ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ամեն ինչի հիմքում՝ փաշինյանի քաջնազարականությունն է 12/20/2021 11:44 | Վերլուծություններ
Հարցը, թե ինչո՞վ է պայմանավորված ժամկետից շուտ քաղաքապետի փոփոխության գնալու անհրաժեշտությունը, որ այս օրերին նախաձեռնել է իմքայլականների կորպուսը, համոզիչ փաստարկներ, ըստ էության չունի։ Իհարկե, ըստ երևանցիների՝ չունի, բայց ըստ քպականների՝ ունի, քանի որ իրենց թիմից անկախ է գործում։
Որպես փաստարկ մարդիկ առաջնահերթության կարգով նշում են այն, որ ներկա քաղաքապետը արդեն լավ է կարողանում կազմակերպել աղբահանությունը։ Նաև ասվում է, որ ավտոբուսային պարկն է համալրել նոր ավտոբուսներով։
Փաստ է այն, որ ազգի մեջ սևուսպիտակ բաժանարար գիծն առաջինը գծող քաղաքապետի ու նրա տեղակալի միջև ընտրություն պիտի կատարի ավագանին։
Իրականում ծիծաղելի ու ողբերգական մի վիճակում ենք հայտնվել, քանի որ ներկա իշխանության կատարած ու կատարվող ամեն ինչի հիմքում փաշինյանական քաջնազարականությունն է։ Ասում է՝ ճժե՛ր, էս կողմն անցեք, ուսապարկերն անցնում են, հետո թե՝ ճժե՛ր, հիմա էլ՝ էն կողմն անցեք, քայլականները զանգվածաբար պատրաստ կանգնած են․․․
Ընդհանրապես, Փաշինյանի կադրերի շրջանակում ընտրություն կատարելը շատ բարդ է, քանի որ բոլոր դեպքերում բախվում ես անընտրելիների հետ։
Խնդրեմ, առողջապահության ոլորտում տապալում արձանագրած նախարարը փնովում է Երևանի քաղաքապետի աշխատանքը, թե՝ վերջինս սինքրոն չի աշխատել կառավարության հետ, թե՝ դեռ պոլիկլինիկաներ կան, որ տնօրենները չեն փոխվել։ Մեկը հարցնի՝ իսկ փոխվածները ի՞նչ հաջողություն են արձանագրել, ինչո՞վ են աչքի ընկել, բացի նրանից, որ ձեր վերնախավի խնամի-ծանոթ-բարեկամներն են։ Ախր, ո՞նց կարող են սրանք գնահատել իրար, եթե մեկը մեկին արժեն։
Նկատելի է մեկ բան՝ իմքայլականները իրենցից ցանկացած մեկի ինքնուրույնության դրսևորում չեն կարողանում հանդուրժել։ Այսինքն, նրանց վարժեցրել են, որ կա Նիկոլն է, չկա՝ Նիկոլն է և նա է, որ պիտի որոշի՝ ով, ե՞րբ՝ ու՞ր պիտի գնա, պիտի գնա՞, թե՞ չգնա։
Հիմա մի ժամանակ է, երբ անկանխատեսելի Մարությանին նա ուզում է փոխարինել մեկ ուրիշով։
Ի դեպ, տեսակետը, որ քաղաքապետի թեմա բերելն այս օրերին շատ ավելի կարևոր թեմաներից հանրությանը շեղելու համար է արվում, շատերն են կիսում։
Այս համատեքստում ուշագրավ էր նախօրեին տեղի ունեցած՝ ՀՀԿ համագումարը, որն առավել կարևոր թեմաների մասին հիշեցրեց ժողովրդի զգալի մասին։ Հիշեցրեց նրանց կատարած ողբերգական ընտրության և անգամ պատերազմից ու պարտությունից հետո՝ իրենց ողբերգական ընտրությունը մեկ անգամ ևս ամրապնդելու մասին։
Այս ամենի համապատկերում այնքա՜ն երկրորդական է Երևանի քաղաքապետին նրա տեղակալով փոխելու թեման։ Բայց դե, իշխանությունն այսօր սահմանադրական փոփոխությունների հարցն է կարևորում, վարչապետականից նորից նախագահական կառավարման անցնելը, իսկ այս առումով, անկանխատեսելի և քաղպայմանագրից ըստ էության, անկախացած քաղաքապետից ազատվելու հարցը նույնպես կարևոր է դառնում։
Միայն թե՝ շատ վստահ թող չլինի իշխող թիմը, քանի որ ընտրությունը փակ-գաղտնի է։
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել