ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ներդրումների պարագայում կարող ենք երկարացնել ատոմակայանի շահագործումը, բայց պետք է մտածենք նոր հզորությունների մասին. Արա Նռանյան 10/05/2021 13:35 | ԼՐԱՀՈՍ
Խորհրդարանը քննարկում է «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության հարցը»։ ԱԺ ընդդիմադիր խմբակցություններն Արա Նռանյանին առաջադրել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում՝ որպես համաձայնեցված մեկ միասնական թեկնածու:
Թեկնածուն ելույթով հայտարարեց, որ հանձնաժողովի պատասխանատվության տիրույթում են Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտները։ Դրանք երկրի տնտեսության այն հատվածներն են, որոնք առնչվում են բոլոր քաղաքացիների, տնտեսվարողների ու պետության շահերին, ունեն կարևորագույն սոցիալ-տնտեսական նշանակություն, ինչպես նաև հսկայական ազդեցություն երկրի անվտանգության մակարդակի վրա։
«Հանձնաժողովը կոչված է վարելու այնպիսի գործունեություն, որը կհավասարակշռի բոլոր կողմերի շահերը՝ ներառելով սպառողներին, խոշոր տնտեսվարողներին, և, առհասարակ, պետությունը»,- ասաց թեկնածուն՝ հավելելով, որ զարգացման այս փուլում այդ ոլորտները կանգնած են լրջագույն մարտահրավերների առջեւ, և այն, որ միայն բոլոր կողմերի համատեղ ջանքերով է հնարավոր հաղթահարել դրանք։
Անդրադառնալով էներգետիկայի ոլորտին՝ Նռանյանը նշեց, որ, թեեւ երկարացնում ենք Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետը, սակայն պետք է գիտակցենք, որ դա հավերժ չի կարող շարունակվել, եւ առաջիկայում կանգնելու ենք նոր խնդիրների լուծման անհրաժեշտության առջև։
«Դրանց բարդությունն, առաջին հերթին, պայմանավորված է այն հանգամանքով, որ դրանց լուծումը պահանջելու է ոչ միայն ֆինանսական միջոցներ, այլ նաև ժամանակ», - նշեց նա՝ ընդգծելով, որ ատոմակայանի խնդիրներին ծանոթ է։
«Մեծ է հավանականութունը, որ որոշ ներդրումների պարագայում կարող ենք մեկ անգամ ևս շարունակել երկարացնել ատոմակայանի շահագործումը, սակայն հենց այսօր պետք է մտածենք նոր հզորությունների մասին։ Ատոմակայանը պարտադրում է մեր էլեկտրաէներգիայի մինչև 40 տոկոսը ու որքան էլ մենք փորձենք զարգացնել այլընտրանքային էներգետիկան կամ իրականացնենք էներգախնայող միջոցառումներ, պետք է լինենք իրատես. առաջիկա տարիների համար ավանդական էներգետիկան այլընտրանք չունի», - ասաց նա։
Նռանյանը դրական ազդակ արձանագրեց այն, որ նոր ատոմակայանի կառուցման մասին գրված է կառավարության ծրագրում։ Վերջինս հավելեց նաև, որ գուցե առաջիկայում Հայաստանը պետք է մտածի էլեկտրական տրանսպորտին անցնելու մասին։ Թեկնածուն նաև ելույթում անդրադարձավ գազի գնին, ջրային պաշարներին, բնապահպանական խնդիրներին ու տրանսպորտին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/18/2024 13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող
- 05/18/2024 11:22 Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Մելիքյան
- 05/18/2024 10:49 ԱԺ նախագահը հանդիպում է Տիխանովսկայայի հետ, նշանակում է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ, իսկ Բածկան մուռ պահող մարդ է. քաղաքագետ
- 05/18/2024 10:33 Բերձորի դասը առավել արդիական է հիմա. Տավուշի ու Արարատի մարզերի առաջիկա հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը արդեն կարողանալու է ուզած ժամանակ շրջափակել Հայաստանի հյուսիսն ու հարավը. Գեղամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/19/2024 12:19 Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com
- 05/19/2024 11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com
- 05/19/2024 10:03 Սիսիան-Գորայք հատվածում մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ
- 05/18/2024 20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ