Թեմաներ
Չորեքշաբթի 05 / 01 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/01/2024   17:39 Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվեց․ նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել 05/01/2024   17:33 Հրդեհ Ջրառատ գյուղում. քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց 05/01/2024   17:29 Յուրաքանչյուր զիջում ՝ պատերազմի հավանականությունը դարձնում է ավելի մեծ. Վազգեն Մանուկյան 05/01/2024   17:14 «Աստրազենեկա»-ն առաջին անգամ խոստովանել է, որ իր պատվաստանյութը կարող է թրոմբի պատճառ դառնալ 05/01/2024   17:05 Սյունիքի մարզում․ 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը կասկածելի պայթյունն է եղել 05/01/2024   17:00 Երկրաշարժ՝ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին 05/01/2024   16:43 Դեպարտամենտից չեն հերքում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. Նախշքարյանը մեկ տարի առաջ էր զգուշացրել՝ նստեք ու սպասեք 05/01/2024   16:36 Հայաստանցի ռազմական բժիշկները մասնակցում են ՆԱՏՕ-ի բազմազգ զորավարժությանը 05/01/2024   16:26 Օկուպացված Քարվաճառում բեռնատար է շրջվել. զոհվածը Թուրքիայի քաղաքացի է 05/01/2024   16:17 ՊՆ-ն որոշեց արձագանքել 05/01/2024   16:16 Այս մի քանի օրն էլի բերետավորների են ուղարկելու, որ ուժով բացեն ճանապարհը. Գառնիկ Դանիելյանը պնդում է՝ բնակիչները չեն քանդելու վրանները 05/01/2024   16:11 Ջիլի բնակիչներին ասվել է, որ Գեղարքունիքի մարզում սահմանազատունը սկսվելու է իրենց հատվածից 05/01/2024   15:53 Բերքաբերի մոտ ճշտվել են այն կետերը, որտեղ սահմանային սյուներ են տեղադրվելու. Ոսկան Սարգսյան 05/01/2024   15:52 Ադրբեջանը խաղաղություն է ապահովել պատերազմի միջոցով, և այս հարցը պետք է մանրակրկիտ ուսումնասիրվի. Ալիև 05/01/2024   15:10 Այս պայքարը պիտի լինի չակնկալիքների պայքար, դիմացը պետք է ստանա պատիվ և հայրենիք. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան 05/01/2024   14:55 Երեկ ԱԺԲ ակցիայից բերման է ենթարկվել 64 անձ 05/01/2024   14:53 Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան 05/01/2024   14:49 Վրաստանի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել պատգամավորների միջև (տեսանյութ) 05/01/2024   14:48 Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում կա․փաստաբաններ 05/01/2024   14:41 Մենք մեր ձեռքով մեր հողերը տանք թուրքի՞ն, չենք տալի ախպեր, եթե տանք՝ ուրեմն ես ազգը ապրելու իրավունք չունի. իջեւանցի ազատամարտիկներ 05/01/2024   14:20 Լատվիայի նախագահը քիչ է մնացել վրաերթի ենթարկվի հետիոտնային անցումի վրա 05/01/2024   14:05 Made in Turan. Ադրբեջանում կներկայացվի թյուրքական աշխարհը միավորող բրենդը 05/01/2024   14:03 Դիվանագետների համահայկական խորհուրդը խստորեն դատապարտում իրենց հայրենական օջախի, հողի ու ջրի, արժանապատվության համար ոտքի ելած մեր հայրենակիցների նվիրյալ պայքարն արատավորելու ցանկացած փորձ 05/01/2024   13:56 Երևանի փողոցներում, իշխանության հանձնարարությամբ, ոստիկանները խոչընդոտում էին ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը. Աբրահամյան (տեսանյութ) 05/01/2024   13:49 Սա փորձ է ստիպել հայ ժողովրդին հրաժարվել «իր ծննդյան վկայականից», փոխարենը պարտադրել մեկ այլ՝ նոր «սեփականության վկայական», որը ՀՀ կառավարության ղեկավարը կոչեց «կադաստրի թուղթ». Կարապետյան 05/01/2024   13:31 Ստամբուլում ցուցարարները դրոշներով հարաձվել են ոստիկանների վրա. կա 13 ձերբակալված (տեսանյութ) 05/01/2024   13:24 Փաշինյանը իշխանության է՝ Հայաստանի համար լավ չի լինելու. Հայկ Մարության կուսակցության հիմնադիր համագումարն է 05/01/2024   13:24 Ավտոմայրուղին փլուզվել է, մեքենաները՝ հայտնվել փլատակերում. Չինաստանում արտակարգ պատահարի հետևանքով շուրջ 20 զոհ կա 05/01/2024   13:21 Վանաձոր-Գյումրի ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է․ ՆԳՆ 05/01/2024   13:16 Տոկաևը ողջունել է Երևանի և Բաքվի համաձայնությունը՝ Ալմաթիում արտգործնախարարների մակարդակով բանակցություններ վարել 05/01/2024   13:09 Տավուշում միակողմանի զիջումների հետևանքները 05/01/2024   13:00 Հայաստանի հետ բանակցություններն ընթանում են Ադրբեջանի կողմից պատրաստված փաստաթղթի հիման վրա. Ալիև 05/01/2024   12:44 Բագրատ Սրբազանին՝ «որդիներին բանակից ազատելու» մեջ մեղադրող ՔՊ-ականի դեմ հայց կներկայացվի 05/01/2024   12:36 Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են «Mercedes»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ 05/01/2024   12:30 Թբիլիսիում ցույցերի ժամանակ իրավապահները ծեծել են ընդդիմության առաջնորդներից մեկին ու ամերիկացի հայտնի փաստաբանի 05/01/2024   12:28 ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է Բլինկենի մասնակցության մասին Երևանի ու Բաքվի միջև կարգավորման գործընթացում 05/01/2024   12:25 Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը 05/01/2024   12:13 Թբիլիսիում իրավիճակը շարունակում է լարված մնալ. 63 ցուցարար է բերման ենթարկվել 05/01/2024   12:04 Մեր երեխեքին թունավորել են, հետո՝ վառել․ Ազատի կացարանում հրդեհից զոհված զինծառայողի պապիկ 05/01/2024   11:58 Արտահերթ պատմական ընտրություններ. Վահե Հովհաննիսյան 05/01/2024   11:19 Ներսից ականազերծող ու թշնամու ճամփեն բացողներն ուրիշներին 5-րդ շարասյուն են անվանում․ Բաբայան 05/01/2024   11:14 Ինչպիսի ցածր նշաձող պիտի ունենա մարդ, որ չիմանա, որ Սրբազանը կուսակրոն հոգևորականն է, որը չի կարող որդիներ ունենալ. Լիլիթ Գալստյան 05/01/2024   11:07 Ալավերդիում ավտոմեքենա է այրվել 05/01/2024   11:02 Մարդու իրավունքների պաշտպանի շնորհավորական ուղերձն Աշխատանքի օրվա առթիվ 05/01/2024   10:58 Բոլոր խնդիրները հնարավոր է լուծել միասնական ու անձնվեր աշխատանքի ու պատասխանատվության միջոցով. նախագահի ուղերձը 05/01/2024   10:44 Տեղյա՞կ եք ինչ է կատարվում. քաղաքացիները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը 05/01/2024   10:30 Ազատում զինվորական կացարանում հրդեհից մեկ ամիս առաջ տղաները ահաբեկիչ էին բռնել. Ծնողները պնդում են՝ գործը ծածկադմփոց է արվում 05/01/2024   10:28 Ավտոտեխսպասարկման կետում ավտոմեքենա է այրվել 05/01/2024   10:23 Ազատ գյուղում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործը ծածկադփոց են արել. ուղիղ 05/01/2024   10:20 24 ժամ ջուր չի լինի Դավթաշենի և Կոտայքի մի շարք հասցեներում
04/29/2024   23:18 Ավտոմեքենայով անհետացած ռուս դատախազին մահացած են գտել 04/30/2024   07:58 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ» 05/01/2024   11:14 Ինչպիսի ցածր նշաձող պիտի ունենա մարդ, որ չիմանա, որ Սրբազանը կուսակրոն հոգևորականն է, որը չի կարող որդիներ ունենալ. Լիլիթ Գալստյան 04/30/2024   22:43 Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել 04/30/2024   12:48 Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է 05/01/2024   08:10 «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիր ունի․ «Հրապարակ» 04/29/2024   22:18 Հրատապ. Սրբազանի հայտարարությունը՝ Կիրանցից․ ուղիղ 04/29/2024   18:33 Պատեհ պահ՝ առաջխաղացման համար․ ԲԴԽ անդամի միակ թեկնածուն Արմեն Դանիելյանն է 04/30/2024   14:01 Հայհոյախոսություն է եղել, ապա՝ քաշքշուկ, իրավական գործընթաց կլինի. Քրիստինե Վարդանյանը՝ Civic-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին 04/30/2024   21:32 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում․ «Արարատ» բժշկական կենտրոնում 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացած 04/30/2024   18:04 ՔՊ-ականի ցինիկ ելույթը՝ ԱԺ-ում (տեսանյութ) 04/30/2024   17:33 Գլուխը պատին ա տվել. ինչ-որ բանի հո՞տ եք էլի առել, մտածում եք էլի եկել են մարդկանց զուգարաններում ծեծելու ժամանակնե՞րը. Ալեքսանյանը սպառնաց 04/29/2024   23:21 Կառավարությունը` կիրանցիների հետ հանդիպման մասին 05/01/2024   14:53 Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան 04/30/2024   21:49 «Էնա խրամատս փորած՝ ես ստիան տեղ քինացողը չեմ». Մովսես գյուղի բնակիչ 04/30/2024   08:02 Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ» 05/01/2024   16:17 ՊՆ-ն որոշեց արձագանքել 04/29/2024   21:00 Փաշինյանի հետ հանդիպումից հետո կիրանցիները դուրս են եկել հուզված 04/29/2024   21:48 Դատախազությունը չի կողմնորոշվում․ Բագրատ Սրբազանին ծանր հանցագործությունների մեջ մեղադրող հրապարակումն ինչ անել, հանցագործության մասին հաղորդմանը չեն արձագանքում 04/30/2024   12:39 Փաշինյանը ջուրը թափեց սեղանին՝ ցույց տալու, թե ինչ է անում Տավուշում

Փաշինյանական պարտությունից մեկ տարի անց․ «Փաստ» 11/09/2021   10:28  |  Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.  «Մեկ տարի առաջ՝ նոյեմբերի 9-ին, ստորագրվեց հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը, որը հայկական կողմի համար դարձավ պարտությունը խորհրդանշող նվաստացուցիչ, կապիտուլ յացիոն փաստաթուղթ։ Խնդիրն այն է, որ այդ հայտարարության դրույթները վերաբերում էին ոչ միայն հրադադարի հաստատմանը, այլև նախատեսում Արցախի կենսական տարածքների հանձնումն Ադրբեջանին, ինչպես նաև այլ զիջումներ։ Իսկ հայտարարության որոշ դրույթներ՝ մասնավորապես ռազմագերիների վերադարձին վերաբերող 8-րդ կետը, մինչև այժմ Ադրբեջանը չի իրականացնում։ Այնինչ, Արցախի հողերի հանձնման վերաբերյալ հայտարարության մեջ հստակ ժամկետներ էին նշվում, իսկ գերիների փոխանցման հարցում՝ ոչ։

Հասկանալի է, որ հենց այնպես չհասանք կապիտուլ յացիոն փաստաթղթի ստորագրմանը, դա նաև պատահականության արդյունք չէ, այլ առաջին հերթին Հայաստանի իշխանությունների ձախողման պատճառ։ Որքան էլ Փաշինյանը հատուկ շեշտի, թե «մենք, ըստ էության, ձախողել ենք բանակաշինության գործը»՝ շեշտադրելով միայն բանակի գործոնը, որքան էլ շարունակի ամբողջ մեղքը գցել «30 տարվա վրա», միևնույնն է, այդ ձախողումներն առաջին հերթին կապած են իր հետ, մասնավորաբար պատերազմի ընթացքում և դրանից առաջ ընդունված որոշումների հետ։ Նախ՝ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը, հաշվի առնելով Բաքվից եկող պարբերական ազդակները, պետք է նկատի ունենար, որ ցանկացած պահի Ադրբեջանը կարող է ռազմական ագրեսիա նախաձեռնել Արցախի դեմ։

Բայց այդ հանգամանքը իշխանություններին քիչ էր հուզում (կամ այդպես էր պետք. դա ժամանակը ցույց կտա), նրանք շարունակում էին հասարակությանը խաղաղության պատրաստել ու իրական բարեփոխումների փոխարեն ամբողջ ուժով վարկաբեկել բանակը, թիրախավորել ու ռազմական գործից հեռացնել այն մարդկանց, ովքեր մեծ դերակատարություն են ունեցել հաղթանակների կերտման ու բանակաշինության գործում։ Եվ պատահական չէ, որ պատերազմի սկսվելու ժամանակ Հայաստանը լիարժեքորեն պատրաստ չէր ռազմական էսկալացիային։ Այլապես հակառակորդի ներուժի գնահատման, զորահավաքի և մյուս կազմակերպչական հարցերը նախօրոք կլուծվեին, այլ ոչ թե պատերազմի ընթացքում կփորձեին մի կերպ գլուխ բերել, այդ թվում՝ «բրոնեժիլետ» ու «կասկա» խնդրելով ժողովրդից։

Օրինակ՝ հայկական կողմը թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ների բաղադրամասերի մասին տեղեկացավ միայն այն ժամանակ, երբ դրանք Ադրբեջանի կողմից օրեր շարունակ լայնորեն կիրառվելուց հետո հնարավոր դարձավ խոցել, Փաշինյանն էլ այդ մասին հատուկ գրառում կատարեց։ Արդյունքում պարզվեց, որ այդ ԱԹՍ-ների տեխնոլոգիաների մեծ մասը Թուրքիային են տրամադրում արևմտյան երկրները, ու դրանից հետո միայն բարձրացավ այդ երկրների կողմից դրանց մատակարարումը դադարեցնելու հարցը։ Այնինչ, հայկական կողմը նախքան պատերազմը արդեն պետք է ուսումնասիրած լիներ թուրքական ԱԹՍ-ների բաղկացուցիչ մասերն ու դրանց դեմ պայքարի միջոցների հարցով զբաղվեր այն ժամանակ, երբ այդ անօդաչուները լայնորեն կիրառվում էին Սիրիայում և Լիբիայում։ Հարցը վերաբերում է նաև մյուս սպառազինություններին։ Բացի դրանից, պատերազմի ժամանակ ընդունվել են մի շարք կասկածելի որոշումներ, որոնք առնչվում են մասնավորապես բանակի համալրման կանգնեցմանը և կամավորական ջոկատների ձևավորման կոչերին։

Պատերազմի ժամանակ լիովին անտրամաբանական է, թե ինչու պետք է բանակի համալրումը կանգնեցվեր։ Դրա փոխարեն, ոլորտի մասնագետների պնդմամբ, պարտությունից խուսափելու համար իշխանությունները պետք է հակված լինեին անգամ դիմել ռազմավարական դաշնակից Ռուսաստանին, որպեսզի ապահովվի Հայաստանի սահմանների անվտանգությունը, իսկ հայկական զորքերը տարվեին Արցախում խնդիր լուծելու։ Մյուս կողմից էլ՝ անհասկանալի է, թե ինչու պետք է կանոնավոր բանակից անցում կատարենք կամավորական ջոկատների։ Փաշինյանը պատերազմի օրերին իր ուղիղ եթերներում անընդհատ կամավորական ջոկատներ կազմելու կոչերով էր հանդես գալիս։ Այն էլ այդ ջոկատները պետք է կազմավորվեին և առաջնագիծ մեկնեին ՏԻՄ մարմինների ղեկավարների գլխավորությամբ, որոնք, ըստ էության, ռազմական գործից հեռու մարդիկ են, կամ բակային ֆուտբոլի թիմի պես՝ հավաքվել, ընտրել «ավագ», գնալ մարզվելու և այդպես շարունակ։

Իսկ թե ինչո՞ւ համալրման գործընթացը տեղի չէր ունենում հենց բանակի զինվորական վերահսկողության ներքո, մինչև հիմա մնում է հարցական։ Հետո էլ իր վերջին հարցազրույցում Փաշինյանը հպարտանում է, թե երկար տարիներ պատշաճ ձևով Հայաստանում պահեստազորի զորահավաքներ տեղի չէին ունեցել, իսկ իրենց հաջողվեց 2019 թվականին իրականացնել Հայաստանի պատմության մեջ ամենածավալուն զորահավաքը։ Եթե իշխանությունները կարողանում էին պատշաճ ձևով զորահավաքներ նախաձեռնել, ապա ինչո՞վ էր պայմանավորված պատերազմի ժամանակ տիրող քաոսային իրավիճակը, քանի որ կամավորականներին ռազմական գործընթացներում ներգրավելու ժամանակ հաշվի չէր առնվում՝ նրանք ունե՞ն համապատասխան փորձ ու գիտելիքներ, ի վերջո, կարո՞ղ են օգտակար լինել, թե՞ ոչ։

Այդ գործընթացը ոչ մի դեպքում չպետք է ինքնանպատակ բնույթ ստանար, քանի որ պատերազմը բարձրտեխնոլոգիական լուծումներ էր պահանջում։ Ըստ էության, գործող իշխանությունը ձախողել է բանակաշինության հարցը, սակայն, ինչպես երևում է, Փաշինյանն այդպես էլ չի ցանկանում այս ձախողման պատասխանատվությունը վերցնել իր ուսերին ու, կարծես, «նրբորեն» արդարացնում է կապիտուլյացիան, ձեռքի հետ արդարացնելով նաև սպասվելիք կապիտուլյացիաները։ Մի խոսքով, որքան էլ փորձ արվի մեղքը գցել այլոց վա, այդ թվում՝ զինվորականների, «նախկինների» և այլն, իրականում, ինչպես արդեն առիթ ունեցել ենք շեշտել 44-օրյա պատերազմին նվիրված մեր հոդվածաշարում, սա Նիկոլ Փաշինյանի բերած ու իր իսկ պարտված պատերազմն էր։ Ի դեպ, դեռևս օդում կախված է մնում հարցը, թե ինչու Նիկոլ Փաշինյանը ընդառաջ չգնաց ընդդիմության՝ պատերազմի օրերին պաշտպանության կոմիտե ստեղծելու առաջարկին: Գուցե այդ դեպքում պատերազմն այլ ելք ունենա՞ր...»

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 09.11.21թ համարում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

23:23 08/11/2021  |  ՄեկնաբանությունԱլիևն արձագանքեց Նիկոլ Անհողի խաղաղասիրական թրքամետ քծնանքներին․ Համբարյան
22:53 08/11/2021  |  ՄեկնաբանությունՁեր եղբայրները այսօր 22 տարեկան ՀԱՅ տղայի սպանեցին, իսկ դուք ապրում եք․ Մետաքսե Հակոբյանը՝ Նիկոլ Փաշինյանին և Աննա Հակոբյանին
21:21 08/11/2021  |  ՔաղաքականՓաշինյանը մեծ «կռուտիտի» մեջ էր. ճնշումը նրա վրա ակնհայտ էր. Սոս Հակոբյան
17:51 08/11/2021  |  ԼՐԱՀՈՍԱլիևը որոշել է ցուցադրական «սաֆարի» սարքել թուրքական բարձրաստիճան պաշտոնյաների համար. Ջրատարի վրա աշխատող քաղաքացիներին անհնար էր շփոթել դիվերսանտների հետ. Wargonzo
14:22 08/11/2021  |  ԼՐԱՀՈՍՀՀ գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը գործուղվել է ԱՄԷ
14:17 08/11/2021  |  ԼՐԱՀՈՍՀովհաննես Հարությունյանը նշանակվել է ՏԿԵ նախարարի տեղակալ
13:54 08/11/2021  |  ԼՐԱՀՈՍԼիլիթ Միրզախանյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր քարտուղար
13:48 08/11/2021  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը Սևանի համայնքապետի պաշտոնակատար է նշանակել
11:00 08/11/2021  |  ՄեկնաբանությունՇան գլուխը թաղված է «պարիտետային սկզբունք» բառակապակցության մեջ.փորձագետ
23:23 07/11/2021  |  ԼՐԱՀՈՍԲանակի հետ կապված խնդիրներով կալանավորված մարդկանց թիվը մոտենում է մեկ տասնյակի. Փաշինյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]