Թեմաներ
Կիրակի 05 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/19/2024   10:54 6 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել ԱՄՆ-ում՝ պիկապի հանդիպակաց գոտի դուրս գալու ու միկրոավտոբուսի բախվելու հետևանքով 05/19/2024   10:31 Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը 05/19/2024   10:18 Հանրապետության տարածքում կա փակ ավտոճանապարհ 05/19/2024   10:03 Սիսիան-Գորայք հատվածում մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ 05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/18/2024   21:15 ՔՊ պատգամավորներ, կառավարության անդամներ, ծախու գրչակներ ֆեյք- մեյք, բոլորդ․ Ալիևն այսօր ծաղրում էր ձեզ, տղամա՞րդ չեք, խոսեք․ Սրբազան 05/18/2024   21:01 Գնել Սանոսյան, ծառայությունդ էժան չի նստելու «սիրելիս»․ Բագրատ Սրբազան 05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/18/2024   20:33 Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. այն կքննարկվի այսօր. փաստաբան 05/18/2024   20:26 Բագրատ Սրբազանը դիմեց ԱԱԾ-ին, որպեսզի թույլ տան այցելի օդանավակայանում հացադուլի անող Լեո Նիկոլյանին 05/18/2024   20:16 Ոստիկանական որոշ բաժիններում անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցվել․ Փաստաբան 05/18/2024   20:10 Ոստան գյուղի գերեզմանատան մոտ կատարված սպանությունը բացահայտվել է 05/18/2024   20:04 «Արևմտյան Ադրբեջան» քաղաքական խոսույթը որևէ աղերս չունի միջազգային իրավունքի հետ. իրավաբան 05/18/2024   19:57 Գուցե ոմանց համար անհասկանալի լինի, ոմանց համար անընդունելի, բայց այս ճանապարհը անբեկանելի է․ Բագրատ Սրբազան 05/18/2024   19:30 «Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/18/2024   19:21 Պահեստազորի սպաները ներկա են եղել Սրբազանի հետ հանդիպմանը 05/18/2024   18:55 Ադրբեջանի պահանջները բոլորը կատարում են եռանդով ու մի բան էլ վատ սցենարով. Դանիելյան 05/18/2024   18:17 «Հաճախ ասել եմ բաներ, որ մեծամասնության սրտով չի եղել, բայց կեղծել չեմ կարող»․ Էդուարդ Շարմազանովը՝ քաղաքական ուժերի համախմբման մասին 05/18/2024   17:55 Դաղալ բաներ արեցին՝ խուզարկեցին մեր տները. բանտը ամենաապուշ բանն է, որով կարող են վախեցնել.Գեւորգյան 05/18/2024   17:53 Արվեստի գործիչները Կառավարության շենքի առջև երգում են «Երազի իմ երկիր հայրենի» 05/18/2024   17:46 Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնել է Տավուշ, բայց ոչ՝ Կիրանց, այլ ներկա լինելու խճուղավազքի մրցաշարին 05/18/2024   17:44 Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով 05/18/2024   17:33 Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի մրցաշարին 05/18/2024   17:25 Հաշտությունը չի ենթադրում լղոզված վիճակ. Բագրատ Սրբազան 05/18/2024   17:13 Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 05/18/2024   16:51 Լավրովի կարծիքով` Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական առճակատումը շարունակվում է 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/18/2024   16:01 Բագրատ սրբազանն հանդիպում է զինվորականների հետ. ուղիղ 05/18/2024   15:56 Մայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք, որին կհաջորդեն քայլերը 05/18/2024   15:50 Հայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը 05/18/2024   15:39 Խնդիրը ձկան գլուխն է, որը փտած է, եւ պետք է այն բուժել կամ վերացնել, այլապես ոչինչ չի ստացվի. Նուռ 05/18/2024   15:22 Մամուլում հրապարակվել են կեղծ տեղեկություններ․ ՆԳՆ ոստիկանությունը հստակ կատարում է և շարունակելու է կատարել բացառապես օրենքով իր առջև դրված խնդիրները 05/18/2024   15:14 Հայաստանի իշխանությունները հանձնել են էական դիրքեր՝ Հայաստանն ավելի խոցելի դարձնելով թուրք-ադրբեջանական տանդեմի համար, վտանգվում է բնակչությունը. Ձյունիկ Աղաջանյան 05/18/2024   14:49 Ղալումյանն ասել է՝ Բաքուն տեսավ դուք ակտիվ եք, դրա համար քարտեզը սենց ա գծել 05/18/2024   14:38 ՀՀԿ-ն և «Պատիվ ունեմ» խմբակցությունը կանեն ամեն ինչ՝ սրբազան շարժման կողմից առաջադրված թեկնածուի ընթացքի համար. Մամիջանյան 05/18/2024   14:25 Բագրատ Սրբազանը հանդիպում է մշակութային գործիչների հետ. ուղիղ 05/18/2024   14:12 Պաշտոնական որոշում չկա․ Բագրատ սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին 05/18/2024   14:06 Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահ Մալթայի ԱԳ նախարար Իեն Բորջի հետ 05/18/2024   13:57 Ըստ էության Կիրանց–Ոսկեպար–Բաղանիս հատվածում Նիկոլը քանդեց պաշտպանական ամբողջ գիծը և թշնամու համար հարձակման ճանապարհ բացեց Տավուշով Իջևան, Վանաձոր և Լոռի մտնելու. Վրթանեսյան 05/18/2024   13:36 Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և բեռնատարը. կան տուժածներ 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/18/2024   13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող 05/18/2024   13:16 Ապօրինի ձերբակալություններով տանջված ու հեղափոխություն արած ուժը հաղթելով դևին դառել է նույն դևը. Իշխան Գեւորգյան 05/18/2024   12:55 Թուրքին բերում՝ կանգնեցնում են այստեղ, ոչ մի անվտանգության երաշխիք. ծախել են, պրծել. Կիրանցի կինը Սանոսյանին 05/18/2024   12:45 Այս համագործակցությունն անհաղթելի է. Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանը հյուրընկալել է երևանյան պատվիրակության անդամներին 05/18/2024   12:40 Առերևույթ ապօրինի ներգործություն՝ դատավարության մասնակցի նկատմամբ․ քրեական վարույթ է նախաձեռնվել 05/18/2024   12:31 «Մեդիահաբի» լրագրող Նարե Գնունին տուժող է ճանաչվել
05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/18/2024   07:38 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ» 05/17/2024   21:34 Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հաղորդումն արդեն երկու շաբաթ է՝ ստուգվում է ԱԱԾ-ում․ միլիոնավոր դոլարները չեն գտել ու փակուղում հայտնվել 05/17/2024   15:24 Լավրովը պատահմամբ վիրավորել է Պուտինին՝ նրան անվանելով Չինաստանի առաջնորդի «ավանակ» (տեսանյութ) 05/17/2024   19:55 ՀՀ գլխավոր դատախազ տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինն ստացել է մեկ քվե 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/17/2024   21:23 Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս․ Բագրատ Սրբազան 05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/17/2024   12:01 Հրատապ. ԵՊՀ Կրթական դասադուլի դասախոսն է Տավուշի թեմի առաջնորդը .ուղիղ 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/17/2024   19:40 Նախկին գլխավոր դատախազը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 05/17/2024   14:50 «Էվրիկա» սուպերմարկետների ցանցում խուզարկություններ են իրականացվում 05/17/2024   14:11 Ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ համայնք, ո՛չ էլ մարդ եք ճանաչել ձեր կյանքում․ արքեպիսկոպոս 05/17/2024   22:46 Իմանալով, որ կալանքի հիմք, պայման չկա՝ տղաներին ասում եմ՝ պատրաստ լինել վատին, որովհետև գործը կարող է քննել պատմուճանով Նիկոլը․ փաստաբան 05/17/2024   19:35 Մտավորականները ստորագրահավաք են սկսել՝ հանուն հայրենիքի փրկության (տեսանյութ) 05/17/2024   23:17 Հայտնի է դարձել միաժամանակ երկու տղամարդու հետ՝ Ջոլիի սիրավեպի մասին 05/18/2024   08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»

Չինաստանը փաստացի ստորագրել է Ռուսաստանի համար ռազմավարական անվտանգություն հանդիսացող հիմնական հարցերի տակ. Արտակ Զաքարյան 02/07/2022   18:24  |  Մեկնաբանություն

Ռուս-չինական համատեղ հայտարարության առանձնահատկություններին ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը.

«Չինաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության նոր մակարդակը և ընդունված համատեղ հայտարարությունը, ինչպես և սպասվում էր, նոր շարժ է առաջացնում համաշխարհային քաղաքականության մեջ: Ընդհանուր առմամբ Վլադիմիր Պուտինը և Սի Ցզինպին նախկինում ունեցել են 37 հանդիպում, որտեղ ընդունվել են տարբեր հայտարարություններ, սակայն մասշտաբային առումով, այս համատեղ հայտարարությունը աննախադեպ է:

ՉԺՀ-ն իր աջակցությունը հայտնեց ՌԴ-ին՝ ՆԱՏՕ-ին ուղղված պահանջների հարցում, իսկ ՌԴ-ն խոստացավ չճանաչել Թայվանի անկախությունը և դատապարտեց կորոնավիրուսի ծագման քաղաքականացումը Արևմուտքի կողմից:

ՌԴ Նախագահի Պեկին կատարած այցի ընթացքում հրապարակվեց համատեղ հայտարարություն, որն ունի ծրագրային բնույթ: Այն պարունակում է ռազմավարական համագործակցության երկարատև և սկզբունքային մի շարք խնդիրներ: Մասնավորապես, կողմերը հանդես են գալիս ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնման դեմ, կոչ են անում հյուսիսատլանտյան դաշինքին՝ հրաժարվել սառը պատերազմի ժամանակներին բնորոշ հակամարտության տանող քաղաքականությունից, հարգել այլ երկրների ինքնիշխանւթյունը, նրանց անվտանգային և այլ շահերը, ընդունել տարբեր երկրների քաղաքակրթական և պատմական առանձնահատկությունները, ինչպես նաև օբյեկտիվ և արդար վերաբերվել այլ երկրների խաղաղ և ինքնուրույն զարգացումներին: Բացի այդ, Չինաստանը աջակցեց Ռուսաստանին՝ Եվրոպայում անվտանգության քաղաքականությանն առընչվող հարցերում:

ՉԺՀ-ՌԴ համատեղ հայտարարության մեջ նշվում է նաև, որ որոշ երկրներ շարունակում են հետապնդել միակողմանի շահեր՝ խառնվելով այլ երկրների ներքին քաղաքականությանը: Համաձայն հայտարարության՝ ժողովրդավարությունը համամարդկային արժեք է, և չի կարող թելադրվել դրսից, քանի որ յուրաքանչյուր ժողովուրդ իրավունք ունի կառուցել իր պատկերացրած ժողովրդավարական հասարակությունը: Ոչ մի երկիր իրավունք չունի որոշելու, ո՞ր երկիրն է ժողովրդավար, որը՝ ո՛չ: Այս հարցում, որոշ երկրների կողմից ժողովրդավարության մոնոպոլիզացիան, և սեփական ստանդարտների պարտադրումը՝ իրականում խեղաթյուրում է ժողովրդավարությունը և սպառնալիք է հանդիսանում գլոբալ և ռեգիոնալ անվտանգության և հաստատված աշխարհակարգի կայունության համար:

Միաժամանակ՝ ՌԴ-ն հաստատում է իր հավատարմությունը “մեկ և միասնական Չինաստանին” և Թայվանը ճանաչում է որպես Չինաստանի անքակտելի մաս:

Հայտարարությամբ կոչ է արվում միջուկային տերություններին, հրաժարվել միջուկային զենքի սպառնալիքով քաղաքականության իրականացումից, դուրս բերել այլ երկրներում տեղակայված միջուկային սպառազինությունը: ՌԴ-ն և ՉԺՀ-ն հաստատակամ են երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում ձևավորված աշխարհակարգի պահպանման հարցում և մերժում են պատմության ցանկացած խեղաթյուրում:

Մեծ հաշվով, կարելի է ասել, որ այս հայտարարությունը նախկինում եղած տարբեր համատեղ հարցերի և հայացքների ընդհանրացում է: Էական տարբերությունն այն է, որ անվտանգության հարցերում կողմերը բացահայտ քննադատում են ԱՄՆ-ին, ինչը Չինաստանը նախկինում չէր անում՝ երկկողմ հարաբերությունների համար բաց թողնելով դուռը:

Հատկանշական է նաև այն, որ ՉԺՀ-ն և ՌԴ-ն քննադատաբար են մոտենում փակ ռազմական դաշինքների գործունեությանը, ինչից կարելի է ենթադրել, որ ՌԴ-ՉԺՀ ռազմական դաշինքի ձևավորման մտայնություն (ինչի մասին վերջերս խոսվում էր միջազգային լրատվամիջոցներում) այս փուլում գոյություն չունի:

Առաջին անգամ, Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ հանդես եկան նաև ԱՄՆ-ի և դաշնակիցների կողմից իրականացվող ռազմա-կենսաբանական գործունեության դեմ, որին նախկինում Չինաստանը չէր անդրադառնում: Այն հետևանք է COVID-19-ի լաբորատոր ծագման մասին՝ ԱՄՆ-ի կողմից Չինաստանին ուղղված մեղադրանքների:

Հարկ է նշել նաև, որ ՌԴ նախագահի այցի ընթացքում ռուսական “Ռոսնեֆտը” և չինական CNPC (China National Petroleum Corporation) ստորագրել են Ղազախստանի վրայով դեպի Չինաստան, մինչև 100 մլն տոննա նավթի մատակարարման պայմանագիր: Իսկ “Գազպրոմը” պայմանավորվել է Չինաստանին տարեկան լրացուցիչ 10 մլրդ խ.մ գազի մատակարարման հարցում:

Դատելով համատեղ հայտարարությունից կարելի է ենթադրել, որ Ռուսաստանն ու Չինաստանն առաջիկայում առավել կակտիվացնեն իրենց դիվանագիտական շփումները, իսկ անվտանգության և ժողովրդավարության հարցերում հանդես կգան ռազմավարական համագործակցության դիրքերից: Չինաստանը փաստացի ստորագրել է Ռուսաստանի համար ռազմավարական անվտանգություն հանդիսացող հիմնական հարցերի տակ՝ ներառյալ հակահրթիռային պաշտպանության ոլորտում ԱՄՆ ջանքերի դեմ հանդես գալու, ինչպես նաև ռազմավարական խնդիրների լուծմանն ուղղված մեծ հեռահարության գերճշգրիտ զենքերի ստեղծման հարցերում:

Հ.Գ.
Ի՞նչ հակաքայլեր կձեռնարկի Արևմուտքը և ինչպե՞ս այն կանդրադառնա հատկապես արևելաեվրոպական տարածաշրջանի վրա՝ դեռևս մնում է անկանխատեսելի»,-գրել է նա:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:29 04/02/2022  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿՎայոց ձորի մարզում տեղում է ձյուն
14:21 01/02/2022  |  ԼՐԱՀՈՍԱրցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. մենք այսօր էլ ունենք այս իրավիճակից դուրս գալու հնարավորություն.Զաքարյան
14:53 31/01/2022  |  ՄեկնաբանությունԱլիևը կյանքում, հաստատ բազմաթիվ սխալներ գործած կլինի, բայց Նիկոլի հարցում չի սխալվել. Այդ հարցում սխալվել ենք մենք` ամբողջ ժողովրդով.Զաքարյան
20:43 28/01/2022  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը մեկն է և մենք թույլ չենք տա, որպեսզի մեր երկիրը ծաղրի առարկա դարձնեն դրսից և ներսից․ Զաքարյան
13:06 28/01/2022  |  ԼՐԱՀՈՍՀայոց Բանակի սպան` մեր հասարակության էլիտայի լավագույն հատվածը պետք է դառնա.Արտակ Զաքարյան
16:36 26/01/2022  |  ՄեկնաբանությունՄեծ Բրիտանինան ակնհայտորեն հրահրում է Ուկրաինային` պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ.Արտակ Զաքարյան
13:24 24/01/2022  |  ՄեկնաբանությունՔՊ-ի առաջադրած ՄԻՊ-ի` հանրությանն անհայտ թեկնածուն, եթե Հայաստանում հանրային բարձր հեղինակություն վայելող է, ուրեմն Նիկոլն առնվազն համաշխարհային գերաստղ է.Զաքարյան
11:58 23/01/2022  |  ՔաղաքականԲզկտված Արցախ. վերադառնալու´ ենք. Զաքարյան
19:53 22/01/2022  |  ՄեկնաբանությունՎերջին ամիսներին արևմտյան հայտնի ու անհայտ լրատվամիջոցները գրում և խոսում էին հնարավոր «մեծ պատերազմի» մասին․ Լարվածության դոզան դեռևս պահպանվում է․ Զաքարյան
12:49 22/01/2022  |  ՄեկնաբանությունԲզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք.Արտակ Զաքարյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]