ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՍԴ աշխատակարգային նիստի արձանագրությունները չեն տրամադրվել, որովհետև դրանք գոյություն չունեն, աշխատակարգային նիստ չի եղել. Կայացել է Ղազարյանն ընդդեմ ՍԴ աշխատակազմի գործով դատական նիստը 01/12/2022 16:52 | ԼՐԱՀՈՍ

Վարչական դատարանում՝ դատավոր Գևորգ Սոսյանի նախագահությամբ, կայացել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն ընդդեմ ՍԴ աշխատակազմի գործով նախնական դատական նիստը։
Հիշեցնենք, որ խնդրո առարկան այն է, որ ՍԴ աշխատակազմը հրաժարվել է տրամադրել տեղեկատվություն 2021 թվական ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների գործի քննության ժամանակ աշխատակարգային նիստերի արձանագրությունները, որոնց ընթացքում ընդունվել են աշխատակարգային որոշումներ, այդ որոշումների ընդունման ժամանակ ՍԴ դատավորների անվանական քվեարկության արդյունքները, ինչպես նաև աշխատակարգային նիստերի կազմակերպման գործընթացի վերաբերող տեղեկատվություն։
Էդգար Ղազարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ երեկ կայացած նախնական դատական նիստին պատասխանող կողմը չէր ներկայացել՝ դատարանին գրություն ներկայացնելով, որ վատառողջ է։ Նախնական դատական նիստը կայացել է՝ առանց պատասխանող կողմի։ Մասնավորապես, պատասխանող կողմը ներկայացրել էր առարկությունները՝ նյութեր չտրամադրելու վերաբերյալ, ըստ Ղազարյանի՝ անմիտ դատողություններով, ինչի կապակցությամբ հայցվոր կողմը՝ Ղազարյանը, ներկայացրել է իր դիրքորոշումը։ Ղազարյանի փոխանցմամբ՝ պատասխանող կողմն առարկություններով անդրադարձել էր միայն հուլիսի 10-ի և 13-ի աշխատակարգային նիստի արձանագրությունները չտրամադրելուն, բայց տեղեկատվական հարցումը վերաբերում էր նաև աշխատակարգային նիստի ծանուցման, ՍԴ նախագահի ընտրման աշխատակարգային նիստի արձանագրության վերաբերյալ տեղեկատվությանը, սակայն պատասխանող կողմը դրա վերաբերյալ առարկություններ չի ներկայացրել։
«Առարկություններ ներկայացվել են միայն հուլիսի 10-ի և 13-ի նիստերի արձանագրությունների վերաբերյալ՝ այն պատճառաբանությամբ, որ դրանք համարվում են դատական գործերի նյութեր և կարող են տրամադրվել միայն դատավարության մասնակիցներին, ինչն անհիմն դատողություն է, քանի որ նման դատական գործ այլևս գոյություն չունի, այդ գործով Դատարանն արդեն վերջնական դատական ակտ է կայացրել»,- նշեց Ղազարյանը՝ հավելելով, որ ՍԴ-ն հրապարակել է որոշումը, դրանք արխիվային փաստաթղթեր են, նման դատական գործ գոյություն չունի, վերջնական դատական ակտը հրապարակվել է հուլիսի 20-ին, հարցումն ուղարկվել՝ հուլիսի 22-ին, հետևաբար ասել, որ դա դատական գործի նյութ է և կարելի է տրամադրել միայն դատավարության մասնակիցներին՝ տրամաբանության և իրավաբանության հետ կապ չունի, պատճառաբանություն է՝ անգործության համար։ Ավելին, Ղազարյանը գտնում է, որ նման արձանագրություններ անգամ չկան էլ։
«Ասում են՝ կամ դատական նիստի ժամանակ է կայացնում աշխատակարգային որոշում, կամ աշխատակարգային նիստի ընթացքում։ Դատական նիստին հաստատ չեն կայացրել, որովհետև նիստը բանավոր էր, բոլորս լսել ենք, որ նման որոշում չեն կայացրել, իսկ աշխատակարգային նիստը, իմ տպավորությամբ, չեն արել, ուղղակի ընդմիջման ժամանակ մտել, ինչ-որ որոշում են գրել և ասում են, որ աշխատակարգային որոշում է, բայց դատարանն իրավունք չունի նման աշխատակարգային որոշում կայացնելու»,- նշեց Ղազարյանը՝ հավելելով, որ աշխատակարգային նիստ պետք է հրավիրվի՝ աշխատակարգային որոշում ընդունելու համար, պետք է նիստը պաշտոնապես ծանուցվի՝ երեք օր առաջ։ «Հիմա ասում եմ՝ ծանուցե՞լ եք, երբ եք ծանուցել, երբ է եղել նիստը, նիստի արձանագրությունը տվեք, ամենայն հավանականությամբ՝ չունեն արձանագրություն։ Այսինքն՝ ՍԴ-ն ընտրությունների արդյունքների վերաբերյալ վերջնական որոշում է կայացրել՝ նիստի ընթացքում ցույց տված օրենսդրական կոպտագույն խախտումներով։ Օրինակ՝ ինձ հետաքրքրում է՝ բոլոր դատավորները մասնակցե՞լ են այդ աշխատակարգային նիստին, թե ոչ, ով ինչպես է քվեարկել աշխատակարգային որոշմանը։ Ցույց տվեք, տեսնեմ՝ Հրայր Թովմասյանը, Աշոտ Խաչատրյանն ինչպես են քվեարկել, բայց իրենք չեն տալիս, որովհետև՝ չունեն»,- ընդգծեց Ղազարյանը։
Բացի այդ՝ Ղազարյանը պահանջել է նաև Արման Դիլանյանին՝ ՍԴ նախագահ ընտրելու վերաբերյալ աշխատակարգային նիստի արձանագրությունները, որը ևս չի տրամադրվել. «Դրանով ապացուցվում է նաև, որ Արման Դիլանյան՝ ՍԴ նախագահ գոյություն չունի»։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 07/02/2022 16:43 Նիկոլի թովմասյանական բզիկները․ Անդրանիկ Թեւանյան
- 07/02/2022 08:47 Սկանդալային ձայնագրությունն արվել է «Շիրակ» հյուրանոցի ռեստորանում ․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:44 Անգամ Սերժ Սարգսյանին են ներգրավել, որ Թագուհի Թովմասյանը միանա ընդդիմադիրներին, սակայն նա մերժել է ․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:41 Ի՞նչը խափանեց իշխանությունների նախատեսած շոուն․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:37 «Արմնյուզի» կապուղու համար մրցույթի հաղթողը կորոշվի մինչեւ հուլիսի 19-ը. 4 հայտ կա․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:33 Քաղաքական ճգնաժամի նոր փուլ՝ խորհրդարանական ճգնաժամ. «Փաստ»
- 07/02/2022 08:29 Ինչ ունեցվածք է հայտարարագրել նախկին նախարար, ընդդիմադիր պատգամավոր Աղվան Վարդանյանը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
- 06/28/2022 20:34 Արցախի հանրապետությունը եռակողմ հայտարարության կողմ չէ. Արցախի նախագահի խոսնակն արձագանքում է
- 06/22/2022 23:47 Իշխանություն չունենալը դժբախտություն չէ. Վահագն Խաչատուրյան
- 05/28/2022 15:33 Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը. Արարատ Միրզոյան. Արմենպրես
Մեկնաբանություն
- 07/02/2022 22:31 Կասկածից վեր է, որ շուտով ուսապարկերի ճահուկը կսկի Բաքվում գրված այդ նույն երգը երգել՝ սպառնալով մեր քաղաքացիներին, որ կա՛մ մեզ կմորթեն, կա՛մ պետք է հաշտ ու համերաշխ ապրել բորենիների հետ․ քաղաքագետ
- 07/02/2022 22:07 Սրանք դարձյալ բարիկադներ են շարում, հարկ է վերջապես կողմնորոշվել, թե ով բարիկադի ո՞ր կողմում է․Մարգարիտա Եսայան
- 07/02/2022 21:25 Եթե այսօրվա մտածողությունը տիրեր 90-ականներին, մենք այսօր անկախ Հայրենիք չէինք ունենա․ Արա Պողոսյան
- 07/02/2022 21:01 2018-ի դեկտեմբերի 20-ի դրությամբ գնադապետ Սաքոն ուներ ընդամենը 19 շքանշան, մեդալ ու կրծքանշան, իսկ 2022-ի հուլիսի 1-ին` 30 ․ Ալեն Ղուլյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը