ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ալֆայի Չիկոն» և Արմեն Անդրեասյանը կկալանավորվեն. Ինչպեսեւ սպասվում էր՝ Արմեն Դանիելյանը բավարարեց դատախազի բողոքը 12/07/2021 12:31 | ԼՐԱՀՈՍ

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի և մյուսների գործով մեղադրյալներ Արմեն Անդրեասյանը և ԱԱԾ փոխգնդապետ, ԶՄՊԿ անվտանգության դեպարտամենտի նախկին ղեկավար «Ալֆայի Չիկոն»՝ Արամ Գասպարյանը կկալանավորվեն։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, բավարարեց դատախազության բողոքը՝ բեկանելով նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Բորիս Բախշիյանի նախագահությամբ, քրեական գործը՝ դատաքննության նախապատրաստելիս քննել է Մանվել Փարամազյանի, Արամ Գասպարյանի և Արմեն Անդրեասյանի խափանման միջոցի հարցը։ Մանվել Փարամազյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնվել է անփոփոխ, իսկ Գասպարյանը գրավի դիմաց ազատ է արձակվել։ Ինչ վերաբերում է Անդրեասյանին, ապա նրա նկատմամբ նախաքննության ավարտական փուլում նախաքննական մարմնի կողմից գրավ էր կիրառվել՝ 20 մլն դրամի չափով, սակայն Անդրեասյանը հնարավորություն չի ունեցել վճարելու գրավի չափը, դատարանն էլ որոշել է գրավի չափ սահմանել 5 մլն դրամը, թեև դատախազը պահանջում էր կալանավորել վերջինիս։ Դատախազությունը վերաքննիչ բողոքներ է ներկայացրել՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և կրկին կալանավորել Գասպարյանին և Անդրեասյանին։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Վերաքննիչ դատարանն այսօր բավարարեց դատախազության բողոքը՝ կայացնելով Անդրեասյանին և Գասպարյանին կալանավորելու որոշում։ Դատավոր Արմեն Դանիելյանի կողմից որոշումը հրապարակելուց հետո ամբաստանյալները հայտարարեցին՝ ուրիշ բան չէին էլ սպասում։ Դանիելյանի որոշումը բուռն արձագանք ստացավ նաև դատական նիստերի դահլիճում գտնվող քաղաքացիների շրջանում, վերջիններս Դանիելյանի որոշման հրապարակումը լսելուց հետո բացականչեցին՝ «Ով ես դու, անամոթ»։
Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո նոր թափ հաղորդվեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող Սյունիքի համայնքապետերի նկատմամբ։ Քաջարանի համայնքապետի բնակարանում հուլիսի 8-ին խուզարկություն իրականացվեց, ինչից հետո՝ ժամը 11։15-ի սահմաններում նա բերման ենթարկվեց Երեւան՝ ԱԱԾ ներկայացվելու համար, սակայն ԱԱԾ քննչական դեպարտամենտ է ներկայացվել միայն հուլիսի 9-ին՝ ժամը 01։24-ին։ Համենայն դեպս՝ այդ ժամին է կազմվել ձերբակալման արձանագրությունը։ Հուլիսի 10-ին Մանվել Փարամազյանը կալանավորվել է։ Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (երկու դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասի (չորս դրվագ) հատկանիշներով։
Այս քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է ևս վեց անձ, այդ թվում՝ԱԱԾ փոխգնդապետ Արամ Գասպարյանը, որն ավելի հայտնի է Ալֆայի Չիկո անունով։ Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 35-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերի, 38-308-րդ հոդվածի 1-ին մասի, 144-րդ հոդվածի (երկու դրվագ) հատկանիշներով։ Նշված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, դատախազությունը հաստատել է մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել դատարան։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 08/13/2022 09:50 Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 68․ «Ժողովուրդ»
- 08/13/2022 08:06 «Գլոբբինգ» ընկերությունով սկսել են զբաղվել պետական մարմինները, ինչ է կատարվել․ մանրամասներ․ «Ժողովուրդ»
- 08/13/2022 07:27 Մարդիկ խուսափում են Սյունիք մեկնելուց․ «Հրապարակ»
- 08/13/2022 07:23 ՔՊ կադրային բանկը սնան՞կ է ․ «Հրապարակ»
- 08/13/2022 07:18 Արցախում նոր հույսեր են արթնացել․ «Հրապարակ»
- 08/12/2022 09:57 Ձերբակալված համայնքապետը կմասնակցի ընտրությունների. «Հրապարակ»
- 08/12/2022 09:50 Փաշինյանի` հող չհանձնելու հայտարարությունները սուտ են եղել. նա խաբել է. մաս 67. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/12/2022 19:43 Ով ուզենա մեր երկրից մի կտոր կպոկի և կտանի, եթե ինքներս չպայքարենք ամեն մի թիզ հողի համար. Կարեւոր ու անկարեւոր տարածք չի լինում. Ահարոն Վարդանյան
- 07/11/2022 18:55 Հայ-թուրքական սահմանի բացումը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար, որոշակի ռիսկեր է պարունակում. Իշխանությունները չեն ներկայացնում պատմական հետնաբեմում եղած վտանգները. Ռուբեն Մելքոնյան
- 07/08/2022 17:11 Իրանն ամեն կերպ փորձում է խոչընդոտել «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի գործարկմանը. Գարիկ Միսակյան
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
Մեկնաբանություն
- 08/15/2022 18:08 2022 թվականն է, իշխանական պատգամավորին պատկանող ընկերությունը հրապարակային հայտարարություն է արել, բայց այդպես էլ որևէ ՀԿ ծպտուն չի հանել.Բաբայան
- 08/15/2022 17:47 Մինչ մենք անիմաստ դիսկուրսի թեմա ենք սարքել ինչ-որ մի քանոն նվագողի իդիոտիզմը, այս տղաները երեկվանից լուռ իրենց գործն են անում. Նաիրա Զոհրաբյան
- 08/15/2022 10:40 Եթե հայհոյել, ապա միայն երկրի կառավարումով զբաղվող տգետներին և ապիկարներին․ Ավետիսյան
- 08/15/2022 10:14 «Սուրմալու»-ում աշխատանքների արդյունավետության եւ ռեսուրսների ներգրավման համար պետք է շտաբ ձեւավորվի․ Տիգրան Աբրահամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 08/16/2022 08:29 Փրկարարները հայտնաբերել են հղի կնոջ ու մանկահասակ երեխայի դիերը. զոհերի թիվը հասել է 15-ի
- 08/16/2022 01:17 Հայտնաբերվել է եւս երկու դի. զոհերի թիվը հասել է 10-ի
- 08/16/2022 00:22 Անհետ կորած քաղաքացիների թիվը նվազել է. 5 իրանցու գտնվելու վայրը հայտնի է` Վրաստանում են
- 08/15/2022 21:03 ԱԻՆ-ը չի հաստատում ողջ մնացած քաղաքացու հայտնաբերելու մասին տեղեկությունը, բայց նշում է՝ ձայներ լսվել են
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 08/14/2022 10:44 Ծնվել է Արամ MP3-ի երրորդ զավակը` Շողերը
- 08/08/2022 22:39 Բժիշկը պատմել է, թե ինչու է անիմաստ կալորիաները հաշվել նիհարելիս
- 08/02/2022 23:35 Հոգեբույժը պատմել է, թե ինչպես պարզել կախվածությունը սմարթֆոնից եւ ազատվել դրանից
- 08/02/2022 19:59 «Ուրեմն պետք է վերցնել». հայտարարվել է 2022 թվականի ամռան անսպասելի թրենդը
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը