Թեմաներ
Երկուշաբթի 05 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/19/2024   23:10 Փրկարարները մոտենում են ուղղաթիռի կործանման ենթադրյալ վայրին 05/19/2024   22:21 Իրանի հոգեւոր առաջնորդը հույս է հայտնել, որ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին և մյուս պաշտոնյաներ ողջ են մնացել 05/19/2024   22:02 «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ 05/19/2024   21:59 Վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում 05/19/2024   21:51 Բագրատ Սրբազանը զորակցություն է հայտնել Իրանի նախագահին 05/19/2024   21:46 Արթուր Դավթյանը ապաշխարե՞լ է իր մեղքերի համար 05/19/2024   21:37 Իրանի նախագահ Ռաիսին այսօր պետք է այցելեր Հայաստան. աղբյուր 05/19/2024   21:19 Ցնցված ենք Իրանից եկող լուրերով. ԱԳՆ 05/19/2024   21:16 Ոստիկանական ստորաբաժանումները սահմանափակում են մեր տեղաշարժը, առայժմ չի հաջողվում ստանալ մանրամասն տեղեկություններ. Դանիելյան 05/19/2024   21:06 Իսրայելի ռազմավարական խնդիրն է Իրանին մեծ պատերազմի մեջ ներքաշելը. արևելագետ 05/19/2024   20:45 Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգի տակ է. Reuters 05/19/2024   20:24 Բագրատ Սրբազանը վաղը կմեկնի Կիրանց   05/19/2024   20:20 Արամ Սարգսյան, Զավենի որդի, մյուսների պես քեզ չեմ ասելու Սպարապետի քույր կամ «հոպլո», բայց հստակ ասում եմ՝ ես եղբայր չեմ ուրացել. Բագրատ Սրբազան 05/19/2024   20:10 Պատերազմական իրավիճակ դեպքում` Խերեմլիում բնակվող ադրբեջանցին հայտնվելու է շրջափակման մեջ. Վարդանով 05/19/2024   19:46 Ռաիսիի ուղղաթիռի վթարի ենթարկվելու տեղեկությունը ստանալուց հետո երկրում տեղի է ունեցել անվտանգության խորհրդի արտակարգ նիստ 05/19/2024   19:33 Կոշտ վայրէջքի ժամանակ Ռաիսիի հետ ուղղաթիռում է եղել նաև Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետը 05/19/2024   19:22 Նպատակն է անկայունացնել Իրանն ու հետևաբար` ողջ Մերձավոր Արևելքը. Գեղամյան 05/19/2024   19:07 Փաշինյանի հեռանալուց հետո ճիշտ ղեկավարը Բագրատ Սրբազանն է. Օսկանյան 05/19/2024   18:54 Արարատ Միրզոյանը կմեկնի Վիեննա 05/19/2024   18:35 «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 05/19/2024   18:02 Իրանական գործակալությունը հայտնել է նախագահ Ռաիսիի առողջական վիճակի մասին՝ կոշտ վայրէջքից հետո 05/19/2024   17:45 Իրանի նախագահի ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել 05/19/2024   17:35 Կիրանցիները, ի նշան բողոքի, ոտքով շարժվում են ոստիկանական շրջափակման մեջ հայտնված պատգամավորների մոտ 05/19/2024   17:30 Եթե ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան իրավագիտակցության այսպիսի մակարդակում է, ապա սա արդեն համակարգային կատաստրոֆա է. Աբրահամյան 05/19/2024   17:18 Ալիևի հետ հանդիպումից հետո նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Իրանում 05/19/2024   16:57 ԱԱԾ սահմանապահ զորքերը սահմանի ստանձման վերաբերյալ որոշակի աշխատանքներ են իրականացնում. Տավուշի բաժնի պետ 05/19/2024   16:47 Ադրբեջանը ողջունում է Իրանի ջանքերն՝ ուղղված հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքմանը. Ալիև 05/19/2024   16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com 05/19/2024   16:07 Փորձում են հոգեբանական ճնշում գործադրել Կիրանցի բնակիչների նկատմամբ. Խամոյան 05/19/2024   15:51 «Բա մնայիք Արցախում, ինչի դուրս եկաք».ոստիկանության պաշտոնյայի վարքագիծը 05/19/2024   15:20 ՆԳՆ-ն՝ Կիրանց մուտք գործելու արգելքի մասին 05/19/2024   14:58 Կիրանցի հատվածում սահմանապահ զորքերը իրականացնում են սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված աշխատանքներ.ԱԱԾ 05/19/2024   14:42 Ոստիկանները թույլ չեն տալիս նաև մշակութային գործիչների մուտքը Կիրանց 05/19/2024   14:36 Ալյասկայում ինքնաթիռ են գտել՝ ներսում դիակներ 05/19/2024   14:07 «Ձեր գործողությունները ճիշտ չեն, օրենքով չեն». Սեյրան Օհանյանը՝ Կիրանցը շրջափակած ոստիկանների պետին 05/19/2024   14:04 Եթե ներքաղաքական պրոցեսները ձախողվեն, չի բացառվում ՀՀ-ում լինի ազդեցության գոտիների բաժանման իրավիճակ Անկարայի ու Մոսկվայի միջև. քաղաքագետ 05/19/2024   13:45 ՔԿ-ն՝ Վահագն Չախալյանի մեղադրանքի մասին 05/19/2024   13:43 Մենք խաղաղություն ուզում ենք՝ այո, բայց ոչ ամեն գնով. Բագրատ Սրբազան 05/19/2024   13:21 3-5 աստիճանով տաքանալու է. տեղումներ են սպասվում 05/19/2024   13:12 Ոստիկանությունը կրկին փակել է Կիրանց տանող ճանապարհը,պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել. Խամոյան 05/19/2024   13:01 ԳՇ պետ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը 05/19/2024   12:44 Իշխանության ձևավորման մի մեխանիզմ կա. եթե «հավես» ունեք, պատրաստվեք դրան. Արսեն Թորոսյան 05/19/2024   12:30 Վահագն Չախալյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց տնային կալանքը 05/19/2024   12:19 Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com 05/19/2024   11:52 Բագրատ Սրբազանը մասնակցում է պատարագին 05/19/2024   11:39 Սահմանին սկսվել է Ռաիսի-Ալիև հանդիպումը 05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/19/2024   10:54 6 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել ԱՄՆ-ում՝ պիկապի հանդիպակաց գոտի դուրս գալու ու միկրոավտոբուսի բախվելու հետևանքով 05/19/2024   10:31 Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը 05/19/2024   10:18 Հանրապետության տարածքում կա փակ ավտոճանապարհ
05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/19/2024   23:10 Փրկարարները մոտենում են ուղղաթիռի կործանման ենթադրյալ վայրին 05/19/2024   17:18 Ալիևի հետ հանդիպումից հետո նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Իրանում 05/19/2024   18:02 Իրանական գործակալությունը հայտնել է նախագահ Ռաիսիի առողջական վիճակի մասին՝ կոշտ վայրէջքից հետո 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/19/2024   16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com 05/19/2024   19:33 Կոշտ վայրէջքի ժամանակ Ռաիսիի հետ ուղղաթիռում է եղել նաև Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետը 05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/18/2024   07:38 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ» 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/19/2024   22:21 Իրանի հոգեւոր առաջնորդը հույս է հայտնել, որ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին և մյուս պաշտոնյաներ ողջ են մնացել 05/19/2024   20:45 Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգի տակ է. Reuters 05/19/2024   19:46 Ռաիսիի ուղղաթիռի վթարի ենթարկվելու տեղեկությունը ստանալուց հետո երկրում տեղի է ունեցել անվտանգության խորհրդի արտակարգ նիստ 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/18/2024   08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ» 05/18/2024   20:04 «Արևմտյան Ադրբեջան» քաղաքական խոսույթը որևէ աղերս չունի միջազգային իրավունքի հետ. իրավաբան 05/18/2024   21:01 Գնել Սանոսյան, ծառայությունդ էժան չի նստելու «սիրելիս»․ Բագրատ Սրբազան

Բորիս Բախշիյանի պաշտպանները կրկին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել դատավոր Դավիթ Արղամանյանին. Այս անգամ միջնորդության հիմքում դրվել են Արղամանյանի քաղաքական հայացքները 02/04/2022   13:26  |  ԼՐԱՀՈՍ

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի պաշտպանները վճռական են տրամադրված. դատավոր Դավիթ Արղամանյանը չպետք է քննի Բախշիյանի խափանման միջոցի հարցը։ Պաշտպանները ներկայացրել են երկրորդ միջնորդությունը՝ պահանջելով, որ դատարանը հայտնի ինքնաբացարկ։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանին, որը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանի որդին է։ Երիտասարդ դատավոր Դավիթ Արղամանյանը, արդեն վաստակել է թմբուկահար-դատավոր մականունը ձեռք բերել, քանի որ նախքան դատավոր նշանակվելը մասնակցել է Նիկոլ Փաշինյանի քաղաքական ակցիաներին՝ որպես թմբուկահար։ Եւ աղմկահարույց, քաղաքականապես զգայուն քրեական գործերով կալանավորման միջնորդությունների և ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքի քննությունները մակագրվում են հենց Դավիթ Արղամանյանին, որն էլ կայացնում է որոշումներ, որոնք հաճո են գործող իշխանությունների քիմքին։

Երեկ դատավոր Բախշիյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել՝ Արղամանյանին ինքնաբացարկ հայտնելու մասին՝ հիմքում դնելով դատարանի նախագահի կողմից մակագրման ընթացքում օրենքով սահմանված՝ այբբենական կարգի խախտումը, մինչդեռ ցանկացած գործ որևէ դատավորի մակագրելիս պետք է ապահովվի պատահական ընտրությունը, այլ ոչ թե՝ դատարանի նախագահը կոնկրետ դատավորի ընտրի, որովհետև վստահ է, որ այս գործի պարագայում տվյալ դատավորը կբավարարի միջնորդությունը։ Հաշվի առնելով նշված հանգամանքը, ինչի պայմաններում դատարանը չէր կարող համարվել օրենքով ստեղծված, պաշտպանները երեկ միջնորդություն էին ներկայացրել՝ դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին, որը դատավոր Արղամանյանը մերժել է այսօր առավոտյան, ինչից հետո դատական նիստը շարունակվել է։ Դատարանը ինքնաբացարկի միջնորդությունը մերժել է այն հիմնավորմամբ, թե կալանավորման միջնորդության քննությունն այն հարցը չէ, երբ անպայման պետք է գործը դատավորին հասնի էլեկտրոնային մակագրման տեսքով:

«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մինչ դատարանը կանցներ կալանավորման միջնորդության ըստ էության քննությանը՝ պաշտպանության կողմը ներկայացրել է երկրորդ ինքնաբացարկի միջնորդությունը, այս անգամ՝ դատավորի քաղաքականացված լինելու հիմնավորմամբ։

Մասնավորապես, դատավոր Դավիթ Արղամանյանը, ինչպես նշեցինք, մինչ դատավորի պաշտոնում նշանակվելը, մասնակցել է փաշինյանամերձ շրջապատի կողմից կազմակերպվող բողոքի ակցիաներին՝ ընդդեմ նախկին իշխանությունների, 2018թ իշխանափոխության օրերին եղել է թմբուկահար, որը Փաշինյանի կոչով՝ թմբուկ էր խփում։ Բացի այդ՝ Արղամանյանը եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իրավախորհրդատուն, ինչպես նաև՝ ՏԿԵ նախկին նախարար Սուրեն Պապիկյանի օգնականը։

Դատավոր Բախշիյանի պաշտպան Երեմ Սարգսյանը նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան, որ Բորիս Բախշիյանին պատժում են, քանի որ նա կալանքից ազատել է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին, Գորիսի փոխքաղաքապետին, «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին, իսկ այդ անձինք համարվում են ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչներ։

«Աշոտ Մինասյանի վերաբերյալ անգամ ԱԱԾ-ի տեղեկանքը կա: Ընդ որում, երբ նախորդ փուլում այլ դատավոր ազատ արձակեց Աշոտ Մինասյանին, արդարադատության նախարարն անմիջապես կարգապահական վարույթ հարուցեց նրա նկատմամբ: Այսինքն՝ այս գործերը իշխանության հետաքրքրության ոլորտում են, իսկ այդ դեպքում մի հետաքրքիր հանգամանքի վրա պետք է կենտրոնանալ»,- ասաց Երեմ Սարգսյանը՝ հիշեցնելով, որ գործը քննող դատավոր Դավիթ Արղամանյանը հանդիսացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իրավախորհրդատուն, եղել է Սուրեն Պապիկյանի օգնականը, մտերիմ հարաբերություններ ունի ՔՊ-ականների հետ, մշտապես Ֆեյսբուքում հանդես է եկել գրառումներով, որոնցում ի ցույց է դրել իր քաղաքական հայացքները:


Փաստաբանի գնահատմամբ՝ այս պարագայում մտածել, որ գործը պատահական է տրվել Դավիթ Արղամանյանին, միամտություն կլինի, ընդհակառակը, օբյեկտիվ կասկածներ կան, որ գործը հատում է տրվել նրան։ Փաստաբանի խոսքով՝ դատավորը, հնարավոր է, կաշկանդված է, անգամ ՄԻԵԴ նախադեպային որոշում կա, որ նման պարագայում դատավորը պետք է ինքնաբացարկ հայտնի։ Երեմ Սարգսյանը հիշեցրեց նաև Դավիթ Արղամանյանի հոր՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանի հետ կապված դեպքը, որն ինքնաբացարկ էր հայտնել որդու քաղաքական հայացքների պատճառով։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի արդեն երկրորդ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։ Որոշումը կհրապարակվի ժամը 14.00-ին։

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, ՀՀ ԲԴԽ-ին ներկայացրել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդություններ, որոնք ԲԴԽ-ի կողմից բավարարվել են։

Նշենք, որ դատավորի նկատմամբ հետապնդում է իրականացվում՝ Մանվել Փարամազյանի դեմ ցուցմունք տված Նիկոլ Փաշինյանի աջակցին կալանավորելու համար, թեև ամբաստանյալն ինքն էր դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ՝ չներկայանալով դատական նիստերին։ Քրեական գործը, որի շրջանակներում դատավորին մեղադրանք է առաջադրվել, հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով՝ անձին ապօրինի կալանավորելու հատկանիշներով, որն առաջացրել է ծանր հետևանք։ ԱԱԾ-ն միջնորդություն է ներկայացրել դատարան՝ դատավորի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որը մակագրվել է դատավոր Դավիթ Արղամանյանին։ Դատավորների միությունը մտահոգություն է հայտնել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ դատախազության և ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից քրեական հետապնդում իրականացնելու և անձեռնմխելիությունից (այդ թվում անձնական ազատությունից) զրկելով զուգորդված քրեական հետապնդում իրականացնելու գործընթացի հետ կապված, որը պայմանավորված է դատավորի գործունեության հետ։

Դատավոր Բորիս Բախշիյանի վարույթում է գտնվում Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի գործը։

Օրերս դատավոր Բախշիյանը որոշում էր կայացրել՝ Մինասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին, ինչից հետո Մինասյանն ազատ է արձակվել։ Դատավոր Բորիս Բախշիյանի վարույթում են գտնվում նաև Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի և Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի վերաբերյալ քրեական գործերը։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:34 04/02/2022  |  ԼՐԱՀՈՍԴավիթ Արղամանյանը կշարունակի քննել դատավոր Բախշիյանին կալանավորելու միջնորդությունը. Դատարանն ինքնաբացարկ չի հայտնել
21:54 03/02/2022  |  Դատական ռեպորտաժներԴատավոր Բորիս Բախշիյանի պաշտպանները դատավոր Դավիթ Արղամանյանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել. որոշումը կհրապարակվի վաղը
19:20 03/02/2022  |  ԼՐԱՀՈՍ93 դատավոր ստորագրահավաք են իրականացրել. պահանջում են արտահերթ ժողով հրավիրել
19:17 03/02/2022  |  ԼՐԱՀՈՍԵթե անգամ ուզում էիք որևէ մոտեցում փոխել, սա այն գործը չէր, որով պետք է մոտեցում փոխվեր. Ռուբեն Մելիքյան
18:44 03/02/2022  |  ԼՐԱՀՈՍԴատավորների ընդհանուր ժողովին կոչ եմ անում հրապարակայնորեն անվստահություն հայտնել ԲԴԽ անդամ-դատավորներին. Արսեն Սարդարյան (տեսանյութ)
18:23 03/02/2022  |  ԼՐԱՀՈՍԴավիթ Արղամանյանին հիշեցնում ենք, թե ինչն է իր մոտ լավ ստացվում՝ թմբուկով հարվածելը. Միհրան Պողոսյանը թմբուկով էր գնացել դատարան
17:53 03/02/2022  |  ԼՐԱՀՈՍԴատավորի սկանդալային հայտարարությունը. ուղիղ միջամտություն է դատավորի լիազորությունների իրականացմանը
15:16 03/02/2022  |  ԼՐԱՀՈՍՍյունիքի մարզի դատավորները մտահոգված են. Դատավորները հանդես են եկել հայտարարությամբ
13:36 03/02/2022  |  ԼՐԱՀՈՍԶերծ մնալ դատական իշխանության անկախությունը և հեղինակությունը կասկածի տակ դնող որևէ գործողություններից. ՓՊ խորհրդի կոչը
12:07 03/02/2022  |  ՄեկնաբանությունԵրկու օր է ԲԴԽ-ԱԱԾ-գործակալական ցանց-Դավիթ Արղամանյան-դատախազություն օպերացիա է տեղի ունենում դատավոր Բախշիյանի գործով.փաստաբան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]