ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետական լուրջ վիճակագրության բացակայության պայմաններում՝ վարչապետից սկսած՝ ամեն քաղաքացի՝ իր անձնական վիճակագրությամբ է առաջնորդվում 11/01/2021 20:10 | Վերլուծություններ
Առողջապահության նախարարությունը այսօրվանից դիմակների կրումը բաց տարածքներում անգամ պարտադիր է համարում՝ նպատակն էլ՝ կորոնավիրուսի տարածման ռիսկերը նվազեցնելն է։ Միանգամից հարց է ծագում՝ ի՞նչ է, արդեն տևական ժամանակ՝ վիրուսի տարածման ռիսկի նվազեցման միակ և բացառիկ գործոն դիտարկվող պատվաստումը այլևս չի՞ դիտարկվում միակ պաշտպանությունը քովիդից, որ առավել մեղմ պաշտպանությանը դիմելու խնդիր է առաջանում։ Մենք իրավունք ունե՞նք չէ՞ մտածելու, որ բաց տարածքում՝ դիմակ կրելու՝ համապատասխան գերատեսչության պարտադրանքը ինչպես նախորդ տարի, հիմա էլ սերտորեն կապված է ընդդիմության՝ հանրահավաքային ակտիվության, արդեն հայտարարված կոնկրետ հանրահավաքների հետ։
Բայց հանրահավաքները դեռ թողնենք։ Տեսեք՝ իշխանությունները 2018-ին հասարակությանը սևերի և սպիտակների, հների և նորերի բաժանելուց հետո այսօր արդեն բաժանարար նոր գիծ է քաշվում՝ պատվաստվածների և չպատվաստվածների, ընդ որում, այդ գործընթացը տևական ժամանակ սոցիալական ցանցերում արդեն սկսված է՝ մի կողմում իշխանության՝ պարտադրանքով պայմանավորված՝ պատվաստման մերկապարանոց քարոզչությամբ, մյուս կողմում՝ հակապատվաստումային արգումենտներով։
Իսկ արգումենտների պակաս, իրոք չկա, քանի որ այս համատեքստում բազմաթիվ հարցերի պատասխանները հանրությունը չի ստանում։ Եվ քանի որ չի ստանում ու պետական լուրջ վիճակագրություն չկա, մարդիկ իրենց անձնական վիճակագրությունն են անում։ Վարչապետից սկսած, որի վիճակագրությունը, պարզվում է՝ շատ տարբեր է այլոց վիճակագրությունից։ Մասնավորաբար, կա՞ այսօր վիճակագրություն, թե բազմաթիվ մահերի մեջ ի՞նչ տոկոս են կազմում պատվաստվածները, չէ՞ որ այս փաստերը միայն ընտանիքի անդամների շրջանում չեն մնում, շատերն են իմանում և համադրություններ կատարում։ Եվ կամ՝ ո՞նց կարող է պատվաստման հանդեպ թեական վերաբերմունք չունենալ մեկ անգամ քովիդ տարած և բուժված քաղաքացին, որն իշխանության հորդորներին անսալով կամ սեփական համոզմամբ՝ պատվաստվելուց հետո կրկին հիվանդանում է, ընդ որում, այս անգամ ավելի ուժգին և վտանգավոր տանելով նույն հիվանդությունը։ Արդ, այսօրինակ քաղաքացիներին և նրանց ընտանիքներին ի՞նչ պատասխան ունեն տալու ոլորտի պատասխանատուները։ Ի վերջո, ի՞նչ պատասխան ունեն տալու նրանք պատվաստված կամ՝ հենց պատվաստումից հետո կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվողներին։ Չունեն, չկա ասելիք, քանի որ իշխանության նպատակը ոչ թե՝ հանրային առողջությունն է, այլ՝ միայն թիվ ապահովելը։ Մեկ այլ հարց՝ քովիդից մահացողների ո՞ր տոկոսն է հիվանդանոցային բուժման պայմաններում մահացել, ի՞նչ տարիքի մարդիկ են մահացողները։
Իսկ ամենազավեշտալին այս պատմության մեջ այն է, որ պատվաստման պարտադրանքը չի գործում բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, քանի որ նրանք կամ՝ գործատու չունեն կամ ընտրյալներ են՝ ժողովրդի կողմից, օրենքի ուժով և այլն, և այլն։ Աբսուրդ է այս ամենը։ Լավ, վտանգի զգացողությունը միայն պարզ քաղաքացիների՞ն է հատուկ, իսկ պաշտոնյաները՝ զե՞րծ են վարակվելուց։ Այսօրվանից դիմակ կրելու պարտադրանքն էլ, ի դեպ, պարզվում է նույն տարածքում՝ փակ լինի, թե՝ բաց, սրահում կամ դահլիճում գտնվող բարձրաստիճաններին և բանախոսներին ցուցված չէ, այդ պարտադրանքին ենթակա են միայն լրագրողները և անվտանգության աշխատողները։ ՈՒրի՞շ․․․ հասարակությունը սորտավորելու ուրի՞շ ի՞նչ ձևեր գիտեք։
Երբ դիտարկում ենք այլ երկրներում քովիդի դեմ վարվող պետական քաղաքականությունը, տեսնում ենք, որ ամենուր էլ կան, գոյություն ունեն պատվաստումների դեմ տրամադրված և այսպես կոչված՝ այն տոտալ մերժող խմբեր, սակայն, միայն մեզ մոտ է, որ մարդուն գրեթե ուժի զոռով, իր իրավունքներն ամենատարբեր եղանակներով ոտնահարելով՝ ընդհուպ մարդուն աշխատանքից ազատելու սպառնալիքին են դիմում, հրաժարվողներին՝ հոգեբանական ճնշումների ենթարկում՝ պարգևատրումից զրկելով, շարունակական տեստեր հանձնելու ժամկետները սեղմելով․․․
Ինչի՞ մասին է խոսքը, երբ սահմանադրորեն սոցիալական և իրավական պետության վարչապետն է հայտարարում՝ պատվաստվելուց հրաժարվողներին հիվանդանալու պարագայում՝ պետության կողմից տրամադրվող անվճար բուժօգնություն չտրամադրելու որոշում կայացնելու մասին և ապա՝ հպարտորեն այդ հակահումանիստական հայտարարության կիրարկումն է ապահովում առողջապահության գերատեսչությունը՝ այդպիսով բուժաշխատողների մի հատվածի համար ներքին հրահանգչի դեր կատարելով։ Պատահական չէ, որ այս համատեքստում արդեն լուրեր ենք կարդում, թե բուժաշխատողները խուսափում են չպատվաստված և քովիդով հիվանդացած քաղաքացիներին օգնություն ցույց տալ, այցելել։
Սակայն, ամեն ինչ այսպես չէր լինի, եթե ձուկը գլխից հոտած չլիներ։ Եթե ի սկզբանե այս համատեքստում երկրում վարվեր գրագետ, փաստարկված և հստակ քաղաքականություն։ Եթե սկզբում պետության ղեկավարի մակարդակով քամահրանքի և ծաղրի չենթարկվեր կորոնավիրուսային հիվանդությունը, եթե ի սկզբանե առողջապահության նախարարի անհեթեթ բնորոշումները չշրջանառվեին՝ սկսած վիրուսի հանդեպ անլուրջ վերաբերմունքից ավարտած՝ դիմակների կրումով, երբ իշխանությանը պետք է՝ հրահանգվում է կրել, դիմակ չկրողի հանդեպ՝ բռնի ուժ է կիրառվում, խելքից ու մտքից դուրս տուգանքներ նշանակվում։
Իրականում, քովիդի դեմ արդյունավետ պայքարելու, մահերը հնարավորինս կրճատելու ճանապարհը նախևառաջ հիվանդության տարածումը կանխարգելելն էր, ինչը հենց առաջին փուլից չարեցին իշխանությունները։ Միտումնավոր, թե՞ ապաշնորհության հետևանքով, դա էլ այլ հարց է։ Միայն մեկ փաստարկ՝ տոկոսային առումով՝ մահերի հիմնական մասը աշխատո՞ղներն են, թե՞ 65 տարին լրացածները, ավելի տարեց, թոշակային տարիքի մարդիկ։ Ինչու՞ են ուրեմն, իշխանություններն ընկել պետական աշխատողների հետևից։ Թե՞ նրանք են այն թույլ օղակը, որոնց հանդեպ իշխանությունն իր լծակներն է օգտագործում։
Հարց՝ իսկ երբևէ մտածե՞լ եք, որ մարդիկ, այդ թվում նաև ձեզ ձայն տվող քաղաքացիները վստահություն չունեն ձեր հանդեպ, մի օր մի բան, մյուս օրն՝ այլ բան ասող առողջապահության պատասխանատուների հանդեպ, տուգանքը և աշխատանքից ազատելը, այլ ոչ թե՝ հանրային առողջությունը նպատակ դարձրած իշխանության հանդեպ։ Իշխանություն, որը և՛ ապաշնորհ է, և՛ եկած օրից՝ բոլոր հարցերում ստում է, մարդկանց միմյանց դեմ տրամադրում, անկեղծ չէ նույնիսկ իրեն իշխանության բերած ժողովրդի հետ, որին հղումներ է անում՝ բացառապես իրեն անհրաժեշտ դեպքերում։ Իշխանություն, որն իր իսկ քաղաքացու հանդեպ հումանիզմից հեռու է, իշխանություն, որը թշնամու հանդեպ անզորությունից և իշխանությունը պահելու համար խաղաղասեր է դառնում, իսկ սեփական քաղաքացու հետ մեղմ ասած՝ ազնիվ չէ, զլանում է իրավիճակը հստակ ներկայացնել՝ պարբերաբար դիմելով բռնության և նրան դարձնելով «տուգանքի մատերիալ»։
Իսկ իրականությունը մեկն է՝ իշխանությունն ինչպես պատերազմը տանուլ տվեց, այնպես էլ՝ տանուլ է տալիս կորոնավիրուսի դեմ պայքարը։
Հեղինակ՝ Ա․Ե․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/26/2024 08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ»
- 04/26/2024 08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ»
- 04/26/2024 07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/26/2024 10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com
- 04/26/2024 10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
- 04/26/2024 10:23 Հրդեհ Գառնի գյուղում
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ