Թեմաներ
Կիրակի 04 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/28/2024   11:20 Փաշինյանը տիկնոջ հետ խարույկի շուրջ խոսել է Սեղանի թենիսի «Վարչապետի գավաթի» մասնակիցների հետ (տեսանյութ) 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   10:36 Թուրքիայի առևտրի կենտրոններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել 04/28/2024   10:27 Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել 04/28/2024   10:21 4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է 04/28/2024   10:13 Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին 04/28/2024   10:08 Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն, սակայն ապրիլին ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է 2008թ-ին. Սուրենյան 04/27/2024   23:48 Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը 04/27/2024   22:37 Դավաճանական ռեժիմի պարագլուխը պետք է իր արժանի տեղը զբաղեցնի «Երևան» ՔԿՀ-ում՝ որպես պետական դավաճան․ Սամսոնյան 04/27/2024   22:33 Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք.Կոնսերվատորիայի Միասնական շարժում 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   22:05 Կոչ արթնության. Շիրակի Թեմի երիտասարդաց միության նախաձեռնությամբ 04/27/2024   22:02 Ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել. ՀԺՄ-ի հայտարարությունը 04/27/2024   21:36 Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ բրազիլական լրատվամիջոցները ևս իրենց լսարանին կներկայացնեն Հայաստանում առկա իրավիճակը, արցախահայության իրավունքների պաշտպանության և գերիների վերադարձման խնդիրները 04/27/2024   21:31 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   21:14 Աշխարհին պետք է, որ Ադրբեջանը հարձակվի մեզ վրա, իրենք, զենք էլ ուղարկեն՝ իբրեւ թե մեզ օգնելու, որ մեր երկիրն էլ Ուկրաինա ու Սիրիա դարձնեն. Արմինե Գրիգորյան 04/27/2024   21:01 Ադրբեջանում ամենօրյա ռեժիմով կերտում են «Արևմտյան Ադրբեջանի, ցեղասպանված ու տեղահանված ադրբեջանցիների» պատմական միֆը ու դրանով սնում իրենց հասարակության բոլոր շերտերը. թյուրքագետ 04/27/2024   20:47 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին 04/27/2024   20:43 Հանուն Տավուշի պայքարին է միացել ռեժիսոր Դավիթ Սահակյանցը 04/27/2024   20:38 «Դավաճանը հող է հանձնում» գրությամբ պաստառ՝ համերգի ժամանակ.երիտասարդների ակցիան 04/27/2024   20:31 Եկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   20:22 Ակցիա Հակոբ Պարոնյանի անվան Երաժշտական Կոմեդիայի Պետական թատրոնում՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   20:18 Իջևանում դիմակավորված ուժայինների կողմից ԶԼՄ ներկայացուցիչներին բռնության ենթարկելու դեպքով ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից 04/27/2024   19:42 Դիմակավորված ոստիկանները բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   19:16 Իրազեկման ակցիա՝ Ազատամուտ գյուղում 04/27/2024   19:11 3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում իրանական ավտոբուս է շրջվել 04/27/2024   19:07 «Չէր կարող կատարվել առանց քաղաքական իշխանության հանձնարարության կամ համաձայնության»․ ՀԺՄ-ն դատապարտում է NewDay.am-ի ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների բռնությունը 04/27/2024   19:03 ՆԳՆ ոստիկանությունը օրը 24 ժամ, շաբաթը՝ 7 օր ռեժիմով իրականացնում է գործառույթները 04/27/2024   18:32 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/27/2024   17:39 Միացեք մեզ. ակցիայի մասնակիցները՝ ոստիկաններին. փակ է Լոռիի ճանապարհը (տեսանյութ) 04/27/2024   17:21 «Չարի վերջը մոտ է». ակցիա՝ Երեւանում 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/27/2024   16:36 Պայքարը վճռական է, սա այլևս առաքելություն է․ ՁՊՎ-ից ազատ արձակված Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է 04/27/2024   16:31 Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ 04/27/2024   16:29 Բերետավորները ճողոպրեցին. առաջին անգամ չկարողացան կոտրել գյուղի դիմադրությունը 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   16:10 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. վարչապետ 04/27/2024   16:07 Մարդիկ ճնշման տակ են այդ ամենը ասել․ Մախսուդյանը՝ զինվորականների մասին ՔԿ տարածած տեսանյութի մասին 04/27/2024   16:02 Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժել 04/27/2024   15:58 Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած 04/27/2024   15:52 ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց 04/27/2024   15:50 Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. քաղաքագետ 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   15:31 Թուրք սեյսմոլոգը հզոր երկրաշարժ է կանխատեսում Ստամբուլում. Իշխանությունները լուրջ չեն մոտենում 04/27/2024   15:29 Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 04/27/2024   15:25 Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ.Հովհաննես Ավետիսյան
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում

Հայաստանը պիտի ունենա պրոֆեսիոնալ բանակ` նաեւ կանանց ներգրավմամբ. Նիկոլ Փաշինյան 01/01/2022   01:55  |  ԼՐԱՀՈՍ

Քաղաքական առումով մեր բանակը տարածքներ նվաճելու խնդիր չի դնելու իր առաջ, - հայտարարել է Նիկոլ Փաշինյանն իր շնորհավորական ուղերձում:

ՀՀ վարչապետի ամանորյա ուղերձում ասվում է.

«Սիրելի ժողովուրդ,

սիրելի հայրենակիցներ.

Տարեմուտի այս րոպեներին մեր մտքերն ու սրտերն առաջին հերթին հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած մեր եղբայրների ու քույրերի, նրանց ընտանիքների հետ են:

2020 թվականի 44-օրյա պատերազմի ողբերգությունից հետո որդեկորույս բազմաթիվ ընտանիքներում զավակներ են ծնվել. վերածնվում են մարտի դաշտում ընկած մեր նահատակները:

Բառիս բուն իմաստով վերածնվում են, որովհետեւ 2021 թվականի շատ նորածիններ կրում են նահատակ եղբոր անունը, ազգանունը եւ հայրանունը: Միեւնույն անունը, ազգանունը, հայրանունը:

Խորախորհուրդ մի հայտնություն է սա, կյանքի հաղթանակ, առասպելաբանության մարմնավորում. ծնվել է 2001 թվականին, զոհվել է 2020 թվականին, վերածնվել է 2021 թվականին:

Ես ուզում եմ նախ գլուխ խոնարհել այն հայրերի ու մայրերի առաջ, ովքեր կայացրել են այսպիսի որոշում, որովհետեւ նրանք ոչ միայն իրենց ընտանիքին, այլեւ մեր հայրենիքին ապրելու, հուսահատությունը հաղթահարելու, ապագային հավատալու եւ հանուն ապագայի ապրելու նոր լիցք են տալիս:

Հենց այս ընթացքով քաջալերված եւ բազմաթիվ ընտանիքների ցանկությունը հաշվի առնելով կառավարությունը 2022 թվականի հունվարից զոհվածների ընտանիքներում վերարտադրողական առողջության վերականգնման պետական ծրագիր է սկսում: Իսկ բոլոր այն դեպքերում, երբ վերարտադրողական առողջությունը հնարավոր չի լինի լիարժեք վերականգնել, մեր նահատակ զավակների ընտանիքները պետական ֆինանսավորմամբ փոխնակ մայրերի դիմելու հնարավորություն կունենան:

2022 թվականի հունվարի 1-ից մեկնարկում է 3-րդ եւ յուրաքանչյուր հաջորդ նոր ծնվող երեխային պետական աջակցության ծրագիրը, երբ յուրաքանչյուր ընտանիքում, անկախ նրա սոցիալական վիճակից, նոր ծնվող 3-րդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխա մինչեւ վեց տարեկանը կստանա ամսական 50 հազար դրամ պետական աջակցություն:

Այս ամենն ասում եմ՝ ի ցույց դնելու, որ Վերածնունդը պետական քաղաքականություն է, եւ 2022-ի նշանաբանը հենց Վերածնունդը պիտի լինի: Հույս ունեմ, որ մեր բազմաթիվ ընտանիքներում հարազատ, ընկեր, բարեկամ, նույնիսկ ծանոթ ու անծանոթ նահատակների անունները կրող զավակներ կծնվեն 2022-ին:

Նման որոշումներն, իհարկե, կապվում են ոչ միայն ֆինանսական, որքան ավելի շատ սոցիալ-հոգեբանական գործոնների հետ: Նման որոշումները կայացվում են առաջին հերթին ապագային հավատալով եւ ապագայի նկատմամբ հավատի վերականգնումը, ամրապնդումն ու զարգացումը մեր մեծագույն առաքելությունն է:

Մեր հայրենիքի եւ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու քաղաքականության հաջողությունն է ապագայի նկատմամբ հավատն ամրապնդելու միջոցը ու որքան էլ գիտակցում ենք, որ դա միայն մեզնից չէ կախված, հետեւողականորեն գնալու ենք այդ ճանապարհով՝ փոխելու համար իրադրությունը եւ մթնոլորտը Հայաստանի Հանրապետության շուրջ եւ մեր ողջ տարածաշրջանում: Անվտանգության ապահովումը մեր այսօրվա մեծագույն մարտահրավերն է եւ փորձը ցույց է տալիս, որ անվտանգության ապահովման ամենահուսալի միջոցը խաղաղությունն է:

Սրան զուգահեռ առանցքային խնդիր է մեր Զինված ուժերի՝ բանակի բարեփոխումը: Հայաստանը պիտի ունենա պրոֆեսիոնալ բանակ, ընդ որում, նաեւ կանանց ավելի ու ավելի շատ ներգրավմամբ: Ռազմավարական հեռանկարում ժամկետային զինծառայությունն էականորեն պիտի փոխվի, վերակերպվելով մարտական պատրաստականության պարտադիր հավաք-վարժանքների, որոնք կյանքի ընթացքում պիտի տեղի ունենան մի քանի անգամ, որոշակի պարբերականությամբ:

Ուզում եմ ընդգծել, որ քաղաքական առումով մեր բանակը տարածքներ նվաճելու խնդիր չի դնելու իր առաջ, նրա խնդիրը մեր երկրի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է:

Սիրելի ժողովուրդ,

Հենց վերածննդին եւ խաղաղ ապագային են միտված կառավարության բոլոր քայլերը: Տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, սահմանների դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթացները, այո բազմաթիվ ռիսկեր են պարունակում, բայց եւ նաև բազմաթիվ հնարավորություններ, եւ մեր քաղաքականությունը միտված է ռիսկերը կառավարելուն ու չեզոքացնելուն, իսկ առկա հնարավորությունները՝ օգտագործելուն:

Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորումն Արցախի հայության իրավունքների լիարժեք պաշտպանությամբ՝ մեր ռազմավարական նպատակն է:

Մեր կառավարությունը թե պատերազմից առաջ եւ թե դրանից հետո մշտապես եղել է Արցախի կողքին: Միայն 2021 թվականին կառավարությունն ավելի քան 128 միլիարդ դրամի՝ 267 միլիոն դոլարի աջակցություն է ցուցաբերել Արցախին: 2022 թվականի բյուջեով արդեն Արցախին նախատեսում ենք հատկացնել ավելի քան 144 միլիարդ դրամ՝ 300 միլիոն դոլար եւ նաեւ պիտի մտածենք մեխանիզմների մասին, որ այս հատկացումներն ու նրանց օգտագործումը լինի առավել արդյունավետ:

Սիրելի ժողովուրդ.

2021 թվականը դժվար տարի էր, որը սկսվեց պատերազմի արհավիրքների արդյունքում առաջացած սոցիալ-հոգեբանական, քաղաքական ճգնաժամով: Երբեմն թվում էր, թե ետպատերազմական հուզումները կդառնան անկառավարելի, կվերածվեն քաոսի եւ քաղաքացիական բախումների: Բայց ուզում եմ նկատել, որ 2021 թվականը նաեւ Հայաստանի ու հայ ժողովրդի կենսունակության ապացույց դարձավ, որովհետեւ ի զարմանս շատերի, մենք կարողացանք պրոցեսները վերադարձնել լիարժեք քաղաքական հուն, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին արտահայտվելու, ազատ կամարտահայտմամբ որոշումներ կայացնելու հնարավորություն ընձեռելով:

2021 թվականին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները միջազգային մեծ ուշադրության արժանացան, որովհետեւ մինչեւ օրս էլ միջազգային հանրությունն ապշեցուցիչ է համարում, որ նման պայմաններում Հայաստանը կարողացավ ազատ, արդար, ժողովրդավարական ընտրություններ անցկացնել:

Այսօր այո, միջազգային հանրությունը Հայաստանն ընկալում է որպես ժողովրդավարության առաջատար ուժ եւ սա մի ձեռքբերում է, որը մենք չպետք է կորցնենք: Մեր խնդիրն է՝ ժողովրդավարությունը, ժողովրդավարական համարումը դարձնել իրական գործոն մեր երկրի անվտանգության, բարեկեցության, զարգացման համար: Ժողովրդավարությունը պիտի դառնա վերածննդի ու ապագայի շարժիչ ուժը: Ժողովրդավարությանն ու ժողովրդավարական արժեքներին Հայաստանն իր նվիրվածությունը եւս մեկ անգամ ի ցույց դրեց 2021 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում:

Եվ այո, ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը պետք է անձեռնմխելի լինեն մեր երկրում, մարդու ազատ ապրելու, ստեղծագործելու, աշխատելու եւ արդյունք ստեղծելու հնարավորոթյունները պետք է աջակցություն ունենան եւ խթանվեն:

Այս առումով, մեզ համար սկզբունքային նշանակություն ունեն այն բարեփոխումները, որ իրականացնում ենք կրթության եւ գիտության ոլորտում, որովհետեւ հնարավորությունն այդպես էլ կմնա հնարավորություն, եթե մենք մեր քաղաքացուն դրանից օգտվելու հմտություն չհաղորդենք: Իսկ սա հնարավոր է անել միայն կրթության, գիտության եւ տեխնոլոգիաների զարգացմամբ: 2021 թվականին հաջողությամբ մեկնարկել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագիրը, որի արդյունքներով բազմաթիվ ուսուցիչների աշխատավարձեր արդեն իսկ բարձրացել են 30-ից 50 տոկոսով: Կամավոր ատեստավորման գործընթացը շարունակվելու է 2022 թվականին եւ այդպիսով ոչ միայն ուսուցչի աշխատանքի գրավչությունն ենք բարձրացնում, այլեւ երաշխիքներ ենք ստեղծում, որ դասասենյակ մտնեն միայն պատշաճ որակավորում ունեցող ուսուցիչներ, որոնց գործունեության արդյունքում մեր երեխաներն ու սերունդները կլինեն առավել մրցունակ:

Արդեն իսկ մեկնարկել է 300 դպրոց եւ 500 մանկապարտեզ կառուցելու, վերակառուցելու կամ հիմնանորոգելու մեր ծրագիրը: 2022 թվականին գործընթացի մեջ գտնվող ավելի քան 100 դպրոց կունենանք, առնվազն 100 մանկապարտեզ: Որոշակի վերափոխումների ենք ենթարկում համայնքներին տրվող սուբվենցիոն ծրագրերի բանաձեւերը՝ համայնքների համար մանկապարտեզներ կառուցելու հնարավորությունն ավելի ընդլայնելու համար:

2022 թվականի պետական բյուջեով ավելի քան 80 տոկոսով ավելացրել ենք գիտության ֆինանսավորումը: Արդեն հունվարի 1-ից գիտության ոլորտի աշխատողների աշխատավարձերը կավելանան, ուշադրություն դարձրեք, 40-ից 165 տոկոսով՝ բայց սա ամենը չէ, եւ գործընթացը շարունակվելու է մինչեւ 2026 թվականը: Սրանով մենք գիտնականի աշխատանքը գրավիչ ենք դարձնում երիտասարդների համար, բայց նաեւ քաջալերում ենք գիտական հանրությանն ավելի ակտիվ ու մեծ ներդրում ունենալ մեր երկրի զարգացման գործում:

Սիրելի ժողովուրդ,

սիրելի հայրենակիցներ.

Ամանորի այս ուղերձը չեմ ուզում ծանրաբեռնել լրացուցիչ տվյալներով, ոչ էլ քավ լիցի, վարդագույն պատկեր եմ ուզում ստեղծել: Պարզ է, որ պատերազմի ցնցումը չենք հաղթահարել, ու տեւական ժամանակ չենք հաղթահարի: Այս իրավիճակն ահագնանում է COVID-19-ի շարունակվող համավարակով, որի բերած տնտեսական հետեւանքները հիմա արդեն յուրաքանչյուր ոք ավելի է զգում, քան 2020 թվականին: Աննախադեպ գլոբալ գնաճը, որը 2020-21 թվականներին COVID-ի պատճառով ի հայտ եկած սահմանափակումների հետեւանք է, յուրաքանչյուրի տուն է մտել եւ քաղաքացիների մեծամասնությունն այսօր ավելի վատ է ապրում, քան 2020 թվականի մեկնարկին:

Բայց պատերազմի ու COVID-ի հետեւանքներին մեր արձագանքը պիտի լինի մտածումը, աշխատանքը, ջանքը: Մտածումը, աշխատանքը, ջանքը: Հենց այսպիսին պիտի դարձնենք 2022 թվականը, Հայաստանի իրական եւ ռազմավարական վերելքի տարի: Պատերազմի հետեւանքով հայտնվել ենք զրոյական կետում եւ թերեւս ժամանակն է, որ ժամանակն աշխատի մեր օգտին: Ազատ, խաղաղ, վերածնվող եւ վերակառուցվող Հայաստանի ու Արցախի կենացը բարձրացրեք:

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

01:04 01/01/2022  |  ԼՐԱՀՈՍԲոլորիս հավաքական ցանկությունը գալիք տարում մեկն է. Գագիկ Ծառուկյան
18:37 31/12/2021  |  ԼՐԱՀՈՍՍերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել հանուն Հայրենիքի իրենց սխրանքներով անմահացած բոլոր հայորդիների հիշատակին
18:30 31/12/2021  |  ԼՐԱՀՈՍԱնցնող 2021 թվականը դժվար տարի էր բոլորիս համար. մեր գրեթե բոլոր կանխատեսումները, ցավոք, իրականացան. Արթուր Վանեցյան
11:01 31/12/2021  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր»
15:03 30/12/2021  |  ԼՐԱՀՈՍՀաջորդ տարի կառավարության առաջին նիստը տեղի կունենա հունվարի 5-ին
13:38 30/12/2021  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը տեխնոլոգիական առումով հետ մնացած երկիր է. Փաշինյան
13:07 30/12/2021  |  ԼՐԱՀՈՍՓորձում են տպավորություն ստեղծել, թե ատկատի գործ ենք անում. Փաշինյանը
12:38 30/12/2021  |  ԼՐԱՀՈՍԿորոնավիրուսային համաճարակի ճգնաժամային իրավիճակ չունենք. Փաշինյան
12:33 30/12/2021  |  ԼՐԱՀՈՍԱմեն ինչի դեֆիցիտ կա և որպես հետևանք գներն աճում են. Փաշինյան
12:27 30/12/2021  |  ԼՐԱՀՈՍ2021-ին աշխատատեղերի և ամսական աշխատավարձի մասով ռեկորդային ցուցանիշներ են եղել. Բադասյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]