ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով ստացվել է փորձաքննության եզրակացությունը. Դիրքի ավագի և զինծառայողներից մեկի մոտ հայտնաբերվել են տարբեր վաղեմության մարմնական վնասվածքներ 11/30/2021 21:43 | Քրեական խրոնիկոն

Օգոստոսին մարտական հենակետում երեք հայ զինծառայողի աղմկահարույց սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով տուժող կողմը կասկածներ ունի, որ քրեական գործով օբյեկտիվ քննություն չի իրականացվում։ Զինծառայող Մուրադ Մուրադյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում որոշակի մանրամասներ հայտնեց քրեական գործի ընթացքի մասին՝ կասկածներ հայտնելով քննության օբյեկտիվության վերաբերյալ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել էր երեք զինծառայողի դի՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներով։ Հարուցված քրեական գործով նախ ձերբակալվել, ապա կալանավորվել է զինծառայողների համածառայակիցը։ ՔԿ-ն օգոստոսի 23-ին պաշտոնական հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ զինծառայողների սպանության գործով ձերբակալվել է նաև դիրքի ավագը՝ զինծառայողներին կյանքից զրկելուն դրդելու և ծառայակցի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով։ Նախաքննության մոտ կանգնած մեր աղբյուրները դեռևս այդ ժամանակ հայտնել էին, որ սեռական բռնություն գործադրվել է այն զինվորի նկատմամբ, որը կալանավորվել էր երեք համածառայակցի սպանության մեղադրանքով։ Նկատենք, որ սպանության մեջ մեղադրվող զինվորը բանակ էր զորակոչվել այս տարի՝ փետրվարին, այսինքն՝ ընդամենը մի քանի ամսվա զինծառայող էր։
Այս պահի դրությամբ մեղադրյալի կարգավիճակում են միայն դիրքի արդեն նախկին ավագը և վերջիններիս համածառայակիցը, որոնք կալանավորված են։
Մուրադ Մուրադյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ քրեական գործով որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ է ներգրավվել նոյեմբերի 16-ին, մինչդեռ դեռևս նոյեմբերի 9-ին դիմում էր ներկայացրել և միջնորդել, որ իրեն տրամադրել տուժող կողմին հասանելիք փաստաթղթերը, որոնք, սակայն, պատշաճ կարգով չեն տրամադրել։ Սարգսյանը գտնում է, որ քննիչը շահագրգռված է գործի ելքով, քանի որ տուժող կողմից թաքցնում էր քրեական գործի հասանելի փաստաթղթերը, ինչի կապակցությամբ էլ բացարկ է հայտնել քննիչին, ինչը մերժվել է։ Բացի այդ՝ փաստաբան Հայարփի Սարգսյանը պնդում է, որ իր վստահորդին որպես տուժողի իրավահաջորդ չէին ճանաչել, այլ՝ որպես օրինական ներկայացուցիչ։
«Երբ քննիչին հարց ուղղեցի, բորբոքվեց, իսկ վստահորդիս հարցի դեպքում արդեն ձայնը բարձրացրեց նրա վրա, իսկ երբ միջամտեցի՝ ի պաշտպանություն վստահորդիս, սկսեց նաեւ ինձ կոպտել։ Այդ մասով բողոք եմ ներկայացրել։ Առայժմ միայն ՀՀ փաստաբանների պալատն է արձագանքել։
Ակնհայտ է, որ քննիչը տուժողի իրավահաջորդ չէր ճանաչել։ Այդ կերպ վստահորդս զրկվել էր քրեադատավարական իր իրավունքներից»,- նշեց Սարգսյանը՝ հավելելով, որ մինչ իր ներգրավվումը իր վստահորդին որևէ փաստաթուղթ չի տրամադրվել։
Սարգսյանի փոխանցմամբ՝ նոյեմբերի 16-ին իրեն տրամադրվել է մի քանի որոշում, իսկ ավելի ուշ՝ դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություն։ Դիակների դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները դեռևս առկա չեն, նշանակված է նաև դատաձգաբանական և դատահետքաբանական համալիր փորձաքննություն, ինչպես նաև՝ դատանյութագիտական, դատատոքսիկոքիմիական և դատահամակարգչատեխնիկական փորձաքննություններ, որոնց եզրակացությունները ևս չկան, դատագենետիկական փորձաքննություն չի նշանակվել։
Ինչ վերաբերում է դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը, ապա փաստաբանը հայտնեց, որ փորձաքննության են ենթարկվել երկու մեղադրյալները, դիրքում երկու ողջ մնացած զինծառայողները, դիրքի նախկին ավագը, ինչպես նաև հարակից դիրքի ավագը։ Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ մարմնական վնասվածքներ են հայտնաբերվել դիրքում ողջ մնացած զինծառայողներից մեկի և քրեական գործով որպես մեղադրյալ անցնող դիրքի ավագի մոտ։
«Առաջինի դեպքում վնասվածքի վաղեմությունը շուրջ 5 օրվա է, դիրքի ավագինը՝ տարբեր վաղեմության, այդ թվում՝ 1-2 օր։ Առաջինը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող այրվածքի հետք, որը պատճառվել է ծխախոտի պատահական այրոցով. իսկ դիրքի ավագինը՝ ճանկռվածքներ, որոնք ևս թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում՝ 1-4 օրվա վաղեմության»,- հայտնեց Սարգսյանը։
Դիտարկմանը, որ նախնական վարկածներից մեկով՝ սպանության մեջ մեղադրվող երիտասարդը ենթարկվել էր սեռական բնույթի բռնության, փաստաբանը տեղեկացրեց, որ սպանության մեջ մեղադրվողի մարմնի վրա որևէ բռնության հետք, ըստ դատաբժշկի եզրակացության, կամ, առհասարակ, նշված հանգամանքը հաստատող, չի հայտնաբերվել։
Ինչ վերաբերում է դեպքի վայրի զննությանը, ապա, ըստ Սարգսյանի, այդտեղ ևս հետաքրքիր պատկեր է ստեղծվել։
«Դատաձգաբանական և դատահետքաբանական համալիր փորձաքննություն նշանակելու մասին որոշման մեջ դեպքի վայրի զննությունից մանրամասներ կան նշված։ Փաստորեն դեպքի վայրը զննել են թե՛ դեպքի օրը՝ օգոստոսի 19-ին, և թե՛ օգոստոսի 20-ին՝ լրացուցիչ զննությամբ։ Օգոստոսի 19-ին դեպքի վայրից առգրավվել են զենքեր, պարկուճներ, գնդակներ, իսկ օգոստոսի 20-ին՝ պահեստատուփեր, կրկին պարկուճներ, որոնք կարող էին և օգոստոսի 19-ին «նկատել»։ Զարմանալի է, թե ինչու են պահեստատուփերը վերցվել հաջորդ օրը, այլ ոչ թե զենքերի հետ միասին»,- նշեց Սարգսյանը՝ հավելելով, որ գտնում է՝ քրեական գործով օբյեկտիվ քննություն չի իրականացվում։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 08/06/2022 09:55 Բերձորի ու Աղավնոյի մասին տարբեր հայտարարություններ. Փաշինյանը խաբել է. մաս 63. «Ժողովուրդ»
- 08/06/2022 09:53 Հայաստանի բնակչությունը պակասել է. «Ժողովուրդ»
- 08/06/2022 09:51 ՄԻԵԴ դիմելու կարգում փոփոխություն կլինի. «Ժողովուրդ»
- 08/05/2022 10:02 Սահմանների կահավորման խոստումները չեն կատարվել. Փաշինյանը խաբել է. մաս 62. «Ժողովուրդ»
- 08/05/2022 10:00 Կառավարությունից գումար ՀԿ-ներին. գաղտնի կետեր կան. «Ժողովուրդ»
- 08/05/2022 09:58 «Վեոլիա ջրի» տնօրենն ու կուրսեցիները մի քանի միլիոն աշխատավարձ են ստանում. բեսպրիդել` կազմակերպությունում. «Ժողովուրդ»
- 08/05/2022 09:52 Մովսես Հակոբյանին հարցաքննել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/12/2022 19:43 Ով ուզենա մեր երկրից մի կտոր կպոկի և կտանի, եթե ինքներս չպայքարենք ամեն մի թիզ հողի համար. Կարեւոր ու անկարեւոր տարածք չի լինում. Ահարոն Վարդանյան
- 07/11/2022 18:55 Հայ-թուրքական սահմանի բացումը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար, որոշակի ռիսկեր է պարունակում. Իշխանությունները չեն ներկայացնում պատմական հետնաբեմում եղած վտանգները. Ռուբեն Մելքոնյան
- 07/08/2022 17:11 Իրանն ամեն կերպ փորձում է խոչընդոտել «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի գործարկմանը. Գարիկ Միսակյան
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
Մեկնաբանություն
- 08/08/2022 16:23 Բերձորն ու Աղավնոն թշնամուն են հանձնվել ՀՀ կապիտուլյացիոն ակտով դեռևս 2020-ի դեկտեմբերի 1-ին.Հրանտ Մելիք-Շահնազարյան
- 08/08/2022 15:59 Վերջին անգամ էթնիկ հայերից բաղկացած էլիտան օտար պետության հրահանգով իրականացրել էր հայերի բռնագաղթ իրենց տներից 1604-1605 թթ․ Էլբակյան
- 08/08/2022 15:15 Ժամանակը մեր ժողովրդի օգտին չի աշխատում․ մի կողմ դրեք ձեր անիմաստ դարձող սկզբունքներն ու նախասիրությունները․ Արտակ Զաքարյան
- 08/08/2022 15:09 Թե վախենում եք զենք ու բանակից, թողեք գնացեք, սա ձեզ համար արևմտյան Եվրոպան չէ, այստեղ փափկամորթների տեղ չէ. Ավետիսյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 08/08/2022 22:39 Բժիշկը պատմել է, թե ինչու է անիմաստ կալորիաները հաշվել նիհարելիս
- 08/02/2022 23:35 Հոգեբույժը պատմել է, թե ինչպես պարզել կախվածությունը սմարթֆոնից եւ ազատվել դրանից
- 08/02/2022 19:59 «Ուրեմն պետք է վերցնել». հայտարարվել է 2022 թվականի ամռան անսպասելի թրենդը
- 07/30/2022 23:35 Օգոստոսին վտանգավոր իրադարձություններ են սպասվում. աստղաբանը զգուշացնում է (տեսանյութ)
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը