Թեմաներ
Շաբաթ 05 / 04 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/04/2024   14:47 Ֆրանսիահայ լրագրողը, ըստ ԱԱԾ-ի, վտանգ է ներկայացնում ՀՀ-ի համար. Թոքի քաղցկեղ ունեցող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը. Նրա վիճակը վատթարացել է 05/04/2024   14:32 Փարիզում էկոնոմիկայի նախարարը վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ ԶԼՄ-ներ 05/04/2024   14:14 Ֆրանսիահայ լրագրողը օդանավակայանում բաժանում է իրեն տրված կրուասանները. Արդեն 14 օր է, ինչ նա հայտարարել է հացադուլ (տեսանյութ) 05/04/2024   14:11 Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը 05/04/2024   13:54 Սփյուռքը ստիպված կլինի ավելի կտրուկ քայլերի դիմել․ ԳԿԽ Վարչություն 05/04/2024   13:39 Բժիշկը նշել է մարսողությունը բարելավելու ուղիները 05/04/2024   13:20 Սա էլ ձեզ դասական միջանձնային կոնֆլիկտ. Էրիկ Ալեքսանյանը արձագանքել է գլխավոր դատախազին 05/04/2024   13:11 Վահագն Խաչատուրյանի մեդալին Հունգարիան պատասխանեց դիվանագիտական ապտակով. Գրիգոր Բալասանյանի անդրադարձը (տեսանյութ) 05/04/2024   13:02 Հեղեղումներ, փլուզումներ, ջրալցումներ. հորդառատ անձրեւի հետեւանքները՝ մայրաքաղաքում. նոր կադրեր 05/04/2024   12:49 Ադրբեջանի վարչապետը պատրաստվում է մեկնել Անկարա 05/04/2024   12:41 Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը 05/04/2024   12:38 Դանիայում դեռահասներն սկսած 15 տարեկանից կկարողանան աբորտ անել առանց ծնողների համաձայնության 05/04/2024   12:28 Հիմա արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան. ականները հանել են, այլեւս անվտանգ չենք զգում մեզ. Կիրանցի բնակչուհի 05/04/2024   12:20 «Ուրարտու»-ի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել Դավիթ Մարտիրոսյանի նկարով շապիկներով 05/04/2024   12:16 ԱՄՆ-ի, Իրանի, Լիբանանի, Սիրիայի նման ավանդական կարևոր ու խոշոր համայնքների դռները շարունակում են փակ մնալ նիկոլի ու սինանյան զարեհի դիմաց․ քաղաքագետ 05/04/2024   12:14 Սա նույնն է, թե գարշհոտության պայմաններում փորձես ապրել մշտապես քիթդ փակելով․ Ոսկանյան 05/04/2024   11:56 Թուրքիայի խոշորագույն բանկերից մեկը խստացրել Է ռուսաստանցիների համար հաշիվների բացման պայմանները 05/04/2024   11:39 Բժիշկը նշել է փորկապության դեմ պարզ վարժություններ 05/04/2024   11:26 «Տեր ենք մեր հայրենիքին» խորագրով միջոցառումներ են տեղի ունենում սփյուռքահայ համայնքներում 05/04/2024   11:25 Հրդեհված տնից փրկարարները հանել են երեխաների մարմինները. նոր մանրամասներ 05/04/2024   11:19 Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան- Բեռլին երթուղով չվերթերը 05/04/2024   11:13 Քաղաքապետարանը ապահովում է նաև մեր ռոմանտիկ երեկոները․ ջրհեղեղ՝ Խորենացի փողոցում 05/04/2024   11:08 Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի 05/04/2024   10:59 ՔՊ-ական պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին 05/04/2024   10:54 Իտալիայի պաշտպանության նախարարը բացառել Է անմիջական մասնակցությունը Ուկրաինայի հակամարտությանը 05/04/2024   10:50 Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել 05/04/2024   10:45 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 05/04/2024   10:42 Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում ․ Ջուրը լցվել է հարակից տները 05/04/2024   10:37 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են 05/04/2024   10:31 Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր 05/04/2024   10:29 Տեղումները կշարունակվեն, առանձին շրջաններում՝ ինտենսիվ․ հնարավոր է նաև կարկուտ 05/04/2024   10:23 Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ հայտնաբերվել է քաղաքացու դի 05/04/2024   10:21 Փրկարարները Երևանում իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ 05/04/2024   10:18 Խիստ դատապարտելի և անթույլատրելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը․ ՄԻՊ 05/04/2024   10:10 Տավուշում ադրբեջանական ԶՈՒ-ն կրակ չի բացել․ ՊՆ 05/04/2024   08:35 «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում․ «Ժողովուրդ» 05/04/2024   08:32 Ոստիկանը պետք է լավ վարձատրվի և լավ հագնվի․ «Հրապարակ» 05/04/2024   08:28 Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ԲԴԽ անդամ է դարձել Ռոբերտ Քոչարյանին կալանավորած Արմեն Դանիելյանը․ «Ժողովուրդ» 05/04/2024   08:26 Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում հիվանդագին լրջությամբ․«Հրապարակ» 05/04/2024   08:21 Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ» 05/04/2024   08:18 Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «Ժողովուրդ» 05/04/2024   08:15 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից․«Հրապարակ» 05/04/2024   08:10 Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ» 05/04/2024   08:05 Համայնքային ոստիկանություն կստեղծեն․ «Հրապարակ» 05/04/2024   07:59 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» 05/03/2024   23:31 Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ 05/03/2024   23:14 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/03/2024   22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել 05/03/2024   22:31 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը 05/03/2024   22:15 Կիրանցի բնակիչները բացել են միջպետական ճանապարհը․ Դանիելյան
05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/03/2024   13:50 Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/04/2024   07:59 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» 05/03/2024   13:15 ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին. «Իմ հետ «դու»-ով չխոսե՛ք, չհամարձակվե՛ք 05/02/2024   22:29 Չուզելով, թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա, մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում. Նարեկ Սահակյան 05/03/2024   16:46 Մտավախություն կա, որ Ն․ Փաշինյանի հեռացման դեպքում կկրկնվի արցախյան սցենարը. Ներքաղաքական զարգացումների դեպքում Ադրբեջանի հնարավոր հարձակումը զսպող միջազգային երաշխիքներ են պետք (Տեսանյութ) 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/04/2024   10:31 Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/03/2024   18:15 Ուկրաինայի հետախուզությունը զգուշացնում է առանցքային քաղաքի մոտալուտ կորստի մասին 05/03/2024   08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ» 05/03/2024   11:34 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանց է մեկնում 05/03/2024   13:04 Կիրանցի Կադաստրի քարտեզը և ապագա սահմանը. Վարուժան Գեղամյան 05/03/2024   22:15 Կիրանցի բնակիչները բացել են միջպետական ճանապարհը․ Դանիելյան 05/03/2024   19:04 Տավուշյան շարժումից որևէ արդյունք չեմ սպասում, շատերը դրան մասնակցում են ուղղակի ներկա լինելու համար. քաղաքագետ 05/02/2024   18:23 Այսօր Կիրանցում սևբերետավորներին պատ կազմելու հրահանգ տվողը՝ դեռ չորս տարի առաջ ոստիկաններին ծննդավայր ուղարկելով ասել էր՝ կուզեմ արյան գետեր հոսեն 05/03/2024   07:27 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» 05/03/2024   07:37 ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ» 05/03/2024   14:03 Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումները

Բորիս Բախշիյանի պաշտպանները կրկին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել դատավոր Դավիթ Արղամանյանին. Այս անգամ միջնորդության հիմքում դրվել են Արղամանյանի քաղաքական հայացքները 02/04/2022   13:26  |  ԼՐԱՀՈՍ

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի պաշտպանները վճռական են տրամադրված. դատավոր Դավիթ Արղամանյանը չպետք է քննի Բախշիյանի խափանման միջոցի հարցը։ Պաշտպանները ներկայացրել են երկրորդ միջնորդությունը՝ պահանջելով, որ դատարանը հայտնի ինքնաբացարկ։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանին, որը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանի որդին է։ Երիտասարդ դատավոր Դավիթ Արղամանյանը, արդեն վաստակել է թմբուկահար-դատավոր մականունը ձեռք բերել, քանի որ նախքան դատավոր նշանակվելը մասնակցել է Նիկոլ Փաշինյանի քաղաքական ակցիաներին՝ որպես թմբուկահար։ Եւ աղմկահարույց, քաղաքականապես զգայուն քրեական գործերով կալանավորման միջնորդությունների և ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքի քննությունները մակագրվում են հենց Դավիթ Արղամանյանին, որն էլ կայացնում է որոշումներ, որոնք հաճո են գործող իշխանությունների քիմքին։

Երեկ դատավոր Բախշիյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել՝ Արղամանյանին ինքնաբացարկ հայտնելու մասին՝ հիմքում դնելով դատարանի նախագահի կողմից մակագրման ընթացքում օրենքով սահմանված՝ այբբենական կարգի խախտումը, մինչդեռ ցանկացած գործ որևէ դատավորի մակագրելիս պետք է ապահովվի պատահական ընտրությունը, այլ ոչ թե՝ դատարանի նախագահը կոնկրետ դատավորի ընտրի, որովհետև վստահ է, որ այս գործի պարագայում տվյալ դատավորը կբավարարի միջնորդությունը։ Հաշվի առնելով նշված հանգամանքը, ինչի պայմաններում դատարանը չէր կարող համարվել օրենքով ստեղծված, պաշտպանները երեկ միջնորդություն էին ներկայացրել՝ դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին, որը դատավոր Արղամանյանը մերժել է այսօր առավոտյան, ինչից հետո դատական նիստը շարունակվել է։ Դատարանը ինքնաբացարկի միջնորդությունը մերժել է այն հիմնավորմամբ, թե կալանավորման միջնորդության քննությունն այն հարցը չէ, երբ անպայման պետք է գործը դատավորին հասնի էլեկտրոնային մակագրման տեսքով:

«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մինչ դատարանը կանցներ կալանավորման միջնորդության ըստ էության քննությանը՝ պաշտպանության կողմը ներկայացրել է երկրորդ ինքնաբացարկի միջնորդությունը, այս անգամ՝ դատավորի քաղաքականացված լինելու հիմնավորմամբ։

Մասնավորապես, դատավոր Դավիթ Արղամանյանը, ինչպես նշեցինք, մինչ դատավորի պաշտոնում նշանակվելը, մասնակցել է փաշինյանամերձ շրջապատի կողմից կազմակերպվող բողոքի ակցիաներին՝ ընդդեմ նախկին իշխանությունների, 2018թ իշխանափոխության օրերին եղել է թմբուկահար, որը Փաշինյանի կոչով՝ թմբուկ էր խփում։ Բացի այդ՝ Արղամանյանը եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իրավախորհրդատուն, ինչպես նաև՝ ՏԿԵ նախկին նախարար Սուրեն Պապիկյանի օգնականը։

Դատավոր Բախշիյանի պաշտպան Երեմ Սարգսյանը նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան, որ Բորիս Բախշիյանին պատժում են, քանի որ նա կալանքից ազատել է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին, Գորիսի փոխքաղաքապետին, «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին, իսկ այդ անձինք համարվում են ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչներ։

«Աշոտ Մինասյանի վերաբերյալ անգամ ԱԱԾ-ի տեղեկանքը կա: Ընդ որում, երբ նախորդ փուլում այլ դատավոր ազատ արձակեց Աշոտ Մինասյանին, արդարադատության նախարարն անմիջապես կարգապահական վարույթ հարուցեց նրա նկատմամբ: Այսինքն՝ այս գործերը իշխանության հետաքրքրության ոլորտում են, իսկ այդ դեպքում մի հետաքրքիր հանգամանքի վրա պետք է կենտրոնանալ»,- ասաց Երեմ Սարգսյանը՝ հիշեցնելով, որ գործը քննող դատավոր Դավիթ Արղամանյանը հանդիսացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իրավախորհրդատուն, եղել է Սուրեն Պապիկյանի օգնականը, մտերիմ հարաբերություններ ունի ՔՊ-ականների հետ, մշտապես Ֆեյսբուքում հանդես է եկել գրառումներով, որոնցում ի ցույց է դրել իր քաղաքական հայացքները:


Փաստաբանի գնահատմամբ՝ այս պարագայում մտածել, որ գործը պատահական է տրվել Դավիթ Արղամանյանին, միամտություն կլինի, ընդհակառակը, օբյեկտիվ կասկածներ կան, որ գործը հատում է տրվել նրան։ Փաստաբանի խոսքով՝ դատավորը, հնարավոր է, կաշկանդված է, անգամ ՄԻԵԴ նախադեպային որոշում կա, որ նման պարագայում դատավորը պետք է ինքնաբացարկ հայտնի։ Երեմ Սարգսյանը հիշեցրեց նաև Դավիթ Արղամանյանի հոր՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանի հետ կապված դեպքը, որն ինքնաբացարկ էր հայտնել որդու քաղաքական հայացքների պատճառով։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի արդեն երկրորդ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։ Որոշումը կհրապարակվի ժամը 14.00-ին։

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, ՀՀ ԲԴԽ-ին ներկայացրել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդություններ, որոնք ԲԴԽ-ի կողմից բավարարվել են։

Նշենք, որ դատավորի նկատմամբ հետապնդում է իրականացվում՝ Մանվել Փարամազյանի դեմ ցուցմունք տված Նիկոլ Փաշինյանի աջակցին կալանավորելու համար, թեև ամբաստանյալն ինքն էր դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ՝ չներկայանալով դատական նիստերին։ Քրեական գործը, որի շրջանակներում դատավորին մեղադրանք է առաջադրվել, հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով՝ անձին ապօրինի կալանավորելու հատկանիշներով, որն առաջացրել է ծանր հետևանք։ ԱԱԾ-ն միջնորդություն է ներկայացրել դատարան՝ դատավորի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որը մակագրվել է դատավոր Դավիթ Արղամանյանին։ Դատավորների միությունը մտահոգություն է հայտնել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ դատախազության և ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից քրեական հետապնդում իրականացնելու և անձեռնմխելիությունից (այդ թվում անձնական ազատությունից) զրկելով զուգորդված քրեական հետապնդում իրականացնելու գործընթացի հետ կապված, որը պայմանավորված է դատավորի գործունեության հետ։

Դատավոր Բորիս Բախշիյանի վարույթում է գտնվում Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի գործը։

Օրերս դատավոր Բախշիյանը որոշում էր կայացրել՝ Մինասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին, ինչից հետո Մինասյանն ազատ է արձակվել։ Դատավոր Բորիս Բախշիյանի վարույթում են գտնվում նաև Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի և Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի վերաբերյալ քրեական գործերը։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:34 04/02/2022  |  ԼՐԱՀՈՍԴավիթ Արղամանյանը կշարունակի քննել դատավոր Բախշիյանին կալանավորելու միջնորդությունը. Դատարանն ինքնաբացարկ չի հայտնել
21:54 03/02/2022  |  Դատական ռեպորտաժներԴատավոր Բորիս Բախշիյանի պաշտպանները դատավոր Դավիթ Արղամանյանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել. որոշումը կհրապարակվի վաղը
19:20 03/02/2022  |  ԼՐԱՀՈՍ93 դատավոր ստորագրահավաք են իրականացրել. պահանջում են արտահերթ ժողով հրավիրել
19:17 03/02/2022  |  ԼՐԱՀՈՍԵթե անգամ ուզում էիք որևէ մոտեցում փոխել, սա այն գործը չէր, որով պետք է մոտեցում փոխվեր. Ռուբեն Մելիքյան
18:44 03/02/2022  |  ԼՐԱՀՈՍԴատավորների ընդհանուր ժողովին կոչ եմ անում հրապարակայնորեն անվստահություն հայտնել ԲԴԽ անդամ-դատավորներին. Արսեն Սարդարյան (տեսանյութ)
18:23 03/02/2022  |  ԼՐԱՀՈՍԴավիթ Արղամանյանին հիշեցնում ենք, թե ինչն է իր մոտ լավ ստացվում՝ թմբուկով հարվածելը. Միհրան Պողոսյանը թմբուկով էր գնացել դատարան
17:53 03/02/2022  |  ԼՐԱՀՈՍԴատավորի սկանդալային հայտարարությունը. ուղիղ միջամտություն է դատավորի լիազորությունների իրականացմանը
15:16 03/02/2022  |  ԼՐԱՀՈՍՍյունիքի մարզի դատավորները մտահոգված են. Դատավորները հանդես են եկել հայտարարությամբ
13:36 03/02/2022  |  ԼՐԱՀՈՍԶերծ մնալ դատական իշխանության անկախությունը և հեղինակությունը կասկածի տակ դնող որևէ գործողություններից. ՓՊ խորհրդի կոչը
12:07 03/02/2022  |  ՄեկնաբանությունԵրկու օր է ԲԴԽ-ԱԱԾ-գործակալական ցանց-Դավիթ Արղամանյան-դատախազություն օպերացիա է տեղի ունենում դատավոր Բախշիյանի գործով.փաստաբան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]