ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայրենիքը զուտ հողակտոր չէ, այն սկսվում է անհատի պատասխանատվությունից և մեծ սիրուց առ հայրենիք. մարտի մեկին էկրաններ կբարձրանա «Գարուն ա» ֆիլմը 02/07/2022 16:23 | ԼՐԱՀՈՍ
Գարնան առաջին օրը՝ մարտի մեկին, մեծ էկրաններ կբարձրանա ռեժիսոր Ռոման Մուշեղյանի «Գարուն ա» ֆիլմը: Ֆիլմը դրամատիկ երանգներով համեմված ողբերգություն է, որտեղ ներկայացված են երեք սերունդների ՝ հոր, որդու, թոռան պատկերացումները հայրենիքի, պետականության մասին, և արդեն որպես վերջին ակորդ՝ Ապրիլյան պատերազմը:
«Գարուն ա» ֆիլմը հայրենասիրության, բանակի ու զինվորականի մասին է՝ մատուցված հայր և որդի փոխհարաբերությունների, նրանց աշխարհայացքների տարբերության մոտիվներով:
Ֆիլմի գլխավոր պրոդյուսերը և գլխավոր դերակատարը Ալեքսանդր Խաչատրյանն է, պրոդյուսերը՝ Դիանա Ավետիսյանը։ Սցենարի հեղինակն է Հարություն Ղուկասյանը, օպերատորը՝ Սուրեն Թադևոսյանը: Կինոնկարի գլխավոր հերոսները երեքն են՝ պապը, որին մարմնավորում է դերասան Ալեքսանդր Խաչատրյանը, որդին՝ որի կերպարը մարմնավորում է Արմեն Մարգարյանը և թոռը, ում կերպարն էլ մարմնավորում է երիտասարդ դերասան Լևոն Հախվերդյանը:
Ֆիլմի մյուս դերակատարներն են՝ Մարջան Ավետիսյանը, Եվա Զոհրաբյանը, Շանթ Հովհանիսյանը, Ալիս Կապլանջյանը, Վահագն Մարտիրոսյանը, Սաթենիկ Հազարյանը, Նարինե Պետրոսյանը և այլոք։
Նկարահանումները սկսվել են 2020թ-ի ամռանը, սակայն կորոնավիրուսի և 44-օրյա պատերազմի պատճառով դրանք տևական ժամանակ հետաձգվել են, վերսկսել են արդեն հաջորդ տարի՝ 2021թ-ին:
Ֆիլմը բաղկացած է երկու մասից՝ մի մասում քաղաքացիական տեսարաններ են, իսկ ֆիլմի արդեն պատերազմական տեսարանները նկարահանվել են Դիլիջանում՝ լեռնային հատվածներում:
Այսօր ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ ֆիլմի գլխավոր պրոդյուսեր, գլխավոր դերակատար Ալեքսանդր Խաչատրյանը պատմեց, որ ի սկզբանե գաղափար է եղել ստեղծել ֆիլմ՝ Արցախյան առաջին պատերազմի մասին, սակայն արդեն հաջորդ տարի՝ 2016թ-ին սկսվեց ապրիլյան քառօրյա պատերազմը.
«Մեզ համար անակնկալ էր պատերազմի ժամանակ մեր ժողովրդի՝ մեկ մարդու նման իրար կողքի կանգնելը։ Սփյուռքում և Հայաստանում, երիտասարդները հերթ էին կանգնել՝ առաջնագիծ մեկնելու համար: Մենք մտածենցինք, որ պետք է ոչ թե պատերազմի և հաղթանակի մասին, այլ հենց այս երևույթի մասին խոսել»։
Ռեժիսոր Ռոման Մուշեղյանն էլ ընդգծեց, որ ֆիլմի հիմնական կոնֆլիկտը սերունդների գաղափարական բախումն է.
«Ֆիլմի գլխավոր կերպարն Արամ Ամատունին է, զորացրված սպա, որի հայրենասիրությունը սահմաններ չունի, հայրենիքի շահը վեր է դասում ամեն ինչից, անգամ սեփական ընտանիքից, նրա համար հայրենիքը զուտ հողակտոր չէ, հայրենիքը սկսվում է յուրաքանչյուր անհատի պատասխանատվությունից և մեծ սիրուց առ հայրենիք, ընտանիք։ Հերոսը համոզված է, որ հենց այս գաղափարը կարող է հիմք ծառայել առողջ հասարակություն և հզոր պետականություն ունենալու համար»,-ասաց ռեժիսորը:
Ռոման Մուշեղյանի ֆիլմում շեշտադրված է հայ ժողովրդի հայրենասիրական դրսևորումները և պատկերացումները, որին զուգահեռ անդրադարձ է կատարվում նաև Ապրիլյան քառօրյա պատերազմին:
Ֆիլմը Aratta Production-ի, Vision Studio-ի, Phoenix Art Foundation-ի համատեղ արտադրությունն է։ Այն նկարահանվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ArLeAM-ի աջակցությամբ։
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել