ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կյաժ Աշոտի սպանության գործով մեղադրյալները կմնան կալանավորված 12/06/2021 21:44 | Դատական ռեպորտաժներ
Շենգավիթում հայտնի «Ռիմա Թրեվել» ՍՊԸ-ի սեփականատեր՝ 28-ամյա Աշոտ Պետրոսյանի՝ «Կյաժ Աշոտի», սպանության գործով մեղադրյալները կմնան կալանավորված։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, անփոփոխ է թողել ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։
Հիշեցնենք, որ Աշոտ Պետրոսյանի՝ «Կյաժ Աշոտի» աղմկահարույց սպանությունը տեղի է ունեցել 2020թ հունիսի 9-ին՝ Շենգավիթում. Աշոտ Պետրոսյանի և մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ընթացքում փոխադարձ կրակոցներ էին արձակվել միմյանց ուղղությամբ, որի ընթացքում վիճաբանության Աշոտ Պետրոսյանը ստացել է հրազենային վիրավորում, ինչի հետևանքով «Շենգավիթ» ԲԿ-ում մահացել է։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 7 անձի։ Ըստ մեղադրանքի՝ Կոնստանտին Հունանյանը ապօրինի կերպով ձեռք է բերել և կրել ակոսափող հրազեն հանդիսացող կարճափող ատրճանակ, մի խումբ անձանց՝ Կամո Խաչատրյանի, Սամվել Քրմոյանի, Համլետ Թորոսյանի, Տիգրան Հակոբյանի, Դավիթ Թադևոսյանի և գործով չպարզված անձանց հետ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանել է Աշոտ Պետրոսյանին, իսկ այնուհետև՝ ձեռք է բերել, պահել և կրել ակոսափող հրազեն հանդիսացող ինքնաշեն գնդացիր-ատրճանակ, 1975թ գործարանային արտադրության ակոսափող հրազեն հանդիսացող «ПМ» տեսակի ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ։ Համլետ Թորոսյանը մեղադրվում է ապօրինի կերպով ակոսափող հրազեն ձեռք բերելու և պահելու, ինչպես նաեւ մի խումբ անձանց հետ Աշոտ Պետրոսյանին սպանելու մեջ, Կամո Խաչատրյանը՝ ակոսափող հրազեն պահելու, կազմակերպված խմբի կողմից Պետրոսյանին սպանելու, ինքնաշեն գնդացիր-ատրճանակ և փամփուշտներ ձեռք բերելու և պահելու, Տիգրան Հակոբյանը՝ «АКМ» տեսակի ինքնաձիգ հրազեն ձեռք բերելու, կրելու, կազմակերպված խմբի կազմում սպանություն կատարելու, Դավիթ Թադևոսյանը և Սամվել Քրմոյանը՝ ապօրինի կերպով ակոսափող հրազեն ձեռք բերելու, կրելու, ինչպես նաև՝ սպանություն կատարելու, իսկ Վարդգես Այվազյանը մեղադրվում է Աշոտ Պետրոսյանի սպանությանն օժանդակելու մեջ։ Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Քրեական գործով նախաքննությունն արդեն ավարտվել է, գործը շուրջ մեկ ամիս է, ինչ դատարանում է։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, քննելով ամբաստանյալների խափանման միջոցի հարցը, որոշել էր անփոփոխ թողնել ընտրված խափանման միջոց կալանավորումը։ Պաշտպանության կողմը վերաքննիչ բողոքներ է ներկայացրել՝ պահանջելով բեկանել Կոնստանտին Հունանյանի, Սամվել Քրմոյանի, Կամո Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը և կայացնել որոշում՝ նրանց նկատմամբ անազատության հետ կապ չունեցող խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի, այսօր քննել է վերաքննիչ բողոքները և մերժել դրանք։ Մեր տեղեկությունները հաստատել են նաև Վերաքննիչ քրեական դատարանից։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել