Թեմաներ
Երեքշաբթի 05 / 07 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/07/2024   14:19 Ինքնիշխանության գերեզմանափորն ինքն է․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին 05/07/2024   14:17 Ո՞վ է Ալեն Սիմոնյանը, նման մարդ կա՞. Բագրատ Սրբազան 05/07/2024   14:09 Սիրելի՛ ուժայիններ, սպասում ենք Ձեզ , եկե՛ք իրավական լծակներ գործադրեք, ինչ ուզում եք արե՛ք. Բագրատ Սրբազան 05/07/2024   13:56 Սա մեր գոյաբանական պայքարի մաս է․ Արման Թաթոյանը միացել է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ շարժմանը 05/07/2024   13:42 Վաղը մեկնում եմ Մոսկվա, կլինի հանդիպում Պուտինի հետ. Փաշինյան 05/07/2024   13:31 Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքել 05/07/2024   13:22 Առանձին շրջաններում սպասվում են ինտենսիվ տեղումներ, հնարավոր է՝ կարկուտ 05/07/2024   13:17 Սահմանային սյուներն անվտանգության սյուներ են, պատերազմը դառնում է ոչ լեգիտիմ՝ ըստ Փաշինյանի 05/07/2024   13:16 Ինչու է սահմանազատումը սկսվում Տավուշից. Փաշինյանը հայտարարել է, թե այլ տարածքից սկսելը չէր դելիգիտիմացնելու պատերազմը (տեսանյութ) 05/07/2024   13:00 6 տարի առաջ Փաշինյանը պարտադրեց ՀՀԿ-ին՝ իրեն ընտրել վարչապետ. այսօր ներկայացնում է, թե որն է ՀՀ-ի գոյության նպատակը (տեսանյութ) 05/07/2024   12:58 Սահմանազատման գործընթացը մոտենում է Իջեւան խոշորացված համայնքին. Ծաղկավան գյուղի ներքեւի հատվածում շարժեր են նկատվել 05/07/2024   12:55 Տավուշի շարժումը վերածվում է համաժողովրդական. Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթ Երեւան. ուղիղ 05/07/2024   12:51 Ադրբեջանցի զինծառայողները հիմա Կիրանց գյուղի մատույցներում են. Գառնիկ Դանիելյան 05/07/2024   12:48 Գլենդելում տեղի կունենա մեծ երթ ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման 05/07/2024   12:42 70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է. 25–ամյա երիտասարդ է կալանավորվել 05/07/2024   12:33 Փաշինյանի պատկերացրած Հայաստանում Արարատը փոխարինվել է Արագածով. սլայդում միայն Արագածն է 05/07/2024   12:30 Նիկոլ Փաշինյանին երևի չթողեցին մասնակցել Պուտինի երդմնակալության արարողությանը․ Արթուր Խաչատրյան 05/07/2024   12:28 Որոշ ուժերի նպատակն է՝ ունենալ ծայրագավառ՝ գավառապետով․ Արթուր Հովհաննիսյանը շարունակում է պնդել իշխանական թեզը 05/07/2024   12:23 Իշխանությունները ցնցումների մեջ են․ Տավուշում ճնշումներ են սկսվել, պահանջում են քաղաքացիներից՝ ազատման դիմումներ գրել 05/07/2024   12:21 Միջանցքի գաղափարը մեր քաղաքական ուժի համար ամբողջությամբ մերժված է. Աբրահամյան 05/07/2024   12:05 Էս իշխանությունները հոգով-սրտով կոմունիստներ են. ես չգիտեմ ուժ, որ ուզում է Հայաստանը դարձնի ծայրագավառ, բայց ՔՊ-ն ուզում է դարձնի վիլայեթ. Խաչատրյան 05/07/2024   12:05 6 տարի առաջ Փաշինյանը պարտադրեց մեծամասնությանը իրեն ընտրել վարչապետ. մամուլի ասուլիսը՝ ուղիղ 05/07/2024   11:58 Ոչնչացվել է վտանգավոր սննդամթերքի իրացումը 05/07/2024   11:35 Կիրանցից հյուսիս պայթեցման աշխատանքներ կիրականացվեն. ՊՆ 05/07/2024   11:33 Արտառոց դեպք՝ Երևանում․ շտապօգնության 22-ամյա բժիշկը 20-ամյա աղջկան սեփական ավտոմեքենայում ներարկում է կատարել, միացրել է կաթիլային, բռնի ուժով համբուրել և թույլ չի տվել դուրս գալ ավտոմեքենայից 05/07/2024   11:26 Արթուր Հովհաննիսյանը հստակ պատասխան չունի՝ արդյո՞ք ՔՊ-ականները ցանկանում են միանալ Բագրատ Սրբազանին 05/07/2024   11:19 Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ 05/07/2024   11:16 ԱԺ խմբակցությունները հանդես են գալիս ճեպազրույցներով. ուղիղ 05/07/2024   11:07 Նորից ժամանակն է ազգովի մաքրելու դաշտը մոլախոտերից և տնկելու մեր ապագա հաղթանակի առողջ սածիլները. Արշավիր Ղարամյան 05/07/2024   10:51 Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը, անհեռանկար էժանագին զբաղմունք է. Դանիելյանը՝ ՀԱԵ դեմ արշավի մասին 05/07/2024   10:35 Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ ակումբներից մեկում ոտնձգության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել 05/07/2024   10:28 Տեսանյութում պատկերված անձը ադրբեջանցի չէ՝ Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՊՆ-ի հայտարարությունը 05/07/2024   10:14 Երևանի Դեղատան փողոցում խոշոր հրդեհը տարածվել է մի քանի տներ. դեպքի վայր է մեկնել 7 մարտական հաշվարկ 05/07/2024   08:27 Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203. «Ժողովուրդ» 05/07/2024   08:24 Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ. «Ժողովուրդ» 05/07/2024   08:19 Աշխատանքի բաժանում է արվել․ «Հրապարակ» 05/07/2024   08:16 Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ» 05/07/2024   08:11 Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու․«Հրապարակ» 05/07/2024   07:57 Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ» 05/07/2024   07:50 Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը. «Ժողովուրդ» 05/07/2024   07:46 Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ» 05/07/2024   07:42 Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել. «Ժողովուրդ» 05/07/2024   07:37 Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում. «Փաստ» 05/06/2024   23:49 Սա մի ընթացք է, որի երկարաժամկետ դրական արդյունքները մենք դեռ տեսնելու ենք. Քրիստինե Վարդանյան 05/06/2024   23:32 Ուսուցչուհին աշակերտներին հարբեցրել է ալկոհոլով եւ քնել նրանցից մեկի հետ 05/06/2024   23:18 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/06/2024   22:57 Էրդողանը բանակցություններ է վարել ՀԱՄԱՍ-ի առաջնորդի հետ 05/06/2024   22:38 Իշխանական էժանագին քարոզիչնե՛ր, ավելի լավ է սկսեք փրկօղակներ փնտրել, որովհետև ձեր խարխլված նավակը՝ կարծես թե ափ դուրս չի գալու․ Արտակ Զաքարյան 05/06/2024   22:22 Սի Ցզինպինը Ֆրանսիային կոչ է արել օգնել դիմակայել նոր սառը պատերազմին 05/06/2024   22:01 Քաղաքացին Բագրատ Սրբազանին նվիրեց 44-օրյա պատերազմի բեկորներից պատրաստված նուռը
05/06/2024   16:43 Գուգարաց թեմն առաջին օրվանից է միացել ստի ու կեղծիքի դեմ պայքարին. Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան 05/06/2024   15:37 Բագրատ Սրբազանի խոսքը տեղ է հասել. արձագանքում են կառավարությունից 05/06/2024   20:41 Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված 05/07/2024   11:33 Արտառոց դեպք՝ Երևանում․ շտապօգնության 22-ամյա բժիշկը 20-ամյա աղջկան սեփական ավտոմեքենայում ներարկում է կատարել, միացրել է կաթիլային, բռնի ուժով համբուրել և թույլ չի տվել դուրս գալ ավտոմեքենայից 05/07/2024   08:16 Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ» 05/06/2024   10:12 Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմը հանդես է եկել կոչով 05/06/2024   20:34 Ադրբեջան սարքովի պետության հետ խաղաղության պայմանագրի կնքումից խոսող ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը հիշու՞մ է 2004 թ. փետրվարի 19-ի գիշերվա մասին 05/05/2024   22:13 Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան 05/06/2024   17:49 Առանց մեկնաբանության. Տեր Եսայի Արթենյանը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին 05/05/2024   21:24 Արցախցի երիտասարդները միացել են Սրբազանի քայլերթին. ծածանվում են Հայաստանի ու Արցախի դրոշները, վարորդները ողջունում ազդանշաններով (տեսանյութ) 05/06/2024   12:48 Իշխանափոխություն հիմա չի լինելու. Ալեն Սիմոնյան 05/05/2024   16:16 Որևէ երաշխիք չկա.հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Սրբազան 05/06/2024   14:59 Քանի՞ անգամ կարելի է նույն տրամաբանությամբ փորձել այն, ինչ-որ մենք ենք արել, նոր բան մտածեք. Ալեն Սիմոնյան 05/05/2024   20:44 Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/05/2024   19:49 Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան 05/05/2024   22:25 Դեպի Երեւան երթը կմեկնարկի Սեւանի թերակղզու խաչմերուկից 05/06/2024   20:19 Տավուշից մեկնարկած երթը 30 000 -50 000-ով կմտնի Երևան. Ալեն Սիմոնյանը ու մյուսները թող հանգիստ նստեն տեղներն ու սպասեն, իմպիչմենտի ժամանակը գալու է. Արթուր Գևորգյան 05/06/2024   17:15 Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել 05/06/2024   15:15 Ընդհանուր հայտարարություն կլինի, ես մեջը կլինեմ. Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ 05/05/2024   22:07 Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն-հրդեհ՝ «Տոչկա» ակումբում

Անբարենպաստ փաստերի մասին խոսակցությունը Սերժ Սարգսյանը համարում է պրոադրբեջանական, իսկ գործող իշխանության մեղքը ո՞րն է, որ այդ իրողությունները կան. Ալեքսանյսն 02/06/2022   13:59  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ ԱԺ պատգամավոր, ՔՊ հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև․

«1. 2022 թվականի հունվարի 31-ի հարցազրույցում Սերժ Սարգսյանը ասում է, որ միայն փաստաթուղթ կարդալով հնարավոր չէ տիրապետել բանակցային բովանդակությանը: Նույն հարցազրույցում ասում է, որ ոչ մի բանավոր պայմանավորվածություն իր պաշտոնավարման ընթացքում չի եղել: Եթե բանավոր պայմանավորվածություններ չեն եղել, ուրեմն միայն փաստաթղթեր կարդալով հնարավոր է տիրապետել ողջ բանակցային բովանդակությանը: Ի դեպ, փաստաթղթեր ասելով պետք է հասկանալ ոչ միայն համանախագահների առաջարկությունները, այլև երկկողմ մակարդակներով տեղի ունեցած նամակագրությունները, արձանագրությունները: Եթե միայն փաստաթղթերով հնարավոր չէ տիրապետել բանակցային գործընթացին, ուրեմն եղել են նաև բանավոր պայմանավորվածություններ: Բանակցային բովանդակության մասին գաղափար կազմելու համար ամենևին էլ երկրորդական չեն հրապարակային արված հայտարարությունները, որոնցից երեքին կանդրադառնամ և որոնք փաստաթղթերի հետ փոխկապակցվածության մեջ ամբողջություն են ձևավորում:

2. Սերժ Սարգսյանն ասում է, որ ԼՂ հարցի կարգավորման 2016-ի առաջարկությունները համանախագահների կողմից ներկայացվել են ապրիլյան պատերազմից հետո: Սա իրականությանը չի համապատասխանում և այս դրվագը ունի սկզբունքային նշանակություն: Այս է պատճառը, որ Սերժ Սարգսյանը չի ընդունում, որ առաջարկություն եղել է նաև ապրիլյան պատերազմից առաջ, մասնավորապես՝ 2016 թվականի հունվարին: Եթե Սարգսյանը ընդուներ այս փաստը, պիտի ընդուներ նաև, որ 2016 թվականի հունվարին համանախագահների ներկայացրած առաջարկը Հայաստանի կողմից մերժելն է եղել ապրիլյան պատերազմի պատճառը: Այս դրվագը, պարզաբանում է նաև ապրիլյան պատերազմի ռազմաքաղաքական գնահատականի հարցը: Վարչապետ Փաշինյանը արդեն նշել է, որ 2016թ. ապրիլից առաջ և հետո ներկայացված երեք առաջարկներում բացակայել է «Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ» արտահայտությունը: Բայց փաստաթղթում տեղի է ունեցել նաև շատ էական այլ փոփոխություններ՝ այդ թվում վերնագրային փոփոխություն: Եթե Կազանի փաստաթուղթը վերնագրված էր «Լեռնային Ղարաբաղյան կարգավորման հիմնական սկզբունքները», 2016 թվականի հունվարին ներկայացված փաստաթուղթը կոչվում էր «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղյան կարգավորման առաջին փուլի մասին», երկրորդ փաստաթուղթը «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղյան կարգավորման մասին», երրորդ փաստաթուղթը «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղյան կարգավորման առաջին փուլի և հետագա քայլերի մասին»: Այս վերնագիրն ինքնին ցույց է տալիս, որ 2016 թվականին ԼՂ հարցի կարգավորումը վերստին թևակոխել է փուլային բանաձևերի տիրույթ, մինչդեռ 2022 թվականի հունվարի 31-ի հարցազրույցում Սերժ Սարգսյանը փորձ է անում ներկայացնել, թե իր կողմից բանակցված թղթերը փաթեթային լուծում են ենթադրել. «Բայց հենց դրա համար եմ ասում, որ խնդրի կարգավորման միակ տարբերակը փաթեթային լուծումն է»,- ասում է նա հարցազրույցում, այսպիսով փորձելով հետահայաց արդարացնել 1998 թվականին Հայաստանում տեղի ունեցած իշխանափախությունը, երբ Տեր-Պետրոսյանը «փուլային» տարբերակի կողմնակից էր, ինքը և Ռ. Քոչարյանը «փաթեթային»: Իսկ 2016 թվականի իրադարձությունների վերը նշված ժամանակագրությունը կարևոր է հասկանալու համար, թե ինչպես է գործարկվել ռազմական ուժի (սպառնալիքի) կիրառմամբ բանակցային բովանդակություն պարտադրելու մեխանիզմը: Բանակցություններում հայտնվել է կողմ, որը կարող է ասել «ոչ» և սպառնալ հարցը լուծել ռազմական ճանապարհով: Սա երևում է Կազանից-ապրիլյան պատերազմ ընկած ժամանակահատվածի վերլուծությունից: 2011 թվականին Կազանում Ադրբեջանը հրաժարվեց ստորագրել համաձայնեցված փաստաթուղթը, որից հետո սկսեց ծավալել ռազմական էսկալացիա: 2015 թվականի աննախադեպ ռազմական էսկալացիայից հետո 2016 թվականի հունվարին միջնորդների կողմից ներկայացվում է արդեն վերը նշված հունվարյան առաջարկը: Հայկական կողմը կտրուկ նեգատիվ վերաբերմունք է արտահայտում դրան, որին հաջորդում է ապրիլյան պատերազմը, որից հետո կրկին ներկայացվում են հունվարյան տրամաբանությանը համապատասխանող և հետո ավելի վատ առաջարկներ: Այս նախադեպից հետո Ադրբեջանն արդեն ավելի համակարգային առաջնորդվում է «ընդունեք իմ պահանջները, հակառակ դեպքում հարցը պատերազմով կլուծեմ» քաղաքականությամբ:

3. Սերժ Սարգսյանը ասում է, որ բանակցային գործընթացում միշտ էլ եղել է ըմբռնում, որ հարցի կարգավորումը պետք է անցնի ՄԱԿ-ի ԱԽ-ով: Ճիշտ է ասում: Բայց ի տարբերություն 2016-ի օգոստոսի առաջարկի նախկին բոլոր փաստաթղթերում ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է հաստատեր Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված Հռչակագիրը և ԼՂ-ում խաղաղապահների տեղակայման որոշում պիտի կայացներ: Ուրիշ ոչինչ: 2016 թվականի փաթեթով, արդեն, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ԼՂ կարգավիճակը պիտի որոշեր և ԼՂ ներքին կյանքի կազմակերպման խնդիրներ պիտի լուծեր: Նման բան նախկինում երբեք չի եղել: Իսկ ԼՂ կարգավիճակը որոշելիս ՄԱԿ-ի ԱԽ-ն չէր կարող չհենվել իր իսկ ընդունած բանաձևերի վրա: Իսկ ՄԱԿ-ի ԱԽ-ի նախկինում այս թեմայով ընդունված բանաձևերի դրույթները կանխատեսելի են դարձնում, թե ինչ որոշում պիտի կայացներ: Պիտի արձանագրեր ԼՂ կարգավիճակը Ադրբեջանի կազմում և պիտի արձանագրեր ԼՂ ադրբեջանցիների իրավունքների իրացման՝ վերադարձի և ԼՂ իշխանության մարմիններում ընդգրկվելու մեխանիզմներ: Բանակցային գործընթացում առաջին անգամ ՄԱԿ-ի ԱԽ-ն ԼՂ հարցով նախկինում իր ընդունած բանաձևերն ի կատար ածելու հնարավորություն է ստանում՝ կանխատեսելի ելքով:

4. Նույն հարցազրույցում Սերժ Սարգսյանը պնդում է, թե մինչև ԼՂ-ում իշխանության հարցը չլուծվեր, ադրբեջանցիները Ղարաբաղ չպիտի վերադառնային: Նա փորձում է զարգացնել այն թեզը, թե ադրբեջանցիների Ղարաբաղ վերադառնալը կարող էր տեղի ունենալ միայն ԼՂ վերջնական կարգավիճակի ճշգրտումից հետո: Հենց այստեղ է հարցը ՄԱԿ-ի ԱԽ տեղափոխելու հետ կապված խնդրի էությունը, որովհետև մինչև ԼՂ վերջնական կարգավիճակի ճշգրտումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ըստ էության պետք է լուծեր Լեռնային Ղարաբաղի կենսագործունեության ապահովման իրավական և գործնական հարցերը, որոնք վերաբերում են մասնավորապես ԼՂ-ում իշխանության մարմինների գործունեությանը: Ըստ այդմ՝ ՄԱԿ-ի ԱԽ-ն այլոց շարքում պետք է լուծեր նաև ԼՂ իշխանությունների կառուցվածքի և գործունեության սկզբունքների հարցը, որտեղ անխուսափելիորեն պետք է սահմանվեին նաև ադրբեջանական քվոտաներ՝ ԼՂ օրենսդիր, գործադիր և դատական մարմիններում: Սերժ Սարգսյանը ասում է՝ մենք հո ֆաշիստ չե՞նք, որ ասենք՝ օրինակ ԼՂ օրենսդիր մարմնում միայն հայեր պետք է լինեն: Իհարկե, ֆաշիստ չենք: Բայց պիտի արձանագրենք, որ այստեղ սկզբունքային է, թե ԼՂ օրենսդիր մարմնի քանի՞ տոկոսը պիտի լիներ ադրբեջանցի, նույնը վերաբերվում է գործադիր, դատական, ՏԻՄ մարմիններին: Եթե ադրբեջանցիները ԼՂ իշխանության բոլոր օղակներում ունեն քվոտաներ, նրանք այդ քվոտաները զբաղեցնելու հնարավորություն պետք է ունենան: Պիտի ունենան նաև ԼՂ-ում բնակվելու իրավունք: Իսկ եթե հաշվի ենք առնում, որ ԼՂ վերջնական կարգավիճակի հարցով հանրաքվեի ժամկետները առնվազն չէին լինելու մոտակա, այս ամենը նշանակելու էր ԼՂ ժողովրդագրական կազմի փոփոխություն՝ ասենք առաջիկա 50-100 տարվա ընթացքում: Իսկ ինչի՞ վրա է հիմնվում պնդումը, թե ՄԱԿ-ի ԱԽ-ն ԼՂ իշխանություններում ադրբեջանցիների ներգրավման քվոտա էր սահմանելու: Պարզ տրամաբանության. Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրվելիք փաստաթղթում գրված է, որ մինչև վերջնական կարգավիճակի հաստատումը պետք է ապահովի Լեռնային Ղարաբաղի լիարժեք կենսագործունեությունը: Իսկ թե դա ինչպե՞ս պետք է տեղի ունենա, որոշելու է ՄԱԿ-ի ԱԽ-ն համանախագահող երկրների, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի, Ադրբեջանի և Հայաստանի հետ խորհրդակցելու արդյունքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ձևավորած առաջարկների հիման վրա: Եթե առաջին փաստաթղթի ձևակերպումով ամեն ինչ ավարտվեր, կարող էինք արձանագրել, որ գործելու է ԼՂ-ում առկա ստատուս քվոն: Բայց եթե այդ նախադասությունը բավարար չէ և խնդրի լուծումը ՄԱԿ-ի ԱԽ-ն է տալու, ուրեմն լինելու է ստատուս քվոյի փոփոխություն: Իսկ այդ փոփոխությունը ադրբեջանցիների լիարժեք ներգրավվածությունն է ԼՂ կյանքին: Ու այստեղ է, որ սկզբունքային կարևորություն է ստանում ԼՂ բնակչության ազգային կազմի հարցը:

5. Սերժ Սարգսյանը ասում է, որ հանրաքվեի մանրամասների հետ կապված և բազմաթիվ այլ հարցեր պետք է լուծվեին Հռչակագրի (բանակցությունների սեղանին դրված փաստաթղթի) ստորագրումից հետո, Հայաստան-Ադրբեջան միջկառավարական համաձայնագրի բանակցություններին, որին պետք է մասնակցեին ԼՂ ներկայացուցիչներ: Նա չի ասում, որ որպես ԼՂ ներկայացուցիչներ բանակցություններին մասնակցելու էին ոչ միայն ԼՂՀ իշխանությունների, այլև ԼՂ ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներ: Այս նպատակով է Ադրբեջանում ստեղծվել «ԼՂ ադրբեջանական համայնք» անունով կազմակերպությունը: Ասում է բանակցային փաթեթներում ադրբեջանցիների ԼՂ վերադառնալու մասին ակնարկ չկա: Եթե ասվում է, որ ԼՂ բնակչություն ասելով պետք է հասկանալ նաև ԼՂ ադրբեջանցիներին, ինչպես կարող է սա «ակնարկ» չպարունակել այն մասին, որ բնակիչը պետք է ապրի բնակավայրում: Կամ ԼՂ ադրբեջանական համայնքը ինչի՞ համար էր գալու բանակցություններին մասնակցելու. իհարկե, Շուշիի և այլ բնակավայրերի հարց բարձրացնելու: Իր հարցազրույցում Սերժ Սարգսյանը պնդում է նաև, թե ԼՂ բնակչության ազգային համամասնությունների հարցը բանակցային փաստաթղթերից երբեք չի անհետացել: Ճիշտ չի ասում, որովհետև Կազանի փաստաթղթում կա նման հստակ ձևակերպում, իսկ 2016-ի փաստաթղթերում չկա: 2022թ. հունվարի 31-ի հարցազրույցում Սերժ Սարգսյանը ակնարկում է, թե 2016-ի բանակցային թղթերում կա հղում ԵԱՀԿ դեպոզիտարիա հանձնված կազանյան փաստաթղթին ու դա բավարար է այս հարցի համատեքստում: Եթե այդպես է, ինչու՞ է ինքը 2016-ին միջնորդներին նամակ գրել, պնդելով, թե կենսական է ազգային համամասնությունների դրույթը հստակ արձանագրել Հռչակագրի նախագծում: Թող նման հարց չբարձրացներ և բավարարվեր դեպոզիտարիա հանձնված փասթաթղթի վրա հղումով:

6. Սերժ Սարգսյանը պնդում է, թե այսպես կոչված լավրովյան պլան չի եղել և այս անունը կպցրել են այսօրվա իշխանությունները: Այստեղ էլ անկեղծ չէ, որովհետև դեռևս 2016 թվականի օգոստոսին միջնորդներին իր հղած նամակում Սարգսյանը գրել է. «ինչ վերաբերում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կողմից ներկայացված վերջին գաղափարներին»: Նույն տեքստում ավելի ուշ Սարգսյանը օգտագործում է «Լավրովի գաղափարների իրականացումը» բառակապակցությունը: Այսինքն՝ «Լավրովի պլան» արտահայտության համահեղինակ է առնվազն. «Լավրովի գաղափարներ»-«Լավրովի պլան». երկու արտահայտությունների միջև գտեք էական տարբերություններ: Այսինքն՝ «Լավրովի պլան» արտահայտությունը ստեղծել են իր իշխանության օրոք:

7. Սերժ Սարգսյանը անլուրջ է համարում այն պնդումը, թե Հայաստանը և Ադրբեջանը 1991 թվականի՝ «Անկախ պետությունների համագործակցություն ստեղծելու մասին» համաձայնագրով ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը: Մինչդեռ, այդ համաձայնագիրը 1992 թվականի փետրվարի 18-ին վավերացվել է Հայաստանի խորհրդարանի կողմից և ՀՀ օրենսդրության անբաժանելի մաս է: Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված այդ փաստաթղթում ասվում է. «Պայմանավորվող Բարձր կողմերը ճանաչում և հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը և (Անկախ պետությունների) համագործակցության շրջանակներում գոյություն ունեցող սահմանների անձեռնմխելիությունը»: Սա նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչել են ԽՍՀՄ փլուզման պահին իրենց միջև գոյություն ունեցած սահմանները:

8. Սերժ Սարգսյանն ասում է, թե 2016-ի առաջարկները հայկական կողմի կարմիր գծերը չեն հատել: Սա այն պարագան է, որ դրվագը կարելի է վերնագրել «Սերժ Սարգսյանն ընդդեմ Սերժ Սարգսյանի», որովհետև 2016 թվականին միջնորդներին ուղղված մի փաստաթղթերում Սերժ Սարգսյանը այդ առաջարկներին տվել է բացասական գնահատական: Ի դեպ, Սարգսյանը հարցազրույցում այս նրբությունն էլ ճիշտ չի ներկայացնում, ասելով, թե 2016թ. առաջարկներին Հայաստանը ոչ դրական է արձագանքել, ոչ բացասական: Այդ առաջարկները Հայաստանի կողմից գնահատվել են որպես անընդունելի՝ փորձելով բանակցային թղթերում վերականգնել «Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ» արտահայտությունը: Եթե հենվենք 2021, 2022 թվականներին Սերժ Սարգսյանի կողմից ծավալվող այն տրամաբանության վրա, թե համանախագահների ասածներին հակադրվելը բերում է վատ հետևանքների, պիտի ուրեմն արձանագրենք, որ «Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ» նախադասությունը բանակցային փաթեթներում վերականգնելու փորձերն են հանգեցնել նրան, որ 2018 թվականի հունվարի 18-ին, Կրակովում համանախագահները արել են երկու առաջարկ. վերադարձնել «Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ» արտահայտությունը և ամրագրել Քելբաջարի շրջանի միջանկյալ հանձնման, այսինքն՝ ԵԱՀԿ մոնիտորինգի տակ թողնելու գաղափարը: Այս առաջարկությունից երեք ամիս անց, 2018 թվականի ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանը ԱԺ ամբիոնից հայտարարել է.

ա) «Բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, բայց ավելի հստակ ասած, այդ բանակցային գործընթացը ուղղակի կանգնած է: Կանգնած է, որովհետև այդ բանակցությունների արդյունքից Ադրբեջանի ղեկավարության ակնկալիքները անիրատեսական են, անընդունելի մեզ համար»:

բ) «Այլևս գոնե շատ տևական ժամանակ երբեք մենք չպետք է հույս փայփայենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը թողնելու է իր ուխտադրուժ մոտեցումները, թողնելու է իր ցանկությունը՝ ուժով լուծելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը»:

Նման արձագանքի պատճառը մեկն է. «Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ» նախադասությունը վերականգնել չի հաջողվել, Քելբաջարի միջանկյալ հանձնման գաղափար է ի հայտ եկել (որի մոդիֆիկացված տարբերակը գոյություն է ունեցել նաև Մադրիդյան սկզբունքներում), որը այլևս դարձել է բանակցային ժառանգություն: և ի դեպ, 2019 թվականին համանախագահները ոչ մի նոր բանակցային թուղթ չեն ներկայացրել կողմերին, այլ ներկայացրել են 2016-ի օգոստոսի փաստաթղթի մոդիֆիկացիան: 2019-ի թղթում նույնպես արտահայտված չէ «Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ» արտահայտությունը, բայց արձանագրված է Քելբաջարի ու Լաչինի միջանկյալ հանձնման դրույթը: Ի դեպ, 2019-ին ներկայացված փաստաթուղթը սկսվում է «Մենք Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական հանրապետության նախագահներս» արտահայտությամբ: 2019 թվականի դրությամբ Հայաստանի նախագահը վաղուց արդեն բանակցող չէր և համանախագահները չէին կարող նոր փաստաթուղթ կազմելիս մոռանալ այս նրբության մասին: Հին փաստաթղթի վրա արվել են նշումներ, ենթադրաբար՝ հիմք ընդունելով նաև բանավոր խոսակցությունները:

Այդ բանավոր խոսակցություններից մեկի մասին կարող ենք պատկերացում կազմել Սերժ Սարգսյանի 2016 թվականի աշնանը «Ռոսիա» հեռուստաընկերությանը տված մի հարցազրույցից, որտեղ նա ասում է (մեջբերում). «Մենք մի քանի անգամ մոտ էինք ստորագրելու փաստաթուղթը, որտեղ բոլոր այդ սկզբունքները հստակ արտացոլված էին։ Այսինքն` հայկական կողմերը` Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը, թողնում են այն տարածքները, որոնք ներկայումս զբաղեցված են որպես անվտանգության գոտի, այն տարածքները, որոնց մասին ադրբեջանցիներն ասում են, որ դրանք օկուպացված են՝ անվանում են բռնազավթված, ադրբեջանական 7 շրջանները։ Թողնում ենք տարածքները, հեռանում: Այսինքն դա տարածքային ամբողջականության սկզբունք է:

Բայց առաջին կետում հստակ գրված էր, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը որոշվելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով։ Այնուհետև գրված էր՝ ով է մասնակցելու, ինչպիսի օրակարգ է և ամենը:

Լրագրող – Այսինքն հանրաքվե:

Սերժ Սարգսյան - Այո հանրաքվե: Հենց դա եղել է ինքնորոշման սկզբունքի մարմնավորումը, բայց ամեն անգամ ադրբեջանական կողմը նոր պահանջներ էր առաջադրում»։ (մեջբերման ավարտ)

Ի դեպ, Հայաստանի կառավարությունը 2019-ին և երբեք չի համաձայնվել տվյալ փաթեթը ընդունել որպես բանակցությունների հիմք: ՀՀ ներկայացուցիչները 2018-ից հետո քննարկել են Սերժ Սարգսյանի թողած բանակցային ժառանգությունը հաղթահարելու հնարավորությունները: Տվյալ համատեքստում պետք է նշել, որ «Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ» արտահայտությունը և ընդհանրապես «միջանկյալ կարգավիճակ» հասկացությունը 2016 թվականի աշնան դրությամբ կորցրել է իր երբեմնի նշանակությունը, որովհետև այն թե ինչ է դա նշանակում պիտի այլևս որոշեր ՄԱԿ-ի ԱԽ-ն: Կարգավիճակի հարցը ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունից ՄԱԿ տեղափոխելը Ադրբեջանի վաղեմի ցանկությունն էր:

9. Բանակցային իր ժառանգության մասին խոսելիս Սերժ Սարգսյանը պատմում է՝ հարցը այսպես պետք է կարգավորվեր, այնպես պետք է կարգավորվեր: Է շատ լավ, թող կարգավորվեր: Ինչու՞ «կառուցողական բանակցող» Սերժ Սարգսյանը 10 տարվա մեջ հարցի կարգավորման չի հասել: Եթե 2016-ի թղթերը ընդունելի էին, ինչու՞ չի ստորագրել: Նա ասում է, որ 2018 թվականին ԱԺ ամբիոնից իր հնչեցված մտքերը, որ մեջբերված են սույն տեքստի 8-րդ կետում, կոնտեքստից կտրված են: 2018 թվականի ապրիլի 17-ի հայտարարությունները ազատ շրջանառվում են համացանցում, ամբողջական հարցուպատասխանները առկա են. որևէ բան կոնտեքստից կտրված չէ: Կոնտեքստից կտրված չէ նաև 2016 թվականի աշնան հարցազրույցը, որը կրկին մեջբերված է 8-րդ կետում: Ուզում են տպավորություն ստեղծել, թե Սերժ Սարգսյանը պատրաստվում էր կարգավորման փաստաթուղթ ստորագրել 2018 թվականին վարչապետ դառնալուց հետո: 2017 թվականի հուլիսի 16-ին էլ «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա ասում է. «Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանը հրաժարվում է խնդրի լուծման մադրիդյան տարբերակից, և դա հասկանալի դառավ բոլորին։ (…) Ադրբեջանի դիրքորոշումն էլ է պարզ․ նա ասում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը Ադրբեջանի ներքին գործն է, այսինքն՝ ԼՂ-ն Ադրբեջանի բաղկացուցիչ մասն է և այդպիսին պետք է շարունակի մնալ»։

Այսինքն՝ սա՞ էր պատրաստվում ստորագրել 2018 թվականին ՀՀ վարչապետ դառնալուց հետո, թե պատրաստվում էր բավարարել Ադրբեջանի անընդունելի ակնկալինքերը: 2022 թվականի հունվարի 31-ի հարցազրույցում Սերժ Սարգսյանը զարմանում է. իսկ ո՞վ է ասել, որ Հայաստանի և Ադրբեջանի կարծիքները կարգավորման հարցում կամ Մադրիդյան սկզբունքների մեկնաբանության հարցում պետք է համընկնեին: Կներեք, բայց տրամաբանությունն է ասում, որովհետև բանակցությունների նպատակը, եթե ուզում ես հարցը կարգավորել, մի այնպիսի թուղթ ստանալն է, որի տակ երկու կողմերը կհամաձայնվեն ստորագրել: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը ԼՂ հարցի կարգավորման մի փաստաթուղթ էր պատրաստվում ստորագրել, Իլհամ Ալիևը ուրի՞շ:

Մինչև իր հրաժարականի օրը՝ 2018 թվականի ապրիլի 23-ը, Սերժ Սարգսյանը ոչ մի ազդակ չի տվել, թե ինքը պատրաստվում է ԼՂ հարցի կարգավորման թուղթ ստորագրել: Նրա բոլոր ազդակները եղել են բանակցությունների փակուղային վիճակի մասին: Տես վերը բերված երեք հրապարակային հայտարարությունները:

10. Բանակցային գործընթացում 1992-2018թթ. ի հայտ եկած անբարենպաստ փաստերի մասին խոսակցությունը Սերժ Սարգսյանը համարում է պրոադրբեջանական խոսակցություն: Իսկ գործող իշխանության մեղքը ո՞րն է, որ այդ իրողությունները կան: Թե՞ կոնկրետ իրողությունները չնկատելն է ճիշտ մոտեցումը: Հենց իրողությունները չնկատելու քաղաքականությունն է, որ դիսոնանս է ստեղծել հանրային ընկալումների, բանակցային գործընթացի և 30-ամյա զրկանքների միջև: Այդ հանգամանքների հետ առերեսումը չի նշանակում հրաժարում Արցախի իրավունքներից, այդ հանգամանքների հետ առերեսումը նշանակում է խնդրի ճիշտ ախտորոշում և հետևաբար արդյունավետ դեղատոմսերի փնտրտուք: Մի հարցում Սերժ Սարգսյանի ասածի հետ, իհարկե, համաձայն ենք: ԼՂ հարցի խաղաղ կարգավորման գործընթացը լիարժեք վերականգնելու հնարավորություններ կան, և քաղաքական մեծամասնության քաղաքականությունը հենց սա է: Այս համատեքստում քաղաքական մեծամասնություն չի մերժել, չի մերժում և չի մերժելու որևէ առաջարկի, գաղափարի, պլանի քննարկում»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:01 05/02/2022  |  ՄամուլՍերժ Սարգսյանը հարցում է պատվիրել. պատկերը բավականին ոգեւորիչ է եղել. «Հրապարակ»
18:07 04/02/2022  |  ՄեկնաբանությունԱրթուր Գրիգորյանի արվեստը սիրվել և գնահատվել է ինչպես Հայաստանում և Արցախում, այնպես էլ սփյուռքի մեր հայրենակիցների շրջանում. Սերժ Սարգսյան
21:45 02/02/2022  |  ԼՐԱՀՈՍՍերժ Սարգսյանն ընդունել է Միջազգային Դեմոկրատական միության պատվիրակությանը
14:25 01/02/2022  |  ՔաղաքականՍերժ Սարգսյանն իրավիճակից դուրս գալու ելքեր չմատնանշեց.վերլուծաբան
00:30 01/02/2022  |  Քաղաքական«Չնայած ջախջախված ենք, կապիտուլացված` բանակցային պրոցեսը վերականգնելու հնարավորություն ունենք»․ Սերժ Սարգսյան
00:19 01/02/2022  |  Քաղաքական«Հիմարություն է ասել, որ Ալիևի նկրտումները Երևանի նկատմամբ, պայմանավորված է նրանով, որ մենք էլ ենք ասում»․ Սերժ Սարգսյան
00:04 01/02/2022  |  Քաղաքական«Համանախագահների վերջին առաջարկությունները, մեր երազածը չէին, բայց բերելու էին Լեռնային Ղարաբաղին անվտանգություն և բարեկեցություն»․ Սերժ Սարգսյան
23:59 31/01/2022  |  Քաղաքական«Կարո՞ղ եմ արդյոք եզրակացնել, որ միայն նախկիններին կամ նախկին բանակցային պրոցեսը վարկաբեկելու համար գնացել են ավանտյուրայի»․ Սերժ Սարգսյան
23:54 31/01/2022  |  Քաղաքական«Չեք տեսնի որևէ փաստաթղթում ակնարկ անգամ, որ մինչ վերջնական խնդրի կարգավորումը, ադրբեջանցիները պետք է վերադառնան ԼՂ բուն տարածք»․ Սերժ Սարգսյան
23:43 31/01/2022  |  Քաղաքական«Ո՞նց կարելի է հակամարտող երկրի ղեկավարին բնութագրել կառուցողական․ երբևէ դուք ինձնից լսել եք, որ Ալիևը կառուցողական է»․ Սերժ Սարգսյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]