 04/29/2024   14:14 100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիայում 04/29/2024   14:06 Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան 04/29/2024   14:01 Մյասնիկյան պողոտայում բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը. վերջինը կողաշրջվել է 04/29/2024   13:55 Բագրատ սրբազանին զրպարտել են՝ մեղադրելով «Կրեմլից միլիոնավոր դոլարներ» ստանալու մեջ. պահանջում են քրգործ հարուցել 04/29/2024   13:52 Գյուղացիները հաստատել են՝ ադրբեջանցիներ են հայտնվել Ոսկեպարում, ծառեր կտրել. Դանիելյան 04/29/2024   13:49 «Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 04/29/2024   13:47 «Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ. Դանիելյան 04/29/2024   13:32 Կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը 04/29/2024   13:28 Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ՝ մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի, Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքների վերաորակման հարցով 04/29/2024   13:15 Ջերմաստիճանը նվազելու է մինչև10 աստիճանով. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները 04/29/2024   13:11 Վարդապետյանն ասելիք չուներ արդարադատությանը միջամտելու աղմկահարույց գործի վերաբերյալ 04/29/2024   13:08 Հանգստյան և տոնական օրերին դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի 04/29/2024   13:04 Կալանքի կտրուկ աճը Ձեր պաշտոնավարման հետ է համընկել․դատախազական հսկողությու՞նն է թուլացել՝ ամեն ինչ հաստատում եք, թե իրապես նման ծանր հանցավորության վիճակում ենք․ Թորոսյանը՝ Վարդապետյանին 04/29/2024   12:42 Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է 04/29/2024   12:35 Բերքաբերի համայնքապետը՝ Ալիեւի հայտարարության մասին 04/29/2024   12:28 Որևէ իշխանություն չի կարող առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու թշնամուն նվիրել ՀՀ տարածքները․ ՀՅԴ ՀԵՄ
04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/29/2024   15:46 Ադրբեջանցիները Կիրանցի տարածք մտնել դեռ չեն կարողացել. քիչ հետո Փաշինյանը կհանդիպի կիրանցիների հետ 04/29/2024   11:21 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում

Արդարադատության նախարարությունը չի հստակեցնում՝ ինչու են ուսումնասիրել հենց դատավոր Վազգեն Ռշտունու դատական ակտերը՝ այդպիսով հաստատելով, որ ցուցաբերվել է խտրական վերաբերմունք 02/14/2022   22:35  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ արդարադատության նախարարությունը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցել սեփական նախաձեռնությամբ՝ ուսումնասիրությունների զեկուցագրի հիման վրա, սակայն չի հստակեցնում՝ ինչու են ուսումնասիրել հենց դատավոր Ռշտունու դատական ակտերը։ Այդպիսով, ըստ էության, սեփական լռությամբ հաստատելով, որ դատավորի նկատմամբ վարույթը հարուցել են թիրախավորված, ցուցաբերվել է խտրական մոտեցում։

Հիշեցնենք, որ կարգապահական վարույթը վերաբերում է դատավորի կողմից երկարատև արձակուրդ մեկնելու հիմքով քրեական գործերը վերամակագրման հանձնելուն։ ՀՀ արդարադատության նախարարությունը դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցել է՝ սեփական նախաձեռնությամբ՝ առանց որևէ միջնորդության, բողոքի։

«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ԲԴԽ-ում այսօր կայացած նիստի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Գագիկ Հարությունյանը ներկայացրեց միջնորդությունը՝ հայտարարելով, թե դատավորն իրավասու չէ կատարել արդեն իսկ մակագրված դատական գործի վերաբաշխում։

Նկատենք, որ կարգապահական վարույթը վերաբերում է դատավոր Վազգեն Ռշտունու վարույթում գտնվող գործերից 10-ին, որոնք վերամակագրվել են, նախարարության ներկայացուցիչները հայտարարել են, թե ևս 60 գործերի վերաբերյալ կասկածներ ունեին, սակայն դրանք այնքան էլ հիմնավոր չեն, որ դրվեին միջնորդության հիմքում։ Հարությունյանը կարծում է, թե դատավոր Ռշտունին կարգապահական խախտում է կատարել դիտավորությամբ։ Վերջինիս խոսքով՝ խոսքը ոչ թե մեկ գործի, այլ՝ 10 գործերի մասին է։

ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցչին հարցեր ուղղեցին դատավոր Վազգեն Ռշտունին և նրա ներկայացուցիչները, սակայն, դրանց հոդաբաշխ որևէ պատասխան այդպես էլ չտրվեց։ Մասնավորապես, դատավորը և ներկայացուցիչները փորձեցին պարզել, թե ինչն է հիմք հանդիսացել ուսումնասիրություններ կատարելու համար, որի հիման վրա էլ համապատասխան զեկուցագիր է ներկայացվել, ու հիմք դարձել կարգապահական վարույթի հարուցման համար։

Նախարարության ներկայացուցիչները փորձեցին «խուսանավել»՝ նախ պարզաբանում պահանջելով, թե ինչ կապ ունի դա բուն միջնորդության հետ, ապա՝ պարզապես չպատասխանելով հարցերին։ Դատավորի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն էլ պարզաբանեց, որ դատարանների նկատմամբ ընդհանուր վերահսկողությունն այլևս հերքված գաղափարախոսություն և իրողություն է, արդարադատության նախարարը բացարձակ ձևով չի կարող վարույթ հարուցել։ Կարգապահական վարույթ կարող է հարուցվել օրինական առիթի հիման վրա, պետք է առնվազն բողոք լինի, սակայն բողոքող անձ սույն դեպքում չի եղել, ավելին, ողջամիտ ժամկետներում ողջամիտ քննության անհրաժեշտության վերաբերյալ մի շարք բողոքներ են ներկայացվել ՀՀ արդարադատության նախարարություն, որոնք անպատասխան են մնացել։ Ռուբեն Մելիքյանն էլ նկատեց՝ դա սկզբունքային նշանակության հարց է, ոչ իրավաչափ հիմքից հնարավոր չէ ստանալ իրավաչափ հետևանք, թունավոր ծառի պտուղները նույնպես թունավոր են։ Մելիքյանի «կենցաղային» լեզվով պարզաբանումից հետո նախարարության ներկայացուցիչն արձագանքեց՝ կրկին նշելով, որ վարույթի հարուցման առիթ է հանդիսացել զեկուցագիրը, ինքնուրույն հայտնաբերումը, ոչ թե՝ բողոքը, բողոք չպետք է առկա լիներ։

Վարույթի հարուցման հիմքի իրավաչափության, մասնավորապես, ուսումնասիրությունների վերաբերյալ այլ հարցադրումներին նախարարության ներկայացուցիչները հոդաբաշխ բացատրություն չտվեցին, ասելիք չունեին, որոշեցին պնդել, թե այդ հարցերը կապ չունեն միջնորդության հետ։

Սիրանուշ Սահակյանը նաև հետաքրքրվեց՝ նմանատիպ ի՞նչ ուսումնասիրություններ է կատարել ԱՆ-ն 2021-2022թ., սակայն նախարարության ներկայացուցիչը հրաժարվեց հարցին պատասխանելուց։ Դատավոր Վազգեն Ռշտունին էլ պնդեց, որ ուսումնասիրությունները տրամադրվեն իր ներկայացուցիչներին։

«Արվել է ամփոփ ուսումնասիրություն, որի արդյունքում նշվել է, որ Վազգեն Ռշտունին հանձնել է 10 քրեական գործ։ Այդ ամփոփ ուսումնասիրությունը, որը զեկուցագրի հիմք է հանդիսացել, ուզում ենք իմանալ՝ խտրական մոտեցում եղե՞լ է, թե՞ ոչ. միգուցե ավելի շատ գործեր են հանձնվել։ Ես ունեմ տվյալներ, որոնք կներկայացնեմ այն մասին, որ մոտեցումը եղել է խտրական, քանի որ Ռշտունուց բացի այլ քրեական գործեր էլ են եղել ու ավելի շատ»,- ընդգծեց Վազգեն Ռշտունին։

Այն բանից հետո, երբ ՀՀ ԱՆ նորանշանակ փոխնախարար Գրիգորի Մինասյանը հայտարարեց, թե պարզապես նախարարությունն է սկսել ավելի լավ աշխատել, առաջիկայում կտեսնենք նման ուսումնասիրությունների արդյունքներ՝ Վազգեն Ռշտունին հայտարարեց, որ տվյալներ կներկայացնի, որ իր նկատմամբ մոտեցումը եղել է խտրական։

Ռուբեն Մելիքյանն էլ ավելացրեց՝ անուններ պետք չէ տալ, թիվ ասեն՝ քանի՞ հոգու վերաբերյալ է նման ուսումնասիրություն կատարվել ու դրա արդյունքներով քանի՞ հոգու նկատմամբ է կարգապահական վարույթ հարուցվել:

Միջնորդության քննությունն անցավ լարված մթնոլորտում, նույնիսկ նախագահող Գագիկ Ջհանգիրյանը ստիպված ընդմիջում հայտարարեց, իսկ նիստի վերսկսումից հետո կարճ տևեց։

Միջնորդության քննությունը հետաձգվեց։ Հաջորդ նիստը նշանակվել է փետրվարի 24-ին, ժամը՝ 15.00-ին։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:51 14/02/2022  |  Դատական ռեպորտաժներՆախարարի տեղակալը պահանջում է տվյալներ՝ Վազգեն Ռշտունու կողմից ՀՀ սահմանը հատելու վերաբերյալ
18:51 14/01/2022  |  ԼՐԱՀՈՍՌշտունին փակագծեր է բացում. Միքայել Համբարձումյանը նախկինում իր հետ կապ է հաստատել
18:02 14/01/2022  |  ԼՐԱՀՈՍՉեմ կարծում՝ շատ դատավորներ կցանկանան բոյկոտել ընտրությունը. Ռշտունի
16:11 14/01/2022  |  ԼՐԱՀՈՍԱննախադեպ է. ԱՆ-ն ինքն է իր նախաձեռնությամբ ուսումնասիրել ու վարույթ հարուցել Ռշտունու նկատմամբ. մեկնաբանում է դատավորը
18:36 27/12/2021  |  ԼՐԱՀՈՍԴատավոր Վազգեն Ռշտունին՝ տարվա ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավոր
20:20 23/12/2021  |  ԼՐԱՀՈՍԴատավոր Վազգեն Ռշտունու նկատմամբ վարույթը հարուցվել է՝ երկարատև արձակուրդ մեկնելու հիմքով քրեական գործերը վերամակագրելու համար. ԱՆ-ն միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ
20:20 17/11/2021  |  ԼՐԱՀՈՍՍպասելի էր. Վազգեն Ռշտունին՝ իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի մասին
15:07 15/08/2020  |  ԼՐԱՀՈՍԱռանձնապես խոշոր չափի թմրամիջոցների մաքսանենգության մեջ մեղադրվողն ազատ է արձակվել վերաքննիչ դատարանի որոշմամբ. Խախտվել է քննչական ենթակայությունը
18:48 12/12/2019  |  ՀարցազրույցՉենք հասցնում արդարադատություն իրականացնել. համակարգը գրեթե կաթվածահար վիճակում է. Վարդազարյան
17:01 08/12/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԴատավորներ Ռշտունուն, Պապոյանին, Վարդանյանին, Գրիգորյանին զրպարտելու գործերը ԱԱԾ-ն պահում է որպես գործի՞ք

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]