ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայության արժանապատվությանը դիպչող յուրաքանչյուր բառի՝ ում կողմից էլ լինի՝ պատասխան պիտի տրվի, իսկ դրա համար ազգային արժանապատվության «մեռած» իշխանություն պիտի ունենալ 02/08/2022 19:41 | Վերլուծություններ
Բելոռուսի նախագահ Լուկաշենկոյի մեկ նախադասությունը Վլադիմիր Սոլովյովի հետ զրույցի ընթացքում ալեկոծել է ֆեյսբուքահայությանը։ Եվ ոչ միայն։ Հայաստանի կուսակցություններից մեկն էլ՝ ՀՀ-ում Բոլոռուսի դեսպանատան առջև վաղը նախատեսում է բողոքի ակցիա իրականացնել։
Այս համատեքստում արժե անդրադառնալ առավել գլոբալ խնդրի, այն է՝ Հայաստանի ներկա իշխանությունների արժանապատվության պակասին, որը դրսևորվում է վերջինիս վարքաբանության մեջ։
2018 թվականից ազգային արժանապատվությունը Հայաստանում փնտրվում ու չի գտնվում։ ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնողը իր ընտանիքին, ընտանիքի յուրաքանչյուր անդամին վերաբերող վիրավորական խոսքին և արտահայտությանը առանց մեթոդների խտրականության՝ պատասխանելու առումով որքան համառ և նախանձախնդիր է, նույնքան հետին պլանում են նրա համար մեր ազգային արժանապատվությանն ուղղված՝ օտար պետությունների պաշտոնյաների տարբեր հայտարարությունները, բնորոշումները և գործողությունները։
Սրա դրսևորումները հատկապես ավելի ցցուն դարձան 44 -օրյա պատերազմում կրած պարտությունից հետո, երբ մեր թշնամի-հարևան երկրի ղեկավարը, ով նախորդ երկու տասնամյակում նման համարձակություն անգամ չէր դրսևորել, այսօր առիթը բաց չի թողնում Հայաստանի վերին իշխանությանը ծաղրելու և վերջինիս ուղղված արհամարհական արտահայտություններ անելու համատեքստում։ Եվ, բնականաբար, ադեկվատ պատասխան չստանալով, այսօրինակ դեպքերը դառնում են սովորական և մշտական։
Ընդ որում, ներկա իշխանությունները՝ ՀՀ վարչապետից մինչև ՊՆ, ԱԳՆ և այլն, ոչ միայն պաշտոնական պատասխաններ տալուց են խուսանավում։ Պատերազմին հաջորդած ողջ շրջանում ՀՀ սահմանամերձ մարզերում տեղի ունեցող գործողությունները՝ հրահրված ադրբեջան պետության կողմից՝ Սյունիքում և Վարդենիսում, նաև Երասխում բազմիցս ոտնահարել և՛ վիրավորել են և սահմանապահ մեր զինուժի, և՛ ՀՀ քաղաքացիների իրավունքները։ Արձագանքել է հիմնականում ՄԻՊ-ը։
Ազգային արժանապատվության պակասի՞ց չէ, արդյոք, որ ՀՀ իշխանությունները հլու-հպատակվել են՝ ըստ արժանվույն չպատասխանելով թուրքազերիներին։
Հիմա՝ Բելոռուսի նախագահի վիրավորական տոնայնությունը արժանապատվության ալիք է բարձրացրել հայության տարբեր շրջանակներում։ Բնականաբար, սա դրական դրսևորում է, բայց երբ, ասենք, Լուկաշենկոյի նման ըստ էության՝ բռի և գեղջկական, էթիկետից շատ հեռու /իզուր չէ, որ նրա մականունը Բատկա է/՝ կերպարն է այսպես խոսում, մերոնց մոտ ծառս է լինում արժանապատվությունը, իսկ ասենք, «կիրթ» ալիևի ծաղրական և արհամարհական տոնը հանգիստ են ընդունում։
Արժանապատվության բացարձակ բացակայություն չէ՞ արդյոք, երբ քո ազգային ինքնությունն ատող, սերնդեսերունդ ատելություն սերմանող, ծրագրված կերպով՝ պատմության տարբեր շրջաններում ազգդ ցեղասպանության ենթարկած, Հայաստանն՝ առանց հայերի հավիտենական ցանկությունը մտքներում՝ մշակութային ժառանգությունդ ոչնչացրած և գողացած թուրքի «բարեկամությանը» հավատում ես։
Իրականում՝ Լուկաշենկոյի վիրավորական տոնայնության հիմքերը ներկա իշխանությունների վարած ապաշնորհ, խեղճուկրակ արտաքին քաղաքականության անմիջական հետևանքն է։
Ազգային արժանապատվությանը դիպչող յուրաքանչյուր բառի՝ ում կողմից էլ լինի՝ պատասխան պիտի տրվի։ Ընդ որում, բոլոր մակարդակներում։ Իսկ դրա համար պիտի ազգային արժանապատվության «մեռած» իշխանություն ունենալ։
Հեղինակ՝ Ա․Ե․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/02/2024 08:25 Հույսը միջազգային ճնշումներն են․ «Հրապարակ»
- 05/02/2024 08:21 Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ»
- 05/02/2024 07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
- 05/02/2024 07:31 Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
- 05/02/2024 07:28 ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
- 05/01/2024 08:17 ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է գտնվում Եվրոպայում. «Ժողովուրդ»
- 05/01/2024 08:14 Պայքարողները չեն տրվել սադրանքներին․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/01/2024 21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց
- 05/01/2024 21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
- 05/01/2024 17:33 Հրդեհ Ջրառատ գյուղում. քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
- 05/01/2024 17:05 Սյունիքի մարզում․ 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը կասկածելի պայթյունն է եղել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն